Օրվա լրահոսը

ԱԳՆ. Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ

Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:

«Հանդիպում ենք ունեցել ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդների հետ. տղաները մեզ ասացին, որ իրենք այդ գործողությունների հետ կապ չունեն». Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանն արձանագրեց, թե գնահատում են ՀՅԴ ՀԵՄ տղաների պահվածքը հանդիպելու, ծանոթանալու, խոսելու և իրար հասկանալու հարցում:

Հայոց Ազատամարտի մի խումբ մասնակիցներ նախաձեռնում են Կամավորական շարժում հասարակական կազմակերպության ստեղծումը

Հայրենիքի պաշտպանության ու բարեկարգման գործը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է։ Մենք պարտադրված ենք պաշտպանելու մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերունդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս՝ փոխանցել հաջորդ սերունդներին։ Մենք փոքրաթիվ ազգ ենք, մեր անկախությունը դեռ երիտասարդ է, մեր խնդիրները՝ բազում–բազմաթիվ, և ճակատագիրը մեզ բաժին է հանել ամեն վայրկյան պաշտպանության կարիք ունեցող սահմաններ:

«Ներգաղթի թվերը մանիպուլացնում եք». Էդմոն Մարուքյանը` Ռուբեն Ռուբինյանին

Ինչո՞ւ իշխանությունը չի արձագանքում ներգաղթի թվեը մանիպուլացնելու մասին հայտարարություններին:

Սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաև սպառողական վարկերի դինամիկային 2018-2019թթ. 3 եռամ­սյակների ընթացքում: 2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալները ոչ միայն զգալիորեն զիջել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (տե՛ս գծապատկերում), այլ նաև սպառողական

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարին

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը մասնակցել է գործընկեր կուսակցության համագումարին, որը տեղի է ունեցել Լայպցիգ քաղաքում: Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: Այցի շրջանակներում հանրապետականները մի շարք հանդիպումներ են ունեցել ՔԴՄ, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների

ՀՀ նախագահի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԻ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2019-11-22   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Էրեբունիում տեղի ունեցած կրակոցների 3 դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը: Դեպքի

Տիգրան Ավինյան. Հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%

2019թ.-ի հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%. ✅ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7%-ով ✅ Շինարարության ծավալն աճել է 5.1%-ով ✅ Առևտրի շրջանառությունն աճել է 10.2%-ով ✅ Ծառայությունների ծավալը աճել է 12.4%-ով ✅ Արտաքին առևտրաշրջանությունն աճել է 11%-ով ✅ Արտահանումն աճել է 1.3%-ով ✅ Ներմուծումը աճել է 15.8%-ով Տիգրան ԱՎԻՆՅԱՆ, ՀՀ փոխվարչապետ

«Մեծապատիվ մուրացկաններն» ու Կոմիտասի գոհարները կներկայացվեն Իտալիայում

Հարավային Իտալիայում գտնվող Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիան» բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Ինչպես տեղեկացանք ասոցիացիայի քարտուղար, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն հիմնադիր եւ ղեկավար Կարլո Կոպպոլայից, «Կասա Մանդելա» մշակութային կենտրոնում անցյալ տարվա նոյեմբերին կազմակերպված «Հայաստան. անցյալի եւ ներկայի արանքում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսից հետո, Բարիի հայկական համայնքը այժմ էլ պատրաստվում է մեկ այլ կարեւոր իրադարձության, որը տեղի

Սենատորը խոստովանել է՝ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա. Ermenihaber

Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ: Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրահամը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Վրաստանում, Միխայիլ Սահակաշվիլուն շատերը չեն ներել. Ջոնի Մելիքյան

Վրացագետի գնահատմամբ, Վրաստանում հեղափոխություն չի լինի

«Դե Վանեցյանը թող ցուցմունք տա, ասի՝ ուզել եմ դա անել, վարչապետը ինձ թույլ չտվեց». Մարուքյան

Ըստ Մարուքյանի, Արթուր Վանեցյանը հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով ու դրանք պետք է պատշաճ քննարկման առարկա դառնան. «Երբ քննարկվեն, կտեսնենք»:

Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. Բ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռոբերտ Բաբկենի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

«Գործի հանդեպ ճնշում կա». ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին եւս 2 ամիս կմնա կալանավորված

Դատական իշխանությանը մեծ, շատ մեծ համարձակություն է այսօր պետք՝ այս գործով համարձակ եւ արդար որոշում կայացնելու համար

Սուրեն Հախնազարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Հ. ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 2019-11-22

«Ընենց էլ հարց եք տալիս, փաստորեն 96-ի՞ն… մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար». Ըստ Մարուքյանի, Փաշինյանն ուզել է չարիքն օգտագործել մեկ այլ չարիքի դեմ

Ըստ Մարուքյանի, շատ ճիշտ հայտարարություն է արել վարչապետը, որովհետեւ ընտրությունները ով էլ կեղծում է ու ուզում է այդ կեղծիքով իշխանությունը պահել, չարիք է:

Քոչարյանի աջակիցը եւս 1 ամիս կմնա կալանավորված

«Իշխանության քիմքին հաճելի որոշում էր»,-դատարանի որոշումն այսպես է որակում Սարգիս Օհանջանյանի պաշտպանը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը՝ ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը,

Ադրբեջանում էլ քննադատում են, որ իրենց ԱԱԾ-ական բլոգերը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում. Տաթեւիկ Հայրապետյան

Լիլիթ Մակունցը հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում, որ ադրբեջանցին մուտք է գործում հայկական եկեղեցի, սա սադրա՞նք էր՝ պատասխանեց, որ իր համար, որպես ՀՀ քաղաքացի, մեծ հպարտություն էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետը պատասխանում ադրբեջանցուն. «Այլ հանգամանք է այն, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը այդ պահին գտնվում էր այնտեղ, անվտանգության առումով դա ինձ համար մտահոգիչ է»:

«Մենք մեր նախաձեռնությունը սկսում ենք այս շենքի մոտից, որ ասենք՝ մենք չենք վախենում ԱԱԾ-ից». Դավիթ Պետրոսյան

«Ռեստարթ» նախաձեռնության անդամները դատարկ թուղթ հանձնեցին ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ում գրեն բոլոր այն վիդեոբլոգերների անունները, որոնք սնվում են այս կառույցից:

«Սերժ Սարգսյանի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություն չի կատարել». Մակունց

Լիլիթ Մակունցի խոսքով՝ «Նախորդ իշխանությունները հեռացել են ոչ այն պատճառով, որպեսզի տեղի չունենան մարդկային զոհեր, այլ հեռացել են այն պատճառով, որովհետեւ ՀՀ քաղաքացիները մերժել են նրանց: Սա շատ կարեւոր տարբերություն է»:

«Մենք կքվեարկենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում»

Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյանի հորդորի առիթով «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ նոյեմբերի 21-ին տեղի ունեցած Գործկոմի նիստը բեկումնային էր հայկական ֆուտբոլի համար: Այս առիթով նա մանրամասնեց. «Գործկոմի՝ մեկ օր առաջ կայացած նիստը բավականին կառուցողական մթնոլորտում անցավ: Տեւեց բավականին երկար. մանրամասն քննարկեցինք բոլոր խնդիրները:

Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով

«Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչ ինքը ստեղծել է իր համար». Մարուքյան

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, Մարուքյանն ասաց, որ եթե նման բան լիներ, անպայման իրենք հայտարարություն կանեին, նման բան տեսել են դատավոր Դանիբեկյանի մասով, ահազանգել են. «Արսեն Բաբայանի մասով էլ ենք խոսել, որ կալանքը անիրավաչափ է եղել, որպես խափանման միջոց, բայց ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է»:

Փաստաբանների պալատն ահազանգում է՝ ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանի համակարգիչը

Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ – Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող

Գագիկ Սուրենյան. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։ Օրինակ, եթե Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի

Մակունցը Վանեցյանի հայտարարության մասին՝ եթե վտանգ է տեսել «Սորոսից», բա ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկել. «Ուրեմն պետք է համոզված լինենք, որ որեւէ վտանգ նա չի տեսել»

Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, եւ ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որեւէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանը առնչվեր, այդ թվում այն կազմակերպությանը, որի մասին հարց հնչեցրեցիք, ես վստահ եմ, որ նա կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը:

Այս տարվա 10 ամիսներին գրանցվել է սեռական բռնության 87 դեպք. որից 49-ը՝ անչափահասի նկատմամբ

Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է՝ «Ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է սեռական բռնության ենթարկվածի հետ հանդիպել. ու հատկապես երեխաների. որոնք հղի են» «Դպրոցի տնօրենը. ուսուցիչներն ու բուժքույրն ինձ հայտնեցին. որ կասկածներ ունեն. թե քույրս հղի է: Այդ պահին ես փորձում էի ինքս ինձ համոզել. դա անհնար է. սակայն բուժքույրն ասաց՝ քրոջս սրտի զարկերը եւ մարմնի փոփոխությունը

Թուրքիայում տեղադրվել է Կոմիտասի արձանը. Ermenihaber

Ստամբուլում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, խմբավար և վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) հուշարձանը: Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորը՝ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150 ամյակի կապակցությամբ: «Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930