Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության
Անցանկալի մազերից ազատվելու միջոցները
Ցանկացած կնոջ երազանքը մազածածկույթից վերջնականապես ազատվելն է։ Ներկայիս կոսմետոլոգիան առաջարկում է մաշկի խնամքի եւ գեղեցկանալու բազմաթիվ նոր մոտեցումներ: Տարիներ շարունակ կանանց կողմից պահանջված կոսմետոլոգիական պրոցեդուրաներից է համարվել մազահեռացումը։ Առաջարկվող տարատեսակ մեթոդներից ներկայումս մեծ տարածում է ստացել մազահեռացման էլոս էպիլյացիայի տարբերակը: Հայաստանում բազմաթիվ կենտրոններ են բացվել, որտեղ էլոս համակարգն են օգտագործում. տեխնոլոգիա, որը հիմնված է ֆոտո
Պատմական պահ Շիրակում. կբացվեն Անի մայրաքաղաքին կպած Խարկով գյուղի սահմանները
Գյուղն ամբողջապես դատարկվել է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահպանելով` չի հեռացել գյուղից:
Գուցե նկատի ունեն, որ պետք է համերաշխություն հաստատվի հասարակության եւ այն փոքրաթիվ մարդկանց միջեւ, ովքեր համարում են, որ Քոչարյանը ոչ մի հանցանք չի՞ գործել. «Հայկական ժամանակ»
Վերջին հաշվով, դատարանն է որոշելու՝ Քոչարյանի կողմից Հայաստանին ու Արցախին հասցրած վնա՞սն է ավելի մեծ, թե՞ նրա «ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում»։
«Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարեւորված առավել, քան երբեւէ, խրախուսենք ուսուցչին, որ անցյալին վերադարձ չլինի». Մխիթար Հայրապետյան
Հայրապետյանն ասաց. «Մենք հաճախ հիանում ենք սկանդինավյան երկրների փորձով՝ մեծ հիացմունքով խոսելով այդ մասին, բայց երբ ասենք, որ, օրինակ, նույն Ֆինլանդիայում կամ Շվեդիայում տնային աշխատանք ասվածը գոյություն չունի, շատերը կզարմանան: Բայց այնտեղ դպրոցն ավարտելիս աշակերտներն արդեն 4-5 լեզուների են տիրապետում, մեթոդաբանության խնդիր ունենք մենք»:
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ 3 անձանց առաջադրված մեղադրանքների մասին
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Վարդան Օսկանյանի հետ «ռանդեվուները» կարոտած Մամեդյարովի պոռթկումը
Հայկական կողմն իր «կարմիր գծեր» քաշելիս ոչ մի պարագայում չպետք է վերածվի բանակցություններում ոչ կառուցողական կողմի Անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը եւ «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցներում ծավալուն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն եկող տարի հունվարին, եւ այս ժամկետից առաջ, ըստ
ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՄՎԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Սամվել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2019-12-20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ
2018-ի նոյեմբեր ամսվա համեմատ գործարքներն աճել են. Կադաստրի կոմիտե
2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 % -ով: Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա
ԱԱԾ գեներալ-մայոր. «Գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը». «Ժողովուրդ»
Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքս եւ ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։
Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ. Արմեն Սարգսյանի ուղերձը
Մեծարելով ծառայության վետերաններին, այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, նրա մարտական ընկեր, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել արտաքին հետախուզության արդյունավետ գործունեության, պետական անվտանգության ապահովման գործում։
Ցանկացած պետության ղեկավար կփափագեր իրեն կից այդպիսի մարմին ունենալ, որ իրեն կնախազգուշացներ վտանգներից ու կօգներ ճիշտ որոշումներ կայացնել. «Հրապարակ»
Ինչի՞ նշան էր Վազգեն Մանուկյանից ազատվելը։ Եթե ուզում եք, կարող եք ասել՝ վարչապետի ուժի նշանն էր, իսկ ես կպնդեմ հակառակը՝ վարչապետի վախի եւ թուլության նշանն էր:
«Հայաստանում այլեւս երբեք կրթությունը չպիտի ծառայի օրվա իշխանություններին ու նրանց շահերի սպասարկմանը». Արարատ Միրզոյան
Միրզոյանն ասաց, որ հիմա կրթությունն անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության եւ հմտությունների: Ելույթն ավարտելով՝ Միրզոյանը հիշեցրեց Լենինի խոսքերը. «Սովորել, սովորել, սովորել»:
Դավիթ Խաժակյան. «Ուշադրության պակաս չեմ ունեցել, որ այս շաբաթ էլ մի հատ շոու լիներ» «Ժողովուրդ»
Մենք ունեինք խնդիր ճիշտ ընկալվելու, մենք ունեինք խնդիր մեր քննադատությունը արդյունավետ կերպով տեղ հասցնելու եւ այդ խնդրի մասին բարձրաձայնեցինք ու դիմեցինք մեր քաղաքացիներին այն մտադրությամբ, որն ունենք՝ քննարկելու իմ մանդատի հարցը։
Փաշինյանի երեկվա ելույթից հետո խիստ անհարմար դրության մեջ հայտնվեց նրա քաղաքական թիմը և սոցցանցային բազմությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Վարչապետ Փաշինյանը երեկ ԱԱԾ-ի օրվա կապակցությամբ բացառիկ բարձր գնահատականի և հարգանքի խոսքեր հնչեցրեց այդ կառույցի հասցեին։ Ինչը իրականում այդպես է։ Ազգային անվտանգության, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հետախուզության և հակահետախուզության բացառիկ կարևոր գործառույթներին վերջին 1.5 տարում ավելացավ նաև հակակոռուպցիոն բուռն գործունեությունը։ ԱԱԾ–ի բոլոր հիմնական գործառույթները հանրության համար տեսանելի չեն, և թերևս միայն հակակոռուպցիոն աշխատանքն է
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում
Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել
Առողջ երեխաները երկար չեն մնացել, անմիջապես նրանց «տարել են»։ Օտարերկրացիները որդեգրել են միայն հիվանդ երեխաներին. «Հրապարակ»
Երեխաներից 90 տոկոսով հրաժարվում են առողջական խնդիրների պատճառով Եթե երեխայի քաշը չի ապահովում 2 կգ 500 գրամը, նրան պահում են հիվանդանոցում։ Այդպիսի երեխային մանկատուն չեն հանձնում։ Երբ որ երեխայի քաշը հասնում է 2,5 կիլոգրամի, նրան տեղափոխում են մանկատուն։ 3 ամիս երեխային վերցնելու հնարավորություն է տրվում միայն ՀՀ բնակիչներին։ Թաղապետարանները հիվանդանոցից երեխայի թղթերը ստանալով՝ նրան ձեւակերպում
Դեկտեմբերի 31-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն
Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն. Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից: Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի
Սկսնակ ղեկավարները թե՛ ժամանակի, թե՛ նաև վատ մենեջմենթի պատճառով չկարողացան ձևակերպել, ձևավորել այն գաղափարը, թե պետությունն ինչի կարիք ունի. «Փաստ»
Անցնող տարվա տնտեսական իրավիճակի բնութագիրը գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ոչ թե զուտ թվային ցուցանիշների, այլ ավելի շատ ոլորտների փոխկապակցվածության, մենեջմենթի խնդրի և առաջարկվող փոփոխությունների համատեքստում է դիտարկում։ «Փաստի» հետ զրույցում նա ներկայացրել է 2019թ. դրական միտումները, խոսել նաև դեռևս լուծում չստացած հարցերի մասին։ Հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը որոշակի սպասողական իրավիճակ է առաջացնում, որովհետև
ՌԴ-ում հայ վարորդների հարցը քաղաքական է. Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է բարձրացնի հարցը. «Ժամանակ»
Ավելի քան երեք տարի է՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի խնդիրն առկա է և ոչ մի կերպ լուծում չի ստանում: Երեք տարի անց, կարծես թե, մեր պաշտոնյաները հասկացել են, որ խնդիրը քաղաքական է, հետևաբար, հենց այդ պատճառով էլ չի լուծվում: Տևական ժամանակ այս խնդրով զբաղված ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը
Թեև գրանցել ենք օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով. ՏԶՆԿ-ն՝ տնտեսության վերաբերյալ
Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն: Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝ 5%-ով: Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով և հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի
Քաղաքականի եւ իրավականի միջեւ պետք է պատ լինի
Բայց եթե վերցնենք զուտ քաղաքական ենթատեքստն, ապա վարչապետի սպառնալիքը կարելի է թարգմանել հետեւյալ կերպ՝ «չհամարձակվեք ցույցեր անել, թե չէ ես, ինձ ենթակա իրավապահ համակարգի միջոցով, վեր կհանեմ այն կոմպրոմատը, որն ունեմ դաշնակցական նախարարների դեմ»: Դա ատելության խոսք չէ, դա իրավապահ համակարգը քաղաքական հարցերում որպես մահակ օգտագործել է:
Փաշինյանը ստեղծել է պետական կառավարման մի համակարգ, որտեղ ամեն ինչ ինքն է անում, այս պայմաններում ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտություն չկա. «Իրատես»
Այս տարին ամփոփեց անձամբ վարչապետը՝ արձանագրելով, որ իշխանափոխությունից ավելի քան 1,5 տարի անց նոր Հայաստանում չկա արդյունավետ աշխատող, գաղափարախոսություն ունեցող պետական ապարատ, չկա իրավական համակարգ, որը հասկանում է, թե ինչ են իրենից պահանջում, և երրորդ՝ իշխանափոխությունից 1 տարի 8 ամիս անց փաստում ենք՝ վարչապետն արձանագրեց իր ինտելեկտուալ բազայի բացարձակ սնանկությունը և, ըստ էության, իրավունք տվեց բոլորին կասկածի տակ դնելու այսօր ընդունվող օրենքների, հայեցակարգերի, վարչապետի կողմից հնչեցվող վիճակագրական տվյալների իսկությունը։
«Դեսպանն անտեղյակությունից տրվել է ադրբեջանական մանիպուլյացիաներին»
«Կարծում եմ, դա դեսպանի անտեղյակության հետեւանքն է, որ նա տրվել է ադրբեջանական մանիպուլյացիաներին: Չեմ մեկնաբանի դեսպանի ասածը կամ նրա գործունեությունը, դա իր խնդիրն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն (լուսանկարում)`անդրադառնալով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոսս Զակարիեի օրերս կատարած թվիթերյան գրառմանը, թե տպավորված է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումից։ Ինչ վերաբերվում է
Մարիամ Փաշինյանի մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018թ. ապրիլին՝ ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին. Tert.am
Tert.am. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող թեմային առ այն, որ Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր,
Ավետիք Իշխանյան. «Վարչապետի ասածները ԱԱԾ-ի մասին պետք է գնահատել՝ որպես իր ամենահավատարիմ եւ իր հանձնարարությունները կատարող կառույց»
Իրավապաշտպանը վարչապետի՝ ԱԱԾ-ում ունեցած ելույթի մասին
«Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների»
ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից մարտի 1-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։ Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։ Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս
Այս պահին առկա տվյալներով 2019թ. կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. ծրագրերը


















































