Օրվա լրահոսը

«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Ալեն Սիմոնյանի հեգնանքին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Կրկեսն այնքան փակ պահեցին, որ սկսեցին փողոցում կապիկություններ անել»։ «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը քիչ առաջ հեգնական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հավանաբար արձագանքելով Ալեն Սիմոնյանին․ ««Կենդանական աշխարհի» մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կրկեսային ներկայացումներում արգելվում է կենդանիների մասնակցությունը, ներառյալ՝ երկկճղակավոր կաթնասուններինը։ Կենդանիների տերերին կոչ է արվում

Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Շատերը գուցե հիշեն, որ Կրիշտիանու Ռոնալդուն տարիներ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հրաժարվեց նույնիսկ անվասայլակին գամված հաշմանդամ անչափահասի հետ լուսանկարվելուց։ Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց։ Բազմաթիվ ֆուտբոլային աստղեր են այցելել Հայաստան՝ Զենեդին Զիդան և Աշխարհի 1998թ. չեմպիոն Ֆրանսիայի

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է Մոսկվային. Ռուսաստանը պատասխանել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանք է առաջացնում է և մոլորեցնում է հանրությանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում գրանցված AZAL-ի ապահովագրական ընկերության և ուղևորների կողմից ապահովագրական վճարումների հարցերը և Ադրբեջանի կողմից

«ՀԷՑ» ՓԲԸ -ի պարտքը մատակարար և ծառայություն մատուցող կազմակերպություններին աճելու է 3 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Զուտ իրական փաստեր 📌5,4 մլրդ ՀՀ դրամի չափով դեբիտորական պարտք (ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից  պարտք՝ «ՀԷՑ» ՓԲԸ -ին մատակարարված հոսանքի դիմաց) ❗Փաստացի 7,1 մլրդ ՀՀ դրամի դեբիտորական պարտք, որից 1 մլրդ ՀՀ դրամ՝ ֆիզիկական անձանց պարտք և 6,1 մլրդ ՀՀ դրամ՝ իրավաբանական անձանց 📌8,1 մլրդ ՀՀ դրամի չափով տրված կանխավճարներ ❗Փաստացի 4,2 մլրդ ՀՀ

«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»․ Ռուբեն Ռուբինյան. factor.am

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ին տված հարցազրույցում հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, թե, իբր, ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։ «Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»,- ասում է Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը հանրությանը խաբել են, թե Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տրամադրում, միաժամանակ չեն ասում, որ ՀՀ-ն

«Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով». Բագրատ արք. Գալստանյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ «In God We Trust… in process» 🔷Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։ 🔷Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։ 🔷Ես դեռևս

«ՀԷՑ»-ում կայացել է նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթի հայտերի հրապարակային բացման գործընթացը

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը. Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ: Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: «Ալիս Ռուֆոյի հետ քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը: Հանդիպմանը քննարկել ենք նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները», նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

Ֆեյսբուքում կատարած գրառման համար գյումրեցի գործազուրկ քաղաքացին հայտնվել է քննչականում

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով՝ գյումրեցի գործազուրկ, տնակում բնակվող 65-ամյա Գ․Գ․-ի նկատմամբ այն բանի համար, որ նա «Երևան Թուդեյ» լրատվամիջոցի ֆեսբուքյան սոցիալական էջում օգոստոսի 19-ին հրապարակված «Դեսպաններին հավաքում են Սյունիքում» վերտառությամբ հոդվածի ներքո կատարել է «Քերթել սաղին ընտանիքով» մեկնաբանությունը։ Սա

Բաքվում հրապարակվել են 15 գերիների բոլոր «ցուցմունքները»

Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի դեմ հերթական «դատավարությունը»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր հրապարակվել են 15 գերիների բոլոր «ցուցմունքները»։ Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը

Ermenihaber.Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը: Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։ Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Արտաքին հետախուզության ղեկավարի հետ

«Ֆրանսիա կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ Արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ: Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց: Սահմանվել է տնային կալանք, այս մասին քիչ առաջ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը` ֆեյսբուքյան իր էջում:  

Քննարկվել են Հայաստան-Ճապոնիա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։ Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։ Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։ Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման

Մեկնարկել է Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (Ֆոտոշարք)

Երեւանի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացնում է նախախաղային մարզում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 6-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Գյումրեցի 40-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու ստել․ «Հասե՛ք, մարդ եմ սպանել»

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 3-ին, ժամը 18․00-ի սահմաններում արտառոց մի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել գյումրեցի 40-ամյա Գ․Մ․-ն և հայտնել, որ Ախուրյանի գազալցակայաններից մեկի մոտ մարդ է սպանել, քանի որ իրեն գումար է պարտք եղել ու չի վերադարձրել։ Նա ոստիկանությանը հորդորել է՝ արագ մոտենալ դեպքի վայր։

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի տարածք և Ադրբեջանի տարածք

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունների հանդիպման արդյունքներով 2025թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք: 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես

Մեկնարկել է Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզումը Երեւանում (Ֆոտոշարք)

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը: Քիչ առաջ Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում մեկնարկել է նրանց նախախաղային մարզումը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 6-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

«Մեր էրեխեքին վստահել են իրենց նմաններին»․ ծնողների նյարդերը չդիմացան 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստին

Գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանը, դիմելով վկա Կամո Ավագյանին, ասաց․ «Հիշո՞ւմ եք՝ Ձեզ հետ այդ պահին ինչ էին անում, որ ջղայնացած էդ արտահայտությունն արեցի, որ էս անտերները հանեք իմ վրայից։ Ես ու Դուք կրակմարիչները չէինք կարողանում բարձրացնել, դնել մեքենայի վրա, բանվորներն էլ չէին կարողանում։ Էդ խոսակցությունը դրանից եղավ»։

«EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը. ԱԳ նախարար

Ճապոնիա ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ ԱԳ նախարարի գրառումը. «EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։ Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում  բացառիկ

«Ոչինչ, մենք էլ մեր երեխաներին չենք կարողանում տեսնել»․ հրդեհից մահացած զինծառայողների ծնողները՝ Եղիշե Հակոբյանի կալանքի վերաբերյալ

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից 15 զինվորի մահվան գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով

Վարկավորման հատուկ պայմաններ՝ Հայաստանում եւ արտերկրում անշարժ գույք գնելու համար․ Ամերիաբանկը նոր պրոդուկտներ է ներկայացնում «Տուն էքսպո»-ի այցելուներին

Հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիաբանկն առաջարկում է վարկավորման բացառիկ պայմաններ սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի հիփոթեքային վարկեր 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%):

Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։ Երևանում փառատոնն անցկացվում է Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում սեպտեմբերի 5-7-ը:  Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, գրքասերներ: Հյուրերը

Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս  հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սեպտեմբերի 4-7-ը Մայր Աթոռում անցկացվող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովին մասնակցող Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին։ Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս  հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև

Այս միջանցքը հսկայական ներուժ է ստեղծում տրանսպորտի և առևտրի համար ամբողջ տարածաշրջանում. Հունգարիայի ԱԳՆ

Radar Armenia – Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է շրջադարձային դառնալ Արևելք-Արևմուտք տարանցման համար։ Այս միջանցքը հսկայական ներուժ է ստեղծում տրանսպորտի և առևտրի համար ամբողջ տարածաշրջանում։ Հունգարիան ներդրումներ է կատարում երկաթուղու և ավտոմայրուղիների ոլորտում՝ իր մասնաբաժինը մեծացնելու նպատակով։ Պետեր ՍԻՅԱՐՏՈ Հունգարիայի ԱԳՆ 

Ոստիկանության գլխավոր վարչության բաժինների պետեր են ազատվել աշխատանքից․ Shamshyan.com

Shamshyan.com- Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել  և մի մասը թոշակի, մի մասը կադրերի ռեզերվ են ուղարկվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժինների պետեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի

«Այրված, անճանաչելի վազում էր Հակոբյան Եղիշը, ասելով՝ փեչն էինք վառում, ձեռքիցս ընկավ, պաժառ ընկավ, էս ո՞նց եղավ, էս ի՞նչ արեցի, ես էի մեղավոր»․ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկայի ցուցմունքը

Վկա Արմեն Լազարյան․ «Շենքի պատուհաններից կրակը դուրս էր գալիս։ Մտածում եմ՝ մի բան եղել է այնտեղ, դրանից էլ էդ հրդեհը ծավալվել է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մտածում եմ, որ հնարավոր չէր, որ բենզինը տենց միանգամից տարածվեր»։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին և դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում: Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը

ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 42 հարց: Ի գիտություն է ընդունվել

ՔՊ խմբակցության նիստին որոշ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում որոշվել է առաջադրել Հռիփսիմե Հունանյանի և Դավիթ Դանիելյանի թեկնածությունը

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը: Խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` Դավիթ Դանիելյանի թեկնածությունը: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031