Օրվա լրահոսը

Ավտոլվացման կետի դրամապահոցներից դրամ էին հափշտակել

Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ավտոլվացման կետի դրամապահոցներից գաղտնի հափշտակել էին 160․000 դրամ։ Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ստացված օպերատիվ-տվյալների համաձայն՝ գողությունը կատարել էին Երևանում ապրող 16, 17 և 18-ամյա երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին ու կասկածանքով ներկայացվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին նաև,

«Ձեր առաջ կանգնած են ինքնիշխան Հայաստանի լեգիտիմ իշխանությունները և ոչ նախկինները. նման լեզու մեր հանդեպ չկիրառել». Ռուբեն Ռուբինյանը՝ Արման Բաբաջանյանին

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն առնվազն թավշյա հեղափոխությունից հետո երբևիցե խնդիր չի ունեցել բազմապիսի միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 15-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։

Հայկ Մարությանը մտավախություն չունի, որ «Սանիթեքը» կդիմի արբիտրաժային դատարան

«Հողերի, անցյալում կատարված այլ գործընթացների համար, տենդերների հետ կապված քաղաքապետարանը տասնամյակներով դիմումներ է ուղարկել դատախազություն»,-այսօր Երեւանի ավագանու նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա անդրադարձավ նաեւ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրին, որը նույնպես քննության փուլում է: Ասաց, որ ստուգվում է այդ փաստաթղթերի իրավաչափությունը: Նրա խոսքով, պայմանագիրը միջազգային է եւ մեկ օրվա ուսումնասիրելու

Լիլիթ Թումանյան. «Այսօր ով կարողանում է լավագույն ներկայացում ապահովել, նա էլ դառնում է իշխանության գլուխ»

Լիլիթ Թումանյանը` Ամուլսարի մասին. «Պետք էր սուտ չասել ժողովրդին»

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները, որը մեկնարկել էր Բանկի ամենաակտիվ վարկային քարտապանների համար: Առաջին հաջողակների անուններն արդեն հայտարարվել են` յուրաքանչյուրը ստացել է 100 000 ՀՀ դրամ մրցանակ: Ակցիան մեկնարկել է 2019 թվականի հունիսի 1-ին և կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: Ակցիայի պայմանների համաձայն, նշված ժամանակահատվածում, օգտվելով վարկային քարտից և առավելագույնս

Իրենց պապերի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն Վանի Սուրբ Խաչի պատարագի մասնակիցներին. Ermenihaber

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ մատուցվեց պատարագ։  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից: Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019»-ին

«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները

«Սանիթեքի» հետ բանակցություններն այլեւս դադարեցված են. փոխքաղաքապետ

Աղբահանության նոր հիմնարկը «Սանիթեքի» աշխատակիցներին աշխատանքի հրավիրեց

Հայտնաբերվել է Կուտական գյուղում կորած երեխայի դին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ: ժամը 12:20-ին, Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել է Արեգա Մ.-ի դին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա

Դուք ծպտուն չեք հանել, քանի որ խիզախություն չունեք, իսկ ես այսուհետ ունեմ. բանավեճ Արման Բաբաջանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ Ադրբեջանը չի լինելու գործընկեր կամ դիտորդ ՀԱՊԿ-ում, քանի որ ՀՀ-ն չի ապահովելու կոնսենսուս:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան

«Ժողովրդավարական Հայրենիքը» դեմ է Ամուլսարի շահագործմանը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության սեպտեմբերի  8-ին տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում ամփոփվեց կուսակցության 22-ամյա գործունեությունը, միաժամանակ, անդրադարձավ 2018թ-ի   հեղափոխությունից հետո ներքաղաքական  իրավիճակին՝ այն գնահատելով  մտահոգիչ։  Ինչը հետևանք է իշխանությունների իրականացրած ո՛չ  վճռական, ո՛չ ամբողջական քայլերի, ինչպես նաև անցումային արդարադատության ներդրումից խուսափելու, այդ թվում՝ կառավարման ամբողջ համակարգում վեթինգ չկիրառելու, նախկին հանցագործ բանդայի պարագլուխներին պատասխանատվության չենթարկելու և նրանց

«Դժբախտ սրտով առաքելության չեն գնում». Էդգար Առաքելյան

«Իմ քայլից» դուրս եկած պատգամավորը հերքում է, որ «Լուսավոր Հայաստանից» դուրս եկած Արման Բաբաջանյանի հետ նոր քաղաքական միավոր են ստեղծելու

Արսեն Թորոսյան. Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը

Եթե չկա առողջ մտքերի, տեսլականների և մոտեցումների բախում, ապա չկա նաև խնդիրների լուծում

Մենք փնտրում ենք քաղաքական լիդերի, «փրկչի» ում վրա կդնենք պարտավորություն և առաքելություն մեր պահանջի կատարման համար, սակայն չենք փոխում մեր ընկալումը սեփական պատասխանատվության, բարիքի ստեղծման և պահպանման առումով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքների առնչությամբ ՄԻՊ-ը արդարադատության նախարարություն է հասցեագրել պարզաբանումների պահանջով գրություն

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի

ԵԱՏՄ գագաթաժողովը կտեղափոխվի՞ Մոսկվա

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի մեկնաբանում կուլիսային խոսակցությունները, իսկ հայ-ռուսական հարաբերություններում, ասում է`«ադապտացիոն փուլ» է:

Վարդան Բոստանջյան. Երկրում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով տխուր վիճակ ունենք. «Փաստ»

Վիճակագրական տվյալների պակաս հասարակությունը դարձյալ չունի: Վերջին օրինակը գնաճի վերաբերյալ ցուցանիշներն են, որոնք, սովորության համաձայն, հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հուլիսը 2018թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնանկում: Մինչ անդրադառնալը բուն ցուցանիշներին, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում

Ակնհայտ է, թե ինչքան ռիսկեր կան թաքնված երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման տակ. «168 ժամ»

Հաջորդ տարվա սկզբից երրորդ երկրներից ներմուծվող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքի արտոնության վերացումը խնդիր է դառնալու ոչ միայն այս ոլորտում զբաղված քաղաքացիների, այլև կառավարության համար։ Կտրուկ կրճատվելու է մեքենաների ներմուծումը, ինչի հետևանքով պետական բյուջեն զրկվելու է բավական լուրջ եկամուտներից։ Մեկ մեքենայի ներմուծումից բյուջեն սովորաբար ստանում է միջին հաշվով առնվազն 1000 դոլարին համարժեք գումար։ Այնպես որ, դժվար

Հայաստանը մասամբ է կատարել Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի առաջարկները

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ECRI) այսօր հրապարակել է եզրակացություն՝ Հայաստանի համար 2016թ. արված առաջնահերթ առաջարկությունների կատարողականի վերաբերյալ: Հայաստանի վերաբերյալ 2016թ. զեկույցում ECRI-ն առաջարկել էր, որ իշխանությունները համապատասխանեցնեն Քրեական օրենսգիրքը ECRI-ի Գլխավոր քաղաքականությանը: ECRI-ը եզրակացրել է, որ դա չի իրականացվել, քանի որ, օրինակ, «արգելված հիմքերի» ցանկը նոր Քրեական օրենսգրքի նախագծում չի ներառում ECRI-ի կողմից

Ծանրութեթև արե՞լ եք, որ հանկարծ չստացվի այնպես, որ Ադրբեջանի՝ դիտորդի ու գործընկերոջ հարց կգա օրակարգ, և մենք մենակ մնանք. Արման Բաբաջանյան

Շավարշ Քոչարյանը վստահեցրեց՝ այս փոփոխություններով մտավախությունների աստիճանը էապես պետք է նվազի:

Այսպիսի խաղ մեր ավագի կողմից հավաքականում վերջին շրջանում դժվար է հիշել, սեպտեմբերի 8-ին Հենրիխ Մխիթարյանն իր բարձրության վրա էր. «Ժողովուրդ»

Հայաստանի հավաքականը իր խաղով ուղղակի վաստակել էր այս հաղթանակը։ Իտալիայի դեմ խաղից հետո վերականգնվել եւ խաղալ այսպիսի ֆուտբոլ կարող են շատ քչերը։ Մեր տղաները միանշանակ փայլեցին խաղադաշտում, բայց այս հաղթանակը կարելի է կոչել Արմեն Գյուլբուդաղյանցի անունով։

Սուրեն Գրիգորյան. «ՍԴ-ն չունի նման լիազորություն՝ ասելու Վճռաբեկ դատարանի այս կամ այն իրավական գնահատականը ճիշտ է, թե սխալ». «Հայկական ժամանակ»

«Վճռաբեկ դատարանի որոշման շրջանակներում էլ Դատարանն անդրադարձել է անձեռնմխելիության ինստիտուտին եւ, ինչպես հասկանում եմ, տվել է որոշակի իրավական գնահատականներ, թե ինչպես պետք է անձեռնմխելիության առկայությունը կամ բացակայությունը գնահատվի։ Հիմա ՍԴ-ն կարծես թե համաձայն չէ այդ գնահատականի հետ եւ ասում է, որ դա սխալ է»:

«Սանիթեքի» աշխատակիցները օգոստոս ամսվա աշխատավարձն են պահանջում

«Սանիթեքը» աշխատակիցներին չի վճարել

Հայ գրոսմայստերները սկսում են պայքարը Աշխարհի գավաթի համար

Յուգրայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում այսօր մեկնարկում է 2019 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: 46 երկրների 128 մասնակիցներն արդեն ժամանել են մրցավայր: Նրանք մրցելու են օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում է պայքարը: Յուրաքանչյուր շրջանում շախմատիստները խաղալու են երկու դասական պարտիա, իսկ եզրափակչում՝ չորս: Հավասարության դեպքում կազմակերպվում է թայ-բրեք՝ երկու պարտիա 25 րոպե+10 վայրկյան, անհրաժեշտության դեպքում՝ եւս

Գրանցված աշխատողների թիվն ավելացել է. ՀՀ կառավարություն

2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: Առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 601 հազար 524, այդ թվում՝ մասնավոր ոլորտում գրանցված աշխատողների թիվը կազմել է 403 հազար 358: ՀՀ կառավարություն

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. Արմէկոֆրոնտ

Այսօր, սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01%

Երևանի ավագանու նիստերը կանցնեն էլեկտրոնային քվեարկությամբ

Երևանի ավագանին կքվեարկի էլեկտրոնային եղանակով։ Այսօր Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մինչ այս ավագանու անդամները ձեռք բարձրացնելով էին քվեարկում այս կամ այն հարցի համար։ Ավագանու անդամներին բացատրվեց ինչպես է համակարգն աշխատում։ Այսօրվա նիստում ընդգրկված է 12 հարց։ Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ 

Ստանիսլավ Տարասով. Այն իրադարձությունները, որոնք սկսեցին զարգանալ Հայաստանում, մեզ համար անսպասելի չէին. «168 ժամ»

Բնականաբար, մեր դեսպանատունը, մի շարք պատվիրակություններ զգում էին այն տրամադրությունները, որոնք կային Հայաստանի Հանրապետությունում հատկապես այն ժամանակ, երբ սկսվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930