Օրվա լրահոսը
«Հայապակիի» գույքը հանցավոր սխեմաներով օտարելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել
«Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ. կարող է 5 տարի վկաներին լսենք». Արամ Օրբելյան
Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ թող տպավորություն չստեղծվի, որ իրենք չեն ցանկանում մտնել դատաքննության փուլ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ ԼՀ խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով: Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը: Նա ունի տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների
Բագրատյանն ուզում է նպաստել 2050-ին 5 մլն բնակչություն ունենալու ծրագրի իրականացմանը
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսպես առաջարկեց դյուրացված կարգով քաղաքացիություն շնորհել ազգությամբ հայ մարդկանց:
«Արցախը Հայաստան է և վերջ». Տոլերանտությամբ ոչ միայն տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում, այլև միջազգային կառույցներին զրկում ենք ճշմարտությունն իմանալու հնարավորությունից
«Արցախը Հայաստան է և վերջ» ՀՀ վարչապետի հայտարարությունը միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից, այդ թվում նաև իշխանամերձ: Բոլորը միաբերան պնդում են, որ այդ հայտարարությունը վնասակար է մեզ համար, բայց ոչ ոք չի բացատրում, թե ինչու, որն է դրա վնասակարությունը: Այդ ինչու Ադրբեջանի նախագահը կհայտարարի, որ Երևանը ադրբեջանական «պատմական» հող է ու դա չի վնասի բանակցություններին,
ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից. Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը
«Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։
«Ապրիլյանի հարցով» հանձնաժողովի նիստին ինքնակամ եկել է մի բժիշկ՝ պատմելու տեսածը
Նա ցանկացել է հանձնաժողովում մեզ տեղեկատվություն փոխանցել։ Բժիշկն այդ ժամանակ եղել է ծառայության մեջ:
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ. ՀՀ քննչական կոմիտե
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է 2002- 2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ:
«ԵՏՄ-ի հետ խնդիրներ չկան»․ փոխնախարարը՝ ծխելու դեմ պայքարի օրինագծի մասին
Ըստ ԵՏՄ կանոնակարգի՝ պետք է սպասել, որ ԵՏՄ-ն ինքը սահմանի տեխնիկական կանոնակարգում, այն չի կարող սահմանել Հայաստանը:
Լուկաշենկոն ծանր հիվանդ է և բուժում է անցնում Աբու Դաբիում. լրատվամիջոցներ
Լուկաշենկոյի հիվանդության մասին լուրերի տարածումից հետո պետական «Բելտա» գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, որում հաղորդվում է, թե Էմիրություններում Լուկաշենկոն հանդիպել է այդ երկրի ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բեն Զայիդ ալ-Նահայյանի հետ: Գործակալությունը հրապարակել էր նաև տեսանյութ, որում Լուկաշենկոն զրուցում է շեյխի հետ և նրան բելառուսական կոնֆետ հյուրասիրում:
Նախաձեռնության անդամ. «Շատերն են հրաժարական տվել, Արայիկ Հարությունյանը բացառություն չի լինի»
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացումը պահանջող` ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ պայքարը պատրաստվում են շարունակել մինչ իրենց նպատակի իրականացումը, այն է` նախարարի հրաժարականը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հույս ունեն` իշխանությունները չեն գնա սպառնալիքների եւ այլ գործիքակազմի օգտագործման ճանապարհով: Ապա հավելեց. «Եթե հարցնեք` վախենո՞ւմ եք որեւէ բանից, կպատասխանեմ` ոչ, որովհետեւ վախենալու
Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը ձգձգվում է. նա բաց է թողնելու ազգային հավաքականի առաջիկա երկու խաղերը
Մխիթարյանը չի մասնակցի նոյեմբերի 15-ին՝ Հունաստանի եւ նոյեմբերի 18-ին՝ Իտալիայի հետ կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին:
Երիտասարդները ժետոն տվեցին, որ վարչապետը հանձնի Արայիկ Հարությունյանին (Տեսանյութ)
«Ժողովրդի ժետոնը ես ինձ հիշատակ կպահեմ»,-ասաց վարչապետը:
Հայ գեղասահորդը 13-րդն է Ռիգայի մրցաշարում
Սա 23-ամյա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն է նոր մրցաշրջանում:
«Չայցելել Հայաստան, դեռ չի նշանակում՝ չհետաքրքրվել ձեր երգչախմբային արվեստով»
40 տարի անց Կաունասի լեգենդար պետական երգչախումբը Երեւանում է Մերձբալթյան երկրները ունեն երգչախմբային արվեստի հիանալի ավանդույթներ: Հայաստանում նույնիսկ խորհրդային տարիներին հաճախ չէինք հանդիպում այդ երկրներից ժամանած երգչախմբերի: Այսօր նման առիթ ընձեռված է՝ շնորհիվ կեսդարյա գործունեություն ծավալած Կաունասի լեգենդար պետական երգչախմբի: Ազգային օպերային թատրոնում այսօր ընդամենը մեկ համերգով երգչախումբը թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, մեներգիչներ Սոֆյա Սայադյանի (սոպրանո),
Գեւորգ Պետրոսյանն անակնկալ բոյկոտեց նիստը՝ իր նախագծի քննարկման ժամանակ՝ ի նշան վիրավորվածության
Պետրոսյանը հայտարարեց. «Սա անպատվաբեր մոտեցում է ԱԺ պատգամավորի նկատմամբ»:
Բյուրական համայնքի բյուջե չի փոխանցվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար. Ոստիկանները բացահայտել են համայնքի ղեկավարի ապօրինությունները
https://www.youtube.com/watch?v=JPHa5FD4K8w
Վազգեն Մանուկյանը գործոն էր անցյալում
«Հիշում ենք Քոչարյանի հայտնի խոսքերը, երբ Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտ էր ներկայացրել 2007-ին. «Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ՝ բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատեւշատ բաներ հիշեցնելու ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: – Երբ մոտ մեկ տասնամյակ առաջ ստեղծվում էր Հանրային խորհուրդը, «Առավոտին» տված
«Մի օր բոլորը հետ են գալու». Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի համայնք
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։ «Ուզում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի ցերեկը և 9-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.10C
Ներդրողը տուժում է մեկ այլ ներդրողի ներդրումից
Նամակ ՀՀ վարչապետին Ներկայումս էլ շարունակվում են մեր կողմից պահածոյի գործարանի կառուցման աշխատանքները, իսկ սաքավորումները մոտ 500 000 եվրո արժողությամբ պետք է ներմուծվեն ՀՀ: Այս պայմաններում ես չգիտեմ թե ինչ անել որտեղից սկսել, եթե այդ մահաբեր գործարանը պետք է աշխատի, ապա պետք է մտածեմ թե ինչ գործողությունների դիմեմ: Բոլորիդ էլ պարզ է, որ խնդիրը վերաբերվում
Ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը չեն փոխարինվի նույն անարդյունավետ մասնագիտական դասաժամերով. Սուրեն Պարսյան
Երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը օրենքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողությանն» է թողնում պատմության և հայոց լեզվի դասաժամերի դասավանդումը` հիմնավորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամավոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները: Ներկայումս բուհերում կրկնվող բովանդակությամբ մասնագիտական դասաժամեր շատ կան, ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում
Նոյեմբերի 3-6-ը, մինի ֆուտբոլի ամենամյա 4-րդ մրցաշարին՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերով Դոնի Ռոստովում էր գտնվում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանը: Մրցաշարը նվիրվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը կազմակերպել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը , և որին մասնակցել է 12 ֆուտբոլային թիմ: Մրցաշարի մասնակիցներին ու կազմակերպիչներին իր ուղերձն է հղել Համահայկական
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտը՝ «Կոնվենցիայի ստամբուլյան լեզվի» մասին
Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե մենք ինչ ենք տվել Եվրոպային ու ետ չենք կարողանում ստանալ, որ անընդհատ խեղճանում ենք նրա պայմանների առաջ: Թվում էր՝ հեղափոխությունից հետո եվրոպական ամենահայտնի կազմակերպությունները պետք է սկսեին օգնել մեր ժողովրդին, որ քաջություն ունեցավ փոխելու իր երկրի ընթացքը դեպի արդարություն, սակայն, փաստորեն, դրանք, մեզ դեռ ոչինչ չտալով, շարունակում են
Արամ Խաչատրյանի աշակերտ՝ լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիս. «Ես մինչ այժմ հիշում եմ Խաչատրյանի դասերը‚ նրա խորհուրդները»
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի հերթական երեկոն նվիրված էր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտին՝ լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին։ Պելեցիսը Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն»՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»: Պելեցիսը նշում է‚ որ երջանիկ է երկրորդ անգամ լինել Հայաստանում։ «Հայաստանը և հայկական մշակույթը շատ մեծ
Հարթագյուղ գյուղում 7 տարեկան դստերը խեղդամահ անելով սպանած կնոջը հարկ է ճանաչել անմեղսունակ. ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած
Կարօ Փայլան. Եթէ կայ աշխարհին վրայ միակ խորհրդարան մը, ուր այս նիւթը պիտի խօսուի, Թուրքիոյ Ազգային մեծ ժողովն է
Թուրքիոյ խորհրդարանէն ներս կ՚ընթանան յառաջիկայ տարուան պիւտճէին վերաբերեալ քննարկումներ։ ՀՏՓ-ի Տիգրանակերտի պատգամաւոր Կարօ Փայլան, որ կ՚անդամակցի Պիւտճէի եւ ծրագրաւորումի մշտական յանձնախումբին, երէկի քննարկումներու ժամանակ կատարեց հետեւեալ յայտարարութիւնը՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման նիւթին կապակցութեամբ. «Նախքան 1915-ը, այս հողերուն վրայ, Սպարտայի, Մերսինի, Ատանայի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Պուրսայի մէջ հայեր կը բնակէին եւ իւրաքանչիւր հինգէն մէկը հայ էր այս
Դավիթ Գասպարյան. Հայաստանի համար պատրաստված հայ մասնագետը պարտավոր է իր մայրենի լեզուն, գրականությունը և պատմությունը շատ լավ իմանալ. «Փաստ»
Կոպիտ սխալ է նաև այս երեք առարկաների ուսուցումը բուհերի ցանկությանը թողնելը։ Դա նշանակում է լուրջ բաներին մատների արանքով նայել։
«Միստիկ երկիր Առան»` Արցախի ու Լույսի հաղթանակի մասին
Երեւանում եւ Ստեփանակերտում ցուցադրված վավերագրական-խաղարկային «Միստիկ երկիր Առան» ֆիլմը ջերմ արձագանքների է արժանացել: Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանը: Ֆիլմի մտահղացումը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է, այն նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում Լեւոն Գալստյանն ասաց, որ մեկ տարի առաջ Հրանտ Մովսիսյանի հետ մի ֆիլմ էին ստեղծել,
Հասարակական զուգարանների պատերին այլանդակ հայհոյանքներ փորփրողներն այժմ ինքնաարտահայտման նոր դաշտ են տեղափոխվել՝ Ֆեյսբուք. «Չորրորդ իշխանություն»
Ցավալիորեն ատելության ու բռնության կոչ պարունակող այդպիսի գրառումները երբեմն տիրաժավորում են ԶԼՄ-ները՝ թիրախավորելով տարբեր անձանց ու սոցիալական խմբերի։ Մասնավորապես ատելության մթնոլորտի վտանգավորության մասին, ի դեպ, նույնպես գուժում ու զգուշացնում են միջազգային կառույցներն ու դրանց հայաստանյան ներկայացուցիչները։


















































