Օրվա լրահոսը

«Ես շատ հավանում եմ ԿԳՄՍ նախարարին, շատ մեծ հարգանք ունեմ, բայց սպանեք ինձ, չեմ հավատա, որ մի մարդը կարող է ամբողջ համակարգ փոխել». Պասկեւիչյան

Կրթության խնդիրների քննարկման ժամանակ ես կուզենայի տեսնել դպրոցի դասատուներին, ուսմասվարներին, տնօրեններին, ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին: Չկան էդ մարդիկ: Եթե էդ մարդիկ չկան կրթության մասով, բնապահպանական մասով, մշակութային մասով, ո՞նց ենք մենք խոսում օրակարգ ձեւավորելու մասին, ովքե՞ր են օրակարգ ձեւավորելու:

150.000 դոլար՝ վարժարաններին. «Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայ համայնքին

Կոչ ենք անում համայն հայությանը կանգնել Լիբանանի հայ համայնքի կողքին

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների

«Նախկին լրագրող, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվական դաշտը գրավել է ու շատ դժվար է այս իրականության մեջ աշխատել». Evnreport.com-ի խմբագիր

Աննա Փամբուխչյանի խոսքով՝ «Հայաստանը ֆեյսբուքի զոհ է, չկա մեդիագրագիտության աստիճան, որպեսզի հասարակության մի ստվար հատված գիտակցի, որ այն ամենը, ինչ գրված է ինտերնետում, ճշմարտություն չէ: Երբեմն մի բան են ասում, հարցնում են՝ որտե՞ղ ես կարդացել, ասում է՝ ֆեյսբուքում»:

Դավիթ Խաժակյանը ավագանու եզակի պրոֆեսիոնալ անդամներից է․ Նաիրա Զոհրաբյան. «Ա1+»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոռեկտ չի համարում գնահատական տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշմանը, որով մտադիր են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կազմից հետ կանչել խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, հայտնում է «Ա1+»-ը։ Բայց նշում է՝ եթե «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ ավագանու մյուս 2 անդամները չեն սպասարկում «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական օրակարգը, շահը, ապա իրենք իրավասու

Հայաստանի եւ Արցախի ԱԺ պատգամավորները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորման հարցեր

Ստեփանակերտում գումարվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան

Ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և

Ինչպես հայուհին հայտնվեց Դոմինգոյի, Ռեյ Չարլզի ու այլոց շրջապատում

Ռուբի Էդելմանը, կամ ինչպես երբեմն նրան ներկայացնում են՝ Ռուբի Սանդեյը ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում: Այս օրերին նա ծննդավայր Երեւանում է: Ռուբին սիրով զրուցեց Aravot.am-ի հետ: Նա երաժշտական ընտանիքում է մեծացել: Վեց տարեկանից երգել է, սկսել է «Արեւիկ» խմբից, հետագայում ընդունվել է ջազային քոլեջ, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Սերգեյ Դանիելյանի դասարան, որը չի ավարտել,

Ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր

Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

1,8 միլիարդի դրամ՝ Մանվել Գրիգորյանի ազատության համար

Պաշտպանական կողմն անշարժ գույք է առաջարկում ԵԿՄ նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու համար:

Դատարանը մերժել է Արամուսի Վ. Առաքելյանի անվան դպրոցի տնօրենի նախկին պաշտոնակատարի հայցը

2019 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ մարզպետարանի ենթակայության «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Անդրեյ Ֆրունզիկի Փիլիպոսյանը: 2019 թվականի մարտի 22-ին «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ողջ օրվա ընթացքում դասապրոցեսը խաթարվել էր; Կոտայքի մարզպետի՝ 2019 թվականի մարտի 28-ի N 37-Ա կարգադրությամբ, աշխատանքային պարտականությունները խախտելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու

Գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել էր հարսանիքի ժամանակ. մեծամորցին բերման է ենթարկվել

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման ենթարկեց բաժին։ Նրա մոտ հայտնաբերվեց գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է

Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում: Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի

«Անձնական դրամահավաքից եմ գումար փոխանցել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին». Հ. Հակոբյանը՝ միլիոնի մասին

Շփվել ենք իրար հետ, տեղեկացրել եմ, որ վարկանիշային թեկնածու եմ, եւ ծախսեր կան անելու, ու հանգանակություն է տեղի ունեցել:

Փորձագետն արձանագրել է, որ հիվանդանոցում մահացած Էդգար Ծատինյանին, հնարավոր է, բացի բռնության ենթարկելուց,  քարշ են տվել նաև գետնի վրա. ՀՔԱՎ

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման վարույթ հարուցելու մասին հայտարարելուց 8 ամիս անց միայն տեղեկություն տրամադրեց այն մասին, որ մինչ օրս ոչինչ չի արվել:

«Եթե բոլոր ուսուցիչները սուրբ են, բա ինչի՞ է էս կրթության վիճակն էսքան վատը Հայաստանում». Տիգրան Պասկեւիչյանը պատմում է Հ1-ի տնօրենի հետ իր ուշագրավ զրույցը

Ամեն անգամ էդ հաղորդումը նայելիս ես մի անեկդոտ եմ հիշում: Վանքում եկեղեցու ջահը գողանում են, քննիչ է գալիս եկեղեցի, որ հարցը քննի: Հոգեւորականները գալիս են, հերթով ներկայանում են՝ սուրբ Հակոբ, սուրբ Պետրոս…էս քննիչն ասում է՝ չհասկացա, էդ բոլորդ սուրբ եք, ջահը ո՞վ է գողացել: Հիմա էդ «Ուսուցիչը» հաղորդաշարը նայելուց հարց է առաջանում՝ եթե բոլոր ուսուցիչները ներկայանում են սրբապատկերներով, նրանք բոլորը սուրբ են, բա ինչի՞է էս կրթության վիճակն էսքան վատը Հայաստանում:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նրան դատարան չէին բերել

Պաշտպանական կողմը կրկին խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել:

Զելենսկին Բաքվում պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ուկրաինան և Ադրբեջանը աջակցում են միմյանց՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ: «Այսօրվա զրույցի կարևոր թեման էր տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումը: Առաջին հերթին խոսքը Ուկրաինայի արևելքի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և

«Ամեն ինչ օրենքով ենք արել, ոչ թե ձեթ ու բրինձով, կաշառքով». պատգամավորը՝ «Իմ քայլին» նվիրաբերված միլիոնների մասին

«Գումարները մեր անուններով մուտք են արվել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամ, որի միջոցով իրականացվել է նախընտրական քարոզչությունը»,-ասում է Հայկ Գեւորգյանը:

«Բջնիի» մուծած հարկերի վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրություն չի արել

ՊԵԿ նախագահի տեղակալը՝ «Բջնի» գործարանի հարկերից խուսափելու մասին

Գողացել էր օտարերկրյա դիվանագիտական հաստատության «Մերսեդես»-ի կողային հայելիները. Ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։ Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արձագանքը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի անդրադարձին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) ողջունում և լիովին կիսում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ Գնահատման Զեկույցում հնչեցված այն գնահատականները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Խորհրդարանն ընդունել

ՊԵԿ-ը 409 քրեական գործ է հարուցել՝ մաքսանենգության ու հարկերից խուսափելու հիմքով

Հասարակական սննդի շատ օբյեկտները թերի են հաշվառել իրենց շրջանառությունը:

ՀՀ նախագահը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների շուրջ: Արևելք-Արևմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության

ՊԵԿ-ը Գագիկ Ծառուկյանին. տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները բացառվում են

ՊԵԿ-ը պատասխանում է՝ կամայական ստուգումներ հնարավոր չէ անել:

Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է երթուղային տաքսիին. կա զոհ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր շրջվել

«Նկարե՞լ եք ավագանու ելույթի վրա հռհռացող քաղաքապետին, չեք նկարել». Մարուքյանը՝ լրագրողներին

«Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինա Վարդանյանին, դրանից հետո՝ Դավիթ Խաժակյանին: Նա ծաղրել է նաեւ Անի Խաչատրյանին, բոլորին ծաղրել է, գիտեր՝ «Կարգին հաղորդում»-ում է»:

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում մարդ են ուտում, և որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում». խոշտանգման ենթարկված անձի բարեկամ

Իրավապաշտպանները վրդովված են՝ բոլոր հիմքերը կան, սակայն ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031