Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Նիկոլ Փաշինյանի ելույթը համալիր ելույթ չէր

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակներն իրականում հարաբերական են չափելիության առումով: Որովհետև երբ խոսում ենք 2050 թվականի մասին պարտավոր են հաշվի առնել, որ դա լինելու է միանգամայն այլ աշխարհ, միանգամայն այլ նյութական և ոչ նյութական ապահովվածությամբ աշխարհ, միանգամայն այլ սահմաններ ու պետությունների պաշպանության, միանգամայն այլ համակարգեր ունեցող աշխարհ:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից 2017-2018 թվականների ընթացքում ավելի գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք ՀՀ համար. ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25․000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով:

65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավելի է տրվել. ՀՀ վարչապետ

2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առեւտրաշրջանառություն: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Ընտանիքում կատարված հանցագործություններից 7-ը եղել են մոր կողմից, 18-ը՝ հոր կողմից. ՀՀ քննչական կոմիտե

Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ

Ինչով են ՀՀ իշխանությունները զայրացրել ամերիկյան վարչակազմին

ԱՄՆ-ն 1991-ից ի վեր Հայաստանին ցուցաբերել է երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ֆինանսական աջակցություն, նաեւ՝ Արցախին

BBC-ի բացառիկ տվյալները` Մարտի 1-ի գործի մասին. «Ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է Օգանովսկին»

BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։

Երևան-Արմավիր ավտոմայրուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց առաջացման պայմաններից է մայրուղու անմիջական հարևանությամբ գյուղմթերքի առևտրի գոտիների տեղակայությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտադրել էր այս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված՝ մարզի դատախազության կողմից հաղորդում էր ուղարկվել Արմավիրի մարզպետին` Երևան–Արմավիր ճանապարհի կողնակներում ինքնաբուխ գոյացած գյուղմթերքների առևտրի գոտիները երթևեկելի մասերից հնարավորինս հեռացնելու համար:

Վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը կրճատվել է 118.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 2.1%-ով

ՀՀ արտաքին պետական պարտքի կրճատումը շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարով պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ
ազատ փոխարկելի տարադրամի արժեզրկմամբ և ԿԲ-ի կողմից արտաքին պարտքի մարմամբ:

Աղջիկը Կիևյան կամրջից նետվելուց հետո կենդանության նշաններ է ցույց տվել

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք

Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք․ Պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում (#դեմեմբռնությանը) Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է ընտանիքում բռնության տեսակների մասին, ինչպես նաև տեղեկացնում օրենքով բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում ՀԱՅԱՍՏԱՆԻ

Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը՝ Փաշինյանին. «Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական եւ ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է»

Հայաստանը (105) այս զեկույցում երբեւէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի եւս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։

ՀՀ քննչական կոմիտեն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև վեճի ու ծեծի մասին

2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչը իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայով 2 համաքաղաքացիներին, վերջիններիս խնդրանքով, տեղափոխել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակվելու նպատակով ստեղծված կացարան, որտեղ նրանք 26-ամյա համաքաղաքացու հետ ալկոհոլ են օգտագործել:

Մայր Աթոռ. Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից

Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։ 

Արթուր Գեւորգյան. Սա ուղղակի աբսուրդ է, չէի պատկերացնում, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ

Ձեզ եմ ներկայացնում ԱԻԲԱ-ից ստացած գրությունը այն մասին, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան միակ ճանաչված կառույցն է Հայաստանի Հանրապետությունում։

Մեզ համար մտահոգիչ էր, որ բացման արարողությունից առաջ տեղի ունեցած հանրահավաքը քաղաքականացվեց. Հակոբ Տեր-Խաչատրյան

Ողջունում ենք ԱՀ նախագահի և  ՀՀ վարչապետի ելույթներում միասնականության շեշտադրումը: Սակայն Դաշնակցությունը գտնում է, որ այն պետք է լինի համոզումով, իրական միասնականություն՝ առանց քաղաքական շահադիտության»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Երեք աղջիկներ գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող հինգ էկզոտիկ ծառերը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ 2019թ. հունիսի 1-ին ն ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով

Խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա, բայց Սեւանում այդ քանակությամբ խեցգետին չկա. «Ժողովուրդ»

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել, ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահմանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա։ Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ։ Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ»

Արսեն Թորոսյան. Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը

Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։

ԱՄՆ շրջանային ատեանին կողմէ որոշումով կարելի պիտի ըլլայ շարունակել Թուրքիոյ իշխանութիւններուն դէմ Պարգեւ եւ Կարօ Ղազարեաններու անունով բացուած դատը

Հարցը ծագած է, երբ Թուրքիոյ գործակալները սպառնալով ճնշումներ բանեցուցած են Կլենտէյլէն (Քալիֆորնիա) Պարգեւ Ղազարեանի վրայ եւ վարկաբեկած են զայն, երբ ան 2017-ին կը փորձէր իր կրօնական եւ մշակութային իրաւանց համաձայն՝ այցելել պատմական Քեսապնի ուխտատեղին՝ Պալլումի մէջ, որ ներկայիս կը գտնուի Թուրքիոյ սահմաններուն մէջ։

Մելիք Մանուկյան. «Ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր». «Ժողովուրդ»

Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։ Մեր այն հարցին` այդ դեպքում ինչու են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել իրենից վրեժխնդիր լինել, ԱԺ նախկին պատգամավորը ասաց, որ չգիտի. «Իրենցից պետք է հարցնեք` ինչի, եւ իրենց ով ասեց` գնացե՛ք արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել, կամ իրենց ով է կազմակերպել, որ գան նման բան անեն:

Նպատակներն իրագործելի են, եթե…

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին՝ հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպե՞ս անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով:

Հյուսիսային Կորեան վերսկսել արձակել է նոր հրթիռներ ծովի ուղղությամբ ի պատասխան ԱՄՆ ու Հարավային Կորեայի միասնական զորավարժությունների

Նախագահ Թրամփը իր հերթին նշել է, որ չի տեսնում խնդիր Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռների հարցում, քանի որ դրանք կարճ հեռահարության հրթիռներ են:

Օգոստոսի 6-ին 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 59 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 66 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 62 մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ

Նիկոլ Փաշինյան. Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք

Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016թ., Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 6-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ելույթով: Միջոցառմանը ներկա էին ԱՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի

Նիկոլ Փաշինյան. «Մենք վայելում ենք միասին լինելու երջանկությունը»

Ստեփանակերտի մարզադաշտում ողջունելով 7-րդ Համահայկական խաղերի մասնակիցներին՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր տոն է, քանի որ աշխարհի տարբեր կողմերից հայությունը մեկտեղվել է հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում: «Մենք վայելում ենք միասին, իրար հետ լինելու երջանկությունը, որովհետեւ մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի, Արտաշես Արքայի, Մեսրոպ Մաշտոցի եւ Գրիգոր

ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ Պոբեդա ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը: Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել Արմենիա Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ և Պոբեդա ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման

Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են

Իրանի դեմ ռազմական կոալիցիայի ձևավորումը և Թեհրանի դիվանագիտական զիջումները

Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճին համընթաց ԱՄՆ կառավարությունն վերջերս պատժամիջոց է սահմանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Զարիֆի դեմ: Անկասած, դիվանագետական աշխարհում սա աննախադեպ քայլ է, քանի որ նրա հետ ցանկացած շփում կարող է համարվել հանցագործություն։ Իհարկե, ԱՄՆ-ի այս արտառոց որոշումը կայացել է այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մասնագիտական նիստին մասնակցելու նպատակով  Զարիֆը հրավիրվել էր ԱՄՆ, ամերիկացի սենատոր

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը հիմնականում վերաբերում են «Մարտի 1-ի» գործին․ Վանեցյան. «News.am»

Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենն նաեւ հայտնեց, որ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերել է «Մարտի 1-ին»․ «Եկեք մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ ՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031