Օրվա լրահոսը

«Նոր Զովք» սուպերմարկետն առ այսօր պատկանում է Արամ Արամյանին

Սիրելի՜ հայրենակիցներ, «Նոր Զովք»-ի հավատարիմ և սիրելի հաճախորդներ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Նոր Զովք» սուպերմարկետը 1999 թվականից առ այսօր պատկանում է Արամ Արամյանին, ինչը բոլոր փաստաթղթերով ապացուցված է: Իրականությանն ամենևին չեն համապատասխանում շարունակ տարածվող այն տեղեկությունները, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը պատկանում է այլ ընկերության, կամ անհատի՝ մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին: Նմանատիպ

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Ա1+

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը: Նավիկյանն ասաց, որ սովորական հետազոտություն է, սակայն դժվարացավ ասել՝ արդյոք Խաչատրյանը կմնա՞ «Աստղիկ»-ում, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական

«Երեխաների քաղաքը» ծրագիրը չի ենթադրում առանձնացված եւ մեկուսացած բնակավայրի հիմնում. Հայկական Կարիտաս

Արձագանքելով Հայկական Կարիտասի «Երեխաների քաղաք» ծրագրի գաղափարի հետ կապված թյուրըմբռնումներին և մտահոգություններին՝ տեղեկացնում ենք, որ Հայկական Կարիտասի 25-ամյա գործունեության հիմքում դրված եւ մինչ օրս գործադրված սկզբունքներից է ծրագրերի իրականացման գործընթացը հիմնել մարդու իրավունքների եւ երեխայի լավագույն շահի պաշտպանության վրա։ Այս մոտեցման վառ ապացույցն են հանդիսանում Հայկական Կարիտասի «Երեխաների պաշտպանություն» եւ «Սոցիալական ներառում» առանցքային ռազմավարական ուղղությունները,

«Սեքյուրիթի Դրիմ»-ի քրեական գործի շրջանակներում պատճառված վնասից վերականգնվել է 210 մլն. դրամը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված

Ֆրանսահայ բժիշկների ծրագիրը Տավուշում (Տեսանյութ)

Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝  տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս

«Բնակչության կողմից եկած ազդակները ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհի վրա ենք». Արայիկ Ավանեսյան

«Տնօրենների կուսակցության» թեկնածուն վստահ է իր հաղթանակում

«Լուսավոր Հայաստան»-ը Արման Բաբաջանյանից պահանջում է վերադարձնել կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն

Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»

Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան թավջութակահար Անյա Լեխները, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Անյա Լեխները նկատում է, որ ինքը մաեստրո Մանսուրյանի երաժշտության հետ շփվում է 2003 թվականից՝ տարբեր անսամբլների, նվագախմբերի հետ կատարելով

Ռեկտորի պաշտոնակատարի գիտական աշխատանքներում բացահայտել ենք արտագրության դեպքեր. ՀՊՏՀ ուսանողների նամակը՝ վարչապետին

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ուսումնասիրելով  ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ատենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Ընդ որում, եթե Ռ. Հայրապետյանի աշխատանքի թարգմանված որոշ հատվածներում բացակայում էին

Էդգար Կարապետյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր

«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004 թ.-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։ Խնդրում ենք,

«Հայաստանը քրեական հեղինակությունների համար չէ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ «Իմ քայլը» խմբակցությունում ոչ ոք անհանգստացած չէ Ռոբերտ Քոչարյանի հարցով:

«Ասեկոսեներ են, բամբասանքներ….պայման դնել».  Զոհրաբ Մնացականյանը՝ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին մինչև իր այցը ազատ արձակելու պայմանի մասին

Զոհրաբ Մնացականյանն ասաց, թե չի ուզում՝ տպավորություն ստեղծվի, որ երբ թղթով չեն աշխատում, ուրեմն չեն բանակցում:

«Աղբի գարշահոտությունից նյարդային համակարգի բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջանալ». Աննա Հարությունյան

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն էլ ասաց, որ աղբի կուտակումները վնասակար են ոչ միայն վարակիչ հիվանդությունների, այլ ոչ վարակիչ հիվանդությունների առումով. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «Սանիթեք»-ին տուգանել է 100 հազար, 120 հազար դրամով: Դրանք տարբեր վարչական վարույթների շրջանակներում են եղել: Քաղաքապետարանն ավելի մեծ տուգանքի որոշում էր

Տիգրան Ավինյան. Օտարերկրյա ներդրումներն ավելացել են

2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։ Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԿ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հուլիսին:                       Տիգրան Ավինյան ՀՀ փոխվարչապետ

Գանձապահից պահանջել է իրեն տալ Մեծամորի քաղաքապետարանի հաշվեհամարին փոխանցման ենթակա գումարներից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008թ.-ի նոյեմբերից,  հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ.-ից մինչև 2018թ. հունվար-փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում նշված

«1990-ականներին էլ Արցախի հարցում լավ ժառանգություն չէինք ստացել»

«Թե անցյալում, թե ներկայում լուրջ, էական փոփոխություններ չկան նախաձեռնողական, «ագրեսիվ», համադրված քաղաքականության մասով». «Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: – Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, որ իրեն չի բավարարում այն ժառանգությունը, որն ինքը ստացել է Արցախի հարցի կարգավորման փաթեթի տեսքով:

Արմեն Գալջյան. «Սանիթեք»-ի հետ տեղի կունենան իրավական գործընթացներ»

«Սանիթեք»-ի հետ տեղի կունենան իրավական գործընթացներ»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Նա նշեց, աղբահանության ներկայիս վիճակը մի քանի օբյեկտիվ պատճառ ունի. «Նախ՝ 2013-ին մրցույթով աղբահանության իրականացումը մենաշնորհային դիրքով տրվել է «Սանիթեքին» եւ 2 պայմանագիր է կնքվել: Մի մասնավոր ընկերություն՝ իմանալով, որ մենաշնորհային դիրք ունի՝ իներցիայի ուժով, չունենալով

Տնտեսական հեղափոխության առաջին նշանները. «Լը Ֆիգարո»-ի անդրադարձը ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին

Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև՝ Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018թ.-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը  Կովկաս՝ ԽՍՀՄ–ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր առաջին հեղափոխությունից

«Ամուլսարի մասին էինք խոսում, ի՞նչ Ռոբերտ Քոչարյան». Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ նիստի մասին

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ քննարկել են բացառապես Ամուլսարի հարցը:

«Ունենք հաստատումներ, չունենք ինչ-որ արտառոց իրավիճակ». Զոհրաբ Մնացականյանը՝ Վլադիմիր Պուտինի ՀՀ այցի մասին

ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց՝ ՀՀ և ՌԴ-ի միջև ունենք հստակ ձևավորված օրակարգ:

Աշխարհի առաջատար «Thales Group» ընկերությունը Հայաստանում մտադիր է լուրջ ծրագրեր իրականացնել՝ շոշափելի արդյունքով. «Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ, մարդկային կապիտալը»

Մենք հետաքրքրվեցինք՝ իր դիտարկմամբ՝ Հայաստանն ինչպիսի՞ հնարավորություններ ունի՝ Ռեմի Փոլը պատասխանեց. «Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»:

Անազատության մեջ գտնվող լրագրողը ներման դիմում կգրի

Արմենակը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Մինչ այդ եղել է «Գորիս», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Արդարադատության նախարարությունից ստանալով թույլտվություն՝ նախորդ օրն այցելեցի գործընկերոջս, որը վերջին մեկ տարում «Առավոտում» հանդես է գալիս իր հրապարակումներով: «Առավոտի» հետ զրույցը տեղի ունեցավ «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանում: Արմենակն ասաց, որ իր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման ժամկետը լրանում է պատժի

Հայտնի է նաեւ ԱԱ-ում ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմը

Սեպտեմբերի 14-ից 22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր են խաղարկելու նաեւ ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց այն վեց ըմբիշների անունները, որոնք կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների եւ օլիմպիական վարկանիշերի համար: Նրանք են. 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,

Նիկոլ Փաշինյանը լուռ հեռացավ՝ չարձագանքելով լրագրողների հարցերին

Պարզ չդարձավ՝ ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Աստղերի հետ համագործակցած հայ պրոդյուսերը ուզում է աշխատել նաեւ Հայաստանում

Հարցազրույց մոսկվաբնակ պրոդյուսեր Գուրգեն Գալստյանի հետ – Շուրջ 10 տարի է՝ ձեր անունը հոլովվում է ռուսաստանյան կինոարտադրության ոլորտում: Նախ՝ ինչպե՞ս հայտնվեցիք Մոսկվայում: – Ինձ մշտապես ձգել են երաժշտությունը, թատրոնն ու կինոն: Երեւանի կոնսերվատորիայում մասնագիտացել եմ որպես ալտահար: Սովորելու տարիներին զուգահեռ ուսանել եմ Երեւանի պետական կամերային թատրոնի ստուդիայում որպես դերասան: Այդ ժամանակահատվածում, երբ Հ1-ի համար նկարահանվում

Վարչապետը ընդունում է ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը. մեկնաբանություններ

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ երեկ կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Գարեգին Չուգասզյանը նշում է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930