Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է ԱԱԾ-ն ապահովել ՀՀ սահմանադրական կարգը, եթե դրա ղեկավարությունը անթաքույց կերպով իրեն իրավունք է վերապահում խախտել սահմանադրական կարգի հիմունքներից մեկը հանդիսացող մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը. Իրազեկ քաղաքացիների միավորում

ԱԱԾ-ն և Սահմանադրական կարգը Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, որում հնչած գնահատականները և տրված որակումները ոչ միայն դարձան լայն քննարկման ու քննադատության առարկա, այլև, ինչպես պարզվում է, օրինականության հետ կապված խնդիր ունեն: Ընդ որում, հարցի ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ ԱԱԾ-ում նաև յուրովի են ընթերցում Հայաստանի Սահմանադրությունը: Հայտարարությունը Դեկտեմբերի

ԱԱԾ-ն բացահայտել է Մասիսի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված  համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես

Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները. ՀՔԱՎ-ը՝ զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցում տեղ են գտել այն համակարգային խնդիրները, որոնք թե´ նախկինում, թե´ այժմ հանգեցնում են զորակոչիկների իրավունքների խախտմանը, ինչպես նաև վերլուծություններ՝ արված Կազմակերպությանը դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ.

Դանակահարվել էր ազգականի տանը. Աբովյանի բնակչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը  ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել  28-ամյա երիտասարդին: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  «Աբովյան»  բժշկական  կենտրոնից  ՀՀ  ոստիկանության  Կոտայքի  բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ 

Վրաստանը գնահատում է Սիմոն Մարտիրոսյանին

Մինչ Հայաստանում տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելիս աշխարհի ու Եվրոպայի միաժամանակյա չեմպիոնի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի միջեւ հավասարության նշան է դրվում, իսկ մարզիկները սովոր են պայքարել կոնկրետ տեղ զբաղեցնելու համար, Վրաստանը ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին հրավիրել է Թբիլիսի: Որպես 2019 թվականին համաշխարհային ծանրամարտի աստղի, հարեւան երկրի կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ

«Հուսահատության Գազելներից» ելք կա՞

Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել (հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել): Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք

«Ադրբեջանում արտահերթ ընտրություններն արհեստական են եւ վտանգավոր»

Փետրվարի վերջին, մարտի սկզբին, նա կարծում է լուրջ զարգացումների ականատեսը կլինենք. «Եվ եթե մինչ այդ ժամանակ, ՀՀ իշխանությունը չհստակեցնի իր մոտեցումը եւ հստակ շեշտադրումներով չասի իր մոտեցումները, 2020-ը, գոնե այդ մասով, շատ պայթյունավտանգ եւ անորոշ կլինի»: Եթե ուղերձները հստակ չլինեն, Հովհաննես Սահակյանը արտահերթ ընտրությունները անխուսափելի է համարում:

Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են. ԱՄՀ

Հայաստանի տնտեսական ցուցանիշները ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով, արտաքին պահուստների աճով և ավելի բարձր եկամուտներով: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը՝ կարևոր է պահպանել բարեփոխումների թափը՝ եկամուտների հավաքագրումն ամպրապնդելու, այդ թվում գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար: Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը` ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջական ծրագիր,

Արմեն Թավադյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը կշարունակի քննել վաղը

Թավադյանի պաշտպանը պատրաստվում է բողոքարկել խուզարկություն իրականացնողների գործողությունները

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի եղբայրը և թիկնազորի պետը դատի են տվել Էթիկայի հանձնաժողովին. «Ա1+». (Տեսանյութ)

Նախկին և ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերում առկա խնդիրների պատճառով դատական գործեր կան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։ «Վարույթների գերակշիռ մասը վերաբերում է նախկին պաշտոնյաներին։ Ունենք ԱԺ պատգամավորներ, դատավոր։ Խնդիրը վերաբերում է պաշտոնի դադարեցման հայտարարգիր չներկայացնելուն, հայտարարագրի մեջ սխալների առկայությանը»,- հավելեց Հ․Հարությունյանը։ Մանրամասները՝

Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի նորանշանակ տեղակալներին

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին: Է. Մարտիրոսյանը, ներկայացնելով Սամվել Հայրապետյանի և Ռոբերտ Բազիկյանի անցած աշխատանքային ուղին, անդրադարձավ նրանց մասնագիտական որակներին և հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը պետության

Էթյեն Մահչուփյանը ղեկավար պաշտոն է ստացել Դավութօղլուի հիմնած կուսակցությունում. Ermenihaber

Հայտնի է դարձել օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (Gelecek) կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց անունները: Թուրքական «ABC» լրատվական կայքի հրապարակած ցուցակից պարզ է դարձել, որ կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը: «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը տեղի էր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու օրակարգ այս պահին չունի

«DoubleTree by Hilton Hotel Yerevan» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը մի քանի հարց տվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: -ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնի նոր թեկնածու կա՞: -Այդ պաշտոնն այս պահին թափուր է: -Հնարավո՞ր է, որ սպորտն առանձնանա նախարարությունից: -Ոչ: Այս պահին նման պլաններ չկան: -Ասացիք, որ ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ պետք է ստեղծի վերականգնելու կապերը

Տարածաշրջանային միտումներ. ռիսկեր եւ հնարավորություններ՝ 2020-ին ընդառաջ

Ավարտվող տարին բոլորիս ի ցույց դրեց տարածաշրջանային մի իրողություն, որ «ավանդական» պատկերացումները տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ գոյություն չունեն այլեւս, որ «ավանդական» թշնամիները կարող են շատ արագ բարեկամանալ, իսկ ոչ պակաս «ավանդական» բարեկամները եւ նույնիսկ դաշնակիցները՝ թշնամանալ։ Անկասկած, սա այսօր չէ, որ տեղի է ունեցել, եւ ոչ էլ այս տարի, պարզապես անցնող տարին լի էր իրադարձություններով, որոնք

Արայիկ Հարությունյան. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձեւաչափը մասնագետների եւ լրագրողների հետ կքննարկենք ու կընտրենք լավագույն տարբերակը»

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակը հրապարակելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:   -Պարոն Հարությունյան: Մարզական լրագրողները եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները արդեն երեք տարի բողոքում են տարվա լավագույն մարզիկներին որոշելու ձեւաչափից: Պետք է պրոֆեսիոնալ քվեարկություն լինի, իսկ SMS քվեարկությունը խոչընդոտում է դրան: -Այդ բողոքները ես էլ եմ լսել: Մի մասն ասում

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է. «Հետք»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ,

«Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության». Անահիտ Բախշյան

Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա

Երևանը վարկ կարող էր ներգրավել օրինակ՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելուն, որտեղ իրատեսական չի ներդրողների ներգրավումը. Ռուսլան Բաղդասարյան

Այսօր Ավագանու նիստի ընթացքում քաղաքային իշխանությունները խոսելով տրանսպորտի խնդրի լուծումից՝ հայտարարեցին, որ 120, 150 կամ միգուցե 250 մլն դոլար է անհրաժեշտ և այդ գումարը կառավարության աջակցությամբ վարկային միջոցներով կստեղծեն։ Նախ ասեմ, եթե քաղաքապետարանը դեռ չգիտի 120 թե 250 մլն է անհրաժեշտ, բա ի՞նչ են քննարկել ու ինչի՞ շուրջ են համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Կամ

Բացահայտվել են Ստեփանավան համայնքի ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։ Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ

«Հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը ՀՀ-ում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է». Նիկոլ Փաշինյան

«Լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ». Վարչապետը տարեմուտի ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Բնակիչները պետք է մասնակցեն կարևոր որոշումների կայացմանը. հաստատվեց 2020թ. ծրագիրը

Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի զարգացման 2020թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների շարունակական ընթացքը՝ սկզբունք ունենալով օրենքի գերակայությունը: Որոշման նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության ու բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, հանրային տարածքների, շրջակա միջավայրի

Հայտնի դարձան 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

«ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երեւան» հյուրանոցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակեց «Լավագույն 10 մարզիկ 2019» մրցույթի հաղթողների անունները: Հայաստանի լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկների միջեւ դասակարգում չի կատարվում՝ բոլորն էլ ըստ գործող կարգի հավասար են: Տարվա 10 լավագույն մարզիկների ցուցակը այբբենական կարգով. Ալեքսանյան Արթուր (հ/հ ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ),  Ավետիսյան Արթուր (սպ. մարմնամարզություն),  Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ),

«Գալաքսի» ընկերությունների խմբի Ամանորյա սոցիալական արշավն ուղղված է միայնակ տարեցներին

Ամանորը հիշարժան է և ուրախ, երբ այն նշում ես ընտանիքիդ ու սիրելիներիդ հետ։ Սակայն, այս տարի 49,900* տարեց Ամանորը կդիմավորի միայնակ։ Հայաստանում կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13,5%-ը միայնակ է ապրում, և այս թիվը տարեց տարի փոփոխվում է։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր 15 ընկերություններով հուսով է փոքր-ինչ ազդել վիճակագրության վրա։ Ընկերության կողմից թողարկված սոցիալական հոլովակում միայնակ

Լեոն մեծ քաղաքականությանն ընտելանում է «բարուրից»

2-ամյա Լեոն արդեն Երեւանի ավագանու նիստերի մշտական հյուրն է: Արդեն որերորդ նիստն է՝ Լեոն ներկա է լինում: Այսօր՝ նույնպես: Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը  խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը նիստերին գալիս է փոքրիկ Լեոյի հետ: Լեոն մեծ քաղաքականությանն ընտելանում է, ինչպես ասում են՝ «բարուրից»: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ

Ահազանգ՝ Գյումրու նոր ավտոմաքսատանը գիշերային ժամերին հերթ վաճառելու մասին

Այսօր Aravot.am-ին էր ահազանգել մեքենա ներկրած մի քաղաքացի՝ դժգոհելով, որ գիշերային ժամերին սարսափելի իրավիճակ է ստեղծվում Գյումրու նոր ավտոմաքսատուն տանող ճանապարհին։ Ըստ քաղաքացու, գիշերը ժամը 3-ից սկսած հերթ են վաճառում ու դրան նպաստում են տարածքը հսկող ոստիկանները։ «Ես ահազանգում եմ ձեզ՝ խիստ մտահոգված, քիչ էր մնացել գիշերը մարդասպանություն լիներ։ Ես մաքսազերծելու էի ընդամենը մեկ մեքենա,

Կայանման համար չեն վճարի բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող էլեկտրամոբիլների սեփականատերերը

Արտոնություններ՝ տեղական տուրքերի, վճարների ու գույքահարկի մասով. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին

Դավիթ Խաժակյան. «Ձեր տված խոստումները հերթով 5-ամյա ծրագրից հանում եք»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկման էր դրվել Երեւանի 5-ամյա զարգացման ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քննադատեց այս նախագիծը, եւ հայտարարեց «Լույս»-ը դեմ է քվեարկելու: Խաժակյանը հերթով ներկայացրեց այն կետերը, որոնք զարգացման 5-ամյա ծրագրից հանվել են, օրինակ՝ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը, որը պետք է իրականացվեր մասնավոր ընկերությունների ներգրավմամբ. «Հիմա այս

Սեւանը եկող տարի էլ «կծաղկի»

Սեւանից ավելի շատ ջուր է վերցվել ոռոգման նպատակով, քան՝ պահանջարկ է եղել

Արմեն Սարգսյանը հանդիպել է քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031