Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Արցախը վերադարձնելը նույն բանն է, ոնց որ մենք հիմա խոսենք Տարոն աշխարհի վերադարձնելու մասին». «Հրապարակ»

Եթե իրենք խոսում են Իրական Հայաստանի քաղաքացու մասին, ապա ես կխոսեի Ապագայի Հայաստանի քաղաքացու մասին, ապագայի մարդու կամ կոստանզարյանական՝ արարատյան մարդու մասին, այն մարդու, որը գիտակցում է իր ծագումնաբանությունը, այն մարդու, որն ունի պատմական հիշողություն, մարդ, որ իր կենսատարածքի մեջ ունի պատկերացում իր գլխում, որն աշխարհագրական որեւէ ցանկապատով հնարավոր չէ ցանկապատել, ինքը գիտի իր հավիտենականության մասին, վստահ է դրանում:

Եթե շվեյցարական անձնագրերում պատկերված են Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չի կարող պատկերել Արարատը․ «Ժողովուրդ»

Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ 1. Շվեյցարիան իր անձնագրում օգտագործում է Ալպերի լանդշաֆտների պատկերներ, սակայն շատ կարոր է դիտարկել, որ Ալպերը ամբողջությամբ չեն գտնվում Շվեյցարիայի տարածքում, Ալպյան լեռները

Ո՞ր չափով է պետք «զբաղվել քաղաքականությամբ»

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն անում են իրենց գործը՝ լինեն նրանք մեքենա նորոգող, փողոց ավլող, գրող, թե դերասան, եւ ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Այսինքն՝ ոչ միայն չեն հավակնում որեւէ պաշտոնի կամ մանդատի, այլեւ առանձնապես չեն էլ հետեւում այդ պաշտոնների եւ մանդատների համար կռվին: Ես էլ «չեմ զբաղվում»՝ այն իմաստով, որ

Այդ մենք ենք ասում «ցանկապատից այն կողմ Ադրբեջան է», իրենք չեն ասում «ցանկապատից այն կողմ Հայաստան է», իրենք ասում են «ցանկապատից այս կողմ Ադրբեջան է, ցանկապատից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջան». «ՉԻ»

Եվ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որպես մեր «գլավլիտային հայրենասիրության» միակ այլընտրանք տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի «Գլավլիտներում» տասնամյակներով մշակված «հայկական հայրենասիրության մոդելի» ընդունումն ու տարածումը, որը կարելի է ձևակերպել ընդամենը մեկ նախադասությամբ․ «դուք ձեր սահմաններից դուրս ոչ մի հարցով ոչ մի ծպտուն հանելու իրավունք չունեք, իսկ ձեր սահմանները մե՛նք կորոշենք»։

Նախկին իշխանությունների հիմնախնդիրը

Մի ուրվական է շրջում Հայաստանում, նախկին իշխանությունների ուրվականը։ Այդ ուրվականի դեմ սրբազան պայքարի են ելել բոլորը՝ գործող ազգակործան իշխանություններից սկսած մինչեւ տարբեր ժամանակներում նախկին իշխանության մաս կազմած՝ իսկ ներկայումս չքմեղացած որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ։ Շատ հաճախ նաեւ արտաքին ուժեր։ Եվ այդ շրջանակների պատկերացմամբ այդ ուրվականը ունի մեկ անուն՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն։ Ինչպես բոլոր երկրներում,

«Սա կլինի ողջ կյանքի բարեկամություն». Թրամփը` Փաշինյանի և Ալիևի հետ ընկերանալու մասին

Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Սա կլինի ողջ կյանքի բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է. Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը գրում է. «Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու: Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից

ՔՊ-ականները քննարկել են կուսակցության 7–րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

«Դուք ձեռ եք առնո՞ւմ, Chat GPT-ի եք ասում, դրա համար էլ Արցախը չկա, դրա համար էլ Սրբազանները տեռորիստ են»․ Լեզվակռիվ՝ Գյումրու ավագանու նիստում

Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ բավական լարված․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու ծրագիրը՝ ակնկալելով, որ Գյումրու ավագանին հանդես կգա կառավարությանն ուղղված ուղերձով ու կփորձեն այն իրականություն դարձնել։ Եվ մինչ Կարեն Սիմոնյանը ներկայացնում էր, որ դա կլինի Գյումրին աղետի գոտու պիտակից փրկելու, քաղաքը զարգացնելու միջոցը, 15 հազար աշխատատեղեր կստեղծվեն,

«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտուր՝ ընդդեմ Հայաստանի. «Հետք»

Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։ Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է: «Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությունը նույնն է, ինչ կռվացնել եղածը կորցրածի հետ: Եւ սա անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել

Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։ Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը Երևանում։ Անցյալ շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հակասական և հակահայկական հայտարարություններ արեցին։ Հաջորդ տարվա

«40-50 հոգով հարձակվել են ամուսնուս վրա ու ծեծել». մանրամասներ՝ Կադաստրի կոմիտեի աղմկահարույց միջադեպից. News.am

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին։ «Չեմ ցանկանում, որ տեսագրությունում դեմքս երևա, որովհետև շատ լրատվամիջոցներ կարող են օգտագործել դա անհիմն վերնագրերով, բայց չեմ էլ կարող չբարձրաձայնել նման հանցագործությունը։ Մարդիկ պետք է տեղեկանան, որ նման պաշտոնյաներ կան, որոնք չարաշահում են իրենց պաշտեոնեական

«Նայում եմ ՔՊ վարչության նիստի կադրերը. լավ դուք ասելիք չունե՞ք, ինչքա՞ն պիտի լռեք: Ձեր շրջապատը դարձել է քրեական քրոնիկան ապահովող դերակատարների խմբակ: Սրա՞ համար էիք հեղափոխություն անում». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Վերջին 1 շաբաթվա քրեական քրոնիկան իշխող ՔՊ-ի ակտիվ դերակատարմամբ. ☑️Սեպտեմբերի 8-ին ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ծայրահեղ անընդունելի խոսույթով, խուլիգանական վարքով թիրխավորել է իր ընդդիմախոս պատգամավոր կնոջը: ՔՊ վարչությունը լուռ է: ☑️Սեպտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Հակոբ Կարապետյանը Երևանի նախկին

«Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա: Հակոբ Կարապետյանի վրա դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակոբ Կարապետյանի վրա դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն։ Այդ թվում, պետք է քննվի դրա հավանական կազմակերպիչ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանի կապը միջադեպի հետ։ Խիստ հավանական է, որ ընդդիմադիր/քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակումը կազմակերպել է

«Գյումրին 5 տարվա մեջ փոխվե՞լ է, դուք ձեր հետ անկե՞ղծ եք, ինչո՞վ է փոխվել փոսերով լիքը քաղաքը»․ Լեզվակռիվ ՔՊ-ականների հետ

Իշխող ուժի պատգամավորներից հոխորտում են, թե ներդրումներ բերեք, ո՞ւր են ներդրումները։ Հարգելիներս, ասեմ ձեզ, իմանաք, որ ներդրումը որևէ մեկը հոր տնից չի բերելու, պետությունը պետք է պարարտ հող պատրաստի, որպեսզի ներդրող գա, ներդրում կատարի։

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին: Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։ Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել` նշելով, որ չի հասկանում, թե ինչու է քրեական գործը քննվում ռազմական դատարանում, երբ ինքը զինծառայող չէ: Այս միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` «մեղադրյալին

Նախնական տվյալներով ՝ մեղուների շրջանում նախանշված վարքագիծը պայմանավորված  է  մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով. Մեղրիի համայնքապետարան

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։  Նախնական տվյալներով ՝ նախանշված վարքագիծը պայմանավորված  է  մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։ 📍Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝  Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի

Պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը. Լրագրողական կազմակերպություններ

«Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին»

Հայկ Մարությանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին` «մեկ-մեկ զբաղվել նաև ուղիղ պարտականություններով»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին: Բացի կրթական, կրոնական, էս վերջերս էլ նաև թատերական փորձագիտական գործունեությունից խնդրում եմ մեկ-մեկ զբաղվել նաև ձեր ուղիղ պարտականություններով: Կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ»։

Դավիթ Ղազինյանը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը կազմակերպել բանավեճ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է. «Կոչ եմ անում Հանրային հեռուստաընկերությանը կազմակերպել բանավեճ, որին կմասնակցեն ՀԾԿՀ նախագահը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը և ես»:  

«Այսօր Հայաստանում չկա մի ուժ, մի կուսակցություն, որը կարողանա մեր երկիրը այս իրավիճակից հանել»․ Գագիկ Ծառուկյան

«Հարեւանդ հարուստ է՝ պետք է ուրախանաս, ընկերդ հարուստ է՝ պետք է ուրախանաս եւ Աստված քեզ ավելի շատ կտա։ Նախանձելով գիշերը չես կարող հանգիստ քնել»

«Մենք խնդրում ենք Ադրբեջանի օմբուդսմենին այցելել Վիգենին». Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կյանքը վտանգված է

Ադրբեջանական «Apa» լրատվականը արձագանքել է «Փաստինֆոյի» վերջին հրապարակումներին՝ ադրբեջանական բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյան կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ և պնդում, թե 20 տարվա ազատազրկման դատապարտված Էուլջեքջյանը հացադուլի մեջ չէ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները որևէ պետական գերատեսչության հղում չի անում, այլ ՝  «սեփական հավաստի աղբյուրներին»։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Էուլջեքջյանի արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը դրական գնահատեց ադրբեջանական մամուլի

«Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագիրը թանկ է ինձ համար»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ Հիսուս Քրիստոսի արձանը դառնալու է ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի ավագ խորհրդականի հետ

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի ավագ խորհրդական Հոջաթոլլահ Այուբիի հետ: Գրիգոր Հակոբյանը բարձր է գնահատել նախարարության և անձամբ Հ. Այուբիի դերը՝ Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կազմակերպման հարցում: Կարևորելով նմանօրինակ միջոցառումների նշանակությունը՝ որպես մշակութային դիվանագիտության և Հայաստան-Իրան բարեկամության դրսևորում՝ Հ. Այուբին տեղեկացրել է, որ համերգը մեծապես

Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանը և Աննա Մկրտչյանը հանդիպել են Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ Այսօր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը՝ Ռոբերտ Ռեդֆորդը

Այսօր կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը՝ Ռոբերտ Ռեդֆորդը։ Ռեդֆորդի դերասանական կարիերան մեկնարկել է 60-ականների կեսերին, նա խաղացել է հինգ տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են 1969-ին նկարահանված «Բուչ Քեսեդին» և «Սանդանս Քիդ» վեստերնը, Ուոթերգեյթյան սկանդալին նվիրված և 1977-ին չորս անվանակարգերում «Օսկար» մրցանակի արժանացած «Նախագահի ողջ թիկնազորը» ֆիլմը,1993-ին էկրաններ դուրս եկած «Անպարկեշտ առաջարկությունը»։

Ցավում եմ, որ մենք դեռ չենք կարողանում ըստ արժանիքի գնահատել այն մարդկանց, որոնք իսկական նվիրյալ են, արդարամիտ են, քաղաքականացված չեն. Դավիթ Առուշանյանը` Մկրտիչ Արզումանյանի մասին

«Առաջին դեպքը չէ, ցավոք, ոչ էլ վերջինը, երբ հասարակության մի փոքր զանգված, բացառապես քաղաքական նկատառումներով, փորձում է կեղտոտել ու փչացնել ամենամաքուրն ու չքաղաքանացվածը, արժեքավորը, որը քննարկման առիթ անգամ չպետք է դառնար: Փորձում են, բայց հաջողու՞մ են արդյոք: Մկրտիչ Արզումանյանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արտիստներից է, միևնույն ժամանակ համեստ, զուսպ ու աշխատասեր մարդ, որը երբևէ չի տրվել

Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը. նախագիծ

Բեմական արվեստը կամա թե ակամա ծառայել է պատերազմի ու վրեժի քաղաքականությանը՝ դառնալով այդ գաղափարների արվեստային ներկայացման, մշակութային դաշտում արտացոլման հենասյունը։
Խաղաղության քաղաքականությունը և այդ հիմքի վրա Իրական Հայաստանի գեղագիտության կառուցումը, հետևաբար, մի կողմից պահանջում է, որ կենցաղային արվեստը բեմում դրսևորման հնարավորություն ստանա, մյուս կողմից հարց է բարձրացնում բեմական արվեստի վերաիմաստավորման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ  հանդիպումներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031