Օրվա լրահոսը

Անքննելի են գործերն Աստծո ու ԱԱԾ-ի (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Եկան ժամանակներ, երբ իմ երկրի մարդկանց բռնելիս գործադրում էին այնպիսի հմտություններ, որ մարդիկ դույզն իսկ կասկածներ չէին ունենում առ այն, թե իրենց բռնել են: Սրան հաջորդում էին ջերմ-բարեկամական, ես կասեի՝ անբռնազբոս հարցաքննություններ, որ ընդմիջվում էին մի բաժակ սուրճով, հետույքին հասանելի քացիներով, արքայավայել խորովածով ու կին-երեխա ողջակիզելու սպառնալիքներով, սակայն ԱԱԾ դերասանների բարձր պրոֆեսիոնալիզմն իսպառ բնաջնջում էր

Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը նշել է` հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ուղղություններն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով մեր երկրի ներդրումային ու մրցակցային առավելությունները՝ նշել է, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը,

Նարինե Մանուկյան. «Անպատկերացնելի է, երբ օգնում ես երեխաների հետ ինքնասպանության դիմած կնոջը»

Նարինե Մանուկյանը «Կանանց աջակցման կենտրոնի» սոցիալական աշխատողն է: Ի՞նչ է անում. ասում է՝ օգնում է բռնության ենթարկված կանանց՝ վերականգնելու կյանքի գույները: Նարինեն ասում է՝ հենց սկզբից էլ գիտակցել է՝ աշխատանքը բարդ է լինելու. «Աշխատանք էի փնտրում, իմացա թափուր աշխատատեղի մասին, մասնակցեցի հարցազրույցին ու երբ հասկացա, թե ինչ թիրախային խմբի հետ պիտի լինի աշխատանքս, սկզբում մի

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ

Արա Բաբլոյանը քննադատում է Ատոմ Ջանջուղազյանին

Նա տարակուսած է, որ կառավարությունում միանշանակ չի ընկալվել առողջապահական համընդհանուր ապահովագրության գաղափարը

Սուտ է, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի «Բջնի» գործարանը վերադարձնեն․ Խաչատուր Սուքիասյան

«Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը: Նա մասնավորապես գրել է. «Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ

Արման Բաբաջանյանը չի բացառում, որ առաջիկայում կուսակցություն կհիմնի

Իշխանության ջանքերը բավարար չեն սպասարկելու հեղափոխությունից հետո առաջացած ջանքերը, թեեւ իշխանությունը գործադրում է ջանքեր

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում․ տուժածի վիճակը կայուն ծանր է

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության փոխվարչապետի հետ

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական

Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում խորին երախտագիտությունը. Արմեն Սարգսյանի ուղերձը Նենսի Փելոսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի

Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Ս․թ․ դեկտեմբեր 14-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր: Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը: Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների,

«Էապես մեծացել է պատերազմի վտանգը». Դավիթ Շահնազարյան

«Քննարկվում է «տարածքներ խոստումների դիմաց»-ը: Սեղանին փաստաթուղթ կա՞, թե ոչ: Իհարկե, կա»

Արմեն Սարգսյանը Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: «Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու

«Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան

Դեկտեմբերի  23-ին աշխարհահռչակ դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո, Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը, սա Խատիա Բունիաթիշվիլիի հետ «Ավետիսի» հինգերորդ համագործակցությունն է: «Խատիան բազմիցս մասնակցել է  մեր համերգներին եւ ամեն

37-ամյա տղամարդը գողացել է «Թել-Սել»-ի վճարային տերմինալը

Նոյեմբերի 14-ին Փափազյան փողոցի խանութներից մեկից գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու

Աշոտյան. «Վիրավորական է, երբ «.az»-ով վերջացող կայքերն ինչ աղբ ասես չթափեցին վարչապետի կնոջ մասին»

Մարդիկ անգամ իրենց պատիվը, նամուսն ու ասածը չեն ուզում պաշտպանել, բայց փոխարենն ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները եւ Արցախի հարցով մեզ են կպնում

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը

2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։ Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին

«Ինչո՞ւ մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու». Արթուր Ղազինյան

Ադրբեջանը կարմիր գծեր է սահմանում իր համար, մինչդեռ անհանգստացնող է ՀՀ-ի կարմիր գծերի բացակայությունը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Բավականին վտանգավոր է». Աշոտյանը հրապարակեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նամակը՝ ԵԽ պատգամավորներին

Այս հանցավոր անգործության եւ մեծամտության պարագայում օրակարգ է վերադարձել մի հարց, որը կոչվում է «ադրբեջանական համայնք», եւ այդ հարցը բավականին ագրեսիվ է

Դեկտեմբերի 8-ից 14-ը հակառակորդը շուրջ 140 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Սրանք թխած, կարած, շառով տված գործեր են»․ Կարապետ Պողոսյանը՝ գործարար Շեկոյի ու նրա ընկերոջ կալանավորման մասին

Գյումրիում գործարար Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի և  նրա աշխատակցի՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովի կալանավորումը, Կարապետ Պողոսյանը, որը  Շիրակի մարզում երկար ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, Aravot.am-ի հետ զրույցում որակեց  որպես «թխած, կարած, շառով տված գործեր»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն առ այն, որ այս անձինք «Ջավախք» խանութի դիմաց իր ընկերոջը ծեծել

ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն

Գագիկ Ծառուկյան. «Ես մարզիկներին սեւերի եւ սպիտակների չեմ բաժանում»

Aravot.am-ը «Դինամո» մարզադահլիճում «Կաշվե ձեռնոց» մրցման մեկնարկային օրը զրուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: -Պարոն Ծառուկյան, քիչ առաջ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձանք Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի ուղեգրեր նվաճելու կարեւորությանը: Օլիմպիական քանի՞ վարկանիշը կհամարեք բավարար: -Նախորդ օլիմպիական խաղերում մենք ունեինք հինգ ուղեգիր: Հիմա ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե ուղեգրերի քանակը, այլ այն նվաճող

Արագածոտնի մարզում նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝

Նամակ՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»․ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը․ Արմեն Աշոտյան

Ահա այսպիսի նամակ է հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։ Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը։ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է՝ կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։ Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220038004878562

«Հեղափոխությունը վտանգում են ոչ միայն ռեւանշիստները, այլեւ իշխանության ներկայացուցիչները». Արման Բաբաջանյան

2018թ.-ին հայաստանյան հեղափոխությունն արգելակել է երկիրը թալանելու հնարավորությունը, սակայն հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում ռեւանշիստների նկրտումներով

Վերջին շաբաթներին «Իմ քայլն» իր պահվածքով չի զիջում ՀՀԿ-ին՝ ձգտում է միահեծան իշխանության․ «Հրապարակ»

Ազգային ժողովի վերջին քառօրյաները դեժավյուի զգացողություններ են առաջացնում ընդդիմություն-իշխանություն լավագույն ավանդույթների շարունակության առումով։ Սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածները ճիշտ հակառակ տրամադրվածությամբ են լցվել քաղաքական օպոնենտների նկատմամբ։ Եթե նախկինում նկատելի էր համագործակցության, կոմպրոմիսի գնալու միտում, իսկ դեռեւս հունվարին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ամբիոնից վստահեցնում էր, որ ինքն ԱԺ երեք խմբակցությունների նախագահն է, ապա վերջին շաբաթներին

«Արաբկիր» ԲՀ դիմած հիվանդ երեխայի հայրն ագրեսիվ պահվածք է դրսևորել, բժշկին մարմնական վնասվածք պատճառել

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, որոնց երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը

ԱԺ-ում «նոր իջեցված պաշտոնում» առաջին անգամ ատեստավորման ծանուցումն առանց համապատասխան հրամանի համարվել է թվով 3-րդը

Օրենսդիր մարմինը առարկում է իր աշխատակցի հայցի դեմ Կարինե Հարությունյանն անցյալ տարվա մարտի 14-ից արտամրցութային կարգով ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչի պաշտոնից նշանակվել է տեղեկատվական եւ վերլուծական վարչության վերլուծության եւ հետազոտության բաժնում, որպես ավագ վերլուծաբան: Ինչպես հայտնել է հայցվորը, «նոր իջեցված պաշտոնում» առաջին անգամ ատեստավորման ծանուցումն առանց համապատասխան հրամանի համարվել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930