Օրվա լրահոսը

Ու այս արդյունքներով իրենք պատրաստվում են տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունեն. Արթուր Ղազինյան

Իսկ միգուցե Փաշինյանն իր մտքում արդեն լուծել է Արցախի հակամարտությունը, բացել է Թուրքիայի հետ մեր սահմանը, գործարկել է Ջուլֆայի երկաթգիծը, իսկ այդ 15 միլիոն մեր արևելյան և արևմտյան հարևաններն են, որ Հայաստանը շատ կարոտած լինելով հերթ են կանգնել Հայաստան գալու համար։

Ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ

Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:  

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել Ձեր Visa Infinite / Visa Platinum քարտը:

Արմեն Սարգսյան. Մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը

Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը:

Համակարգերի սահմանագծին

«Կաթվածահար» եւ «ձախողված» մակդիրների մեջ, անշուշտ, կա քարոզչական չափազանցություն եւ ներկա իրավիճակը «անցյալի ծանր ժառանգությամբ» արդարացնելու փորձ:

Հրանտ Բագրատյան. Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից

Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։

Օգոստոսի 5-ին 30 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 38 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 113 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 48 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ

Արտակ Բեգլարյան. «Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է». «Ասպարեզ»

Արցախի բնակիչը ցանկանում է գնալ արտասահման բուժման՝ խնդիր է առաջանում, ընդունւում է համալսարան՝ չի ստանում մուտքի արտօնագիր: Կրթութեան իրաւունքի կոնկրետ խախտում է այն, որ բազմաթիւ համալսարաններ չեն ընդունում Արցախի համալսարանի տուած գնահատականները, դիպլոմները (վկայականները-Խմբ.) չեն ճանաչւում:

Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններն անհանգստացած են իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է առցանց հեռարձակողների գրաքննություն եւ ստուգում

Նոր օրենքով Թուրքիայի Ռադիո եւ հեռուստատեսության գերագույն խորհրդին իրավունք է վերապահվում առցանց հեռարձակողներին ստիպել լիցենզավորում անցնել եւ նույնիսկ դադարեցնել դրանց գործունեությունը պահանջները չկատարելու դեպքում:

Հայաստանի Հանրապե­տությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրու­թյուն. Համահայկական ազգային համաձայնություն

Հայաստանի Հանրապետությունը, որպես աշխար­հաս­փյուռ բոլոր հայերի հայրենիք-պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշա­կութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամ­բողջության մասին ծրագրային մոտեցում, և պետության ռազմավարական ու մար­տավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել

Oգոստոսի 5-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել: Հրդեհը

Թրամփը կոչ է անում խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները. «Ամերիկայի ձայն»

Միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում իրականացվել է հրազենային ավելի քան 25Օ հազար հարձակում, որոնցից յուրաքանչյուրին զոհ է գնացել առնվազն 4 մարդ։ Վերջին հարձակումները Օհայոյում եւ դրանից 13 ժամ առաջ՝ Թեքսասում, դարձան մարդկային 29 զոհերի պատճառ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու հավաստիացրել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, նահանգային ու քաղաքային իշխանություններն աշխատում են

Քաղաքացիները Բակո Սահակյանի ելույթն ընդհատում էին սուլոցներով եւ վանկարկումներով

Հավաքվածները խմբերով վանկարկում էին «հաղթանակ»՝ կրկին ընդհատելով նախագահի ելույթը

Փաշինյանն Արցախում հրապարակեց 6 կոնսենսուս եւ ակնարկեց ինչ-որ մեկին. «Չի կարելի դա հանդուրժել»

Չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն է մատուցում ժողովրդին եւ հայրենիքին, եւ հետո այդ ծառայությունը փորձում վաճառել՝ արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով Արցախում համահայկական խաղերի բացմանն ընդառաջ հրավիրած հանրահավաքում այսօր Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ-ին, Սփյուռքին եւ Արցախին, ներկայացրեց մի շարք կոնսեսուսները, որոնց, շուրջ, իր բնորոշմամբ, ազգային համաձայնություն պետք է

Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը. Բակո Սահակյան

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին եւ հանդես եկել ելույթով: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը: «Արցախն ուժեղ է, մեր

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ

5 Օգոստոսի 2019, 1049 – Ա ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Նիկոլ Փաշինյան

Անհայտ պայմաններում մահացել է ադրբեջանցի զինծառայող․ Ռազմ.ինֆո

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Բուրովար գյուղ են բերել նույն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2000թ. ծնված Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևի դին: Զինծառայողի մահվան պատճառը, սակայն, անհայտ է։ Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։ «Մեյդան»-ը գրում է, որ Ալիևը ծառայում էր Աղջաբեդիում տեղակայված

Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

5 Օգոստոսի 2019, 1058 – Ա ԷԴԳԱՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Վախճանվել է գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ Մանուկ Աբեղյանի թոռը

Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: 1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի է անցնում Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում՝ իր մասնակցությունը բերելով Ռաֆայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Մանուկ Աբեղյանի երկերի լիակատար ժողովածուների գիտական հրատարակությանը: 1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում ‹‹Ավետիք Իսահակյանը և

Շտապ օգնության մեքենան՝ խցանման մեջ

Երեւանի՝ ավտոմեքենաներով խցանված փողոցներում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել շտապ օգնության մեքենայի, որը ազդանշան տալով փորձում է «ճեղքել» խցանումն ու հասնել կամ հասցնել հիվանդին: Սակայն, շատ հաճախ, եթե անգամ վարորդները շատ ուզենան էլ, չեն կարող ճանապարհ տալ շտապ օգնության մեքենային, քանի որ այնքան շատ են մեքենաները, խցանումն էլ այնքան խիտ է, որ վարորդները ազատ

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի մեղադրանք առաջադրվեց

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր

1999թ., երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցն էր՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը չառարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը աշխատանքային կարիերան սկսել է իր ծննդավայր Կապանից։ Քննիչ, ապա 30 տարեկանում Կապանի տարածաշրջանի դատախազ։ Այն ժամանակ նրա նշանակումը սենսացիա էր, քանի որ հանրապետության ամենաերիտասարդ դատախազն էր։ Դատախազ նշանակվեց պատասխանատու մի ժամանակաշրջանում՝ 1991թ-ին,  երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը գագաթնակետին էր հասել։ Պատանդներ, կրակոցներ, բանակցություններ՝ հենց առաջնագծում։ 1999 թվականին նշանակում է ստանում

Արարատ Միրզոյանը ժամանել է Արցախ

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում, հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով, Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակում նախատեսվում է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպում-առանձնազրույցը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ

«Գեղամ Պետրոսյանից որեւէ մեկը համարձակություն չէր ունենա ցուցմունքներ կորզել». Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել՝ այդպես էլ ցուցմունք չտալով

Գեղամ Պետրոսյանի պաշտպանի խոսքով՝ «Ուզեն թե չուզեն՝ մեղադրանքը պիտի հանեն, որովհետեւ իրականության մեջ այդ դեպքը տեղի չի ունեցել, մեղադրանքը, որն իրենք ներկայացնում են, որ Գեղամ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի միջեւ դեպք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել, ես ասում եմ՝ չեն կարողանալու որեւէ վկա հայտնաբերել: Եթե մի բան տեղի չի ունեցել, ի՞նչ ապացույց կարող ճարել, հո Կիկոսի մահը չի՞»:

Քաղաքացու բաց նամակը իշխանությանը. «Բառի ուղիղ իմաստով թշնամու ջրաղացի մեջ ջուր ենք լցնում»

Բաց նամակ և առաջարկություն ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին Հարգելի պարոնայք, մեկ տարի առաջ կրկին ձեզ դիմեցի և ինձ պատասխան եկավ, որ Վարչապետի աշխատակազմը խնդրի մասին տեղյակ է, բայց մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել։ Ուստի նորից դիմում եմ ձեզ առաջարկովս։ Տավուշի մարզի Նոյեմբարյանի  շրջանում ինչքան առուներ կամ

Մեկնարկեց «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագիրը

«Ապագա» հիմնադրամը, Մանկական զարգացան հիմնադրամը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայտարարեցին «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի ֆինանսավորմամբ և նպատակ ունի մի կողմից կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ապահովել անվճար մասնագիտական ծառայությունների մատուցում, մյուս կողմից, հոգալ այդ երեխաների ծնողների

Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն,

Կայացել է ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի հանդիպումը

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031