Օրվա լրահոսը

Այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին․ Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։

Կորեայի փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության ոլորտում առկա խնդիրները

Քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագրի շրջանակում Երևանում տեղի է ունեցել եզրափակիչ աշխատաժողով, որի ժամանակ ներկայացվել են ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները։ Մի քանի ամիսների ընթացքում Կորեայի Հանրապետության «Գիտելիքի փոխանցման ծրագրի» (KEXIM) ֆինանսական աջակցությամբ ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի շենքերի

«Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են». Հայրիկ Մուրադյան

Աշխատության մեջ ներառված են Հայ­րիկ Մուրադյանի՝ տար­բեր տա­րի­նե­րին հրա­տա­րա­կած, ինչպես նաև ան­տիպ հոդ­ված­ներ, ո­րոնք նվիրված են XX դա­րասկզ­բի հայ ազ­գային­–ա­զա­տագ­րա­կան շարժ­ման պատ­մու­թյանը, նաև՝ հայրենասիրական երգերի թվով 15 ձայնագրություններ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ, որոնք պահպանվում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում և գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ։ 

2025 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ (2024-ին՝ 298), որից 172-ը փոխանցվել է 2024 թվականից (2023-ին՝ 128): Հաշվետու ժամանակահատվածում 344 քրեական վարույթից 33-ը՝ 35 անչափահասի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 29 վարույթ՝ 32 անձի նկատմամբ), 92-ը կարճվել է (2024-ին՝ 94), որից 56-ը`

Պայքարը պետք է նորից տեղափոխվի արցախյան հարցի տիրույթ, այլապես վիճարկվելու է Սյունիքը․ ՀայաՔվե

Եթե մենք վերջնականապես հրաժարվենք Արցախից, սկսելու ենք պայքարել Սյունիքի համար: •Այդպես չպե´տք է լինի, Փաշինյանը պետք է իշխանազրկվի և դատապարտվի` օրենքով և արդարադատությամբ: Պայքարը պետք է նորից տեղափոխվի արցախյան հարցի տիրույթ, այլապես վիճարկվելու է Սյունիքը: Փաշինյանն այս թեզը նենգափոխելու է որպես «նոր պատերազմի, ավերների և զոհերի կոչ», ինչը կեղծիք է: •Նա մարդկանց ներշնչում է, թե

ՀԷՑ ՓԲԸ կողմից ներկայում առկա են վճարումների գծով ժամկետանց պարտավորություններ․ «Կասկադ Էներգո» ընկերության պարզաբանումը

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում և զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը ՀԷՑ գործընկեր՝ «Կասկադ Էներգո» ընկերության հետ համագործակցության մասին՝ ՀԷՑ շահերի պաշտպանության խումբը դիմել է «Կասկադ Էներգո» ընկերությանը և ստացել հետևյալ պարզաբանումը: ՀԷՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծորակներից ժանգաջուր է հոսում․ ահազանգ Ախուրյանից

Զավեն Մանուկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ կապ է հաստատել «Վեոլիա» ջրի պատասխանատուների հետ, որոնք պարզաբանել են, թե խմելու ջուրը խառնված չէ կոյուղաջրին․ իրենք աշխատանք են տարել հին ջրագծերի վրա, որոնցում առկա ժանգը խառնվել է ջրին, և որ խնդիրը կարգավորում են։

Հայաստանի և Ղազախստանի Բարձր դատարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Աստանա կատարած այցի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանը և Էլվիրա Ազիմովան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ք․ Աստանա) միջազգային ընդունելությունների սրահում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Բարձր դատարանների միջև։ Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության

«Չեն ասել, չեմ գնացել Ազատի կացարան ստուգման։ Ամեն մեկդ, որ ձեր անելիքն անեիք, սենց բան չէր լինի»․ Նորայր Նորիկյանը՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկային

Նորայր Նորիկյանը հարցրեց՝ այդ ամբողջ զորամասի հակահրդեհային անվտանգության պատասխանատուն ո՞վ է եղել։ 2020-2022-ի դեկտեմբերի 22-ը ներառյալ 2-րդ բանակային կորպուսի հակահրդեհային ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող, գործով վկա Կամո Ավագյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով՝ իրավիճակի պատասխանատուն շենքի վրա փակցված է եղել։

3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար դատավորի օգնականը ստացել է 350.000 ՀՀ դրամ գումար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը, հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական

Արդեն 1,5 ամիս է, ինչ ՍԴ-ն ձգձգում է. վարույթ չի ընդունել «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցով ընդդիմադիր խմբակցությունների դիմումը. «Փաստինֆո»

ՍԴ-ն չի շտապում պարզել «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Արդեն 1,5 ամիս է, ինչ ՍԴ-ն ձգձգում է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու հարցը, ասել է թե՝ կառույցը չգիտի՝ ինչպես վարվել դիմումի հետ, ստիպված ձգձգում է՝ խախտելով օրենքով նախատեսված ժամկետները։ Դիմումատու Արծվիկ Մինասյանը կասկածներ ունի՝ ՍԴ դատավորների կողմից Սահմանադրական

«Ունե՞նք այդ ֆինանսական միջոցները, թե՞ չունենք, որ ռազմական բյուջեն ավելացնենք կամ չավելացնենք»․ Պաշտպանության փոխնախարար

«Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Եթե ձեր հարցադրումն այն է, որ մենք մեր պետական բյուջեն ընենց ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինի»։

Դավիթ Հարությունյան. «Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը դատարանին ներկայացնում սեփական պաշտոնական տվյալներից տարբերվող թվեր». 24News. am

24News. am – Հակակոռուպցիոն դատարանի վերջին նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի ապօրինի գույքի գործով դատական նիստի ընթացքում Հարությունյանը դատարանին ներկայացրեց հենց վիճակագրական կոմիտեի 1999 թվականի պաշտոնական հրապարակումները, որոնք կտրուկ հակասում են դատախազության հայցադիմումի հիմքում դրված թվերին։ Ըստ այդ հրապարակումների` 1998թ․ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 11 735 դրամ էր,

Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում

Յունիբանկը կմասնակցի Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ TOON EXPO YEREVAN 2025-ին, որը կկայանա սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան կենտրոնում: Բանկն իր տաղավարում կներկայացնի շահավետ առաջարկներ՝ նպատակ ունենալով ավելի հասանելի դարձնել բնակարանի ձեռքբերումը: Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային կամ երկրորդային շուկայում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար՝ առանց կանխավճարի և եկամուտների վերլուծության: Վարկը

«Թուրքիայում միլիոնատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել». Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայում եկամուտների բաշխման անհավասարությունը շարունակում է աճել։ Բանկային կարգավորիչ մարմնի (BDDK) տվյալներով՝ 2025-ի հուլիսին միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775․000՝ հասնելով 2․367000-ի, իսկ նրանց ընդհանուր ունեցվածքը հասել է 17․4 տրիլիոն թուրքական լիրայի։ Բանկերում միլիոնատերերի ունեցած միջին ավանդը կազմել է ավելի քան 7․3 միլիոն լիրա։ Նրանցից 11․4 տրիլիոնը պահվում է լիրային հաշիվներում,

Բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում եղել են անհամապատասխանություններ՝ ախտածին սալմոնելաներ ցուցանիշով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային

Ավտովթար է տեղի ունեցել՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Թրամփի ճանապարհը»՝ Հարավային Կովկասում նոր անվտանգության ճարտարապետությանն ուղղված նվաճում․ Թաթուլ Մանասերյան

Իր ելույթում տնտեսագետը խոսեց ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտներից՝ հարց հնչեցնելով՝ ինչո՞ւ ձեռք բերել թշնամի՝ ի դեմս ՌԴ-ի։

Քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անվտագային համագործակցությունը

Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտագային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը: Արմեն

Մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել․ «Փաստինֆո»

Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել: Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի վերաբերյալ հիմնարար կարգավորումները

Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումներ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով ներկայումս համակարգի հետ կապված հարաբերություննները կարգավորվում են միայն Կառավարության որոշմամբ: Նախագծով սահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու պայմանները: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պաշտպանության

«Միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է նման կենտրոն ստեղծել՝ առանց հարաբերություններում գին վճարելու»․ Դմիտրի Սայմսը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հայաստանի եվրոպական ձգտումների մասին իր զեկույցում էլ քաղաքագետը նկատեց՝ եթե անգամ Հայաստանը մտադրություն չունենա, ԵՄ-ն կներքաշի Հայաստանին Ռուսաստանի հետ իր պայքարի մեջ։

Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։ Ucom-ը FPWC-ի գործընկերն է և աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։  Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները և արագ ինտերնետ կապը, որը տրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, 23,9%-ն ընդհանրապես չի քվեարկի, ՔՊ-ին ձայն կտա 17,3 %-ը

Սամվել Կարապետյանի ստեղծած ուժ օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել 13,4%-ը:

Հայաստանը եւ Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության

Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ

Team Telecom Armenia-ն և imID-ն ներկայացնում են նոր հնարավորություն, որը բաժանորդների սպասարկումը դարձնում է էլ ավելի արագ ու հարմար։ Այսուհետ Team-ի այն բաժանորդները, որոնք ունեն Mobile ID, կարող են դիմել զանգերի կենտրոն՝ 100 համարով և նույնականացումն անցնել մուտքագրելով Mobile ID-ի իրենց գաղտնաբառը։ Դա նշանակում է, որ այլևս անհրաժեշտ չէ հեռախոսազանգի ընթացքում փոխանցել անձնագրային կամ այլ

Վարչապետն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, ներկա գտնվել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը: Վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի

Խլություն, խուլհամրություն եւ կուրություն ունեցող անձինք կպաշտոնավարե՞ն որպես դատավոր

Սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի երկու ականջի կայուն լրիվ խլություն, խուլհամրություն կամ երկու աչքերի կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնավարելու արգելքի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Վիճարկող դիմումը Բարձր դատարան է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը։ «Աշխարհում կան շատ քիչ երկրներ, որոնք նման կարգավորում ունեն։ Այսինքն՝ մենք բացառությունների շարքում ենք։ Դա շատ խիստ, հետսովետական երեւույթ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031