Օրվա լրահոսը
Պատգամավորը կարո՞ղ է գործել խմբակցության կազմից դուրս. «Ա1+»
«Ա1+». Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։ Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի հետ՝ իմանալու, թե արդյոք պատգամավորին
«Ռեւանշին զուգահեռաբար՝ իրական ընդդիմադիր ուժին հնարավորինս արագ չեզոքացնելու խնդիր է դրված». Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռերին» կառավարությունում ընդունելու վարչապետի քայլը շատերի համար անսպասելի էր: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանը ասել էր, թե խոսել են այն մասին, որ հները նախապատրաստվում են ռեւանշի: Ռեւանշիստների թեմային Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ Վարուժան Ավետիսյանը: «Ակնհայտ է, որ փորձում են շատ հապճեպ ձեւով, ինչպես ժողովուրդն է ասում, ճոթերն իրար վրա բերել եւ հաշվեհարդարը ավարտին
Հայաստանի հզորացումը ԱՄՆ-ի շահերից է բխում՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»: Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի
Տիգրան Մանսուրյանի կերպարը ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուսահատությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ
«Գերմանիայից վերադարձողներն այն մարդիկ են, որոնք ամենածայրահեղ մեթոդով են հասել Հայաստան»
Գերմանիայից արտաքսվածները նախապես ծանուցվել են. Միգրացիոն ծառայության խոսնակ
«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշար. կայացել է երևանյան վերջին համերգը
«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ծրագրով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կայացել է երևանյան վերջին համերգը: Մաեստրոյի ստեղծագործությունների հազարավոր սիրահարների հետ միասին հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար անձինք: Համերգի ընթացքում հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ,
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում
Խնդրում են ուղարկել սեպտեմբերի 4-ին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ Կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։ Հարցման տեքստը տեսեք ստորև՝ «2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ
«Մեզ համար գերակայություն է վիզաների ազատականացում ունենալ օր առաջ». Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց՝ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը տեղի կունենա շուտով:
Պարզվել է Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ կատարողի ինքնությունը
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Հիշեցնենք, որ ժամը 19-անց 10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ Դեպքի վայր
ԵԽԽՎ կանոնակարգի կոմիտեն արձագանքել է կոռուպցիայի մասին զեկույցին
ԵԽԽՎ-ն հրապարակել է նոր զեկույց, որում թվարկված է, թե ինչ քայլեր է առաջարկում ձեռնարկել ԵԽԽՎ կանոնակարգի կոմիտեն ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին մեղադրանքներն ուսումնասիրած Հետաքննական անկախ մարմնի (IBAC) եզրակացությունների և առաջարկների հիման վրա: Կոմիտեն թվարկել է այն գործողությունները, որոնք ձեռնարկել է՝ օգտվելով Վեհաժողովի վարքագծի կանոնակարգով սահմանված լիազորություններից՝ առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար: Կոմիտեն մատնանշել է IBAC-ի
Ադրբեջանն արձագանքել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է սեպտեմբերի 8-ին Արցախում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մասնավորապես, ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ ոչ մի ընտրություն չի կարող լինել «ռազմական ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և այլ անօրինական գործողությունների պայմաններում», և այդ ընտրությունների արդյունքները, նա նշել է, որ չի ճանաչվի ոչ մի միջազգային կազմակերպության կողմից: Հիշեցնենք,
ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատարանի ամբողջական որոշումը։ Փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի ու Արշավիր Ղարամյանի հետ. (Ֆոտոշարք)
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության
Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք
Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի մոտ կա կոնյուկտիվիտ, հազ, կոկորդի կարմրություն,
Ովքե՞ր են լինելու «ճշմարտության հանձնաժողովի անդամները». Ավետիք Իշխանյան. (Տեսանյութ)
«Ի վերջո, ընտրվեց անունով իրավաբան, բայց իրականում քաղաքական գործիչ, որի համակրանքներն ու հակակրանքները հստակ են բոլորի համար»
Երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում: Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա
Արթուր Սաքունցը զարմացած է, որ Արթուր Մկրտչյանը նոր`ավելի բարձր պաշտոն ունի
«Մենք ունենք մի վիճակ, որ արդարության դեմ գործողություններ կատարած դատավորները շարունակում են աշխատել»
Վարչապետը «Լիդիան ինթերնեյշնլ»-ի ժամանակավոր նախագահի հետ քննարկել է Ամուլսարի ծրագրին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին: ՀՀ կառավարության տեղեկատվության
Ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ
Նինա Կարապետյանցը չի վստահում դատախազությանն ու գլխավոր դատախազին
Սուր հարցեր`դատաիրավական բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ
Առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն, որ ժամանակ են կորցնում. Առողջապահության նախարարության հորդորը
Մի՛ դիմեք այլընտրանքային բժշկության Քաղցկեղի առաջացման և բուժման մասին պարբերաբար խոսվում է մասնագետների և ոչ միայն մասնագետների լայն շրջանակում` գիտական և ոչ գիտական մեթոդների, հետազոտությունների մասին տարբեր նյութեր հրապարակելով: Քաղցկեղ ունեցողների մի մասն այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր է կապում: Այս պարագայում, նրանց առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն,
62-ամյա կինը՝ գրպանահատ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել
Կնվազեն Արցախում և Հայաստանում մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները. ՀԾԿՀ
Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի
Հատել էր հաճարենի և թեղի. ապօրինի ծառահատում՝ Թումանյանում
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։ Մեքենայի 25-ամյա վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթերը։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվել է, որ փայտը պատրաստվել է Լորուտ գյուղի հանդամասում՝ ապօրինի հատված մեկ հաճարենուց և մեկ
ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է նոր զբոսաշրջային արահետ
Օգոստոս ամսին ԵՄ-ն աջակցեց նոր Լեգենդների արահետի բացմանը, որը միմյանց է կապում Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքները: Նոր 300 կիլոմետրանոց արահետը քարտեզագրվել և գծանշվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի կողմից: Բացման միջոցառմանը հյուրերը փորձարկեցին արահետի 5 կիլոմետրանոց հատվածը՝ հնարավորություն ստանալով անցնել, այսպես կոչված, «կախարդական անտառի» միջով: Լուսանկարը՝ EU NEIGHBOURS
Վարչապետը Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող
Պարտապանի գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքերը. ԴԱՀԿ
04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքեր: Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե` դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ


















































