Օրվա լրահոսը
Մեկ ամիս առաջ հանդիսավոր բացումից հետո Մարալիկի բամբակամանվածքային գործարանը դեռ չի աշխատում. «Հրապարակ»
Այս պահին խոսք չկա գործարանում դեռ առաջին իսկ փուլում նախատեսված 120 աշխատատեղի բացման մասին։ Նույնը, ըստ էության, զրույցում հաստատեց գործարանի տնօրեն Գեւորգ Գասպարյանը՝ ասելով, որ ինչպես 40 աշխատող ունեին, այնպես էլ նույնքան հիմա են աշխատում։
Պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. «Ժողովուրդ»
Ռուսաստանից եւս պակասել են ուղղակի ներդրումների ծավալները, այն էլ՝ բավականին. պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան մտել է 6 մլրդ 432 մլն դրամի չափով ներդրումներ, իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում ՌՌ-ից մեր երկիր մտել է 2 մլրդ 345 մլն դրամ։
ՀՀ քննչական կոմիտեն՝ ծննդաբերության ժամանակ մահացած 24-ամյա ծննդկանի մասին
Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ:
Ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը. ՀՀ կառավարություն
2019-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը: ՀՀ կառավարություն
Արցախում «ծռերին» մերժեցին. «Փաստ»
Ըստ ԱՀ-ից ստացված տեղեկատվության, ՏԻՄ ընտրություններով փաստացի Արցախում մերժել են «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Բանն այն է, որ չնայած առերևույթ ակտիվացմանը, այս կուսակցությունը կարողացել է թեկնածու առաջադրել ընդամենը մեկ համայնքում, այն էլ՝ կուսակցության արցախյան համակարգողի դեմքով: Խոսքը Ասկերանի շրջանի Բերքաբեր գյուղի գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Գեղամ Գրիգորյանի մասին է: Սակայն սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների
Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը. «Քաղաքացու որոշում» կուսակցություն
2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ
Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը. 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել
Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել: «Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը
Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում
Եկատերինբուրգում մեկնարկած սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է 78 երկրի 365 բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել: Մեր ընտրանու անդամ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Դարչինյանը մրցավարների որոշմամբ միավորների բացահայտ առավելությամբ (5:0) հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Դիկինսոնին եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյան. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայել է 3.8 միլիարդ դրամ
Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար: Նիկոլ Փաշինյան ՀՀ
Էդուարդ Շարմազանով. Հայաստանում կա մեկ անձի պաշտամունք, ինչպես անգլիացիներն են ասում՝ մի դերասանի թատրոն կամ շոու. «Իրատես»
Ամուլսարը դարձել է այս իշխանության «ճիտին պարտքը», չգիտեն ինչպես վարվել, ինչ որոշում ընդունել: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսար տանող ճանապարհները պետք է ապաշրջափակել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ վստահեցրել էր, որ վաղ, թե ուշ այս իշխանությունը հանքը շահագործելու թույլտվությունը տալու է: -Ամուլսարը, Ստամբուլյան կոնվենցիայի թեմաները մասնատում են
Միք Ջագերը քննադատել է Թրամփին և պաշտպանել բնապահպաններին
Երաժիշտն աջակցել է բնապահպան ակտիվիստներին, որոնք բողոքի ցույց էին անցկացնում փառատոնի մոտ: «Ես ուրախ եմ, որ մարդիկ լուրջ են վերաբերվում դրան, որ ցանկանում են բողոքել: Ես լիովին աջակցում եմ նրանց: Ուրախ եմ, որ նրանք դա անում են, քանի որ հենց նրանք են ժառանգելու մոլորակը»,- ասել է Ջագերը:
Հայկ Մարտիրոսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց նոր աստղերի պայքարում
Կազմակերպիչները հրավիրել էին մինչու 20 տարեկան շախմատային ութ աստղերի: Նրանց թվում անհատական հրավեր էր ստացել Հայկ Մարտիրոսյանը:
Ռեպուտացիոն ռիսկեր
Արժե նաեւ մտածել սեփական քաղաքական թիմի մասին, որի գերակշիռ մասը կա՛մ բերանները ջուր է առել, կա՛մ էլ փորձում է ավելի պոպուլիստ լինել, քան ինքը՝ վարչապետն է:
Դոմինգոյի համերգի ցուցադրությանը քիչ են հաճախել՝ նրա շուրջ ստեղծված սեռական սկանդալի պատճառով
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ ութ երգիչ և պարող Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
Փոխնախարարի պարզաբանումը՝ հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագծի վերաբերյալ
Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:
Հրապարակվել է Անգելինա Խաչատուրյանի հեռախոսազրույցը հոր հետ
Ձայնագրություններից նաև երևում է, որ Միխայիլը պարբերաբար սպառնացել է վռնդել աղջիկներին, վախեցրել է բռնությամբ, հայհոյել:
Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի. Ամուլսարի պաշտպանական խումբ
Ձեզ ենք ներկայացնում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ֆեյսբուքյան լայվին, որով նա հորդորեց ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները և թույլատրել «Լիդիան»-ի մուտքն այնտեղ: ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ։ Բացել այն պարագայում, երբ
Բաղրամյան գյուղում 13-ամյա աղջիկը մայր է դարձել, նորածնին մանկատուն հանձնել
«Բոլորը հետաքրքրվում են նորածնով, բայց ոչ ոք չէր անհանգստանում, թե 13 տարեկան երեխան ոնց պետք է իր կյանքը շարունակի». Տաթեւիկ Աղաբեկյան
«Զորքեր կգան, տանկեր կգան՝ Ամուլսարը չի շահագործվելու». Ջերմուկցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը
«Անկախ նրանից զորքեր կգան, տանկեր կգան՝ միեւնույն է, թույլ չենք տալու, որ Ամուլսարի հանքը շահագործեն»,-այսօր այս մասին Ջերմուկում վարչապետի այսօրվա հայտարարության շուրջ քննարկման ժամանակ ասաց ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: Այսօրվա հավաք-քննարկմանը մասնակցում են ոչ միայն ջերմուկցիներ, այլեւ Երեւանից ու այլ քաղաքներից Ջերմուկ ժամանած քաղաքացիներ: Հավաքի մասնակիցներից մեկն ասաց՝ բոլորը պայքարում են սերունդների առողջ ապագայի համար, հանքը
Գյումրու պատմական շքեղ փողոցը քանդվում է
Լուսանկարներում Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Շիրազի անվան փողոցն է, որի վերանորոգումը սկսվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այս քաղաքի պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակներում։ Փողոցի պաշտոնական բացումն էլ կատարվեց այս տարվա օգոստոսի 25-ին՝ Գյումրու տոնին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով։ Սակայն, ինչպես պնդում են այս փողոցի բնակիչները, մի հատվածն արագ
Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով
Հայաստան է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001-ից հետախուզվողը
Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր
Հինգից երեքը՝ Սյունիքից
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է ուսումնական այց Գերմանիա՝ «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացներում» Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների ռեգիոնալ հիմնադրամից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ուսումնական այցին մասնակցել են Հայաստանի 5 համայնքների՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք ուսումնասիրել են
«Դասախոսական կազմի բոլոր անդամներին կոչ ենք անում չստորագրել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր». ՀՊՏՀ շահառուներ
ՀՊՏՀ գործող ղեկավարությունը վերջին օրերին շատ է խոսում Ռուբեն Հայրապետյանի և նրա թիմի սխալների և վատ կառավարման մասին: Այս կապակցությամբ ցանկանում ենք մի քանի բաց հարց ուղղել ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի գործող պաշտոնակատարին: Ուսումնական տարին արդեն մեկ շաբաթ է, ինչ պաշտոնապես մեկնարկել է, սակայն գիտամանկավարժական կազմից գործող պայմանագրեր ունեն միայն շուրջ 60 հոգի (նախորդ տարիներին կնքված
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է նկատվում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու
«Կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է հարձակումներ». բաց նամակ Արթուր Վանեցյանին և Վալերիյ Օսիպյանին
ՀՀ ՆԳ Նախարար Պրն. Օսիպյանին ՀՀ ԱԱ Վարչության նախագահ Պրն. Վանեցյանին Մեծարգո Պարոնայք, 2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ: Մենք այս 54 օրերի ընթացքում՝ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝


















































