Օրվա լրահոսը

Բնապահպան. «Հանքարդյունաբերության ոլորտը Ավինյանի կուռացիայի տակ է, սա միանշանակ ուղղորդել է Ավինյանը»

Բնապահպան ակտիվիստը Ամուլսարի ծրագրի փորձաքննական ընկերությունը կապում է Ավինյանի գրասենյակի ղեկավարի հոր հետ, Սիսեռյանն էլ՝ հերքում

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հորդորում է ետ կանչել Ստամբուլյան կոնվենցիայից Հայաստանի ստորագրությունը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, Ստամբուլյան կոնվենցիան համարում է հայկական ավանդական ընտանիքի մոդելի հետ անհամատեղելի, Հայաստանի հոգևոր-բարոյական արժեհամակարգին, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը չհամապատախանող փաստաթուղթ և միանում է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ ընթացող պայքարին:

Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը բխում է ստեղծված իրավիճակից. Արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը դեռ չգիտի՝ ինչ են անելու, եթե դատավորները որոշեն չգնալ կենսաթոշակի:

Ստեփանակերտը հավասարը չունեցավ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց թիմային պայքարում

«Դինամո» մարզահամալիրի դահլիճում այսօր որոշվեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային առաջնության հաղթողները: Թե տղամարդկանց, թե կանանց պայքարում հաղթեցին Ստեփանակերտի թենիսիստները: Տղամարդկանց մեջ մրցանակային տեղ զբաղեցրին նաեւ Երեւանն ու Գլենդելը, կանանց մրցաշարում՝ Գյումրին ու Անթիլիասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թեղուտը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

«Ադրբեջանում հայտնված զինծառայողին զորամասում տանջել են, նեղություն տվել». Արթուր Ստեփանյան

Հայտնի է՝ ինչու է շարքային Արայիկ Ղազարյանը լքել զորամասը:

Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցները

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»:

Ինչո՞ւ էր կալանավորը պարզել ցուցապաստառը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Վրեժ Վարդանյանը երեկ ցուցապաստառ էր պարզել Մամուլի շենքի պատուհանների ուղղությամբ: «Առավոտից» նա խնդրում էր իր իրավունքների պաշտպանությանը ուղղված քայլեր, ըստ նրա, նրա բուժումը լիակատար չէ: ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը այդ կապակցությամբ մեր հարցմանը պատասխանեց, որ կալանավորը ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ԴՀ է տեղափոխվել հունիսի 28-ից: Ստացել է բուժում:

Բողոքի ցույց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»

Ցուցարարները պնդում են՝ կառավարության անդամներին շահագրգիռ կողմը խաբում է

Արհեստական սարքած նյութի կապակցությամբ «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն

Նշված գրագրությունը իրականությանը չի համապատասխանում և չէր կարող տեղի ունենալ թեկուզ միայն այն պատճառով, որ Յուրի Նավոյանի հեռախոսը անգամ գրանցված չէ «Վայբերում», հետևաբար նա չի օգտվում կապի այս տեսակից:

Գրիգորի Սահակյանն առաջադրել է թեկնածությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար

Պաշտպանության Բանակի շարքերում, 27 տարի ծառայելուց հետո, որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:

«Դալայ Լաման շրջվեց եւ ասաց ինձ՝ Հայաստանից դարձյալ դո՞ւ ես եկել»

Հարցազրույց կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանի հետ – Դուք մասնագետների եւ լայն հանդիսատեսի շրջանում հայտնի եք որպես բնապահպան ռեժիսոր: Այդ թեմայով ունեք հեղինակած շուրջ 100 վավերագրական ֆիլմ, շրջագայել եք շուրջ 80 երկիր: Մեր տեղեկություններով, շատ շուտով կինոսիրողին կներկայացնեք ձեր սցենարով առաջին «Վայրենին» խաղարկային ֆիլմը, որի սցենարի առանցքում դարձյալ բնապահպանական նյութն է: Մինչ վերջինիս անդրադառնալը, կուզեինք իմանալ, ի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահ Սարգսյանը հանդիպել է նախաձեռնության կազմակերպիչների հետ

STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Սեւանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի, եթե երկրաշարժ լինի. Քննչական կոմիտեի ղեկավար

Ամուլսարը շահագործող ընկերությունը 16 առաջարկվող մեղմման միջոցներից համաձայնվել է 15-ը կիրառել

Վահե Հովհաննիսյան. Հայաստանի ոչ մի իշխանավորից կամ պետական ինստիտուտից այսօր չես լսի մի շարք բարդ, բայց կարևորագույն հարցերի մասին պատկերացումներ

Այս թեմաներով այսօր մոտ 10-15 գործիչ հրապարակային խոսում է՝ բավականին բարձր մասնագիտական մակարդակով։ Նրանք բոլորն իշխանությունից դուրս են։ Իշխանությունը, սակայն, բոլորովին այլ աշխարհում է՝ բաստիոն, միտինգ, հեղափոխություն։ Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են հարցերի լրջությունը, սակայն շարունակվող միտինգային մթնոլորտը թույլ չի տալիս այլ որակի հարցեր բարձրացնել, ավելի սառը ու նպատակային գործել։

Գերազանց ավարտած ասպիրանտ եմ, որի թեկնածուական պաշտպանությունը չի կազմակերպվում

2016 թ. պետական պատվերով առկա ուսուցմամբ ընդունվել եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտուրա Ե.23.01 «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր եւ շինարարական մեխանիկա» մասնագիտությամբ, որի մեջ մտնում է ուսուցումը եւ թեկնածուական պաշտպանությունը: Ասպիրանտուրան ավարտել եմ գերազանցությամբ։ Բոլոր քննությունները եւ որակավորման (ատեստավորման) քննությունը, որի մեջ մտնում է ատենախոսության էությունը եւ գիտական նորույթը, նույնպես հանձնել

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը. ԱՆ

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատոմսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Որսորդի համար կասկածելի է, որ բնապահպանության տեսչական մարմինը արձանագրում է ծառահատման դեպքեր, սակայն ոչ որսագողության. «Ա1+»

Որսորդն առաջարկում է ավելի խստացնել որսորդության նկատմամբ վերահսկողությունը, որսորդության վերաբերյալ որոշում ընդունելիս խորհրդակցել որսորդների հետ։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նախագահ Սարգսյանը` Հնդկաստանի նախագահին

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա:

Տեղի ունեցավ Արգենտինայի Հանրապետության հրապարակի պաշտոնական բացման արարողությունը

Այդ տարածքում կառուցվեց Գեներալ Մանուել Բելգրանոյի հուշարձանը, նկարազարդվեց դալանը արգենտինական պատկերներով, տեղադրվեցին նստարաններ, աղբամաններ և ցուցատաղտակ և բարեկարգվեց այգու տարածքը:

10 գիրք, մեկ շնորհանդես

Գրքերի շնորհանդեսներով, քննարկումներով հուլիսը բարեբեր էր Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի համար: Ըստ իս, միջոցառումների առումով գրադարանն անմրցելի է: Շնորհանդեսների շքերթը եզրափակեց երգիծաբան Վազգեն Էվոյանը: Հանդիպումը բացառիկ էր, առիթը՝ նրա 10 գիրքը: Մտահղացման հեղինակ, գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը ներկայացրեց հեղինակին, շեշտեց նրա հետաքրքիր անհատականություն լինելը. «Էվոյանը չնկատված հեղինակ է, բայց նույնիսկ աննշան թերությունները նկատել,

Ucom-ում գործում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը

Ուսանողները վստահաբար բարձր կգնահատեն դրա առավելությունները, փայլուն որակն ու մատչելի գինը։ Եվ որ ամենակարևորն է, գնորդներն առանց որևէ պարտավորության կվայելեն Ucom-ի 4G+ գերարագ ինտերնետի 60 ԳԲ-երը 6 ամսվա ընթացքում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ. ԱԺ-ից մի շարք ազատումներ եղել են ապօրինի. «Հրապարակ»

Նպատակն այն է, որպեսզի ծածկեն իրենց կողմից թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ երկու ամիս առաջ ազատման մասին ծանուցելու պարտականությունը, որը չեն կատարել: Վերջնական նպատակը վարձատրություն չտալն է, որովհետեւ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է առանց ծանուցման դեպքում 60 օրվա համար լրացուցիչ պահպանել վարձատրությունը եւ վճարել տույժեր։ 

Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան. ԱԳՆ

Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են:

ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները

Քննադատում են, թե «ՀՅԴ-ն նախկին «թալանչի» ռեժիմի մաս է կազմել», իսկ դրսում օգտվում են Դաշնակցության հյուրընկալությունից. «Հրապարակ»

Չեմ կարծում, որ խնդիրը կառույցների հյուրընկալությունից օգտվելն է, խնդիրն այն է, որ եթե այց կա որեւէ երկիր, իսկ վարչապետը շատ կարեւորում է համայնքային կառույցների հետ հանդիպումները, այդ շրջանակներում տեղի են ունենում հանդիպումներ։

«Սասնա Ծռեր». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոչ ենք անում չանտեսել ազգի և պետության ռազմավարական ապագան իրական վտանգի չենթարկելու վերաբերյալ բոլոր ողջամիտ ու հիմնավոր զգուշացումները, ազդակիր համայնքների կամքը և նախկինների նման տնտեսության հիմքում չդնել գիշատչական հանքարդյունաբերությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031