Օրվա լրահոսը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄ
Ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է լինելու տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի․ Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է: Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում
«ՍԴ որոշ անդամներ մասնակցել են Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի քննարկումներին»
Սեդա Սաֆարյանը հիմքեր չի տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու համար Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը չի կարծում, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի վերջին որոշման մեջ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներում կարող է 35-րդ հոդվածի համատեքստում՝ Քոչարյանի մեղադրանքի կարճման, քրեական վարույթի դադարեցման կամ քրեական հետապնդման դադարեցման հիմք
Կուսակցության նախագահ Արթուր Դանիելյան. «Այս պահին չենք պլանավորում մասնակցել ընտրություններին ու դաշինքներ կազմել»
«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր համագումարը միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Արթուր Դանիելյանին, որը մի քանի օրվա ընթացքում կկազմավորի վարչությունը: Սահմանված կարգով կիրականացվեն նաեւ բոլոր ընթացակարգերը: Արթուր Դանիելյանը Aravot.am-ին տեղեկացրեց հետեւյալը. «Քանի որ մենք Հայաստանի ապագա զարգացումը չենք կապում քաղաքական դաշտի, քաղաքական գործընթացների հետ, մեր կուսակցությունը կոնվենցիոնալ առումով ավանդական չէ: Այսինքն, չենք պլանավորում առնվազն այս պահին մասնակցել ընտրություններին,
Քաղաքացին կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է: Ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի և նշված վայրից ներկայացրել են երիտասարդի
«Օրերից մի օր էլ կարող է իմ եւ երեխայիս գլուխը ուտեն ու ես ուզում եմ, որ մեղավոր մարդիկ պատասխան տան». տուժողի իրավահաջորդ
«Սպանության գործով հետախուզվողն «Առավոտի» հետ զրույցում չի ընդունում իրեն մեղսագրվածը» (22/08/2019թ.) հրապարակման մեջ անդրադարձել էինք 2019թ. մարտի 2-ին Մոսկվայից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկելուց հետո, ոստիկանության բաժնից փախուստի դիմած, ներկայումս հետախուզման մեջ գտնվող գործարար, գազալցակայանների, սպասարկման մի շարք օբյեկտների տեր, «Ռուբ Ռուս» ֆիրմայի հիմնադիր, գյումրեցի Ռուբեն Սարգսյանի գործին: Ռուբեն Սարգսյանի անունը կապված է 2018
Գյումրիում կանխվել է 20-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդան Գ.-ի (ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի
Արթուր Դանիելյան. «Կուսակցություն հիմնադրելու անհրաժեշտությունն զգացինք, երբ վարչակազմը սկսեց հետապնդել մեզ՝ կիրառելով իրավապահ մարմիններին, խուլիգաններին եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին»
«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը մինչեւ համանուն կուսակցության հիմնադիր նիստը սկսվելը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առհասարակ կուսակցություն հիմնադրելու ինստիտուցիոնալ անհրաժեշտությունը առավել սուր զգացինք, երբ վարչակազմը մեզ հետապնդել սկսեց սկզբից կիրառելով իրավապահ մարմիններին, հետո՝ շարքային խուլիգաններին եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին: Եվ մենք հասկացանք, որ բացի գաղափարական պաշտպանիչ շերտից, մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ պաշտպանիշ շերտեր, օղակներ, խրամատներ:
Երեւանյան երկու միջազգային փառատոններ «քույրացել» են
Բացառիկ, հազվադեպ երեւույթ է, երբ երկու փառատոներ, այն էլ ավանդաբար անցկացվող, համագործակցության եզրեր են գտնում: «Առավոտին» հասած տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) կողմից սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը 13-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կհամագործակցի 20 տարի առաջ հիմնված մեկ այլ երեւանյան փառատոնի՝ «21-ի հեռանկարների» (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) հետ: Մեզ
Գեղարքունիքի մարզում 15 տարեկան երեխա է կորել
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան
Ալեն Սիմոնյան․ Անկախ պատգամավոր լինելը պարոն Բաբաջանյանի համար շատ ավելի ձեռնտու կլինի. «Հրապարակ»
«Լուսավորում» առաջին դեպքը չէ, երբ այս կուսակցության «հաշվին» մանդատ ստացած պատգամավորները ճանապարհի կեսից ճամբարափոխ են լինում՝ թեքվելով իշխանության կողմը։ Օրինակ՝ Հայկ Կոնջորյանը, որը մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները «Լուսավոր Հայաստանի» քվոտայով «Ելք» խմբակցության անդամ էր, բայց հեղափոխության օրերին լքեց ԼՀԿ-ն էլ, իր քավոր Էդմոն Մարուքյանին էլ եւ Ալեն Սիմոնյանի առաջարկով ու միջնորդությամբ անցավ ՔՊ-ի եւ «Իմ
Հայ-շեքսպիրյան ընկերության 3-րդ միջազգային գիտաժողովը կայացավ Վենետիկում
Հայ-շեքսպիրյան ընկերության նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ անցկացվեց «Շեքսպիրը արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկներում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այս տարի այն նվիրված էր հայ մեծանուն շեքսպիրյան դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 130-ամյակին եւ կայացավ հուլիսի 14-15-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, որի սանն է եղել Վ. Փափազյանը 1905-1907 թթ։ Փափազյանին բախտ է վիճակվել այնուհետեւ սովորել Միլանի արվեստների ակադեմիայում եւ որպես շրջիկ
Իշխանությունները փորձում են ուժեր հավաքել նոր ՍԴ ձևավորելու համար․ «Փաստ»
Հասարակության համար անսպասելի էր լսել, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում են ունեցել։ Թվում էր, թե վարչապետը, հաշվի առնելով հանրության շրջանում պահպանվող իր բարձր վարկանիշը, «Սասնա ծռերի» հետ հանդիպելու և, առավել ևս, համագործակցելու կարիք չպետք է ունենար, սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ իրավիճակն այլ է։ Ժամանակի ընթացքում Փաշինյանը ավելի է
Ռուս վերլուծաբան․ Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը․ «168 ժամ»
«Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա: Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ
Լուսինե Սահակյան․ Պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ«Փաստ»
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում: «Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն
Անզուսպ ուղերձներ Մոսկվայից՝ Փաշինյանին
ԵԱՀԿ Մինսկի խումբը Փաշինյանին չի պատասխանում, այդ ծանր բեռն իր «ուսերին» է վերցրել Ռուսաստանը Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթին, երբ նա հայտարարել էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: «Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կա ներքին կարգուկանոն,
Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը․ «Հրապարակ»
Ինչպես եւ կանխատեսում էինք դեռ ամիսներ առաջ՝ «շտապով» ձեւավորված խորհրդարանը կայուն մարմին չդարձավ։ Առհասարակ՝ երբ էյֆորիայի մեջ հասարակությունն ընտրություն է կատարում եւ 70 տոկոս ձայն տալիս որեւէ ուժի, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Նաեւ դա էր պատճառը, որ քաղաքականությունից հասկացող մարդիկ հորդորում էին Նիկոլ Փաշինյանին մի փոքր հապաղել, թույլ տալ կրքերը սառեն, այդ
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի. «Ժողովուրդ»
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարեւան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, եւ նրանց
Օպերային թատրոնի նախկին բալետմայստեր․ Այսօրվա խաղացանկը վկայում է, որ մեր ղեկավարներն անգրագետ են այդ իմաստով․ «Հայկական ժամանակ»
Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետի ղեկավար, գլխավոր բալետմայստեր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օպերային թատրոնում այս խռովությունները սկսվել էր բավականին երկար ժամանակ առաջ, սակայն առավել սրացան բալետի պարող Ռուբեն Մուրադյանի եւ Արմեն Գրիգորյանի կոնֆլիկտից հետո: ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը
ԱԺ նախկին աշխատակիցները ԱԺ աշխատակազմի դեմ դատական հայց են ներկայացրել․ «Ժողովուրդ»
Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել: Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանց վերջնահաշվարկ չի
Կարմիր Խաչից ասել են՝ հնարավոր ամեն ինչ անում են Արայիկ Ղազարյանի վերադարձի համար․ «Հայկական ժամանակ»
Օգոստոսի 19-ի առաջին այցելությունից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկրորդ անգամ չեն այցելել Ադրբեջանում հայնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: ԿԽՄԿ-ից այլ տեղեկություններ չհաղորդեցին այս պահին: Արայիկ Ղազարյանի եղբայրը՝ Արմենը մեր զրույցում նշեց, որ իրենք էլ տեղեկություն չունեն: Հարցին՝ արդյո՞ք խոսվել
Հույժ գաղտնի փաստաթղթի առեղծվածը․ «168 ժամ»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։ Օրեր առաջ էլ Մարուքյանը հայտարարել էր, թե իրեն հրավիրել են կառավարություն՝ ցույց տալու փաստաթուղթը։ 168.am-ը երեկ նրանից հետաքրքրվել է՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում հասանելի դարձնել նաև հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ
Երկիրը դեռ գտնվում է նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում․ «Ազգ»
Տարիուկես է անցել իշխանափոխությունից, ու մեր դիտարկմամբ` երկիրն ինչպես որ շատ տարիներ գտնվում էր նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում, այդպես էլ հիմա դուրս չի եկել այդ երեքի դիմակայությունից` ուղիղ, թե միջնորդավորված: Ու նույնիսկ այդ դիմակայությունը խժռում-իրենով է անում մնացած ամեն բան` թույլ չտալով կողմնակի, իմիտացիոն խնդիրներից անցնել երկիրը ոտքի կանգնեցնելու իրական գործին: Մեր հանրությունը, փոխանակ
Ներկայիս մտահոգիչը Ատրպէյճանի իշխանութիւններուն վարքագիծն ու մեկնաբանութիւններն են․ «Հայրենիք»
Արցախի Հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով՝ գալ տարի, 2020-ին եւ միեւնոյն օրը պիտի կազմակերպուին թէ՛ նախագահական եւ թէ՛ Ազգային Ժողովի ընտրութիւններ, որոնք ինչպէս նախորդները, պիտի ըլլան արցախեան ժողովրդավարութեան լաւ փորձաքար մը, իբրեւ լիովին կայացած պետութեան մը իշխանութիւններուն ձեւաւորման առիթ մը։ Արցախեան քաղաքական կեանքին հետեւող հայկական հանրային հասարակական կարծիքը անշուշտ տեղեակ է վերջին անցուդարձերէն, որոնց
Հայաստանի տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ․ «Ազգ»
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվար-հունիսի ցուցանիշը, աճը 6,5 տոկոս էր, իսկ երկու ամիս առաջ` հունվար-մայիսին` 7,3 տոկոս: Անկումը գյուղատնտեսությունում եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վայրիվերումները Հարց է առաջանում, թե ինչո՞վ են պայմանավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի այսպիսի վայրիվերումները: Բանն այն է, որ գյուղատնտեսության
Տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները՝ անկախ Արցախի հիմքը․ «Հայրենիք»
Արցախի անկախութեան հռչակման տօնակատարութենէն ճիշդ շաբաթ մը ետք՝ սեպտեմբեր 8-ին պիտի կատարուին տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները: Պարզ թուականներու զուգադիպութիւն մը չէ ասիկա, այլ՝ արիւն հոսեցնելով ու նահատակներ տալով կերտուած անկախութեան մը արդիւնքներէն մէկն է տեղական ինքնակառավարման մարմիններու կառոյցը, որ բնականաբար պետութեան մը կառավարման համակարգին կարեւորագոյն եւ հիմնական սիւնն է: Տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները ունեցած են եւ դեռ պիտի ունենան իրենց քաղաքական արժէքը: Պետութեան համեմատաբար կեդրոնացեալ գործելաձեւը
Վերջին 30 տարիներին մեր հաջորդական կառավարությունները աշխատել են Սփյուռքի նկատմամբ եւ ո՛չ Սփյուռքի համար․ «Ազգ»
«Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապված սփյուռքի կառուցվածքի հետ: 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններում՝ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90%-ը դուրս է այս կառույցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ»։ Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրի է առնվել ու
Հախվերդյան պլյուս
Ծեր գնչուհին բախտս կարդաց երեկոյան ժամը ութին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. -Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին:
Նյուտոնի երրորդ օրենքը
2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» («Պոպլավոկ») սրճարանում տեղի ունեցած միջադեպը, երբ 2-րդ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը զուգարանում ծեծելով սպանեց Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանին, մի քանի օր առաջ դարձյալ քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ ՍԴ-ում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի հայցը: Պատահաբար, թե հատուկ նպատակով ՍԴ-ի մոտ էր հայտնվել այդ հանցագործության վկաներից մեկը՝ բրիտանացի Սթիվեն
Ադրբեջանում հայազգի ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել․ «Ռազմինֆո»
Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ 1992 թվականի հուլիսից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գետաշեն (ադրբ․՝ «Չայքենդ») գյուղում ծագումով հայ ամուսինները լուսանկարներ են արել, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ինչից հետո ամուսիններին ձերբակալել են։ Նշվում է, որ ամուսինները երկիր էին այցելել որպես զբոսաշրջիկ և հանգրվանել Գյանջա քաղաքում։ Դեպքի մասին պաշտոնական հայտարարություն չկա։ Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց


















































