Օրվա լրահոսը

Պլանային ջրանջատում Էրեբունիում օգոստոսի 16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ   

«Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ մոտակա անտառում կան ծխացող օջախներ

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ

Կազմվել է բռնցքամարտի պատմության TOP 10-ը

Ամերիկյան BoxRec հանրահայտ կայքը կազմել է բռնցքամարտի պատմության Top 10 ցուցակը: Այն գլխավորում է ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզերը: Երկրորդ հորիզոնականում Մեննի Պակյաոն է, երրորդում՝ Կառլոս Մոնսոնը: Լավագույն տասնյակում առաջատարների եռյակին հաջորդում են Մուհամեդ Ալին, Շուգար Ռեյ Ռոբինսոնը, Բերնարդ Հոպկինսը, Ջո Լուիսը, Արչի Մուրը, Օսկար դե լա Խոյան եւ Խուլիո Չեզար Չավեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները. ՀՀ դատախազություն

Պարզվել է, սակայն, որ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որից հետո Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի թիվ 655-Ա որոշմամբ նշված ընկերության 100% բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին: Երևան քաղաքի ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր» ՓԲԸ-ին:

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում ընդհանուր հաշվարկով առայժմ 2-րդն է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ շախմատում 13 միավորով առաջին տեղը բաժանել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է հաղթող:

Անապայում հրաձգարանի աշխատակցուհուն ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է ազգությամբ հայ տղամարդ

Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչություն է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 39-ամյա Սուրեն Գելոյանը այն բանից հետո, երբ իմացել է, որ հետախուզման մեջ է գտնվում: Գելոյանը խոստովանել է կատարածը: Պարզվել է, որ նա նախկինում անցել է երեք քրեական գործով, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործերը փակվել են: Վարչության ներկայացրած տեսանյութում հարցին՝ ինչու է ձերբակալվել, նա պատասխանում

Կարեն Խաչանովը հաղթել է Նիկ Կիրիոսին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի ATP Masters-ում: Պայքարի մեջ ներգրավվելով երկրորդ շրջանից՝ Խաչանովը 6-7, 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրիոսի նկատմամբ եւ երրորդ շրջանում խաղալու է ֆրանսիացի Լյուկա Պույի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անցյալին՝ պետական մոտեցում

Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համալիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետեւյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը: Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական եւ պետական ապարատի չինովնիկները (հատկապես առեւտրի եւ իրավապահ

Արմեն Աշոտյան. Եթե այս ամենը իմ դեմ չէ՝ նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչո՞ւ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել

Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյոք այս գործը ընդհանրապես կծնվե՞ր։ Եթե անգամ 1%  հավանականությամբ՝ այո, արդյոք ֆինանսական փոխհատուցումից հետո այն շարունակությո՞ւն կունենար։ Եթե էլի 0.0001 % այո, ապա արդյոք Արամը կձերբակալվե՞ր։ Իհարկե, ոչ։

ԱՍԵԿՈՍԵ

Կյանքը մեզ մեր պահանջներից շատ ավելի քիչ է տալիս:  ՋԵԿ ԼՈՆԴՈՆ  

33 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 200 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 50 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ

Ուրախ ենք տեղեկանալ, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան. Էդվարդ Սելլերս

Լիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և Ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։

«Իշխանություններին ասա՝ կտորվում են ժղովուրդը». Սահմանամերձ Կայանի բնակիչը 3 ժամ փողոցում գետնին պառկած է մնացել, մինչեւ ադրբեջանցիները կրակը դադարեցնեն

Տիկին Մարինեն պատմեց, որ մի անգամ ադրբեջանցիներն այնպիսի կրակահերթ են բացել իր ուղղությամբ, որ ստիպված է եղել 3 ժամ պառկած մնալ փողոցում. «Մինչեւ կրակոցները կտրվել են, մթնել է, նոր ես եկել եմ տուն: Գնում էի իմ անասուններին կերակրելու: Ես պատի հետեւն էի մտել, ուզում էի դուրս գալ, ոնց որ սնայպերով էին խփում: Քանի ուզում էի դուրս գալ՝ կրակում էին: Իմ վախից պառկած մնացել եմ ուղիղ 3 ժամ: Դրանից երկու տարի հետո ես սրտի ինֆարկտ ստացա, ստենտավորեցին սիրտս»:

Ամենահաջողված ծրագրերից է Համահայկականը, իշխանության հետ էլ օրինակելի գործակցություն է. Հենրիկ Խալոյան

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մամուլի ծառայության հետ զրույցում ՀԽՀԿ անդամ Հենրիկ Խալոյանն ասել է, որ Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բավականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատվիրակությունը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը հավաստիացնում է, որ խաղերի 20- ամյա պատմության մեջ գրեթե միշտ Իրանն ամենաշատ մասնակիցներն է

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի, քան՝ ԱՄՆ-ի հետ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությամբ ընդունված 114 բանաձեւերի շուրջ Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի, քան՝ ԱՄՆ-ի հետ: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի պաշտոնական էջում տեղադրված Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւերի շուրջ քվեարկությունների արխիվը: Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 114-ից 76 բանաձեւի շուրջ: Հայաստանն

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա:

Մոսկվան մեկ օրում չի կառուցվել. ամեն օր են կառուցում ու փայփայում

Քաղաքաշինական նորմերի համաձայն, քաղաքում կանաչ տարածքները պետք է լինեն 40-50 տոկոս: Մոսկվայում դրանք մի բան էլ ավել են՝ 54 տոկոս

«Արարատ-Արմենիան»՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Օգոստոսի 14-ին Թբիլիսիում կայացավ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սաբուրթալոյի» և «Արարատ-Արմենիայի» միջև: Երևանում կայացած առաջին խաղում հաղթել էին հյուրերը 2:1 հաշվով: «Միխեիլ Մեսխի» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն (10) և Պետրոս Ավետիսյանը (67, 11մ): Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ «Դյուդելանժի» հետ:

Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը` ըստ Փաշինյանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր. Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։ Ես ներողություն խնդրեցի սխալի

«Երկրում ոչինչ չի փոխվել, ոնց եղել է Քոչարյանի օրոք, մնացել է Սերժի, նույնը շարունակվում է հիմա». Համլետ Ղուշչյան

Համլետ Ղուշչյանը միտումնավոր վիրավորեց Սամվել Ալեքսանյանին, որ նա իրեն դատի տա

Զրո մեդալ՝ ազատ ոճի երիտասարդական ԱԱ-ում

Տալլինում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի՝ մեդալ նվաճելու վերջին հույսը 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանն էր, որը սփոփիչ գոտեմարտում կամային հաղթանակ տանելով եգիպտացի մրցակցի նկատմամբ՝ բրոնզե մեդալի համար հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեն Խուբուլովի հետ ու միավորների 3-14 տարբերությամբ պարտություն կրեց: Հովհաննես Մաղաքյանից առաջ մրցանակային 3-րդ տեղի համար գոտեմարտերում տանուլ էր տվել

Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես զբոսավար է հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել մեր մայրաքաղաք Երևանը և նրա պատմությունը: Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով

Արամ Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության

Նիկոլ Փաշինյանը և Ուրուգվայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչն արտացոլվում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնական շփումներում, այլև թե՛ հայ, թե՛ ուրուգվայցի ժողովուրդների շրջանում միմյանց և երկու

«Փաշինյանի առաջարկը ՍԴ դատավորներին ոչ այլ ինչ է, քան օրինական կաշառք»․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Արդարադատության նախարարության նախագծին, այն որակեց որպես «խայտառակություն» ու «գումար պաշտոնի դիմաց» ծրագիր։ «Գործող իշխանությունների պայքարը շարունակվում է Սահմանադրական դատարանի դեմ։ Պարոն Փաշինյանը իշխանության գալուց հետո կամաց-կամաց ամեն ինչ անում է, որպեսզի իր վերահսկողության տակ

Զոհրաբ Մնացականյանը և Նին Նովոան առանձնահատուկ ընդգծեցին Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար առավել մերձեցնող ամուր կամուրջ

Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛

Համահայկական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցումները մեկնարկեցին այսօր

Համահայկական 7-րդ ամառային խաղերի ծրագրով մրցումները շարունակվում են Երեւանի մարզաբազաներում:

Ամուլսարի գործ. Քրեական հետապնդման հիմքեր չկան, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանն, ասաց՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Իվանյանն ներկայացրեց հանքի հետազոտության վերջնական եզրակացությունից հատվածներ.«Ծրագրի տարածքի եւ

ՀՔԾ-ն քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ: Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031