Օրվա լրահոսը

«Ինքնասպանություն գործած կինն ապաստարանում եղել է սարսափելի կոտրվածքներով». Զառա Հովհաննիսյան

Կինը կարող է ինքնասպան լինել, երբ երեխաներին խլում են նրա ձեռքից: Նա այդպես հոգեբանական բռնության է ենթարկվում

«Ղարաբաղի հարցի լուծումը կախված է 3+3 ձեւաչափից»

Քանի դեռ Բաքվում զբաղված են իշխանության փոփոխությամբ, արցախյան հարցի կարգավորման շուրջ լարվածության աճ չպետք է սպասել. «Առավոտի» զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: «Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում ներկայումս որոշակի վերաձեւակերպում է ընթանում: Դեռ տասը տարի առաջ, երբ ստեղծվեց մեր ինստիտուտը, ես ասում էի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի

Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը. Գարեգին Բաղրամյանը՝ բանակցությունների մասին

Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:

Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի

«Այբբենարանն» աղբաման նետելու պատգամավորի ասածի հետքով. «Մեր դասագրքերը կառուցում են խտրական պատկերացումներ»

Սոնա Ղազարյանը կարծիք էր հայտնել, թե Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարան»-ի տեղը աղբամանն է, որովհետեւ դրա նկարներում կինը ներկայացված է տնային տնտեսուհու, իսկ տղամարդը՝ հաց վաստակողի դերում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը Հայկ Մարությանի առնչությամբ վարույթի վերաբերյալ

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների

Հունվարի 1-ից Արցախ ռոումինգի սակագները զգալի նվազելու են, էժանանալու է նաեւ sms ուղարկելն ու ինտերնետ հասանելիության սակագինը

Կարճ sms հաղորդագրությունների գինը 65 տոկոսով կնվազի, 2021-ի հունվարի 1-ից կունենանք 75 տոկոս նվազեցում:

ՊՎԾ-ն Վայքի համայնքապետարանում արձանագրել է 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:  Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված)

ՄՃԽ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկում է մեկ տարի դադար վերցնել. Օլեսյա Վարդանյան

«12 հազար մարդ Շահումյանի շրջանից քշեցին, զրկեցին իրենց ունեցվածքից այստեղից էլ հանե՞նք». Ստեփան Գրիգորյան

Թեհմինա Վարդանյան. «Փաստացի այո, Հայկ Մարությանն ինձ հուզում է»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը երեկ հայտարարություն տարածեց՝ որոշել են, որ Դավիթ Խաժակյանը շարունակելու է մասնակցությունը Երեւանի ավագանիում: Մինչդեռ դեկտեմբերի 17-ին ԼՀԿ-ն հայտարարել էր, որ Խաժակյանի՝ ավագանիից հետ կանչելու հարցը պետք է քննարկեն, քանի որ ավագանիում բովանդակային քննադատությունն այլեւս չի դառնում ուղղություն «Լույս» խմբակցության պարագայում, որի դեպքում ԼՀԿ-ն չի ունենում վերահսկողություն, ԼՀԿ-ի մեկ անդամի ձայնը՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին,

Լավ լուր՝ ողջ 2020-ին էլեկտրաէներգիան, ջուրը չեն թանկանալու, գազի համար էլ բանակցում են

ՀԾԿՀ նախագահն ասաց, որ ՀԷՑ-ի կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ուսումնասիրության համար աուդիտ էր իրականացվել, աուդիտորական ընկերությունը մրցույթով էր ընտրվել: Հաշվետվություններով արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ արդյունքները հաշվի առնելով՝ սակագների վերահաշվարկում տեղ են գտել արդյունքները:

Եկող տարվանից Երեւանում տեղական տուրքերը կբարձրանան

«Լույս» խմբակցության մեկ այլ անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ այս որոշմամբ կրկին վնասում են մանր բիզնեսին

Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։ «Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն,

Մահացած երեխայի հոր քաղհայցը Հայաստանի Հանրապետության եւ երկու բժշկուհիների դեմ է

Պատասխանող «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն դատարան ներկայացրած դիրքորոշմամբ առարկում է հայցի դեմ «Առավոտը» լուսաբանել է 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան պատճառ դարձած «Արաբկիր» բժշկական հաստատության բժիշկների նկատմամբ հարուցված քրեական գործը: 2013 թվականի հուլիսի 9-ին տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը, որն օգտվելով նաեւ քաղհայցվորի իրավունքներից, hայցով

Շախմատի ԱԱ մասնակիցներից դոպինգ նմուշներ կվերցվեն

Այսօր Մոսկվայում կայանալու է Սալման թագավորի հովանու ներքո անցկացվելիք արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունների բացման արարողությունը, իսկ նախօրեին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մասնակիցները դոպինգ թեստեր են հանձնելու: «ՖԻԴԵ-ն ստորագրել է WADA-ի հակադոպինգային կոդեքսի տակ, եւ մենք այդ գործընթացի մասնակից ենք: Ես չեմ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. «Ոստիկանությունը պետք է հիմնավորի եւ ներողամտություն հայցի Դավիթ Ափոյանից»

Aravot.am-ը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ կատարվածը, որին ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել: «Տեղի ունեցածն անընդունելի է: ՀՀ Ոստիկանությունը պետք է հիմնավորի գործողությունների իրավաչափությունը և ներողամտություն հայցի Դավիթ Ափոյանից: Այս պահվածքը հարիր չէ ՀՀ Ոստիկանությանը»,-պատասխանեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Մեր դիտարկմանը` Դավիթ Ափոյանը պնդում է, որ

«Արթիկում առեւանգված կնոջ որդին ինձ նամակներ է գրում». իրավապաշտպան

Եղել են նախկին ամուսինը, նրա եղբայրը եւ չափահաս որդին, որն, ի դեպ, ինձ նամակներ է գրում, թե ուզում էր մորը տեսնել, բայց, չգիտես ինչու, բռնությամբ է ուզում դա անել:

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական

Passenger.am-ի համահիմնադիրը` անբարեխիղճ ավիաընկերությունների եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

Passenger.am ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վաներ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընկերությունը միջնորդ է հանդիսանում ուղեւորի եւ օրինախախտ ավիաընկերության միջեւ, եթե խոսքը վերաբերում է ուղեւորների խախտված իրավունքներին թռիչքի հետաձգման, չեղարկան կամ ինքնաթիռ նստելը մերժելուն: Նրա խոսքերով՝ ԵՄ ներսում գործում է 261/2004 կանոնակարգը, որը պարտադիր է ԵՄ-ում գրանցված ավիաընկերությունների, ինչպես նաեւ ԵՄ-ից այլ երկրներ

Ազատագրված տարածքներում բնակվող 17 հազար մարդու ճակատագիրը չպետք է անտեսվի. ՄՃԽ փորձագետ Օլեսյա Վարդանյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ուշադրություն է հրավիրում վստահության խնդրին. աչքի առաջ ունենալով Նախիջեւանի օրինակը, նա չի վստահում Ադրբեջանի իշխանությանը:

Վահան Բադասյան. Հայաստանի ԱԱԾ-ն, եթե ցանկություն ունի, կարող է ֆիքսել այս երեւույթները. բավական է գնալ մի գյուղ, եւ պարզ կերեւա, թե ով ում է կաշառել. «Հայկական ժամանակ»

Պարզ երեւում է, որ իշխանությունները փորձում են վերարտադրվել։ Այդ թեկնածուների մեծ մասը իշխանական են, բայց երկու դեմքով, նախ, իշխանությունները վերարտադրվելու համար ունեն թեկնածուներ, որոնք պետք է ընտրվեն եւ պաշտպանեն իրենց բիզնես քվոտաները եւ պատասխանատվության  չենթարկվեն  նախկինում արած տնտեսական եւ քրեական հանցագործությունների համար, եւ երկրորդ, ընդդիմության ձայները փոշիացնելու համար նրանք ասպարեզ են նետել թե քաղաքական կուսակցություններ, եւ թե նրանց կողմից պաշտպանվող այսպես կոչված ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական կուսակցություններ։

Ազգային երաժշտությունը՝ բանտից մինչեւ մանկապարտեզ

Հարցազրույց քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի հետ  – Որո՞նք էին ձեզ համար 2019-ի վառ իրադարձությունները: – Չնայած 2019-ը բավականին բարդ տարի էր, բայց հագեցած էր համերգային եւ մշակութային կյանքով: «Տաղարանով» (ղեկ.՝ Սեդրակ Երկանյան) հանդես եկանք բազմաթիվ դպրոցներում, եղանք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում՝ որտեղ նվեր ստացա ցմահ բանտարկյալներից իրենց իսկ ձեռքով պատրաստված խորհրդանշական նուռը եւ կալան: Ներկայացրեցինք մեր հնագույն

Ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմունքը հետ վերցնի. «Ժողովուրդ»

Ուսումնասիրելով ցուցմունքը՝ այնտեղ որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի կամ այլ պաշտոնատար անձի մասին։

Հովտաշատ գյուղում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտողը ինքնակամ բաժին է ներկայացել

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:

Եթե ժողովրդավարությունը սա է, եւ մեր պետությունը սրա վրա է հիմնված եղել՝ նոր իշխանություններն իսկապես էլ քանդում են այդ հիմքը, եւ լավ են անում. «Հայկական ժամանակ»

Փաստորեն մինչեւ հեղափոխությունը մեր պետությունը հիմնված էր երկու սյուների վրա՝ ժողովրդավարություն եւ ազգային գաղափարներ, ու նոր իշխանությունները քանդում են այդ հիմնասյուները։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ժողովրդավարական երկիր է եղել, իսկ հիմա ժողովրդավարական չէ։

Հայկ Սարգսյանը ժամանակավորապես քննարկումից հանում է Արագացված ընթացակարգով զինծառայության մասին իր նախագիծը. «Ժողովուրդ»

Նոր տարի է հիմա, նախատոնական վիճակ է, եւ արդյունավետ չէ հիմա նման քննարկում կազմակերպել։ Բացի դրանից, ցանկանում եմ, որ հանրային մեծ քննարկում լինի, ոչ միայն խորհրդարանական ուժերի հետ այդ քննարկումը լինի, այլ նաեւ քննարկում լինի հասարակության ներկայացուցիչների հետ, եւ միգուցե նրանք էլ առաջարկներ ունենան այդ նախագծի վերաբերյալ»,- նշեց նա։

«Եթե ամեն ինչ հարթ լինի, ուրեմն պետք է անցնել թոշակի»

Հարցազրույց ռեժիսոր, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ – Պարոն Ներսիսյան, շուրջ մեկ տարի է՝ ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք: Պաշտոնավարման առաջին օրերին մեր դիտարկմանը, թե ցանկացած նորանշանակ գեղարվեստական ղեկավար կարծես իր պարտքն է համարում նշել, որ միտում ունի թատրոնն արդիականացնելու, ընդ որում, այդպես էր արտահայտվել նաեւ ձեր

Յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականություն է տարվում. հայտարարություն

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։

Դավիթ Խաժակյան. «Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն այն բոլոր հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ»

Եվ ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատը պայմանավորված է ձեզնով, պարոն քաղաքապետ: Հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաեւ ձեր ջանքերով կվերականգնվի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031