Օրվա լրահոսը

Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող գովազդային վահանակը. Երեւանի քաղաքապետարան

Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է։ Երեւանի քաղաքապետարան

Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ 25 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշու Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում. «Ա1+»

Ֆինանսական պատճառներով հաճախ ստիպված ենք լինում այլ երկրներ ճամփորդելիս մեկնել Ստամբուլի օդանավակայանից, բայց ամեն անգամ հայկական ազգային պարեր ենք պարում։

ՄԻԵԴ-ը մանրամասներ է հայտնել Քոչարյանի գործով ՍԴ-ի խորհրդատվական եզրակացության խնդրանքի վերաբերյալ

Հարցումն ընդունելը կամ մերժելը մնում է Դատարանի հայեցողությանը: 5 դատավորներից բաղկացած կոլեգիան պետք է որոշի՝ արդյոք ընդունում է հարցումը, թե ոչ՝ պատճառաբանելով մերժումը: Մեծ պալատի տված եզրակացությունն ունի խորհրդատվական, և ոչ թե պարտադիր բնույթ: Կարծիքները հրապարակվում են և հասցվում հարցումն ուղարկող դատարանի գիտությանը: Դատավորներն իրավունք ունեն առանձին եզրակացություններ տալ:

«Ստամբուլյան կոնվենցիայում որևէ կետով չկա սահմանված երրորդ սեռ». Արա Ղարագյոզյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Կարապետյանը վստահեցրեց՝ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում չկա:

«Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա». BBC-ի աղմկոտ հոդվածի հեղինակ

Ըստ Օգանովսկու նախաքննական ցուցմունքի` նա ղեկավարել է Արցախից բերված 20 հոգանոց զինվորական խումբը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:   Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 12-ի

Ռուսաստանում ցույցեր հրահրելու մեջ մեղադրում են YouTube-ին

Google-ի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

Էլինար Վարդանյան. Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան

Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին: Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ

Վահե Էնֆիաջյան. Կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար` 30.000 դրամ

1999 թվականից բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը ստանում է 5000 դրամ, իսկ գերազանցությամբ սովորողները՝ 6000 դրամ։

Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից. Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Կազիմիրովին

Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ:

Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշներն աճել են 40 տոկոսով

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: Այս ցուցանիշը 6-ով կամ 40 տոկոսով

Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն

Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։

Ավետիք Չալաբյան. Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ

Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։

Օգոստոսի 11-ին 58 ահազանգ է ստացվել մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 90 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 150 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 106 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ

Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ. Բակո Սահակյանը՝ Վլադիմիր Կազիմիրովին

   Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

«Մեզ համար դա պատմամշակութային ժառանգության պահպանման հարց է»․ ինչո՞ւ են հայերը Ղարաբաղում մզկիթ վերականգնում. https://jam-news.net

Տեղի բնակիչները մզկիթն իրանական են համարում, և հենց դրանով են բացատրում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հարցում Իրանի ակտիվ մասնակցությունը։

Նիկոլ Փաշինյան. Շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց…

Բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարեւան Արշոյի հողամասում:

2 պարսատիկ, խաղաթղթի 11 տրցակ, «Lyrica». Օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները

Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր: Օգոստոսի 8-ին՝ ժամը

Վարչապետի պատվին ոստիկանները  փակել  էին  Գյումրու կենտրոնական Գայի փողոցը

Այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում ոստիկանները  մեքենաներով փակել էին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից դեպի  Գայի փողոց տանող հատվածը՝ պարալիզացնելով թիվ 22 միկրոավտոբուսի երթևեկությունը։ Նշենք, որ Գայի փողոցում գտնվում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը, որտեղ  երեկ գիշերել  էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու որտեղ հենց այդ պահին գտնվում էին Փաշինյանները։ Վարչապետի՝  Գյումրին գովազդող հրաշալի

Գյումրիում գունեղ տոնի են նախապատրաստվում․ այն հետաքրքրել  է նաև պատմական փողոցներով շրջող վարչապետին

Գյումրիում  արդեն  5-րդ տարին է տարբեր  միջոցառումներով՝ գունային փառատոներով, կոնֆերանսներով ու համերգներով  նշվում  է երիտասարդների միջազգային օրը։ Հիշեցնենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում է կայացրել օգոստոսի 12-ը հռչակել  երիտասարդների միջազգային օր։ Կարևորագույն այս տոնը հանրապետության երկրորդ քաղաքում մշտապես  կազմակերպվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  կողմից։ Ի դեպ, նախապատրաստական աշխատանքներին այսօր

Ոսկորների ամրության համար պատասխանատու հրաշալի եռյակը

Շատերին է հայտնի, որ ոսկորների առողջության պահպանման, օստեոպորոզի կանխարգելման համար հզորագույն ազդեցություն ունի վիտամին D-կալցիում զույգը։ Վիտամին D-ի անհերքելի առավելություններից մեկն այն, որ վերջինս նպաստում է կալցիումի ավելի լավ յուրացմանը, սակայն կան նաև տվյալներ, որոնց համաձայն եւս մեկ վիտամին կա, որն առանցքային դեր ունի ոսկորների առողջության համար՝ վիտամին K-ն, մասնավորապես՝ К2-ը։ Սննդարար հզոր նյութերի եռյակը,

Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը. Արայիկ Հարությունյան

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ: Շուտով պատրաստ կլինեն քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ: Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,

«Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (ֆոտոշարք)

Օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի

Այրվել է մոտ 3 տ անասնակեր

Օգոստոսի 11-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է անասնագոմի (մոտ 56 քմ) տանիքն ամբողջությամբ և մոտ 3 տ կուտակած անասնակեր:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ․ Shamshyan.com

Shamshyan.com -2 ժամից ավելի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր վարչական

Գյումրեցի մի կին Նիկոլ Փաշինյանին խաբեբա անվանեց

Այսօր առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում զբոսնում էր եւ բոլոր հայերին կոչ անում հանգստանալ Հայաստանում, գյումրեցի մի կին Նիկոլ Փաշինյանին անվանեց խաբեբա. «Խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031