Օրվա լրահոսը

Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը. «168 ժամ»

Առաջին եռամսյակի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն մեկ անգամ արդեն ճշգրտել էր՝ 7,1-ից դարձնելով 7,2 տոկոս։ Բայց հավանաբար համարել է, որ դա բավարար չէ Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքային աճը կյանքի կոչելու համար։ Ուստի որոշել է կրկին ճշգրտել, այս անգամ 0,3 կետով։ Արդյունքում՝ վեց ամսվա ընթացքում առաջին եռամսյակի տնտեսական աճն ինքնահոսով բավականաչափ ավելացել է։

Այս փոփոխությունների կարևորությունը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից. ՀՅԴ ՀԵՄ

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։

Էդգար Էլբակյան. «Հիմա եթե ինչ-որ մեկը՝ հայ կամ ադրբեջանցի, սրա արդյունքում նախապատրաստվեց խաղաղության՝ դա իր խնդիրն է». «Հայկական ժամանակ»

Ոչ միայն մենք, նույնը մեր ադրբեջանցի գործընկերները, որ այստեղ էին, իրենք էլ համարեցին, որ իմաստ ունի սա շարունակական դարձնել։

Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդրանիկ նիստում 3 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հիմնադրած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահն է։

Հնարավոր են մարտական գործողություններ նախիջևանյան թևի ուղղությամբ. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ. «168 ժամ»

Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում, առաջին՝ կարծում եմ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան։ Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ։

IUnetworks-ը աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը

IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։ IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է խոշոր գումարով պայուսակ

Պայուսակում եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:

«Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգ». Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգը վերից վար պետք է փոխվի

Իշխանության եւ մարդու իրավունքների պաշտպանի հարաբերություներն այս ընթացքում պարզ հարաբերություններ չեն եղել, նրանցից երեքը չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը եւ հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է, որպես ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների առկայություն: Մենք համոզված ենք, որ 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ՄԻՊ գործունեության համար նոր պայմաններ ու նոր միջավայր է ստեղծվել:

Գոհար Վարդանյանի անցած ճանապարհը, կատարած սխրանքները ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը լեգենդար հետախույզի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, իսկ

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է երեք քաղաքացի. ԱԻՆ

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Հագվի կոչվող ձորը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes ML»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ

Լենսեր Աղալովյան. Ստեղծված իրադրության համար, անշուշտ, մեղավոր է նաեւ ԳԱԱ-ն, քանզի ոչ պատշաճ ձեւով է հանրությանը ներկայացրել ակադեմիայի նվաճումները. «Հրապարակ»

Անկախացած Հայաստանում, որքան էլ ցավալի է, չնչին բացառությամբ, ձեւավորվել է ոչ բարենպաստ վերաբերմունք դեպի գիտությունը, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Գիտության հետ գրեթե կապ չունեցող որոշ տարրեր տարիներ շարունակ աշխատում են ակադեմիան ներկայացնել որպես մեկուսացված մի համաստեղություն, որն էական ներդրում չունի արդի գիտության եւ ոչ մի բնագավառում, չի համագործակցում բուհերի, պաշտպանության նախարարության եւ այլ կարեւոր

Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. Վահե Հովհաննիսյան

«Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։ Խնդիրը պետք է դնել շատ հստակ՝ հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման

Էդուարդ Քալանթարյան. «Հուսամ՝ նոր գործկոմի կազմը կլինի այնպիսին, որ ոչ ոք դժգոհելու տեղ չի ունենա»

Ջորկայեֆը Հայաստանիր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու իրավունք չունի, որովհետեւ երկու տարի չի ապրել Հայաստանի Հանրապետությունում: Հետեւաբար, առաջադրվելու իրավունք, պարզապես, չունի: Իսկ Խորեն Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ մի կերպ չեմ մեկնաբանի:

«Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ». «Փաստ»

Այն, որ մեքենաների հնամաշ թափքերն իսկապես պատուհաս են դարձել, ու դրանցից պետք է ազատվել, որևէ տարակույս չկա: Հարցն այն է, թե որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը: Պատահական չէ, որ այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր կատակում էին. «Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞», «Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ», «Էս

Իրականում ո՞րն է «չարիքը»

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում  արտահայտած խոսքը՝  «1996թ. հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել…», լայն քննարկումների նյութ է դարձել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ այդ թվականից սկսած բոլոր նախագահական ընտրությունները կեղծվել են, ուստի եւ բոլոր նախագահներն էլ չարիք են դարձել պետության եւ ժողովրդի գլխին։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները

Արծրուն Պեպանյան. Գուցե ես էլ չեզոք չեմ, քանի որ հաղորդաշար եմ վարում, կարծիքներ եմ հայտնում. «Ժամանակ»

Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանն էլ նկատեց, որ ՀԽ-ի համապատասխան հանձնաժողովները պետք է նիստ հրավիրեն և հանձնաժողովի նոր նախագահ ընտրեն, որն էլ ավտոմատ կդառնա Հանրային խորհրդի անդամ։ Դրանից հետո կառավարությունը կարող է Հանրային խորհրդի նոր նախագահ նշանակել։ Նկատեցինք, որ Վազգեն Մանուկյանը նախընտրեց «Վերնատուն» ակումբի գործունեությունը, հրաժարական տվեց ՀԽ-ի նախագահի պաշտոնից, չի՞ պատրաստվում Արծրուն Պեպանյանն էլ

Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը. Էդուարդ Մարտիրոսյանի և ԱԱԾ աշխատակիցների ցավակցական խոսքը՝ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերզված չեն։ Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի

Նիկոլ Փաշինյան. Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը

Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր. Հարց – Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար: Պատասխան – Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի

Ինչպես են հարեւանները հասկանում «խաղաղությունը»

Հայ լրագրողների այցը Բաքու, Ղուբա եւ Գանձակ, ինչպես նաեւ ադրբեջանցի լրագրողների այցը Երեւան եւ Ստեփանակերտ կարեւոր իրադարձություն էր: Իհարկե, ոչ ոք չի սպասում, որ նման քայլերը բեկում են մտցնելու Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան հարաբերություններում: Այստեղ հնարավոր չէ խոսել որեւէ ջերմացման կամ անգամ կառուցողական երկխոսության մասին: Բայց քանի որ ադրբեջանական կողմը համաձայնել է անցկացնել նման հանդիպումներ (Հայաստանը

Ստեփան Դանիելյան. «Իշ­խա­նու­թյուն­նե­րի նյար­դա­յին ար­ձա­գանք­ներն ընդ­դի­մու­թյան դաշ­տում ըն­թա­ցող խմո­րում­նե­րին, ան­հաս­կա­նա­լի ու մտա­հո­գիչ են». «Իրատես»

Դա ի­րենց չպետք է վե­րա­բե­րի, ի­րենք թող այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեն ու այն­պի­սի ար­դյունք­ներ ու­նե­նան, որ մար­դիկ ի­րենց օգ­տին քվեար­կեն։

Զենքով ու արյունով պետք է պաշտպանենք մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներ. «Ամերիկայի Ձայն»

Հյուսիսային Սիրիայի հայ բնակչությունը ներքաշված է այստեղ ընթացող ռազմական գործողություններում: Տեղի հայկական զորախմբի մարտիկները անդրադարձել են այստեղ տիրող վիճակին «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված բացառիկ հարցազրույցներում Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչությունը կրկին տագնապալի օրեր է վերապրում: Դաեշ-ի դեմ ռազմական գործողություններից հետո ընթացիկ տարվա հոկտեմբերին այս շրջաններում կրկին մարտեր ծավալվեցին Թուրքիայի ներխուժումից հետո: Վերջինս պնդում էր, որ գործողությունների նպատակն

Ֆրանսիայի դեսպանը՝ գինու, նոր հյուպատոսի ու մարդկային հարաբերությունների մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ նշվեց Բոժոլե Նուվո գինու տոնը: Այս գինին պատրաստվում է «գամե» տեսակի խաղողից, տոնն էլ ամենասիրելիներից է Ֆրանսիայում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնեց, որ այն տոնում են ոչ միայն ֆրանսիական համայնքի, այլեւ իրենց հայ գործընկերների հետ, որոնք ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: «Մենք առաջին հերթին

Ինչո՞ւ է պակասում Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը

Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է շուրջ 80 ըմբիշ: Վաղը կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցներին հայտարարել է, թե մասնակիցների քանակի նվազման պատճառն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 5-րդից ցածր տեղ զբաղեցնող ըմբիշները զորակոչվում են բանակ: Իսկ ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, այս առաջնության

«Դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ». Գևորգ Կոստանյան. 168.am

168.am. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց

Թանկացում Գյումրիում․ աղբահանության վճարը 100-ից կդառնա 150 դրամ

Այսօր Գյումրու քաղաքապետարանի դահլիճում հանրային բաց լսում էր կազմակերպվել «Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Հանրային լսում՝ որպես այդպիսի տեղի չունեցավ․ դահլիճը դատարկ էր, սակայն մեկ ուշագրավ փաստ հրապարակվեց։ Գյումրու

Սարո Բենգլիյան. «Ինձ համար Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացն անընդունելի հունով է գնում». Ermenihaber.am

Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը: Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական և անձնական սկզբունքներին համահունչ չի ընթանում։ «Այդ ժամանակ հասկացա,

Մուտքի արտոնագրերի ազատականացում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հրավիրած  նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագիծը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման

Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի. Ermenihaber.am

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից վերանորոգվելուց հետո այն հանձնվելու է Գյուրունի համայնքապետարանին և դառնալու է քաղաքային թանգարան: Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդեն արված է, և աշխատանքների ավարտից հետո նախատեսվում

Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ նոյեմբերի 25-ին հրավիրած նիստում քննարկել է բնագավառի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննիչ հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝

Խոշտանգման դեպքով լիազորություններից ժամանակավոր զրկված ոստիկանապետը Ճամբարակում նոր էր պաշտոն ստացել

Նարեկ Սիմոնյանը ոստիկանության փոխգնդապետ է, Ճամբարակ տեղափոխվելուց առաջ մի քանի ամիս աշխատել է Սեւանում, դրանից առաջ պաշտոն է զբաղեցրել Երեւանում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930