Օրվա լրահոսը

Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ՝ ևս 5 փողոցներում

Հարգելի համաքաղաքացիներ, երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. -Ռուբինյանց փողոց՝ հ.19, -Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59, -Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված, -Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8, -Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3: Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ:

Այսօրվա իշխանությունը չունի արժեքային համակարգ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Արծվիկ Մինասյանը 2019-ը համարեց կորցված հնարավորությունների ու նոր մարտահրավերների տարի:

«5-րդ ալիք»-ի սեփականատերը ձերբակալվել է Քոչարյանի աջակցի գործով

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս գործն առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից: Aravot.am-ի հետ զրույցում հատուկ քննչական ծառայության խոսնակ

Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել

Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019թ. պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ: Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը: Այս տարի ԱԱՀ գծով, ընդհանուր

Դավիթ Ափոյան. «Ինձ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու ենք»

Այսօր բերման ենթարկված ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն արդեն ազատ է արձակվել: Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ որպես վկա, դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների գործի շրջանակներում: Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո Ափոյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իրավապահները իրեն բերման են ենթարկել ԵՊՀ-ի ուսխորհրդի սենյակից, բայց նախ ներկայացրել

Վարդուհի Մելտոնյան. «Լրագրողն ու օպերատորը օրը ցերեկով ենթարկվել են հարձակման հրոսակախմբի կողմից»

«Այսօր կեսօրին ահազանգ ստացանք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան ներխուժել են Արարատի մարզի Հովտաշատ համայնքի շուրջ 6 տասնյակից ավելի բնակիչներ եւ իրենց պահել են բռի, հայհոյախառն արտահայտություններով ու ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել: Մենք ուղարկել ենք «Էպիկենտրոն» լրատվականի նկարահանող խմբին` մեր երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանին եւ օպերատորին: Դեռ մուտքի մոտ նրանց

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ «arlis» և «e-draft» համակարգերի ինտեգրման, ինչպես նաև լրացուցիչ գործառույթների ավելացման միջոցով կստեղծվի որակապես նոր էլեկտրոնային հարթակ

Դեկտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ նիստի որոշումների արդյունքում կատարված աշխատանքները: Մասնավորապես,  անցած անգամ քննարկված «Էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման ծրագիրը փաստացի մեկնարկել է և նորաստեղծ աշխատանքային խումբը մինչև մարտ ամսվա վերջ կպատրաստի դրա մանրամասն նկարագիրը։ Որոշվել էր նաև հավաքագրել էլեկտրոնային արդարադատության

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչը ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը: «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվելու են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով հաղթողներին` նախարարը

Կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից. վարչապետն ընդունել է ՀՖՖ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Հարգելի պարոն Մելիքբեկյան,  նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու առիթով: Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, և բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների

Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ գործի նկատմամբ. Նազիկ Ամիրյան

Այսօր շարունակվեց Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Հերթական անգամ Ամիրյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց: Նազիկ Ամիրյանը միացավ պաշտպանի միջնորդությանը՝ ասելով, որ դատարանն իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունի. «Գտնում եմ՝ նախագահող դատավորի գործողությունները ոչ միայն օրինական չեն, այլեւ ապօրինի են: Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ գործի նկատմամբ, ունեմ

Հարձակվել են նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը. Լարված իրավիճակ Հովտաշատում. 168.am

Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք  ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները, հայտնում է 168.am-ը։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է

«Մենք ե՞րբ ենք ստանալու մեր կործանիչ ինքնաթիռներն ու քանի՞ հատ». ՌԴ դեսպանը ծիծաղեց՝ լրագրողի հարցը լսելով

Լրագրողները հետաքրքրվեցին, թե մենք ե՞րբ ենք ստանալու մեր կործանիչ ինքնաթիռներն ու քանի՞ հատ: Դեսպանը ծիծաղեց ու ասաց, որ ինքը Ռուսաստանի ռազմական ուժերի հրամանատարը չէ, ոչ էլ Հայաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն է, դրա համար պատրաստ չէ ժամկետների եւ թվերի մասին խոսել: Համապատասխան մարմիները պետք եկած ժամանակ կտան այդ հարցի պատասխանը, երբ հարմար կգտնեն:

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը ազատ Է արձակվել. Ռուբեն Մելիքյան

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որին 3 ժամ առաջ վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով բերման ենթարկեցին ԵՊՀ շենքից, հենց նոր ազատ արձակվեց։ Բերման ենթարկելու եղանակը ԵՊՀ ժամանակավոր (թերևս նաև ժամանակավրեպ) ղեկավարության ամոթն է։ Հուսով եմ՝ այդ ժամանակավորը շատ կարճ կտևի։ Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ

«Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների միջև. տուժածը ռուսական «TV 3» հեռուստաընկերության աշխատակից է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում: Պարզվել է, որ հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր

«Հայաստանը մնում է մեր վստահելի գործընկերը, որի վրա կարող ենք հույս դնել ամենաբարդ իրավիճակներում». Կոպիրկին

ՌԴ դեսպանն ասաց. «Օգտակար էր Հայաստանի պատրաստակամությունը բաց կերպով դնել պրոբլեմային հարցերը ՀԱՊԿ-ի հետ կապված, հենց դրանց քննարկումն է այն ճանապարհը, որ ՀԱՊԿ-ի արդյունավետությունը կբարձրացնի»:

Ներդրումային ծրագրի շրջանակում բժշկական հաստատությունն ամբողջովին հիմնանորոգվել է և համալրվել է ժամանակակից սարքավորումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:

Գոռ Մինասյանը Քաթարում դարձավ հաղթող, Ռուբեն Ալեքսանյանը՝ 2-րդ մրցանակակիր

Քաթարում ավարտվեց ծանրամարտի 6th Qatar International Cup 2019 օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվել էր տղամարդկանց գերծանր (+109 կգ) քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: Գոռը երկամարտում արձանագրեց 424 (198+226) կիլոգրամ եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը, իսկ նրա թիմակից Ռուբեն Ալեքսանյանը պոկեց 180 կգ, հրեց 236 կգ եւ երկամարտի 416

Ալեն Ղեւոնդյան. «Արցախի անվտանգության իրավունքը Հայաստանի գոյության իրավունքն է»

Մարդիկ շատ լավ հիշում են, թե 2016թ ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունները Թալիշում մեր քաղաքացիական անձանց նկատմամբ ինչպես բռնություն գործադրեցին, իսկ հիշողությունը բավականին լուրջ գործոն է, որպեսզի յուրային կամ ոչ յուրային սահմանը ջնջվի…»:

Խախտումներ՝ Շիրակի մարզում կատարվող հիմնանորոգման աշխատանքներում

2019 թ․ նոյեմբեր ամսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել Տիգրան Մեծի պողոտայի, Վ․ Սարգսյան փողոցի և Երևանյան խճուղում կատարվող շինարարական աշխատանքներում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք նախագծի և շինարարական նորմերի խախտումներ։ Տիգրան Մեծի պողոտայում կապալառու «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել

Հյուրանոցի դիմաց մահակի գործադրմամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության  մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում  պարզվել են Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 33-ամյա բնակիչը, ցանկանալով պարզաբանումներ ստանալ Երևան քաղաքում գործող հյուրանոցի աշխատակցի հետ

«Եթե մենք գնահատում ենք իրար, ուղիներ կգտնենք, որ նման միջադեպերը մեր հարաբերությունները չփչացնեն». ՌԴ դեսպանը՝ Գրիբոյեդովի եւ Նժդեհի արձանները ներկելու մասին

Կոպիրկինը պատասխանեց, որ դեսպանատունն իրավապահ մարմին չէ, իսկ իրենց հայտարարությամբ միանշանակ դատապարտել են այդ «ոչ խելացի եւ տգեղ» արարքը:

Տաթեւ Հայրապետյան. «Ադրբեջանական նոր խորհրդարանում դեմքերը կարող են փոխվել, սակայն տրամաբանության փոփոխություն չի լինի»

Նա լրագրողների փոխայցերին էլ անդրադարձավ եւ նշեց , որ ադրբեջանական կողմում քննադատվել են այդ այցերը:

2020-ը՝ Ուկրաինա-Հայաստան բարեկամության տարի․ Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության տարեկան համագումարը

Դեկտեմբերի 21-ին  Կիևում  կայացավ Ուկրաինայի հայերի միության տարեկան ամփոփիչ համաժողովը։  ՈւՀՄ-ն միակ համաուկրաինական հասարակական  կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր մարզերի հայկական համայնքները և երիտասարդական կազմակերպությունները։ Համագումարն ամփոփել  է ՈՒՀՄ պատմամշակութային, կրթական, սպորտի, կանանց հանձնաժողովների, մարզային համայնքների աշխատանքը։ Համաժողովին մասնակցեցին շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական և

Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել որպես վկա՝ ԵՊՀ-ի բակում կրակոցների գործով

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր հենց ԵՊՀ-ից բերման է ենթարկվել՝ ձեռնաշղթաներով: Նրան բերման են ենթարկել որպես վկա, այսօր հարցաքննվելուց հետո նրան ազատ կարձակեն: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից: Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ Ափոյանը որպես վկա բերման է ենթարկվել դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների գործի շրջանակներում: https://www.facebook.com/vahagn.varagyan/videos/2448213355288175/ Shamshyan.com-ը  տեղեկացրել էր,

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանը զրկվում է իր նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ: Մասնավորապես, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր: Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է  տնտեսավարող սուբյեկտներին  հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից: Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան: Միաժամանակ կոչ ենք

«Կհաջողվի՞ վարչապետին զսպել իր ամբիցիաները և երբեք չգնալ հողերի խոշորացման». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Հրանտ Բագրատյանը մտահոգված է, որ Հայաստանը դարձնում են տնտեսական գերեզման:

«Ես փաստաբան չեմ». ՌԴ դեսպանը՝ Քոչարյանին պաշտպանելու, նրա հարազատների հետ հանդիպելու եւ Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին ՌԴ-ում պատսպարելու մասին

Մենք հարցրեցինք՝ դուք պաշտպանո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին՝ Սերգեյ Կոպիրկինը բառախաղով պատասխանեց, թե «ես փաստաբան չեմ»: Մեր հաջորդ հարցը՝ այդ դեպքում Քոչարյանի հարազատների հետ էիք հանդիպում, ի՞նչ էիք խոսում՝ նկատի ունենալով ՌԴ դեսպանատանը Վլադիմիր Պուտինի եւ Բելլա Քոչարյանի հանդիպումը, դեսպանը պատասխանեց, որ անձամբ ինքը չի հանդիպել Քոչարյանի որեւէ հարազատի հետ:

Խախտումներ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ չհայտարարված այցի արդյունքները։ Այցի ընթացքում իրականացվել է դպրոցում սովորող և խնամվող երեխաների խնամքի պայմանների, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վիճակի, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող հարցերի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ երեխաների հետ: Մշտադիտարկման այցի արդյունքում կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031