Օրվա լրահոսը
Գեւորգ Պետրոսյան. Վենետիկն էլ է ընդունում, որ այստեղ քաղաքական տարր կա
«Այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, ինչը չի բխում Հայաստանի հեղինակության շահերից»
Ալվինա Գյուլումյան. Արման Բաբաջանյանը թող սկսի իրենից, հետո մտածի ՍԴ դատավորների մասին. «Հայկական ժամանակ»
Որոնք տասը հոգով եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին ու հրաժարակա՞ն պահանջեցին։ Տասը հոգով, որոնցից ինչ-որ մեկը մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է, մյուսները
չգիտեմ որ…
Գերագույն հոգևոր խորհուրդ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը կարևոր քայլ է հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության մեր սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում
Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն արտահայտեցին բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարևոր այս հանգրվանին:
Սե՞ռն է որոշում մասնագիտությունը
Մասնագիտություն ընտրելիս մարդիկ առաջնորդվում են տարբեր պահանջներով։ Ընտրության ժամանակ առաջնային տեղ պետք է զբաղեցնեն անձի արժեքային համակարգը, նախասիրություններն ու պահանջմունքները։ Սակայն գաղտնիք չէ, որ հայ հասարակության շրջանում կարծրատիպերը մեծ դեր եւ նշանակություն ունեն։ Հենց դրանք են, որ շատերին մասնագիտական ընտրություն կատարելիս թույլ չեն տալիս ընտրել իրենց իսկ նախընտրածը։ Գենդերային կարծրատիպեր, երբ սեռն ավելիին է ընդունակ,
Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հանքարդյունաբերողը. «Ժողովուրդ»
Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 33 մլրդ 623 մլն դրամի հարկային վճարումներ։ Ընկերությունն իր դիրքերը զիջել է. եթե նախկինում այն զբաղեցնում էր ցանկի առաջին հորիզոնականը, ապա այս տարի այն գտնվում է 3-րդ տեղում։ Անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 30 մլրդ 371 մլն դրամ։
Այո, հասարակության զգալի մասն իսկապես պահանջում է «բոլորին բռնել» ու «թալանածը ետ բերել». «Հայկական ժամանակ»
Եվ հենց այս հարցում է, որ նախկինները սխալվում են կարծելով, թե իրենց թշնամին Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ, իրենց Փաշինյանը չի հեռացրել, ժողովուրդն է հեռացրել, ու իրենց դատաստանը Փաշինյանը չի պահանջում, ժողովրդի մի մասն է պահանջում։
«Եվ ես կոչ եմ անում այլ երկրների առաջին տիկիններին, հատկապես Ադրբեջանի ղեկավարի տիկնոջը միանալ այս նախաձեռնությանը, քանի որ միասին մեր ձայնն ավելի ազդեցիկ կլինի». Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Տիկին Դի
«Հայաստանի արտգործնախարարը հեղափոխության մասին պետք է համեստորեն լռի»
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ «Հայաստանը արտաքին քաղաքական առումով այնտեղ է, որտեղ եղել է մինչեւ թավշյա հեղափոխությունը»
Պահպանողական կուսակցությունը կառավարությանը հորդորում է հրաժարվել հայոց լեզվի դեմ ցարական և կոմունիստական շրջաններին հատուկ ժխտողական վերաբերմունքից
Հասունացել է անմրցունակ և Շեպետովկայից անդին ոչ պիտանի ռուսաց լեզուն նաև հանրակրթական առարկաների ցանկում աստիճանաբար կամընտրային դարձնելու ժամանակը՝ այն մրցակցության մեջ դնելով աշխարհում առավել գործածական այլ օտար լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, չինարենի հետ:
Նոյեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 4-ից. ՍԱԾ
Սոցիալական ապահովության ծառայության հայտարարությունը՝ 2019թ. նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման ժամկետի մասին. «Հարգելի կենսաթոշակառուներ, 2019թ. նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 4-ից»: Սոցիալական ապահովության ծառայություն
Նախագահի աշխատակազմում ծառայողական մեքենաները կկրճատվեն 7-ով. Էմիլ Տարասյան
Որքա՞ն գումար կտրամադրվի 2020 թվականին`պետական գերատեսչություններին
Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ
Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով: Մեր բանկի ծառայություններից օգտվում է Հայաստանում ապրող և աշխատող բնակչության մեկ երրորդը: Սպասարկվող քարտերի քանակով Յունիբանկն առաջատարներից
Այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության ժխտման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայում իրականացվող հանցագործությունների համատեքստում. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ
Հայաստանում երբեք չէր եղել այդպիսի դեպք, երբ հստակ նշվեր այն լրատվամիջոցների անունները, որոնք նախընտրելի չեն տվյալ միջոցառումը լուսաբանելու համար. «Ժողովուրդ»
Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եթե եղել են արգելքներ լրագրողների համար ինչ-որ թեմա լուսաբանելու առումով, ապա դա արվել է աննկատ՝ կա՛մ պարզապես հրավեր չի ուղարկվել, կա՛մ տարբեր պատճառաբանություններ են նշվել որեւէ միջոցառման լրատվամիջոցներին չհրավիրելու համար։
Ի՞նչ կարող է մտածել ՀՀ քաղաքացին, երբ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի կրկնապատկել է իր նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը. «Հրապարակ»
Մարդկանց մեջ հույսեր արթնացնելու, նրանց ոգեւորելու համար պոպուլիզմը վատ գործիք չէ, բայց պոպուլիզմը չպետք է դառնա քաղաքական գիծ, տեւական գործելաոճ, ինչպես այժմ է։
Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման համար Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովը ընդունել է կանոն՝ քվեարկության համար հիմք նախապատրաստելով
Վաշինգտոն – Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովը ընդունեց կանոն Հայոց Ցեղասպանության բանաձև H.Res.296-ի քննարկման համար՝ Ներկայացուցիչների պալատի դահլիճում քվեարկության համար հիմք նախապատրաստելով՝ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը: «Մենք ողջունում ենք այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Կանոնների հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ Դոնա Շալալայի խոսքերը և Ներկայացուցիչների պալատի Արտաքին
2019 թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց. ԿԲ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս
Սուրեն Սարգսյան. Ինչո՞ւ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, Սենատը դեռ բան չի արել
Տեսնես ինչո՞ւ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել: Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ Միջազգայնագետ
Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»
Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը։
Որոշակի ուժեր փորձում են վրեժ լուծել Անկարայից. Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, գերատեսչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «տվյալ փաստաթուղթը ներքին լսարանի համար է և չունի պատմական և իրավական հիմնավորում»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ որոշակի ուժեր փորձում են վրեժ լուծել Անկարայից այն բանից հետո, երբ չհաջողվեց
«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են հաղթող ֆիլմերը
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը հատեց եզրագիծը: Հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ընթացքում հայտարարվեցին այս տարվա անիմացիոն կինոտոնի հաղթող ֆիլմերի անունները: Լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»: Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»: Հատուկ հիշատակման արժանացան Բրունո Քոլեթի «Հիշարժան»-ը և Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի
Աշոտ Ղուլյան. Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից
Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից և ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու և նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել։ Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ
«Կաշվե ձեռնոցը» կկազմավորի բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է իր կազմից եւ այն, որ 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ հավաքական ձեւավորելու եւ վարկանիշային մրցումների մասնակցելու անհրաժեշտություն կա, ծրագրել է դեկտեմբերի 12-ից 22-ը Երեւանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանումը կրող մրցաշար, որին կմասնակցեն մեր լավագույն բռնցքամարտիկները: Մրցաշարի արդյունքով
Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում գրված է. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Մեկ այլ լուսանկարով էլ ռեալիթի-շոուի աստղը իր միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները: «Նայեք այս անհավատալի թվերին: Միացյալ Նահանգները հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:
«Իմ քայլի» պատգամավորները գոհ են. «Ուշացած, բայց անհրաժեշտ քայլ էր ԱՄՆ-ի կողմից»
Այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի քննարկումները հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ`405 կողմ, ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւին անդրադարձով: Ճանաչման հետ մեկտեղ՝ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ
ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում գտնվող Ռումինիայի իշխանը տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի Նորին Մեծություն իշխան Ռադուին, որը Հայաստանում է նախագահի հրավերով: Նախագահ Սարգսյանը ողջունել է իշխան Ռադուի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Ռումինիայի իշխանն ասել է, որ տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ և անցած ճանապարհով։ Ընդգծելով, որ երկու
Ինչպես կանխարգելել գրիպն ու սուր շնչառական վարակները. Առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ
Գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը սկսվել է։ Հետևողական լինելու նպատակով` Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են մշտադիտարկում։ 2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշը 2018 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։ Հարկ է նշել, որ չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը հաստատող H. RES. 296 օրինագծի քվեարկության վերաբերյալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով Օսմանյան Թուրքիայի կայսրությունում մեկ դար առաջ 1,5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր
Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզի համար, Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացնի
Բուդապեշտում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում սպասում է Հունգարիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարի հաղթողին, իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկ սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացնի եւ միայն հաջողության հասնելու դեպքում մրցանակային 3-րդ տեղի համար պայքարելու
Նման հանդիպումները պետք է բացառել
Վերջին օրերին հաճախ է շրջանառվում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը: Պարզ է, որ նրա քաղաքական հակառակորդներն ու վերջիններիս համակրող լրատվամիջոցներն ու «ստատուսագիրները» ընդդիմանում են նրա քայլերին եւ հայտարարություններին, բնական է նաեւ (թեեւ ոչ խրախուսելի), որ այդ հակադարձումները հաճախ կրում են անձնավորված բնույթ: Չեմ պատրաստվում քննարկել դրանք, եւ հակառակը՝ չեմ կարող հարգանք չտածել նախկին գործընկերոջս հանդեպ,


















































