Օրվա լրահոսը
Քննարկվել է Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը. Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին: Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի
Երեք միլիոն «վարչապետները» Նիկոլ Փաշինյանին որոշումներ կայացնելու իրավունք են տվել. Դավիթ Գեւորգյան
Վարչապետի գաղտնի հանձնարարականը`աշխատավարձերի եւ պարգեւավճարների մասով, Արագածոտնի մարզպետը նորմալ է համարում
Արարատ Միրզոյանը կոչ է արել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային
Վարդան Ոսկանյան. «Հայկական գումարտակը մեր դեմ կիրառվող քարոզչական խայծ է»
«Չեմ կարծում, թե Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ ուժերի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ իրականության մեջ Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն` 30 %, որովհետեւ ամեն դեպքում Սիրիա-Թուրքիա սահմանագծի ողջ հատվածը, որը նախատեսված էր թուրքական վերահսկողության տակ առնել, չհաջողվեց»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման
Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը հատուկ է բռնապետության արդյունքում կեղեքված հասարակություններում, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ. «ԼՈՒՅՍ»-ի վերլուծությունը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ» անվանումը կրող վերլուծությունը: ՀՀ կառավարության կողմից 2019 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է 2020 թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով: Այդպիսի հանձնաժողովները ժամանակավոր, արտադատական փաստահավաք մարմիններ են, որոնք
Նաիրի Հունանյանն անուններ է ասել պատգամավոր Արման Բաբաջանյանին ու ակնարկել «առաքելությունն» ավարտին հասցնելու մասին
Կարծում է, որ իր ազատությունն իրեն չէ պետք, այլ ժողովրդին, որովհետեւ վերջինս ուզում է փրկվել: Նա կարծում է, որ առաքելությունը պետք է ավարտին հասցնի
Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է․ Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին
Անձամբ ես և իմ թիմը թույլ չտվեցինք, որպեսզի որևէ արտաքին գործոն խառնվի մեր ներքին գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք հաջողության ենք հասել: Եվ մենք ասացինք, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Դրանք մեզ մոտ չկան և չեն լինի: Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, որովհետև հակառակը պարզապես գոյություն չունի:
Վարչապետի գաղտնի հրամանով Ռոմանոս Պետրոսյանն էլ է ամեն ամիս պարգեւավճար ստանում
Կոտայքի մարզպետը պնդում է, որ վաստակել է բարձր աշխատավարձ ստանալու իրավունքը
Քաղաքական ուժերը, պետական այրերը, մշակութային ու հասարակական դեմքերը, ըստ երևույթին, մոռացել էին օրվա խորհրդի ու սպարապետի մասին. «Իրատես»
«Հոկտեմբերի 27-ի» մասին պատեհ ու անպատեհ առիթներով ելույթներ ունեցող թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները փաստացի ամրագրեցին՝ պետական 8 այրի սպանության մասին հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամենատարբեր ձևի ու բնույթի շահարկում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. •
Ոստիկանները բացահայտել են 14 տարի առաջ կատարված սպանությունը՝ հայտնաբերելով կնոջ ոսկորները
Դեպքի օրը կնոջ և 1972 թվականին ծնված ազգականի միջև վեճ էր ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։
Այս ամենը ծիծաղելի է ու փաստում է, որ Հրայր Թովմասյանը, իսկապես, իրավական առումով անխոցելի է. «Հրապարակ»
Մարդը, հատկապես պրոֆեսիոնալ իրավաբանը, պետք է առավելագույնս վստահ լինի իր իրավական անխոցելիության մեջ, որպեսզի մտնի այդ պայքարի մեջ։ Դրա վկայությունն է նաեւ այն, որ ԱԱԾ-ն՝ որպես Թովմասյանի ապօրինի հարստացման ապացույց, բարձրացել է Թովմասյանի հայրական տան տանիքը, փորձել գտնել դրա վերանորոգման ֆինանսական աղբյուրը… ուրիշ լուրջ բան չեն գտել։ Հա, մեկ էլ աղջկա ավտոմեքենան, երբ շարքային վարսավիրն անգամ այսօր վարում է շքեղ ավտոմեքենա։
Խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը. «168 ժամ»
Խոշորների վճարած հարկերն այս տարի ավելացել են։ Բայց որոշ դեպքում դրանք տարօրինակ փոփոխություններ են կրել։ Առանձին հարկատուների մոտ վճարները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով են ավելացել։ Ասենք՝ «Ավտոներկրող-10» ընկերությունը նախորդ տարվա համեմատ՝ 7-8 անգամ ավելի շատ հարկ է վճարել։ Խոսքը ոչ պակաս փոքր գումարի՝ շուրջ 7,3 մլրդ դրամի մասին է։ Սա, ըստ էության, վկայում է, թե տրանսպորտային միջոցների ներմուծման շուկայում այս տարի իսկապես արձանագրվող բումն ինչպիսի ուղղակի ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։
Բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքները նրանց մասնակցությամբ մղված պատերազմների արդարացիության հետ առանձնապես կապ չունեն. «Հայկական ժամանակ»
Այնպես որ՝ չարժե մտավախություն ունենալ, թե նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության մեծամասնության վերաբերմունքը տարածվում է նաեւ արցախյան պատերազմի վրա։ Հասարակությունը շատ լավ հասկանում է, թե հանուն ինչի է մղվել այդ պատերազմը եւ ովքեր են կերտել հաղթանակը (անկախ նրանից, թե հետագայում ով ինչպես է ուռճացրել իր դերակատարում), ու հիմա էլ պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեկնել առաջնագիծ։
Լարիսա Ալավերդյան. «Եթե Նաիրի Հունանյանը գիտի մի բան, որը թաքցնում է, իրեն նոր պատիժ է հասնում»
Երբ ես Մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ 2004 կամ 2005 թվականին մտել եմ Նաիրի Հունանյանի խուցը, նա ամբողջովին համոզված էր, թե հերոսական գործ է արել եւ ինքը հերոս է ընկալվում:
Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության բանաձևը
Ներկայացուցիչների պալատի Կանոնների Հանձնաժողովը երկուշաբթի օրը, հոկտեմբերի 28-ին քննարկեց Հայոց ցեղասպանության բանաձև H.Res. 296-ը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=DOh6WB69gGY Ամերիկայի հայկական համագումար
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ. Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝
Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում: Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների
Սերգեյ Մովսիսյան. «Մենք քաղաքական հետապնդումներ չենք իրականացրել ու չենք իրականացնում». «Ժողովուրդ»
Կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ մանրամասներին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ եթե կալանավորում է կիրառվել, ապա համապատասխան հիմքերն առկա են. իրավապահ համակարգի ներկայացուցիչները իրենց աշխատանքներն իրականացնում են օրենքի տառին համապատասխան։ Չեն կարող Հայաստանում լինել գործողություններ, որոնք չհամապատասխանեն օրենքին։
Հայաստան է ժամանել Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը
Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության
Մասիս Մայիլյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության հիմնական ուղղությունները
Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։ Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի
Ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ (լրացված)
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության
Քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, այս այլանդակ վիճակը դեռ շատ երկար կշարունակվի. «Ժամանակ»
Իրավապաշտպանները և առհասարակ հանրությունը դատապարտում է դատավորի մասնակցությամբ միջադեպը։ Այն անձը, որը կոչված է արդարադատություն իրականացնել, փաստորեն, սովորական խուլիգանի վարքագիծ կարող է դրսևորել՝ արատավորելով դատավորի կոչումը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 խումբը դեպքի վայր գնալիս «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN
Մուշեղ Շուշանյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում չի նկատում ոչ մի որակական շարժ. «Հրապարակ»
Ընդամենը դատական համակարգն իրենց հնազանդեցնելու խնդիր են լուծում նոր իշխանությունները, ուրիշ ոչինչ:
Հնդկաստանի դեսպան. Տնտեսական համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում, թեև Հնդկաստանը և Հայաստանն ունեն բավական ընդգրկուն և արդյունավետ քաղաքական հարաբերություններ
Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում անցկացնելու են հերթական «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Այդ ոլորտում, և, ընդհանրապես, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին դեսպանության մամուլի ծառայությունը զրուցեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կ․ Դ․ Դեվալի
Նիկոլ Փաշինյան. 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969
Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
Զինվորական դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 10 մլրդ դրամի վնաս
Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ռազմաբժշկական և այլ ծառայությունների ոլորտներում:
Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ի ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան,


















































