Օրվա լրահոսը
Դադարեցվել է «Խուստուփ ԹիՎի» օպերատորի գործունեության լիցենզիան
Դադարեցվել է «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան: Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր: ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Բագրատ սրբազանի գործով ձայնագրությունը անգլերեն տարածել․ նոր մանրամասներ
Հովհաննես Ավետիսյանը նշեց․ «Ես էլ անգլերեն նամակ եմ ուղղում իրենց, ասում եմ՝ ես՝ որպես ձայնագրություններում երևացող մարդ, տեղյակ լինելով, որ պլանավորվում էր խաղաղ անհնազանդություն, ձեզ խաբում են»։
TOON EXPO 2025. Աննախադեպ առաջարկներ Firdus Prime Residence և Gyurjyan Cascade համալիրներում բնակարան գնողների համար
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է անշարժ գույքի և շինարարության ոլորտի ամենահանդիսավոր իրադարձության վայրի․ մեկնարկել է TOON EXPO 2025-ը։ Ցուցահանդեսը համախմբում է ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելով ավելի քան 30․000 բնակարանային առաջարկներ Հայաստանի և արտերկրի շուկայից։ Սա բացառիկ հարթակ է, որտեղ լայն հանրությանը հասանելի են դառնում նոր նախագծեր ու բազմաթիվ հատուկ առաջարկներ։ Էքսպոյի կարևոր մասնակիցներից է «Արտքոմփանի» կառուցապատող
Ավտոբուսներ վառել անգամ Քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է․ Հովհաննես Խուդոյան
Հովհաննես Խուդոյանը վստահեցրեց՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար մի բան, որ մենք պլանավորում ենք այս գործողությունները․ «Իրենց սղագրության մեջ վերջին երկու բառը կտրած է՝ օրինական եղանակով բառերը, այս բառերը պահել են և ձայնագրությունը հրապարակել»։
Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը․ ՌԴ փոխվարչապետ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում նշել է՝ Մոսկվան քննարկել է Հայաստանի հարավում տրանսպորտային ուղու հարցը Երևանի հետ, և Մոսկվան կարծում է, որ այն կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը։ «Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք Երևան կատարած իմ այցի և Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների
Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
Միացյալ Նահանգներում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և երկրից բացակայելու արգելքը։ Նա օրերս էր ձերբակալվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի
Դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և Հովհաննես Թումանյանի թանգարանում իրականացվող վերանորոգման աշխատանքների կազմակերպման և ընթացքի վերաբերյալ․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ում և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ում պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքների կազմակերպման և ընթացքի վերաբերյալ։ Երկու հաստատությունում էլ այս պահին աշխատանքները
«Ինքս, որ շարունակաբար Բագրատ սրբազանի հետ շփվել եմ, զրուցել, հավաստում եմ, որ երբևէ մենք չենք խոսել բռնի գործողությունների իրականացման մասին, էլ ուր մնաց ահաբեկչություն»․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը, դիմելով իրավապահ մարմիններին, ասաց․ «Եթե մեր պլանավորածը ահաբեկչություն է, ուրեմն սկսեք Լիլիթ Մակունցից»։
Վիեննայում և Բրատիսլավայում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ
Սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում: Վիեննայում և Բրատիսլավայում Ա. Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ: ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«Փաշինյանը մեծ տակառով պայթուցիկ է տեղադրում Հայաստանի տակ»
«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – ԱՄՆ-ում նախագահ Թրամփի «քավորությամբ» տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, փաստաթղթեր ստորագրվեցին, որոնցից կարեւորվում է Մեղրիով ճանապարհի-տարածքի հատկացումը` 99 տարի վարձակալությամբ ՄՄՆ-ին։ Տարբեր տեսակետներ են հնչել. ՀՀ կառավարիչները պնդում են, որ այդպիսով Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվել է, ընդդիմախոսները՝ հակառակը, համարում են, որ եթե այդ պայմանավորվածությունները
«Եթե դուք սպիտակ եք կրում, ապա պետք է զգույշ վարվեք». իմիջմեյքեր
Ռուս ոճաբան, ճանաչված իմիջմեյքեր, դիզայներ եւ Aesthetic Bows ապրանքանիշի հիմնադիր Միլանա Կուբովան տարիներ առաջ, ներկայացնելով կանանց հագուստի ամենահաջող գունային համադրությունները, զգուշացրել էր. «Եթե դուք սպիտակ եք կրում, ապա պետք է զգույշ վարվեք։ Այլընտրանք կարող է լինել սպիտակի եւ բեժի համադրությունը. այն ավելի քիչ է կեղտոտվում»: Այս մասին հիշեցի օրերս, երբ Չինաստանում վարչապետի կնոջ սպիտակ հագուստի
Վահե Դավթյան․ Ռուսաստանը երկարաժամկետ կտրվածքով ձեռք բերվող դիվիդենտների դիմաց այս պահին գետնի վրա կորցնում է բյուջետային լուրջ հոսքեր․ «Հրապարակ»
Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավերում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ զրկելով Հայաստանին ոչ միայն անվտանգության ոլորտում ավանդական դաշնակցային հարաբերություններից, այլեւ տնտեսական հնարավորություններից՝ հատկապես էներգետիկ ոլորտում, այլ գործընկերներ զարգացնում են իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ ու համապատասխան օգուտներ քաղում՝ ռուսական գազի տեսքով: Չինաստանն ու Ռուսաստանը խոշոր գազային համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է կառուցել «Սիբիրի ուժը-2» գազատարը,
«Գագիկ երկրորդ» վեպը Տիգրան Պետրոսյանցի 68-րդ գիրքն է
Լույս է տեսել ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, գրող, մատենագետ, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի «Գագիկ երկրորդ. Անիի, Պիզուիի հայոց թագավոր, հայոց շահնշահ» պատմաքաղաքական վեպի նախնական տարբերակը՝ «Գագիկ երկրորդ»։ Վեպը հեղինակի 68-րդ գիրքն է: Ներկայացված են Բագրատունյաց արքայատոհմի պատմության վերջին ցավալի իրադարձությունները՝ Գագիկ Երկրորդի գահազրկումը եւ գերեվարումը, հեռավոր Միջերկրականի հարեւանությամբ հայկականության արագընթաց ծլարձակումը, իշխանական տոհմերի համախմբումը, համառ
Եթե մենք չկենտրոնանանք ռազմագերիների ազատման, Արցախի հայկական ժառանգության պաշտպանության և պետականամետ օրակարգի վրա, ապա ուրիշ ոչ ոք դա մեզ համար չի անելու․ Հովիկ Ավանեսով
Սոցցանցերի հայկական տիրույթում անհասկանալի ու ցավալի մի երևույթ է նկատվում․ ոմն ինքնահավան ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի մասին անիմաստ ու դատարկ նյութերն ավելի մեծ տարածում և արձագանք են ստանում, քան մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։ Մինչդեռ Բաքվում դեռևս ապօրինի պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը, նրանց տառապանքներն ու խախտված իրավունքները շատերի ուշադրությունից դուրս են մնում։ Ավելի ծանր ու
38,2 մլրդ ՀՀ դրամ` 2024-ին պլանավորված 29,6 մլրդ դրամի դիմաց․ ՀԷՑ պլանավորված և կատարված ներդրումների ծավալը մինչև 2025թ․
Ներդումային ծրագրով նախատեսված 53,6 մլրդ ՀՀ դրամ աշխատանքներից 18.06.2025թ․ դրությամբ կատարված էր 17 մլրդ ՀՀ դրամի աշխատանք, ՀԾԿՀ – ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը՝ նվազեցնելով այն և սահմանվել է, որ 2025 թ․ պետք է կատարվի 47 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր: Պլանավորված և կատարված ներդրումների ծավալ մինչև 2025թ. 2020թ.
«Իշխանության գործերը վաղուց լավ չէին, հիմա նոր ուժ է ի հայտ եկել, եւ նրանց գործերը կարող են ավելի վատանալ»․ «Հրապարակ»
Gallup International Association-ի հարցումները՝ 2026 թ․ ընտրություններից ամիսներ առաջ, բավականին մռայլ պատկեր են արձանագրում իշխանությունների համար ու հերթական անգամ ի ցույց դնում Փաշինյանի գահավիժող վարկանիշը։ Փոխարենը բարձրանում է ռուսաստանաբնակ գործարար, Փաշինյանի հրահանգով կալանավորված Սամվել Կարապետյանի նորաստեղծ շարժման վարկանիշը՝ կազմավորումից հետո մոտ 5 անգամ աճ գրանցելով։ «Վաղուց կար նոր ուժի, նոր դեմքի, նոր կուսակցության պահանջարկը։ Այն,
Նախաքննական մարմինը դեռ չի շտապում որեւէ որոշում կայացնել՝ կարծես սպասելով քաղաքական ուղերձին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների աղմկահարույց գործերի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ, թմրանյութի իրացման եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական վարույթի շրջանակում արդեն երկու օր է ձերբակալված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Ըստ աղբյուրների՝ նրա դեմ կան անհերքելի ապացույցներ, սակայն նախաքննական մարմինը դեռ չի
Ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով․ այս հարցին այդպես էլ չեն պատասխանել․ «Հետք»
Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։ Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն
Բավ է խաղաղություն բառը չարաշահել․ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք։ Նիկոլիստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նախ, ե՛ւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան, ե՛ւ
Մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք․ «Փաստ»
Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման
Ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի եւ աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։ Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։ Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման
ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար. «Փաստ»
Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում
ՀՀ վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի․ Նազելի Բաղդասարյան
Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան: Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի
«Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է»
Իշխանության քարոզչության հիմնական թեզերից մեկը հետեւյալն է. «Մեր ժողովուրդը շատ իմաստուն է, նա հասկանում է, որ մենք թեւակոխել ենք հավերժ խաղաղության եւ հարաճուն բարգավաճման դարաշրջան: Այդ չարամիտ ընդդիմադիրներն ու կեղծ էլիտաներն են, որ այնքան հիմար են կամ ծախված, որ կասկածում են Հայաստանում «ոսկե դարի» հաստատմանը, իսկ ժողովուրդն ամեն ինչ ադեկվատ է ընկալում»: Չգիտեմ, թե որքանով
Զախարովայի «արտատարածքային միջանցք տեսականորեն անհնար է» ձևակերպումը մոլորեցնող է․ «Փաստերի ստուգման հարթակ»
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգոստոսի 29-ին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, հայտարարել է, թե այդ համատեքստում Ռուսաստանը արտատարածքային ռեժիմ չի առաջարկել՝ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։ «Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել»,- հավելել է
Արցախ պիտի վերադառնա՛նք. «Հայրենիք»
«Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կու գայ պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգայ: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտոյտ տուող զառիթափին վրայ, սա նահանջը կը ջնջէ, կ՛անհետացնէ ամէն բան…» Շահան Շահնուր (1903-1974) Արցախ վերադա՛րձ։ Այսինքն՝ Արցախ պիտի վերադառնա՛նք: Շեշտն ու հրամայականը խիստ կարեւոր են, հրատապօրէն առաջնահերթ, այնքան
Արդյո՞ք Հայաստանում զբոսաշրջությունը «լավագույն ժամանակներն» է ապրում․ «Փաստերի ստուգման հարթակ»
Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181․436, հունիսին՝ 215․253, հուլիսին՝ 263․592 այցելու»։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը՝ թե՛ վարչապետի նշած երեք
ԵՄ պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները տարածվել են Թուրքիայում գտնվող ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է OC Media-ն՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերին։ «Միջոցառումն ուղղված է նրան, որպեսզի կանխվի ռուսական չվերամշակված նավթի մուտքը ԵՄ շուկա և թուլացվի Ռուսաստանի՝ պատերազմ վարելու կարողությունը»,– ասել է Հիպերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա 10-ամյակին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա 10-ամյակին։ Սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձև՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա տասնամյակն ու այդ հանցագործության կանխարգելումը» վերնագրով։ Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի թեմատիկ հանդիպում կազմակերպել՝ նվիրված այս
Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին
Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին։ Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվել է Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» բեմադրությունը, որտեղ արվեստագետը հանդես է եկել միաժամանակ որպես ռեժիսոր և մենակատար։ Ժամանակակից մնջախաղի արվեստի արտահայտիչ լեզվով ստեղծված այս մոնոներկայացումն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես ինքնաբացահայտման, ներքին ճգնաժամերի հաղթահարման և ինքնության որոնման պատկերավորում։ Ներկայացումը

















































