Օրվա լրահոսը
Կայացել է նորանշանակ նախարարներ Արսեն Թորոսյանի և Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և
«Գների անկում, եթե նույնիսկ կա, չափավոր է․ կապրենք, կտեսնենք»․ Մարտին Գալստյանը՝ անշարժ գույքի շուկայի մասին
Անդրադառնալով առաջիկայում առաջարկի ու պահանջարկի պոտենցիալ ոչ հավասարակշռման վերաբերյալ հարցին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Պիտի ապրենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ տեղի կունենան։ Անշարժ գույքի շուկան ածանցվում է շատ այլ գործոններից, որոնք այս պահի դրությամբ երկու տարի առաջ նայելով՝ դժվար կլինի ինչ-որ բան ասել»։
Աշխատանք հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր, նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։ «Արվեստարան» կրթամշակութային կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ
Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Մոտ 24,200 պատմամշակութային արժեք, որոնց գրեթե 90 %-ը կիսավեր: Կնիքի վրա Արարատի ուրվագծի լինել-չլինելուց առաջ հարկավոր է խնամել մեր ինքնության վերոնշյալ մասնիկները. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Մեծ Արարատը։ Սա բառացի ձևակերպումն է նոր հրատարակված և դպրոցներում ներդրված դասագրքերում։ Ավելին, «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» բոլորովին նոր առարկա է դպրոցում։ Սա կարճ պատասխանն է մեր ընդդիմախոսների հերթական կեղծ պնդումներին, թե իբր Արարատը ջնջում ենք մեր ինքնությունից։ Հարգելի՛ հայրենակիցներ, ցավոք
2026թ.-ին Ադրբեջանը բյուջեի 21 տոկոսը կծախսի բանակի վրա
«Ազատություն». Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ «Ընթացիկ տարվա համեմատ Զինված ուժերին և ազգային անվտանգությանը հատկացվող միջոցները կաճեն մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով», – հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռը. 3 տարի ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող
Moody’s-ը իջեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը․ ինչպե՞ս այն կազդի ՀՀ ֆինանսական կայունության վրա
Լրագրողների դիտարկմանը՝ սակայն չի նկատվում, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում խնդիրների վերացման համար, օրինակ՝ չի կատարում Արբիտրաժային դատարանի որոշումը և հարցին՝ արդյոք սա ռիսկային չէ՞, Մարտին Գալստյանն արձագանքեց, որ ավելացնելու բան չունի, քանի որ այդ հարցը ԿԲ-ի իրավասություններից դուրս է։
Հարավային Կովկասը հակասական խնդիրների շեմին է, ինչը կարող է ռեգիոնալ նոր բախումների առիթ հանդիսանալ՝ հետին պլան մղելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման առկա մոդելները. Արտակ Զաքարյան
Գործող կառավարիչների վերարտադրության, այնուհետև ՀՀ Սահմանադրության փոփոխության պայմաններում, ամենայն հավանականությամբ գործի կդրվի տարածաշրջանային լոգիստիկ կապուղիների թուրք-ադրբեջանական տարբերակը։ Որքանո՞վ այն կբավարարի Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շահերը՝ դժվար չէ կռահել
Գոնե հիսուն հոգանոց ու մի քանի ժամով խաղաղ բողոքի ցույց անելու համար իշխանությունները հերթական «դուխով» առիթն են տվել ընդդիմությանը
Որևէ բողոքի ցույց կամ ընդվզում տեղի չունեցավ նաև ոչ պատշաճ օրում իշխանությունների ֆեստիվառվելու, Հայկո – Մկո զույգին հերթով իրենց ապազգային քարոզչություններում օգտագործելու և այլ մշակութապիղծ արարքների կապակցությամբ։
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող առաջին երկիրն է
Ermenihaber. Թուրքիան աշխարհում դարձավ առաջին երկիրը, որն արգելափակել է արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։ Իլոն Մասկի «xAI» ընկերության կողմից մշակված «Grok» ծառայությունն արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակման է ենթարկել նաև «Perplexity AI» ընկերության «Ask Perplexity» օգտահաշիվը։ Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը, որը պետական մարմիններին հնարավորություն
Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած
Հայաստանը կմասնակցի Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափը դեռևս մշակվում է. Իգոր Պետրիշենկո
Sputnik Արմենիա. Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափը դեռևս մշակվում է, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Խարդախության և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Էն չաղ, մեծ գլխով տղեն «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել. Վարդան Ղուկասյանը՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին
Որդիս կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ ներքին կարգով «ստուկաչ» չի դառնում. Վարդան Ղուկասյան
Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում. Վահե Հովհաննիսյան
Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն Երեկվանից շրջանառվող «տան պատի նկարը, որը հարևանի մոտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում ավելի լուրջ քննարկման պիտի տաներ։ Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում։ Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի։ Եվ հակառակը, այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝
Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողներին տեսնել «Ինտերտեսիլ»-ում, հարցը, թե ինչու նրանք չեն մասնակցում, մեզ չպետք է տաք. Լավրով
Sputnik Արմենիա. «Երևանը տեղյակ էր մրցույթի մասին: Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողներին տեսնել «Ինտերտեսիլ»-ում, հարցը, թե ինչու նրանք չեն մասնակցում, մեզ չպետք է տաք», – «Ինտերտեսիլի» թեմային նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլ»-ին, իսկ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել։ Արդեն ստացվել են հայտեր ավելի
Ինչո՞ւ էր «Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալը գնացել Սամվել Բաբայանի տուն
Գնացել ենք Սամվել Բաբայանի տուն, վիրահատության համար փող էր պետք. «Հյուսիսային տերեւաթափի» գործով վկա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը , 20-21-ին առանձին շրջաններում, 19-ի
Սա ոչ թե «խաղաղություն պահպանելու» քաղաքականություն է, այլ անպաշտպանության ինստիտուցիոնալացում. Վահագն Սարոյան
Հարևան երկրներին նայելով` մեր վիճակն առավել մտահոգիչ ու սարսափելի է թվում, օրինակ` Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, ներդրում են կատարում ժամանակակից սպառազինության մեջ, ձևավորում են պաշտպանական նոր դոկտրիններ, իսկ Հայաստանը, հակառակ միտումով, իր բանակը միջնորդավորված կերպով (1,5 տարի դարձնելով) նվազեցնում է ու բյուջեն պահում գրեթե անփոփոխ։
«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարում հայ շախմատիստների արդյունքները
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցավ «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցեցին 33 երկրների 116 ուժեղագույն շախմատիստներ: Լարված պայքարի արդյունքում 2026 թվականի հավակնորդների մրցաշարում մասնակցության իրավունք ստացան 8 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրած Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և 7.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա): Հայ շախմատիստների արդյունքները 11 խաղափուլից հետո. ♟️ Շանթ Սարգսյան՝ 6.5
Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Ազգային ճակատ». Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով:
Զանգեզուրի միջանցքի շինարարությունն 95 %-ով իրականացված է. APA
«Ազատություն». Հորադիզից դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։ «Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը իրականացված է 95 տոկոսով», – հաղորդում է գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսչական մարմնի աշխատակիցը գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության թերի աշխատանքն անտեսելու համար կաշառք է ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ
Աշխարհի որ երկիր զանգեմ ու ասեմ՝ ինձ 500.000 դոլար է պետք , երկու րոպե հետո Ղուկասյանին կբերեն կտան
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այդ գործի քննության ժամանակ այսօր որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:
Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ 📌 Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, 📌 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, 📌 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի
Հանձնարարական են ստացել, որ ինձ շարքից հանեն, բայց ես այդ հաճույքը չեմ պատճառի իրենց. Վարդան Ղուկասյան
Ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, դրանց չեմ էլ ճանաչել, պատահական են ծլել. Ղուկասյանը՝ ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների մասին
Ռազմավարական առումով չմտածված ընթացքը, որը ներկայացվում է որպես «իրատեսություն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղետ. Արա Այվազյան
Եվ այդ ժամանակ Պատմությունը, ոչ թե որպես առասպել, այլ՝ որպես ողբերգություն, կվերադառնա՝ մեզ հիշեցնելու, որ պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։
«Սքո՛թ, պարապ մի՛ նստիր. թարգմանել տուր իմ անտիպ, լավ գործերը ու ցրիր աշխարհով մեկ…»
Բանախոսի իմպրովիզի ենթատեքստը հասկանալի էր. գրողի ահռելի արխիվով ու անտիպ նյութերով զբաղվել շարունակելը: «Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը ծիծաղեց, իսկ նրա քույրը, որ ներկա էր քննարկմանը, զարմացած ժպտաց, հավաստելով, թե Սարոյանն իրոք այդպիսի բան ասել է ժամանակին…
Քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է, թե ինքը կապ ունի լրագրողի վրա հարձակման մեջ. ՍիվիլՆեթ
ՍիվիլՆեթը կապ է հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Նա վստահեցրեց, որ չի ճանաչում լրագրող Հակոբ Կարապետյանին։ «Ես այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Բացի այդ, իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ


















































