Օրվա լրահոսը

«Հիմա գուցե այդպիսի վիճակագրական հիմքեր չկան, բայց բարի ցանկություն է». Սվետլանա Պողոսյանը գտնում է, որ 2050-ին 5 մլն բնակչությունը շատ մեծ թիվ չի

Ազգագրագետի խոսքով՝ եթե նպատակ ես դնում, դրանից հետո մեխանիզմներ պետք է մշակես, որ իրականություն դառնա. «Վատ ցանկություն չի ու դա իրագործելու համար կարելի է մի քանի աղբյուր տեսնել, մեկը՝ ի հաշիվ սփյուռքի, նաեւ պետք է խրախուսվի բազմազավակ ընտանիքներ կազմելը, նաեւ գյուղերում լավ պայմաններ ստեղծեն»:

Էվելինա Ղուկասյան. «Հրազդան գետի հատվածում ամեն առավոտ բաց են թողնվում ինչ-որ վատ հոտ արձակող հեղուկ, փրփուր»

Մասնագետներն ահազանգում են՝Հայաստանը մտնում է բնապահպանական ճգնաժամի փուլ

Հայաստանի հինգ շախմատիստներ պատանիների ԵԱ-ում միայն հաղթանակներ են տոնել

Բրատիսլավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը: Տարբեր տարիքային խմբերում հանդես եկող Հայաստանի 29 շախմատիստներից հինգը՝ Արամ Հակոբյանը (18 տարեկաններ), Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Բարսեղյանը (երկուսն էլ՝ 16 տարեկաններ), Ալեքս Սահակյանը (14 տարեկաններ) եւ Ռոբերտ Փիլիպոսյանը (12 տարեկաններ) խաղացված չորս տուրերում միայն հաղթանակ են տարել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Եթե ներազգային այս գզվռտոցը վերանա, «միացե՛ք» լոզունգը հանրահռչակվի, միանգամայն հավատում եմ». Ազգագրագետը 2050-ին 5 մլն դառնալն իրատեսական է համարում

«Իհարկե, շատ մեծ ինտերվալ է ընդգրկված՝ 30 տարի եւ դեռ չենք իմանում, թե այդ 30 տարում ինչեր մեզ կսպասեն, բայց, այնուամենայնիվ, շատ հաճելի է եւ երանի թե իրականություն դառնա»:

Անտառի պաշարները թափուկների մասով տարեցտարի շատ ավելի պակաս են լինելու. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյան

«Անտառն օգտագործելով կարելի է գումար վաստակել, բայց ոչ այն հատելու միջոցով». մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի համայնքների ղեկավարների հետ

Մանուել Պետրոսյանը Աբու Դաբիում ընթանում է 4-րդ հորիզոնականում

Վլադիմիր Հակոբյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 42-րդ եւ 50-րդ տեղերում:

«Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը լուծում էր Արցախի ներքին քաղաքական կայունության ապահովման խնդիրը, նման ջանքերին պետք է աջակցել». Լեւոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ստեփանակերտում նա լուծում էր Արցախի ներքին քաղաքական կայունության ապահովման խնդիրը: Եվ քանի որ այդ խնդիրը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ուրեմն նման ջանքերին պետք է աջակցել»:

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում

Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում:

ԱԱԾ պարզաբանումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի դատական հայցի առնչությամբ

Հ/կ-ն դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ Սահմանադրական դատարանի 2012թ.-ի համապատասխան որոշումը կատարելու պահանջով:

Տավուշի ոստիկանները հերթական ապօրինի փայտանյութն ու փայտածուխն են հայտնաբերել

Հետագա միջոցառումներով պարզվեց` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվեց բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:

Հոգեւորականը դատի է տվել Նուրհան սրբազանին, բայց չի շահել դատը

Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամներից Տեր Էմմանուել վրդ. Աթաջանյանը (աշխարհական անունը` Արմեն), որ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ տ. Նուրհան արք. Մանուկյանի մայիս 7-ի հրամանագրով կարգազուրկ էր հռչակվել` անհնազանդ վարքի, իր միաբանակից եղբայրների հանդեպ անարդար կերպով ուժ կիրառելու և անկարգապահության համար, դատի էր տվել Հայոց պատրիարքարանին ու պատրիարքին:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից. Արդարադատության նախարարություն

Եվրոպայի Խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինք ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին։

Համացանցով ծանոթացած երիտասարդը փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով

Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։ Օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին

ՊՎԾ մամուլի խոսնակը` Բժշկականի բարձր աշխատավարձերի, գույքն այլոց կողմից օգտագործվելու եւ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործի մասին

Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։

Մելիք Մանուկյանի թիկնապահը կալանավորվեց՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:

«Քաղաքապետը չի կարողանում աղբի հարցը լուծել, հղում է անում «Սանիտեկին». Բաբկեն Հարությունյան

Ուրեմն մի պնդեք, թե քաղաքապետարանը թերացում չունի: Եթե չունենար, մեծ սիրով կհրապարակեր այդ ամենը:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը վերանայել Ղարաբաղում ականազերծման մարդասիրական ջանքերի ֆինանսավորման դադարեցման որոշումը

Կոնգրեսի անդամները նամակում մատնանշում են, որ, եթե USAID-ը դադարեցնի տարածաշրջանի ականազերծման ամբողջ աջակցությունը, այս քայլը «կթողնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել մահվան ու խեղման վախի մեջ ականներից առանց տեղական որևէ կարողության չեզոքացնել ընթացիկ սպառնալիքը»:

Կարճևան համայնքի նախկին ղեկավարը կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ է օտարել

Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի միջոցով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված՝ հողահատվածների 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 6-ի ցերեկը,

Երևանի պետական համալսարանի թիմը մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային նվաճել է 6 մեդալ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և

742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182մլն ՀՀ դրամը

Բացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15 մլրդ 768 մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

«Մարտի 1-ին» Գեղամ Պետրոսյանը միայն պաշտոնապես ամրագրվա՞ծ զենք է ունեցել, թե՞ այլ զենք էլ է ունեցել. Սեդա Սաֆարյան

«Մարտի 1-ի» Փաստահավաք խմբի նախկին անդամի հարցադրումները՝ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետի վերաբերյալ

Միքայել Զոլյան. Հայաստանում ապրելն ու Հայաստանի քաղաքացի լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ և հեռանկարային

Իհարկե, եթե խոսենք հարցի պրագմատիկ կողմից, այս փուլում հայրենադարձությունը խթանելու համար անհրաժեշտ է առնվազն վերացնել այն խոչընդոտները, որոնց բախվում են հայրենադարձները։ Դրա մասին դեռ կխոսենք։

Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. Պաշտպանը հրապարակել է տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ (#դեմեմբռնությանը) Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ: Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ժամկետ է նախանշված 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը. «Ժողովուրդ»

Ամեն դեպքում կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի նաեւ Սահմանադրական դատարանից: 

Շվեդիայի և Լիբերիայի 54-ամյա քաղաքացին 2009-ին գաղտնի հափշտակել է ՀՀ քաղաքացուն պատկանող 1 միլիոն ԱՄՆ դոլար գումար

2009թ. նոյեմբեր ամսին հիշյալ անձանցից մեկը զանգահարել է ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենին և ներկայանալով որպես խոշոր գործարար՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկ է արել՝ հայտնելով, որ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Երևան կուղարկի իր ներկայացուցչին: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևան է ժամանել գործով մեղադրյալ, Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացին, այնուհետև նաև՝ վերջինիս համերկրացին:

«Ասացին`շատ կոշտ արձագանք եք ունենալու». ցույցի մասնակիցներին հրավիրել են ոստիկանություն

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներ կառավարությունից պահանջում են իրենց գումարները

Դավիթ Սանասարյան. Անհանգիստ նստեք տեղներդ, վաղ թե ուշ պատասխան եք տալու

Ավելի մեծ լպիրշություն, քան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից Արցախից, բանակից, տնտեսությունից կամ կոռուպցիայից, իրավունքից ու դատարաններից խոսելնն ու օրվա իշխանությանը այդ հարցերում քննադատելն է չկա։

ԱԺ-ում երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել, որն այս անգամ ուսումնասիրելու է ջրային ոլորտում առկա խնդիրները. «Ժողովուրդ»

«Մենք հիմա տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունների փուլում ենք, որոնք ձեռք ենք բերել պետական մարմիններից, հիմնադիր նիստն ենք արել: Այս պահին ակտիվ աշխատում ենք»,- հայտարարեց պատգամավորը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031