Օրվա լրահոսը
Դեռ 2018-ի ծրագրով էր խոստացվել և մինչ օրս չի արվել. Լիլիա Շուշանյանի եւ Գեւորգ Պապոյանի քննարկումը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ
Խնդիրն այն է, որ այդ նույն խոստումը տրվել է դեռևս 2018-ին, ապա 2021-ի կառավարության ծրագրով նույնպես ու տարեցտարի չի ներդրվել, միշտ հետաձգվել է: Մենք բոլորս արդեն մի քանի տարի պետք է օգտվեինք այդ համակարգից: Ավելին, այդ խոստումից 6 տարի անց (2024թ. նոյ.) վարչապետի կողմից դեռ նոր-նոր հայտարարվեց, որ համակարգում կան չպարզաբանված անորոշություններ, որոնց ի հայտ գալու դեպքում ապահովագրության ներդրումը կարող է մեծ ձախողման հանգեցնել: Սա խոստումից մի ամբողջ 6 տարի անց:
«Նռան ձևով կրծքազարդն էլ կրելիս և գեղեցիկ խոսքեր լսելիս հիշի՜ր, որ ժամանակին ձեր փոքրիկ խմբակից մեկը նուռը ձեռքին Ակնայում նկարվում էր և ասում «Աղդամն իմ հայրենիքն է». Արեգա Հովսեփյանը` ՔՊ պատգամավորին
«Մեր Ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը գրում է. «Սույն երեսփոխանը որոշել է փիառվել դպրոցական երեխայի հաշվին, թե բա արցախցի աղջնակից նվեր եմ ստացել։ Ասա, այդ արցախցի աղջիկը չգիտի էլ ` դու ով ես առհասարակ (խնդրում եմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր սույն անձի անուն ազգանունը գիտեն)։ Անգամ ես չգիտեմ։ Այդ նռան ձևով կրծքազարդն էլ կրելիս և
«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինի
Սեպտեմբերի 28-ին՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով: Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար: Միջոցառման երթուղին. – մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։ –
Տղամարդկանց և կանանց դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովին։ Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ ելույթ է ունեցել «Կանայք զինված ուժերում, աճող
«Ճիշտ ձևակերպե՛ք ձեր առաքելությունը». ՊԵԿ-ը և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ուսանողների համար պետական համակարգում ստեղծելով նոր հնարավորություններ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև։ Համագործակցության ընդլայնման նպատակն է համատեղ ուժերով աջակցել տնտեսագիտության և գործարար վարչարարության ոլորտներում մասնագիտական կրթության զարգացմանը, պետական ֆինանսական համակարգում բարձրացնել արդյունքահեն
Պաշտոնապես հաստատվեց, որ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին այսուհետ պատկանում է հայ համայնքին
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ». Մաստրիխտի (Նիդերլանդներ) հայ համայնքի համար այս օրը պատմական և անչափ ուրախալի է․ պաշտոնապես հաստատվեց, որ Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցին այսուհետ պատկանում է համայնքի սեփականությանը։ Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մաստրիխտի նոտարական գրասենյակում, գլխավոր նոտար A.C.J. Huenges Wajer-ի և նոտարիս P.A.J.H. Van Oss-ի ներկայությամբ։ Հաստատման փաստաթղթին ստորագրեցին համայնքի ատենապետ Լևոն Սարգսի և եկեղեցական
Պապոյանն արձանագրել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, խաղողի մթերման խնդիր չի առաջանա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին հետևելու նպատակով։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Նախարարի առաջին կանգառը եղել է Մեծամոր
Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին
Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին
Մեր առաջարկն է, որ 3-րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքները լավ պայմաններով բնակարաններ գնեն. Նարեկ Կարապետյան
Երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը մեզ համար նորություն չէ, մենք դա արել ենք Արցախում, որը բերեց նրան, որ Արցախում հետագա 2 տարվա ընթացքում 4-րդ երեխան ունենալու դեպքերն ավելացան 50 տոկոսով
ՍԴ-ն վարույթ է ընդունել ընդդիմադիրների՝ ՀԷՑ-ին առնչվող դիմումը
Սահմանադրական դատարանն այսօր վարույթ է ընդունել ՀԷՑ-ի վերաբերյալ խորհրդարանում հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականության հարցը քննելու ընդդիմադիր պատգամավորների դիմումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի քան երկու ամիս չէր պատասխանում ընդդիմադիր պատգամավորների դիմումին: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը պնդում էր, որ դա ոչ միայն սահմանադրական արդարադատության ձախողման, այլ նաև առերևույթ հանցակազմի
«Եթե Տիգրանաշենը տվեցին Ադրբեջանին, ադրբեջանցին ո՞նց է հասնելու այստեղ, միջանցք են պահանջելու այս անգամ»․ Ռուբեն Գալչյան
«Երբ պարոն Փաշինյանն ասում է՝ մենք էլ ունենք գրաված տարածքներ, այո, ունենք, բայց Ադրբեջանի գրավածի 1 տոկոսն է մեր ունեցածը»։
ԱՄՆ պետդեպարտամենտի լիազորման փոփոխությունը պահանջում է ազատել հայ գերիներին և ապահովել Արցախի փախստականների վերադարձը
ԱՄՆ պետդեպարտամենտի լիազորման փոփոխությունը՝ Կոնգրեսական Գեյբ Ամոյի նախաձեռնությամբ, պահանջում է ազատել հայ գերիներին և ապահովել Արցախի փախստականների վերադարձը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
«Մոտեցում, որից մենք՝ որպես զարգացող երկիր, շատ բան ունենք սովորելու». «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրելում է նախադպրոցական կրթության լավագույն փորձը
«Իմ քայլը» հիմնադրամի և Չինաստանի դեսպանության ու գործընկեր կառույցների արդյունավետ համագործակցությունն արդեն շուրջ մեկ տարի է՝ տալիս է իր շոշափելի արդյունքները։ Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 4–17-ն ընկած ժամանակահատվածում «Կրթվելը նորաձև է» շարժման հինգ մասնակիցներ՝ Տաթևիկ Համբոյանը, Տաթև Չոբանյանը, Նաիրա Ալեքսանյանը, Ալլա Երեմյանը և Անի Ղուկասյանը, Չինաստանում մասնակցում են «Seminar on Kindergarten and Preschool Education
Վեճ բացելով ներկայի եւ անցյալի միջեւ, կհայտնաբերենք, որ կորցրել ենք ապագան. Լևոն Տեր-Պետրոսյանը Չերչիլի ասույթների փունջ է ներկայացրել
Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները
«145 միլիոն դոլարը ՀՀ-ի տնտեսության վրա իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է»․ ԿԲ նախագահը՝ «Թրամփի ուղու» իրականացման համար հատկացվելիք գումարի մասին
Ըստ Մարտին Գալստյանի՝ ընդհանուր ուղերձը, որ նման նախաձեռնություն տեղի է ունենում, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է հետագայում ապաշրջափակման վերաբերյալ որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը հասնի իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը։
Ալվարդ Անտոնյանը վերընտրվեց Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ հուշահամալիրի մույթերի նորոգումն ընթանում է ըստ հաստատված նախագծային լուծումների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան–ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Նախարար Ժաննա
Կարեն Խաչանովը լավագույնն է Ռուսաստանի թենիսիստների մեջ
Մեր հայրենակիցը եզրափակում է ուժեղագույն 10-յակը: Իսկ առաջին եռյակը կազմել են իսպանացի Կառլոս Ալկարասը, իտալացի Յաննիկ Սինները եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Զվերեւը:
Առաջարկվող մոդելն առաջնային է դարձնում «անհուշ» և «անարմատ» հասարակության գաղափարը. Վլադիմիր Մարտիրոսյանը «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգ»-ի մասին
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել են «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ կոչվող մի փաստաթուղթ:
«Միքայել Սրբազանը միայն ընդդիմության Սրբազանը չէ, նա բոլորինն է». Կարեն Սիմոնյան
Նա նշեց, որ Սրբազանի կալանավորումն անարդար է. թեմի առաջնորդը մեղադրվում է կարծիք արտահայտելու համար, իսկ դրա համար մեկ անգամ արդեն մերժվել էր քրեական վարույթի նախաձեռնումը։
Վահան Կոստանյանը և Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդականը տարածաշրջանային հարցեր են քննարկվել
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը։ Հանգամանալից քննարկվել
Փաստաբան. «Այսօրվա վկան հաստատեց, որ Վարդան Ղուկասյանը անգամ փաստաթուղթ է կազմել, որն աշխատողները ստորագրելով՝ պարտավորություն են ստանձնել, որ չպետք է շրջանցեն օրենքի որեւէ կարգավորում»
Այսօրվա վկան եւս մեկ անգամ հաստատեց, որ Վարդան Ղուկասյանը երբեւէ իրեն կամ այլ անձի չի դիմել խնդրանքով, հորդորով կամ պահանջով, որպեսզի համապատասխան անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող որեւէ տվյալ ներկայացվի: Վարդան Ղուկասյանի պահանջը միշտ եղել է՝ օրենքի պահանջներին ուշադիր լինել եւ այդ հարցերը հանկարծ բարձիթողի վիճակում չթողնել:
Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի
Ոգևորվածության մեջ իրեն մի պահ պատկերացրել էր միջնադարյան ինկվիզիտորի, անգլիական պուրիտանների, Եկատերինա 2-րդի, Գլավլիտի ղեկավարի, Գեբելսի, Ֆրանկոյի, Ստալինի փոխարեն
Հայաստանի իշխանությունները նպաստեցին Արցախի բռնազավթմանն ու էթնիկ զտմանը, իսկ Ադրբեջանը հետ չի կանգնում «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից
Օրերս Ազգային ժողովում պատգամավորներն ուղիղ հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին՝ «Թրամփի ուղու» վրա հայ սահմանապահները վերահսկողություն իրականացնելո՞ւ են։ Ի պատասխան նա ասաց, որ բազմաթիվ երկրներում սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը։
Գործազրկության մակարդակով Հայաստանը 2-րդն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում
Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում և Տաջիկստանում։
Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի պաղեստինցիների նկատմամբ՝ նշվում է ՄԱԿ-ի միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում
ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը, որը զբաղվում է Պաղեստինի գրավյալ տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով, հրապարակել է «Իսրայելի վարքագծի իրավական վերլուծությունը Գազայում՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի» զեկույցը։ Հանձնաժողովը, հիմնվելով ողջամիտ հիմքերի վրա, եզրակացրել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի պաղեստինցիների նկատմամբ: Հանձնաժողովը եզրակացնում է, որ իրականացվել են
Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր դառնում է մշակութային կյանքի կենտրոն, և սիմֆոնիկ նվագախումբը դրա ակտիվ մասնակիցն է. Ժաննա Անդրեասյան
Դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի համերգների շարք. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը բացված է
Հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանում տղամարդու կերպարը փոխվում է
Կանանց 93 տոկոսը կտրականապես մերժում է, այն գաղափարը, թե երբեմն արդարացի է, որ տղամարդը ծեծի կնոջը
Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել
«Փաստինֆո». ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝
Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհներ փակ կլինեն
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի


















































