Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Հոկտանյան. «Ճիշտ չէ այն մոտեցումը, որ նոր իշխանությունները լավն են ու արդարացված է նրանց որոշ գնումները գաղտնի թողնել»

Էդուարդ Աղաջանյանը շարքային չինովնիկական տեսակետից ճիշտ է վարվել, որ չի գաղտնազերծել վարչապետի եւ կառավարական ամառանոցի ծախսերը: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Երեկ ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարական ամառանոցների վերանորոգման ծախսերի, վարչապետի համար 540 հազար դոլարանոց ավտոմեքենայի եւ նոր ինքնաթիռի գնման մանրամասները չի բացահայտել, նշելով՝ օրենքով

Նիկոլ Փաշինյանը ԵՆԲ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև  համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի

Գիշերօթիկից՝ տուն

Արդյոք չեն տուժի երեխաներն այս գործընթացի ճանապարհին

Հրապարակվել է այն դպրոցների ցանկը, որտեղ 2020 թ․-ին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն

Հավելյալ 19 միլիոն դրամ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների  քանակը պակասացվել են: Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրանցքը

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ

Վանաձորի նախկին քաղաքապետը համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին

«Խիղճս հանգիստ եմ հեռանում»․ Շիրակի նախկին մարզպետը հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից

Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, որը Շիրակի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո նշանակվեց «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատման դիմում է  ներկայացրել։ Նա այստեղ պաշտոնավարեց 2,5 տարի։ Հովսեփ Սիմոնյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ վատառողջ է, այլևս անկարող էր ամեն օր 40 կիլոմետր տարածություն կտրել աշխատանքի հասնելու համար։ Նա ասաց, որ այսօր

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վաղն  աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝  էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ: ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եթե այսպես շարունակվի, կհասնենք Տիգրան Մեծ, որ հասկանանք՝ ով, ինչ սխալներ է արել, որ մուռ հանենք». Վարդան Բոստանջյան

Ըստ նախկին պատգամավորի՝ այս պահին գոյություն ունի ուզուրպացված իշխանության պահպանման գերխնդիր և այն ենթադրում է  զանազան հարցեր՝ Սահմանադրական դատարան, հոկտեմբերի 27:

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել

Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավել եւս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով։

«Էն էլ ինձ՝ լոռեցուս, Վենետիկի հանձնաժողովից պիտի գան համոզեն, որ ընտանիքում զուգընկերները սոցիալական երևո՞ւյթ է». Գևորգ Պետրոսյան

Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանը արհամարհում է, հեգնում Հայաստանին, թուրքերը սպառնում ու կրակում են, Վենետիկի հանձնաժողովը ապտակում է. ոչ մի ոլորտում առաջընթաց չկա:

29-ամյա երիտասարդը սպանվել էր գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում․ մեղադրվող անձը հայտնաբերվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անհայտ տղամարդու դի: Դեպքի առթիվ

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը: Հանրապետության նախագահն արդյունավետ

Նաիրա Զոհրաբյան. Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որեւէ կասկած չպիտի ունենա եւ վերջ

Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետեւ մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք եւ զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ մեկ թշնամին։

Սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, անշուշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, անշուշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցությամբ իմ

Թուրքիան ջանք չի խնայի արցախյան հակամարտության լուծման համար. Չավուշօղլու

Թուրքիան ջանք չի խնայի արցախյան հակամարտության լուծման համար: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով համաժողովի շրջանակներում: Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է, որ Անկարան «կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության»:

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ

Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով,  ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Համապատասխան

Գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։   ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովի շրջանակում քննարկվել են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր

Տեղի է ունեցել Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն․ Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և առողջապահության նախարարության աջակցությամբ: Համաժողովը միավորել է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը ներկայացնող շուրջ 380 սրտաբանների, բուժաշխատողների, առողջապահության ոլորտի մասնագետների: 2 օր շարունակ քննարկվել են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր: Մասնագետները ներկայացրել են

Դատարանը Սիլվա Համբարձումյանին հարցեր կուղղի ցուցմունքների հակասությունների վերաբերյալ

Իսկ դատարանում տված եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունների պատճառները խնդրեցինք քննարկել առանց Սիլվա Համբարձումյանի ներկայության

Քաթարում Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։ Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային

«Այսքանից ավել, մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել». Արայիկ Հարությունյան

Հայոց եկեղեցու պատմությունը դեռ կդասավանդվի

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Տիգրան Աթանեսյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս: Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215669754040046&id=1327886913

Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել դրանք. չարաշահումներ՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում

«Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց  այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո, իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել և հողազավթումը չի վերացվել: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել  Երևան քաղաքի «Արաբկիր»

Քննություն է տարվում պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել

Թուրք երգչուհին` հայ մոդելի մասին. «Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս». Ermenihaber

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը  Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ

Պատմական քվեարկություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ՌԴ-ից զենք գնելն ու ԱՄՆ-ի շահերին հակասող քայլերը կոշտ քննադատության արժանացան «Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա

«Մարգարիտա Գրիգորյանը բավարար չափով արդյունք է ցույց տալիս, ես շատ գոհ եմ նրա աշխատանքից». Արա Շիրինյան

Մեր դիտարկմանը, որ արմատական փոփոխություններն ակնկալվում է, որ պետք է սկսել վերեւից, Հանրայինում առհասարակ առողջացման գործընթացի մասին է խոսքը, Շիրինյանն արձագանքեց. «Հանրային հեռուստաընկերությունն առողջ հիմնարկ է այս պահին»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930