Օրվա լրահոսը
Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում. Aysor.am
20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: «Կա նման բան, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Դեռ ժամանակ կա, անպայման կներկայացնեմ ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս ընթացքում ֆեդերացիայից որևէ մեկի հետ չի հանդիպել, ժամանակը կգա, կհանդիպեն։
Ֆրանսիայի հայ ընտանիքի երեխա ունենալու երազանքը փշրվեց մայրենիքում
Չնայած տուժողը վերարտադրողական տարիքում չէր, սակայն հնարավոր էր բեղնավորում եւ հղիություն՝ առանց արտամարմնային բեղմնավորման եւ արգանդի խոռոչում սաղմերի տեղադրման մեթոդի կիրառման: Հասցրեցի ուսումնասիրել Ֆրանսիայից Հայաստան պարբերաբար եկող ամուսինների հետ պատահածի ողջ պատմությունը: 91 անուն իրավական փաստաթղթերի քանակը էլի կաճի: Դրանք բողոք-նամակներ են, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ, հաղորդում հանցագործության մասին, դիմումներ ՊԵԿ-ին, ընդհանուր իրավասության
«Էնտուզիազմ կա, բայց դա մղված է հարյուրերորդ պլան»
Հարցազրույց կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Համբարձումյանի հետ – Ձեր կարիերան 2000-ականների սկզբին սկսեցիք Երեւանում, անվանի ռեժիսոր, մանկավարժական ինստիտուտում ձեր ղեկավար, վարպետ Սերգեյ Իսրայելյանի մասին պատմող «Սերիկ» վավերագրական ֆիլմով: Հետո ստեղծագործական գործունեություն ծավալեցիք Մոսկվայում… – Դա 2004 թվականն էր, մեկնեցի «Մոսֆիլմ» կինոստուդիա՝ պրակտիկայի: Եթե կարիք կա, հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում ֆիլմ չէր նկարահանվում… Իսկ «Մոսֆիլմում» այնպիսի
Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության են նախապատրաստում. «Կոմերսանտ»
Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը դուրս գա ուղիղ եթեր և ասի. «Ժողովու՛րդ, այսօր գնում ենք Բաստիլը գրավելու», բոլորը դուրս կգան իրենց տներից ու կգնան»:
Թմրամիջոցը գնել էր Երևանի դեղատներից մեկից. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ նույն օրը` ժամը 17:45-ին, Երևան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային հեռարձակումը Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա զոհ
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ազնիվ Վ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի
Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի
Դադարեցրեք բռնությունը կանանց նկատմամբ. Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը
Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառությանը՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները: 2019 թվականի հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ
ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան: Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ՎՏԲ- Հայաստան Բանկում 9 ամիս և ավելի ժամկետով ավանդներ ձևակերպած հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց վիճակահանությանը և շահել 3 IPhone 11 Pro-երից մեկը: Խաղարկությունն անցկացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում` պատահականության սկզբունքով և ցուցադրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի
2020թ․ պետբյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան. Մարուքյան
ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։ Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ
«Գրականությունը և երաժշտությունը»
Քաղաքը կարդում է։ Երևանում իր ավարտին մոտեցավ գրքի երևանյան փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի ունեցավ 22-ին։ Այս օրերի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ՝ հանդիպումներ և զրույցներ ամենատարբեր գրականագետների և արվեստագետների հետ։ Նոյեմբերի 24-ի վերջին քննարկում-հանդիպումներից մեկը մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ էր։ Հանդիպումը վարեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Տիգրան Մանսուրյանը պատմեց. «Ես ծնվել եմ Բեյրութում։ Մեր ընտանիքում անգլերեն
«Շշմեցնող» համերգ Գյումրիում․ տոնեցին հայկական ջազի լեգենդի 75-ամյակը
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 75-ամյակը։ Թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր․ սխալված չենք լինի, եթե ասենք, որ քաղաքի ողջ էլիտան՝ արվեստագետներ, բժիշկներ, դատավորներ եկել էին տոնական երեկոյին՝ ունկնդրելու հոբելյարին ու Հայաստանի պետական ջազ նվագախմբին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուց)։
Գրականագետ Սևակ Ղազարյանը ներկայացրեց իր պապի՝ Պարույր Սևակի երեք նոր հրատարակությունները
Նոյեմբերի 24-ին «Գրքի երևանյան փառատոն 2019-ի» շրջանակներում գրականագետ, «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը, ներկայացրեց իր պապի հեղինակած ստեղծագործություններից երեքը, որոնք այս տարի հրատարակվել էին «Մագաղաթ» հրատարակչության նախաձեռնությամբ։ Չնայած Սևակի «Ամանեջ», «Անլռելի զանգակատուն», «Սիրերգություն» ստեղծագործությունները արդեն ծանոթ են ընթերցողին, բայց գրականագետի խոսքով՝ բավականին մեծ պահանջարկ են վայելում նաև հիմա, նույնիսկ նոր
Գրքի երևանյան երրորդ փառատոնն ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ: Երևանի գրքի տոնը ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնը հայտարարել էր մրցույթ հետևյալ անվանակարգերում. Արձակ (երկու մրցանակ) Պոեզիա (երկու մրցանակ) Դրամատուրգիա (երկու մրցանակ) Մասնակցության հայտ կարող
Հովհաննես Զաքարյան. Պետական լեզուն գույք չէ պարտքի դիմաց
«Հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը պետական ատրիբուտներ են, հետեւաբար դրանց պահպանումն ու կառավարումը պետության մենաշնորհն են եւ պարտականությունը»
Աշխարհի քաղցրակեր երկրները, շաքարի չարաշահման վտանգներն ու դրա դեմ ձեռնարկվող միջոցները․ BBC
Գիտական հեղինակավոր Lancet ամսագրում հրապարակված 2019 թ․-ի Global Burden of Disease ծրագրի զեկույցում գիտնականները հավաստիացնում են, որ Իսրայելը անկանոն սննդակարգի հետ կապված առողջական խնդիրներից առաջացած մահացության ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է։ Global Burden of Disease ծրագրի շրջանակներում մասնագետները գնահատում են, թե ինչպես են հիվանդություններն ու համաճարակներն ազդում աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանց կյանքի վրա՝ հաշվի
«Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, վարորդը մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կլիներ 50-55
Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են․ Հակոբ Կարապետյան
Արդեն գործնականում սկսել է երեւանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից: Երեւանի վերելակների 70
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
Գերմանիայի Կոտբուս քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը օղակների վրա վարժության եզրափակչում վաստակել է 14.825 միավոր եւ դարձել բրոնզե մեդալակիր: Այս վարժությունում օլիմպիական վարկանիշ նվաճելու համար անհրաժեշտ էր գրավել առաջին տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռաֆայել Վահանյանը վետերանների աշխարհի չեմպիոնն է
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որտեղ գերազանց արդյունք է գրանցել գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Հայկական շախմատի լեգենդը եզրափակիչ՝ 11-րդ տուրում, սեւերով հաղթել է դանիացի Յենս Քրիստիանսենին, իր անվան դիմաց գրանցել 8,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճել ավագ տարիքային խմբի (65 տարեկաններ) վետերանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բրոնզե մեդալ նվաճելուն ընդամենը կես միավոր չբավականացրեց
Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուն հանկարծակի մահացել է
Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել, օդաչուն տեղում մահացել է
Լեւոն Արոնյանը Կալկաթայում բաժանեց 3-րդ տեղը
Կալկաթայում Grand Chess Tour-ի փուլ Tata Chess Steel India մրցաշարում արագ շախմատի ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 9,0 միավորով Անիշ Գիրիի եւ Ուեսլի Սոի հետ միասին բաժանեց երրորդ հորիզոնականը: Իսկ հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 15 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք, մեզ պարզապես ժամանակ է պետք․ Արայիկ Հարությունյան
Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին: Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար
Վանդալիզմ Կոտայքի մարզում․ գերեզմաններ են պղծել․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։ Ոստիկանները պարզել են, որ ճիվաղը կամ ճիվաղները ոչ միայն պղծել
Տավուշի մարզում բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը
Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նախաձեռնող խումբը
Ինչպե՞ս քվեարկել Մանկական եվրատեսիլի մեր պատվիրակի՝ Կարինա Իգնատյանի օգտին
Ուշադրություն Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցեք հղումով և քվեարկեք մեր պատվիրակի՝ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս , պլանշետ, համակարգիչ)։ Իսկ ինչպե՞ս քվեարկել՝ դիտեք տեսանյութը։ https://www.youtube.com/watch?v=i7myhA4c_ig&feature=emb_title https://www.facebook.com/ArmPublicTV/videos/2144162982559050/?v=2144162982559050
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































