Օրվա լրահոսը
«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով 54 ուսանող աշխարհի 8 լավագույն կրթական կենտրոններում է սովորելու՝ պայմանով, որ հետ պիտի գան Հայաստան
Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետությունը որոշակի միջոցներ հատկացնում է արտասահմանում սովորելու համար, բայց նախորդ տարիներին դա բավարար չի եղել. «Տնտեսական զարգացման այս փուլում մենք կարող ենք քննարկել նման միջոցներն ավելացնելու հնարավորությունը»:
Ոստիկանության աշխատակից Արամ Նասիբյանն իր հոր ու եղբոր հետ ծեծի է ենթարկել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչների. «Հայկական ժամանակ»
Կարինե Նասիբյանը պատմեց, որ իր որդին երեխաներին տուն է բերել, եւ մոտ 2-3 րոպե անց Յուրիկ Նասիբյանն իր ոստիկան որդի Արամ Նասիբյանի, մյուս որդու եւ կնոջ՝ Անահիտ Ղազանչյանի հետ ներխուժել է իրենց տան դարպասներից ներս եւ միանգամից հարձակվել Մհերի վրա, գցել գետնին եւ սկսել հարվածներ հասցնել։ Երբ ինքը փորձել է կանխել հարվածները, իրեն պահել է Նասիբյանի կինը, իսկ որդին, որը ոստիկան է, ոտքով ուժեղ հարված է հասցրել Մհեր Նասիբյանի 80-ամյա տատին՝ Քնարիկ Յարալյանին, ինչից վերջինս վնասվածքներ է ստացել:
Անդրե Սիմոնյան. «Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը». «Ժողովուրդ»
Հաշվի առնելով իմ նշած հանգամանքները՝ ժողովուրդը չպետք է քննադատի Փաշինյանին։ Եթե նա իսկապես պոպուլիզմի հետեւից ընկներ, ինչպես շատերն են կարծում, ապա հանքի շահագործումը թույլ չէր տա, կդառնար բոլորի աչքի լույսը եւ պետբյուջեից 400 միլիոն կվճարեր։ Բայց նա չի ուզում վատնել այդ գումարը եւ Հայաստանի համբավին վնաս հասցնել։
Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին պատմության էջերում արձանագրվելու է որպես շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան. «Ազգ»
Հաջորդական մեր բոլոր իշխանությունները, ներառյալ այս մեկը, այդպես էլ չըմբռնեցին քարոզչության եւ PR-ի միջեւ գոյություն ունեցող էական տարբերությունը, որ քարոզչությունը միայն դրականն է շեշտում, PR-ըՙ սեփական բացթողումները նաեւ, դրանք ուղղելու, շտկելու պատրաստակամությամբ: Դա՛ է մարդկանց վստահությունը շահելու, լարվածությունները մեղմացնելու լավագույն մեթոդներից մեկը:
«Նաիրյան» անսամբլը ժեստերի լեզվով փոխանցում է մեղեդին ու բնապահպանական ուղերձները
«Դեռեւս մեկ տարի առաջ «Նաիրյան վոկալ անսամբլը» կանգնեց Ամուլսարի հանքի շահագործման խնդրով մտահոգ մարդկանց կողքին: Մենք որոշեցինք համերգ ունենալ ու լսելի դարձնել «Պահպանենք Ամուլսարը» կոչը: Ջերմուկ քաղաքի կենտրոնում բացօթյա մենահամերգ ունեցանք»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի համահիմնադիր, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը: Նաեւ հավելեց, որ երբ իրավիճակը կրկին սրվել է, անսամբլը
«Երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը» նախատեսում էր ազատագրված տարածքների վերադարձ՝ ԼՂՀ ցանկացած կարգավիճակ ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամության դիմաց. «Հայկական ժամանակ»
ՀՀԿ առանցքային դեմքերից մեկը շատ էր նեղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունից, թե ինքը դառնացած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից։ Եվ նեղվելով՝ փորձել էր հակադարձել, թե «ինչո՞վ եք դառնացած, նրանով, որ ստացել եք որպես ժառանգություն երբեւէ ամենալավ բանակցված փաթե՞թը, որ ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ
2020թ.-ից դպրոցներում որոշ առարկաներ կփոփոխվեն. աշակերտի ծանրաբեռնվածությունը կկրճատվի
Միջին դպրոցներում 37 ժամն արդեն կրճատվել է եւ հարմարեցվել աշակերտի տարիքին: Ուսումնական պլանն ավելի ճկուն է դարձել:
Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր. Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանին
Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում:
Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նվաճում են ամերիկյան ռինգերը
Օգոստոսի 16-ին «Punch Boxing» պրոմոութերական ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը, նորամուտը նշելով ամերիկյան ռինգում, վեց ռաունդանոց մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթել էր Դերիոն Չեփմենին եւ հայտնվել հանրահայտ «Top Rank Promotions» ընկերության հետաքրքրության շրջանակներում: Հայ բռնցքամարտիկն այդ մենամարտի երրորդ ռաունդում երկու անգամ մրցակցին նոկդաունի էր ենթարկել, իսկ հինգերորդում՝ Չեփմենի մարտավկաները իրենց մարզիկին ավելի լուրջ վնասվածքներից հեռու պահելու
Նախ. ինչպես պարզել՝ ով է «օրենքով գողը» կամ քրեական ենթամշակույթ կրողը, որպեսզի նրան պատիժ սահմանվի. «Ժողովուրդ»
Կամ եթե մի քանի «օրենքով գողեր» հավաքվեն մի ռեստորանում, որեւէ մեկի տանը եւ հաց ուտելու սեղանի շուրջ իրենց աշխարհին առնչվող հարցեր քննարկեն, ինչպե՞ս է դա բացահայտվելու, հիմնավորվելու ու պատժվելու, որպեսզի օրենսդրության հետ խնդիրներ չառաջանան:
Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են 2.000 ԱՄՆ դոլար մրցանակի արժանացած «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին
Անահիտ Պետրոսյանը պարգեւատրվում է 2.000 ԱՄՆ դոլար իր յուրօրինակ ստեղծագործական մոտեցման համար։ Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին և եզրափակիչ 10 մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը,
Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել». «Փաստ»
Սակայն դրա արդյունքում, ինչպես նախկինում, հիմա էլ ձևավորվում են տարբեր Հայաստաններ՝ իշխանությունների Հայաստան ու ժողովրդի Հայաստան:
«Երկրի հակառակ կողմը» գիրքը ոգեշնչել է «Թատրոն տանիքում» թատերախմբին՝ ստեղծելու նոր ներկայացում՝ ըստ Փաշինյանի համանուն վեպի. «Հրապարակ»
Ներկայացման հեղինակն ասում է, որ Նիկոլ Փաշինյանին վերաբերվել են ոչ թե որպես վարչապետի, այլ որպես դրամատուրգի։ Հենց այդ հայացքով է վեպը կարդացել ու ընտրություն արել:
Պուտինի ու Մակրոնի արցախյան նոտաները
Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների առաջնորդները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման թեման Օգոստոսի 20-ին Ֆորտ Բրեգանսոնում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական եւ վստահելի՝ հաղորդեցին միջազգային լրատվամիջոցները։ Նրանք հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննարկված հիմնական թեմաները եղել են նորմանդական
Ծովակ համայնքի ղեկավարին մեղադրում են չարաշահումների համար. քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան
2017 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին, աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրև հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Այնուհետև համայնքի ղեկավարը կնքել և իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքի հաճախումների վերաբերյալ տաբելները, ինչի արդյունքում համայնքի ֆինանսական միջոցների հաշվին աշխատավարձ է վճարվել տեղակալին՝ այդ կերպ համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը մոտ մեկ տարի առաջ նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին, եւ այդ նամակի հետքերով է Ամուլսարի հետ կապված քրեական գործ հարուցվել. «Հրապարակ»
Ինչեւէ, էլ զանգ չեղավ, մի քանի օր անց ստանում եմ պատվիրված նամակ ՔԿ-ից, որ «Ձեր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ», եւ կցել էին քրգործի հարուցման մասին որոշման պատճենը, որը սկսվում էր հենց այդպես՝ «Համբարձումյանի հաղորդման հիման վրա»։
Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:
Քրեական ենթամշակույթի կրողները արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության մեջ, նրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել. «Ժամանակ»
Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: «Վստահեցնում
Ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վկայում է, որ Դուք հասել եք հաջողության. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին
Խախտվում են քրեական հետապնդման ենթարկվող ոստիկանի մի շարք իրավունքներ. ՄԻՊ-ի դիմումը ՍԴ-ն ընդունել է վարույթ
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ,
Հզոր Արցախ ունենալու ճանապարհը դյուրին չէ, սակայն վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին. ՍերԺ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ: Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ` շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի
Ինչու է Ռուսաստանը դարձյալ հիշել Ռոբերտ Քոչարյանին. «Ժամանակ»
Ռուսական պետական և մերձպետական մեդիայով դարձյալ անցնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձերի ալիք: ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերությունն էր անդրադարձել գործին, իսկ հետո Ռոսիա 24 ալիքն էր լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի թեման, անդրադառնալով հարցի քննարկումը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3 տեղափոխելու ՍԴ որոշմանը: Երկրորդ նախագահի թեմային անդրադարձերի պարբերական ակտիվության ալիքները ռուսական մեդիայում
Հայ ժողովուրդը լավ է հասկանում պատերազմի աղետը. ՀԵԿ հայտարարությունը երկրորդ աշխարհամարտի 80-ամյա տարելիցի առթիվ
Հայաստանի Եվրոպական Կուսակցությունն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնում լեհ ժողովրդին Երկրորդ Համաշխարհային պատերազմում ունեցած մեծագույն կորուստների համար, որի 80-ամյա տարելիցը նշվում է սեպտեմբերի 1-ին Լեհաստանում: Հայ ժողովուրդը, որը Երկրորդ Աշխարհամարտում կորցրեց մոտ 300 հազար զինվոր՝ ամեն երկրորդը, լավ է հասկանում պատերազմի աղետը և իր անվերապահ համակրանքն ու աջակցությունն է արտահայտում եղբայրական Լեհաստանին: Հայաստանի Եվրոպական
Նիկոլ Փաշինյան. Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը կսկսի բարձրանալ
Ստացա Սեւանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Արմեն Աշոտյան. Եթե ժողովրդավարությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքականության մեջ առաջնային գործոն չէ, Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծման
Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է, միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել եւ խելագարվել է նաեւ կապիտալիզմը»։ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել են բրենդավորվել որպես «ժողովրդավար»։ ԱՄՆ
Նախարարը բարձր է գնահատում համագործակցությունը ԱԳՆ-ի և Մայր Աթոռի միջև
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում
Պատմությունը չկերտվեց
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարով պարտվեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» ու զրկվեց անկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության նոր էջ գրելու հեռանկարից՝ խմբային փուլ մտնելուց: Երեւանյան խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2:1 հաշվով: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ պատասխան խաղում, իսկ նշանակված լրացուցիչ 30 րոպեն ի հայտ չբերեց հաղթողին: Հետխաղային
Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կա՞
Օրերս կառավարությունը հրապարակել է 2019-2023 թվականների դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը: Փաստաթղթում հիմնականում խոսվում է դատական համակարգի տարբեր ճյուղերի բարեփոխումների մասին, բայց բաժիններ կան նաեւ անցումային արդարադատության, սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի մասին: Դրանցից ամենահետաքրքիրն, իհարկե, սահմանադրությունը փոխելու մտադրությունն է: Բայց մինչ այդ ասեմ, որ անցումային արդարադատություն իրականացնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել
«Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի


















































