Օրվա լրահոսը
Այս բանաձեւը համատեղ ջանքերի արդյունքն է թե՛ Սփյուռքի եւ թե՛ իրավապաշտպան կազմակերպությունների. Ադամ Շիֆ՝ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ
Կարծում եմ, Կոնգրեսում մարդիկ հոգնել են Թուրքիայի պահվածքից, Ռուսաստանի և Իրանի հետ դրա գործարքներից, և ընդհանրապես դրա գործողություններից, որոնք, անշուշտ, Միացյալ Նահանգների շահերից չեն բխում:
Նիկոլ Փաշինյան. Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ
Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգեւորությունը։ Այլեւս երբեք
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. «35 տարիէ ի վեր առաջին անգամն է, որ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու Տան լիագումար ժողովին կը բերուի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ այսպիսի համապարփակ բանաձեւ»
Անցնող տասնամեակներուն նոյն Պալատին մէջ թէեւ խորհրդանշական որոշումներ կայացան, նման ամբողջական բանաձեւ քուէարկութեան չէր բերուեր, որովհետեւ միշտ ալ պարզ էր, որ ներկայացուելու պարագային՝ վստահօրէն պիտի որդեգրուէր։
Պատմական որոշում. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը
Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Ամերիկայի հայկական համագումարն ողջունում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի աջակցությունը Հայոց ցեղասպանության բանաձևին
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն ողջունում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի (AJC) աջակցությունը Հայոց ցեղասպանության օրինագիծ H.Res.296-ին, որը շուտով քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում: «Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է քննարկելու #ArmenianGenocide-ի [Հայոց ցեղասպանություն] վերաբերյալ: 1915թ.-ից սկսած` Օսմանյան կայսրությունը զանգվածային ոչնչացման ենթարկեց հայ քրիստոնյա բնակչությանը: 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունը: Մինչ օրս Թուրքիան փորձում է ժխտել այս փաստագրված
Գաղտնի փաստաթուղթը բացահայտում է ԱՄՆ պետդեպարտամենտի միջամտությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալում Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Համաշխարհային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ ճանաչվել է որպես ցեղասպանության օրինակ: Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև է ընդունել 1975 և 1984 թվականներին։ Բացի այդ, նախագահ Ռոնալդ Ռեյգանը
Ո՞ր պատգամավորի մեքենայով են «Հոկտեմբերի 27-ին» ահաբեկիչները զենքը ԱԺ մտցրել. Շիրխանյանը բացառիկ մանրամասներ է խոստանում հայտնել
Ըստ Շիրխանյանի՝ պատգամավորը պատասխանատվություն չի կրել իր ծառայողական մեքենայով զենքի տեղափոխման համար
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը. «Արմենպրես»
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։ ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժինն «Արմենպրես»-ին տրամադրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը: «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ
Օգտակար հարցազրույց Բի-բի-սի-ին
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական հեղինակավոր մեդիաընկերությանը քննադատական բնույթի խոսակցությունների եւ գնահատականների պատճառ դարձավ։ HardTalk` «ծանր խոսակցություն» կոչվող այս հաղորդաշարը, որը երկար տարիներ վարում է հայտնի լրագրող Սթիվեն Սակուրը, առանձնանում է իր ոճով, որը լավագույնս արտացոլված է իր անվանման մեջ։ Եվ մեր արտգործնախարարի համաձայնությունը եւ պատրաստակամությունը մասնակցելու հենց այդ հաղորդաշարին՝ ինքնին լավագույնս վկայում
Գեւորգ Կոստանյանը մարտի 1-ի գործի եւ իր դերակատարության վերաբերյալ ՀՔԾ-ի պնդումների մասին. հարցազրույցի առաջին մասը
Եվրամիության դատախազությունից աշխատանքի առաջարկ ստացել եմ: Բայց միաժամանակ՝ քանի որ առաջարկություն ստացա Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում դասավանդելու, սա ինձ համար շատ ավելի հոգեհարազատ էր։ Եվ ես հիմա տեղափոխվել եմ այստեղ։
Ներկայացուցիչների պալատում մեկնարկում են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի լսումները
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում մեկնարկում են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 296 բանաձևի լսումները: Վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 1984-ին: Թուրքիան կոչ է արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից: Հեռարձակումը՝ ստորեւ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքական և խաղաղարարության հարցերի դեպարտամենտի ղեկավար Ռոզմարի Դիկարլոյին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նախարար Մնացականյանին շնորհավորեց Հայաստանին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորեցին մարդու իրավունքների առաջմղման գործում միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին
Բոլոր կողմերին կոչ եմ անուն ցուցաբերել զսպվածություն. Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ-ի վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ հանդիպել են զինծառայության ընթացքում վիրավորված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականգնման ընթացքից և մաղթել առողջություն: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն
Քննարկվել են Հայաստանում չարորակ նորագոյացություններով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժօգնության առկա խնդիրները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Հայաստանում չարորակ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացիկ վիճակն ու առկա խնդիրների լուծման ուղիները» թեմայով: Մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջնահերթության ծրագրերի մեջ ներառված է նաեւ չարորակ հիվանդությունների
«Նաիրի Հունանյանն օրը քսան անգամ ցուցմունք էր փոխում». Նաիրա Զոհրաբյան. (Տեսանյութ)
Արա Բաբլոյանին իշխանության բռնազավթման մեղադրանք առաջադրած պաշտոնյաները նույնպես պատասխան են տալու
Ավետիք Իշխանյանը եւ Արտակ Բեգլարյանը գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն
Ըմբիշ Արսեն Հարությունյանը մտել է Մ 23 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի U 23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած մեր հինգ ըմբիշներից ասպարեզում մնացել է միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն առավելության է հասել մոնղոլ եւ իրանցի մրցակիցների նկատմամբ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է հնդիկ Րավիներ Րավիների հետ: Երեկ անհաջողության մատնած հայաստանցի չորս ըմբիշները սփոփիչ գոտեմարտի հնարավորություն չեն ստացել, քանի որ
«Կոչ ենք անում հարգել գործընկերային հարաբերություններն ու բացառել ԶԼՄ-ների հանդեպ խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում». ՀԺՄ
Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ ամեն օր բախվում են խտրական մոտեցման հետ: Նրանք խնդիր ունեն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու, իրենց ունեցած տեղեկատվությունն օպերատիվ կերպով ճշտելու հարցում: Լուրջ խնդիրների են բախվում հարցազրույցների, բանավեճերի հրավիրելու (հատկապես՝ իշխանական շրջանակներից) դեպքում:
Բակո Սահակյանը ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վահե Գրիգորյանը պատասխանել է Արման Բաբաջանյանի նամակին
«ՍԴ Դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է նախօրեին իրեն հղված իմ նամակին», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբայանը:
Տիգրան Հակոբյան. «Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»
ՀՌԱՀ-ի անդամը Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցներին «սեւ ցուցակ» գցելու մասին
Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրի եւ ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարեւոր ծրագրեր: «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի գործնական ու ավելի
Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում (Տեսանյութ)
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունիքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը
Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: Ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր: Վարժարանի շինարարությունն
Կառավարությունն ընդլայնելու է իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը
Երևանում տեղի է ունեցել «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու
Սերգեյ Շոյգուն նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին: Ընդգծելով, որ
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն և ժողովրդին հուզող
Հոկտեմբերի 31-ին կոնգրեսը կարող է վավերացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատունն ամենաբարձր մակարդակով նախաձեռնել է մոբիլիզացման արշավ՝ ընդդեմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ուղերձը պարզ է՝ «Սպանեք բանաձևը, որը ճանաչում է հայոց ցեղասպանությունը»: Թուրքական կազմակերպությունները սկսել են իրենց անդամներին նամակներ ուղարկել՝ նրանց հորդորելով անհապաղ մոբիլիզացվել ընդդեմ բանաձևի, այն անվանելով «ատելության օրենսդրություն»: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք մեծամասնություն են կազմում,


















































