Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Մեսրոպ Առաքելյան. Գների էականորեն բարձրացումը հիմնականում մեքենաներին է վերաբերվում, որոշ բաներ կար մսամթերքի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Չեմ բացառում, որ արտաքին գործոնները շատ հաճախ դառնում են պատրվակ ավելի մեծ գների բարձրացման, քան իրականում ֆինանսական մասով կարգավորվում է։

Առավել զզվելի էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից կանանցից մեկը քոչարյանական մեկ այլ ագրեսիվ կնոջ սպառնաց. «Ժողովուրդ»

Կամ Քոչարյանին սատարող տղամարդկանցից մեկը վիճում էր կնոջ հետ ու սպառնում նրան՝ «եկա էդտեղ…»: Համաձայնեք՝ անցանկալի տեսարան է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է գլխավոր դատախազին` հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու

Կենտրոն ՀՍԾՏԿ-ի տարածքի գնահատման արդյունքները տարբերվում են շուրջ 910 միլիոն դրամով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցվել է ուսումնամարզական համալիր. ուսանելու տարեկան վճարը՝ 1 մլն 500 հազար դրամ. «Հրապարակ»

Շենքային պայմաններն անկրկնելի են, որովհետեւ նման ենթակաոուցվածքներով դպրոց գտնել հնարավոր չէ։ Մեր բոլոր դասարանները կահավորված են սմարթ-գրատախտակներով, նորագույն սարքավորումներով։ Դպրոցն ունի սահադաշտ, լողավազան, մարզական, սպորտային համալիր:

Պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն՝ նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի սրահը: Եվ տապալված ասուլիսից

Ծննդատունը կրկեսի էին վերածել ու ինչ-որ թատրոն էին բեմադրել, խուսափում էին որևէ հարցի պատասխանել. Մարգարյան ծննդատանը մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին. «Ժամանակ»

Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի քույրն ասաց, որ հղիության ամբողջ ընթացքում Լուիզան իրեն լավ է զգացել, շատ հետևողական է եղել և ցանկացած խնդրի դեպքում դիմել է բուժող բժշկին։ Ծննդաբերելուց օրեր առաջ իրեն սկսել է վատ զգալ, գլխացավեր է ունեցել և ճնշման տատանումներ։ Զանգահարել է բուժող բժշկին, ներկայացրել վիճակը, իսկ բժիշկն ասել է, որ պարացետամոլ խմի։

Դավիթ Բաբայան. Պարզապես սա հոգեկան խանգարում է, ատելություն Արցախի նկատմամբ.  «Հրապարակ»

Եթե մեր հասարակությունում կա Ռուբեն Հախվերդյանի պես մարդ, ով ղարաբաղցիներին թուրք է անվանում, եթե կան արապապյաններ, ովքեր Ամուլսարն ավելի են կարեւորում, քան Արցախը, ասում են՝ առանց Արցախ Հայաստանը կարող է գոյատեւել, բայց առանց ջրի՝ ոչ, չիմանալով, որ Արցախից է նաեւ ապահովվում Հայաստանի ջրային անվտանգությունը։

Զոհրաբ Մնացականյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ներկայիս միակ գործող և արդյունավետ ձևաչափը

Հարց․ Արցախի հանրային հեռուստատեսություն. Նախ Արցախյան այս հանդիպման օրակարգի մասին, բավականին շատ երկար է տեղի ունեցել հանդիպումը: Ի՞նչ հարցեր եք քննարկել և, ընդհանրապես, այցի նպատակի մասին: Եվ երկրորդը, շատ է խոսվում Արցախի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտության մասին: Արդյո՞ք Դուք անհրաժեշտություն տեսնում եք. խնդրում եմ՝ երկու նախարարներն էլ պատասխանեն այդ հարցին: Շնորհակալություն: Զոհրաբ Մնացականյան․

Տարածական տվյալների հիման վրա պլանավորումն անհրաժեշտություն է

Վերջին շրջանում հանրային, հիմնականում ընդդիմադիր, գործիչները հաճախ են բարձրաձայնում կապիտալ ծախսերի թերակատարման մասին։ Նրանք, իրենց կարգավիճակից ելնելով, պատճառ են բերում իշխանության ներկայացուցիչների պետական կառավարման փորձի պակասը, իսկ իշխանական դաշտում մենք դա հաճախ պայմանավորում ենք նախկինում եղած կոռուպցիայով, ներքին քննարկումների ժամանակ՝ պետական գնումների ու քաղաքացիական ծառայության համակարգերում առկա խնդիրներով։ Իրականում այս բոլորն էլ ունեն իրենց մասնաբաժինն

Թագուհի Թովմասյան. Առաջարկում եմ փակել սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները

Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել դատական ամենատարբեր գործերի մասին տեղեկություններ: Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսեւորման առիթ կամ պատճառ: Օրինակ՝ «ԴատաԼեքս» (“DataLex”) տեղեկատվական հարթակում տեղադրված են գործեր այն մասին, թե

Պառակտման եւս մի առիթ

Եվ այսպես, Սահմանադրական դատարանը երեկ որոշում չընդունեց Քոչարյանի հարցով: Ենթադրում եմ, որ այսօր հրապարակվելիք որոշման տեքստն այնքան «խուճուճ» կլինի, որ առանց կես լիտրի չես կարողանա հասկանալ՝ ՍԴ-ն մերժո՞ւմ է Երկրորդ նախագահին, թե՞ աջակցում է նրան: Այդ իրավաբանական կազուիստիկան, կարծում եմ, թույլ կտա դատարաններին շարունակել գործի քննությունը, որի արդյունքները նույնպես կանխատեսելի են: Բայց երեկ ՍԴ շուրջը,

Նիկոլ Փաշինյան. Մրգային գինիների արտահանումն աճել է

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ

ԱՍԵԿՈՍԵ

Հայաստանը կիսված է. կա երկու ձայնավոր խումբ. մեկի համար ամեն ինչ սարսափելի է, մյուսի համար՝ հրաշալի: Մեջտեղում ընկած է լուռ, առայժմ սպասողական վիճակում գտնվող սիգմենտը: Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել փաստաբանի եւ «Իմ քայլի» պատգամավորի դեմ

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, ինչպես նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Այս մասին տեղեկություն կա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: Արմեն Գևորգյանի պատասխանողներից պահանջում է վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել, ինչպես

Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը (Մաս I)

Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները: Հակառակ Հայոց ցեղասպանության

«Ես էլեկտրիկն եմ, դու էլ բուսաբան ես դարձել»․ Գյումրու հրապարակի եղևնիները՝ վեճի թեմա

Գյումրու քաղաքապետարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ կենտրոնական Վարդանանց հրապարակից թվով 8 եղևնիները տեղահանելու ու դրանք «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վերատնկելու թեմայով հանրային լսումը։ Քննարկմանը մասնակցելու էին եկել  քաղաքի ճանաչված մտավորականները։  Այն բավական թեժ ընթացավ, նույնիսկ մի պահ լարվեց,  երբ «Բիոսոֆիա» բնապահպանական կառույցի ղեկավար Գևորգ Պետրոսյանը մասնագիտական դիտարկումներ ներկայացրեց, որոնց փորձեց հակադարձել քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի կանաչապատման

Տղա երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվի հիմնականում հա՞յրը. հոգեբաններն այդ կարծիքին չեն

Ըստ հոգեբան Մարինե Մելոյանի՝ առհասարակ երեխայի դաստիարակության գործում կարևոր է ծնողներից երկուսի դերը:

Իրապատում (պատմվածք)

Մեծ հորեղբայրս մեր տոհմի ավագն էր ու համարվում էր ազգի կրթված առաջնորդը։ Սովորել էր դեռևս խորհրդային տարիներին Բաքվի պարտիական դպրոցում և մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրել։ Հայրս և իր երեք եղբայրները կորցրել էին իրենց հորը դեռ վաղ տարիքում։ Պապս, ում ես տատիկիս տան սերվանտին դրված դժգույն դիմանկարով եմ միայն տեսել, երկրորդ աշխարհամարտի մասնակից է եղել։ Պատերազմից

Մայրը պնդում է՝ երեխաներին նախկին ամուսինը առևանգել է. հայրն ասում է՝ ուղղակի հետը բերել է Հայաստան

Երկու անչափահաս եղբայրներն իրենց մոր հետ արդեն 2 օր է, փակված են հոր ազգականի՝ Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանի սենյակներից մեկում: Մանկահասակ երեխաները մայրական տատիկ-պապիկի հետ երեկ շփվում էին պատուհանից՝ ճաղերի արանքից: Մայրը պահանջում է իր երեխաների հետ պատշաճ տեսակցություն. սա դատարանի որոշումն է: Հայրը մորը թույլ չի տալիս երեխաներին տանից դուրս տեսակցել, մտավախություն ունի, որ

«Իմ քայլ»-ականները «չգաղտնազերծեցին»՝  ինչ են քննարկել

«Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 3-ին նիստ էր գումարել, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ էր արվելու նաեւ Ամուլսարի խնդրին: Մի քանի ժամ տեւած նիստի ավարտից հետո իշխող ուժի ներկայացուցիչները չպատասխանեցին լրագրողների հարցերին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ժողովուրդ, հետո կխոսենք», «Իմ քայլի» վարչության անդամները եւս լուռ

Մեր սեպտեմբերի երեքը. «Եվրասիական վթարից» վեց տարի անց

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համար», ահա այս խոսքերով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ավարտեց իր ելույթը Մոսկվայում հրատապ եւ հանկարծակի այցով գտնվող Սերժ Սարգսյանը, երբ արդեն անուղղելին տեղի էր ունեցել. Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից, որը երեք եւ կես տարի բանակցվել էր եւ պատրաստ էր նախաստորագրման, եւ հայտարարեց իր

Ներկայացնում եմ ՍԴ անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը. Վահե Գրիգորյան

Հարգելի լրագրողներ. ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության

Վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն: Նվագախմբի ուղեկցությամբ դրանք տեղադրվեցին Երևանի

Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%

«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն

Քննարկվել են արտաբյուջեին, բանկերում ավանդների սահմանաչափերին, հաշվապահական հաշվառմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության է առել ԱԺ երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգային մի շարք հարցեր: «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու

Էդգար Ծատինյանի մահվան դեպքը գրանցելուց հետո ԲԿ-ն հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել․ ՀՔԱՎ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի բժշկական փաստաթղթերում խախտումներ է արձանագրել։ Այս մասին Է․ Ծատինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին 2019 թ․ օգոստոսի 5-ի գրությամբ տեղեկացրել է Տեսչական մարմնի ղեկավարը։ Ա․ Զալյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին էր դիմել 2019 թ․ հուլիսի 4-ին։ Իր

Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը համայնքին խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության տոնը

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Ջեքի Շփիրը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Փիեր Քինգը շնորհավորել են Արցախի անկախության օրը: Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական ուղերձը Twitter-ի իր էջում հրապարակել է Փալոնը: «Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ է, և մենք լիահույս ենք մնում, որ հնարավոր կլինի հասնել հարատև խաղաղության, ինչը Արցախը կպահի հայկական»,- ասվում է շնորհավորական

Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին․ Պետք է քննադատությունը լսել ադեկվատ․ Factor.am

Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդումներին, որ ուռուցքաբան Գևորգ Թամամյանն իր դեմ է դուրս եկել Արմեն Մուրադյանի ուղղորդմամբ: «Գևորգ Թամամյանը պայծառ, ճշմարտախոս, ազատամիտ, բացառիկ բժիշկ է:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930