Օրվա լրահոսը

Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին. Աննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք

Այնուհետև վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։ Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։

Հրդեհ՝ Բաքվի շուկայում․ 16 մարդ է տուժել. jam-news.net

Այրվել են ապրանքով լի պահեստները, ընդհանուր առմամբ 900 քառակուսի մետր տարածք

Նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած եւ ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա. «Այլընտրանքային նախագծեր»

Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր եւ նենգ շեշտադրումներով: Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Ուշագրավն այն է,

Վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածին. զոհվել են Ստեփանակերտի 2 բնակիչներ

Փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:

Զինծառայողի կախված դին հայտնաբերվել է ոչ թե տանը, այլ «Չերքեզի ձոր»-ում. shamshyan.com

ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, թե Գյումրիում տանն է հայտնաբերվել ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝

1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում:

ՀՀ վարչապետ. Կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում:

Օգոստոսի 7-ին 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 52 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 56 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ

ՊՆ խոսնակը ցավալի լուր է հայտնում

Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:

Երևանի քաղաքապետարանն առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի. նախատեսված գումարը ծախսվել է այլ նպատակով. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողներն այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը:

Նիկոլ Փաշինյան. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

«Բացառիկ փաստաթղթեր» ինչի՞ մասին

Մարտի 1-ի իրադարձությունների մասին BBC-ի ռուսական ծառայության նյութը առանձին սենսացիաներ չի պարունակում եւ հիմնականում ներկայացնում է այն փաստերը, որոնք մեզ՝ հայաստանցիներիս, վաղուց հայտնի են: Հրապարակման հեղինակ Գրիգոր Աթանեսյանը (անձամբ ես նման լրագրողի չեմ ճանաչում) հենց սկզբից հայտարարում է, որ բացառիկ հնարավորություն է ստացել ծանոթանալու մարտի 1-ի քննության փաստաթղթերին, բայց եթե անգամ նման հնարավորություն նա իսկապես

Դավիթ Շահնազարյան. Հեղափոխության արտահանումն Արցախի Հանրապետություն շատ վտանգավոր է ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև՝ ՀՀ-ի համար. «168 ժամ»

Քաղաքական առումով Սահակյանի ելույթը դաս էր Փաշինյանին, որից նա հետևություն, կարծում եմ, չի անի, և հետո, ուզում եմ հիշեցնել, որ, ինչպես բանակցել են, այնպես էլ շարունակելու են բանակցել: Այսինքն՝ այն օրակարգով, այն քննարկումներով, որոնք ամբողջապես ձեռնտու են Ադրբեջանին: Սա, իհարկե, նոր վտանգներ է ստեղծում թե՛ ռազմական, թե՛ բանակցային գործընթացի առումով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում. «Ժողովուրդ»

Ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել:

ԱՍԵԿՈՍԵ

Կոռուպցիան նաեւ հովանավորչությունն է: ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ-ն պատրաստ է ընդունել Համահայկական խաղերի մասնակից լողորդներին

Համահայկական խաղերի ծրագրով լողի մրցումներն անցկացվելու են Դավիթ Համբարձումյանի անվան գրացատկի մանկապատանեկան մարզադպրոցում: Պայքարը տեւելու է երեք օր՝ օգոստոսի 10-ին, 11-ին եւ 12-ին: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մասնակցության հայտերը պետք է ներկայացնել մարզադպրոց օգոստոսի 9-ին, մինչեւ ժամը 11:00-ն: Մասնակիցներին յուրաքանչյուր մրցումային օր ժամը 9:00-ից կընձեռվի մեկ ժամ մարզվելու հնարավորություն, իսկ մրցումների մեկնարկը կտրվի

Սպասում եմ քրեական գործի հարուցմանը. Էդմոն Մարուքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ:  

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև

Կասկադի մերձակայքում կբացվի տարածաշրջանում եզակի խաղադաշտ

Վաղը Երևանի կենտրոնում՝ Կասկադի մերձակայքում, բացվելու է Հայաստանում առաջին նկարազարդ խաղադաշտը՝ «Cascade Art Playground»-ը:

Վազգեն Սիսլյան. «Պետք չէ ուրախանալ Մասիս սարի գեղեցկությամբ, քանի դեռ այն մերը չէ»

Ճիշտն ասած՝ ես չեմ սպասում, որ «Կարին» գործողությունը ներկայիս ՀՀ-ում քաղաքական գնահատականի արժանանա, որովհետեւ ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն ավելի կարեւոր է

Ստեփանակերտի հանրահավաքում վճռվեց Սամվել Բաբայանի ճակատագիրը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն դատապարտում Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ եղած միջադեպերին

Դանակահարություն՝ Նալբանդյան գյուղում

Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն

Կկալանավորե՞ն Մելիք Մանուկյանի եղբորը` Ռոբերտ Մանուկյանին

Ինչպե՞ս է բերման ենթարկվողը միայնակ ծեծել վեց ոստիկանի

ԱՎԿ. Գործազուրկների թիվն ավելացել է

Աշխատանք փնտրողների մեջ կանայք ավելի շատ են

Զավեն Անդրիասյանը Կավալա Օփենի առաջատարն է

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող 28-րդ Կավալա Օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ չեխ շախմատիստ Պլատ Վոյտեխի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հունաստանում ուժեղագույնների  «A» խմբում հանդես են գալիս նաեւ Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոգեմետ դեղահաբեր` դատապարտյալի պահարանում

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասսե տարայի միջից, հայտնաբերել են «Lyrica 50mg» և «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, ու բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր: Վերոհիշյալ փաստերի առթիվ

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Օգոստոսի 7-ին Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович): Շնորհավորելով Գագիկ Ղալաչյանին պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ Նուրան Նիյազալիևը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Ղալաչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց,

Պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում

Նշենք, որ այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

Տեղեկատվության ստուգման կենտրոնը սխալ է հայտնաբերել արտաքին պարտքի մասին Փաստերի ստուգման հարթակի հրապարակման մեջ

ՀՀ կառավարության հրապարակումը մանիպուլյատիվ է և ունի փաստական սխալներ, քանի որ այնտեղ խոսվում է 15 ամիսների մասին, չնայած ներկայացվում է 16 ամիսների վերաբերյալ տվյալը՝ ներառելով նաև այն շրջանը, երբ Հայաստանում դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031