Օրվա լրահոսը
«Սումգայիթում սպանված անձանց ընտանիքները ինձ զանգում ասում են՝ բա մեզ մոռացել են». Լարիսա Ալավերդյան. Ա1+ (տեսանյութ)
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Մարտի մեկի զոհերին ուշադրություն դարձնելու և գումար հատկացնելու Կառավարության որոշումը ճիշտ է, սակայն Կառավարությունը պետք է հիմնավորեր թե ինչու է տրամադրվում 30մլն դրամ և ոչ թե 50 մլն․ «Ինչու չեն սկզբից հանդիպել նրանց հետ։ Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը, նրանք
Նիկոլ Փաշինյանը Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում
Բնաշխարհի վրա մարդու ներգործության բոլոր այս բացասական հետևանքները մտահոգության առիթ են ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում
Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով
ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում ասված է․ «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության
Դավիթ Տոնոյան. «Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն»
Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ. բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսրը, Բելգիայի թագավորը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։ Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում: Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ
Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին դուրս գալ ՀՀ-ից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստին Սեյրան Օհանյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի մինչ նիստի հետաձգումը թույլ տա հանդես գալ միջնորդությամբ: Իննեսա Պետրոսյանը հայտարարեց. «Միջնորդություն ունենք Սեյրան Օհանյանին ժամանակավորապես թույլատրել, որ մեկնի ՀՀ-ից բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն: Մենք դատարանին ենք ներկայացնում համապատասխան հրավերը՝ հայերեն լեզվով թարգմանված: Ժամանակ է պետք, որ
15 երեխաների մայրը, ՊԵԿ նախագահը եւ մշակույթի գործիչները` պարգեւների մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր ոլորտների ներկայացուցիչների պարգեւներ ու կոչումներ է շնորհել: Անկախության տոնի առիթով, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Թոփչյանն, օրինակ, պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոփչյանն ասաց, որ պետական պարգեւն իր համար անակնկալ էր . «Մի տեսակ պարտավորեցնող է, որովհետեւ եթե տալիս են, ուրեմն ինչ-որ արժանիք են գտել,
Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության համար դատապարտվածների պատժաչափը 18-ից դարձավ 21 տարի
Դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու երկրի համար. Լուսինե Սահակյան
Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը. Ermenihaber.am
Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդների կողքին ընկերության կողմից պատրաստված 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93: International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի
«Դուք գտնվում եք այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ». Հայկ Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին
Գրիգորի Խաչատուրով. «Բոլորիդ հարգում եմ, բայց չեմ ուզում այսօր խոսել»
Ի թիվս այլ զինվորականների՝ Նախագահի նստավայրում պարգեւատրվեց նաեւ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը, որը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է: ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին. «Բոլորիդ հարգում եմ, բայց այսօր չեմ ուզում խոսել»,-ասաց Գրիգորի Խաչատուրովը: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել
Երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Անկախության տոնի առթիվ,
Ոստիկանապետի պաշտոնակատարը` Ամուլսարի, ուժ կիրառելու եւ կոռուպցիայի մասին
«Կոռուպցիայի դեմ պայքար ընթացել է, գոհացնում են տեմպերը, թե ոչ՝ երկրի քաղաքական ղեկավարությունը կասի եւ ասել է: Ինչ վերաբերում է նոր շունչ տալուն, անընդհատ այդ հանցավոր երեւույթի դեմ պետք է պայքարել: Աշխարհի բոլոր երկրներում դրա դեմ հետեւողականորեն պայքարում են, որովհետեւ եթե արմատախիլ արվի, ընդունենք համակարգված կոռուպցիան կամ չարվի վարչական ներքեւների կոռուպցիան, բնականաբար դա չի ընկալվի
Մտերիմներին հրամանագրելով տարբեր հաստիքներում՝ յուրացրել է ավելի քան 27 միլիոն դրամ. անտառտնտեսության տնօրենի ապօրինությունների փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել,
«Հանքաարդյունաբերության վաճառքից ստացված վալյուտան մեր երկրի համար օգուտ չէ, դա հանքարդյունաբերողի փողն է, որն ինքը ցանկացած պահի ոնց ուզում՝ տնօրինում է». Աննա Շահնազարյան
Մաշտոցի պուրակում Ամուլսարի թեմայով քննարկում են կազմակերպել:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները: Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների
«Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է». աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը կմիանա «WCIT 2019»-ին
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ականավոր գիտնականի՝ Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս և Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի մասնակցության մասին։ Այս տարի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին Գարիկ Իսրայելյանը ներգրավված կլինի որպես «Ականավոր խոսնակների շարքի» մասնակից։ Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ դռնբաց դատական նիստ: Նախագահող դատավորը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը: Ուստի Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Oտարերկրյա ներդրումների ներգրավումը տնտեսական աճի մեր տեսլականի հիմնասյուներից մեկն է. Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը
Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ
«Ազատ հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակությունները հանդիպել են
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպմանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից ներկայացվել է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված
Հովհաննես Բաչկովը բավարարվեց ԱԱ բրոնզե մեդալով
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում: Այսօր մեր վերջին ներկայացուցիչը՝ գյումրեցի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, հավասար պայքարում մրցավարների տարաձայն որոշմամբ 1:4 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կեյշոն Դեւիսին ու բավարարվեց բրոնզե մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին
Ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. ոստիկանության պարզաբանումը
Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։ Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր
Մենք կարող ենք. տվեք մեզ հնարավորություն
Ներառական կրթությունը Հայաստանում եւ Վրաստանում Տեղաշարժման, խոսքի կամ առողջական այլ սահմանափակումներ ունեցող մարդկանցից շատերը յուրովի թաքնված տաղանդ են` անսահմանափակ հնարավորություններով: Պարզապես կառավարություններն ու հասարակությունները պետք է նրանց ներառեն: Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները նույնպես վավերացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ազգային օրենքներով էլ պարտավորվել են նրանց սոցիալապես ներառել հասարակություն՝ ստեղծել հարմար միջավայր, ապահովել
Իրական հակափաստարկներ՝ վարչապետի 100 փաստին. Թադևոս Ավետիսյան
Տնտեսությանը վերաբերող Օրերս վարչապետի տված երկարաժամկետ խոստումների շարքում իմացանք, որ մինչև 2050 թվականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիորեն ներկայացվում է 2019 թվականի 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6,8 տոկոս: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակին այդ ցուցանիշը եղել է 9,1 տոկոս:
Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց հերթական շրջանի առաջին պարտիայում
Խանտի-Մանսիյսկում շարունակվում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պայքարի մեջ մնացած 16 գրոսմայստերները պայքարում են 1/8 եզրափակչում: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորրորդ շրջանի առաջին պարտիայում սեւերով շատ հանգիստ ոճով 31-րդ քայլում արագ ոչ-ոքի արեց Վիետնամի լավագույն գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմի հետ ու վաղը կփորձի սպիտակներով հաղթանակ տանել երկրորդ պարտիայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

















































