Օրվա լրահոսը
«Ինձ բացարձակապես ծանոթ չէր իր ասած բովանդակությունը». Դավիթ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասած գաղտնի փաստաթղթի մասին
Դավիթ Հարությունյանն ասաց. «Ընդհանրապես գաղտնի փաստաթղթերի ցանկը շատ հստակ է, հակառակ պարագայում ցանկացած փաստաթղթի մասին կարելի է ասել՝ գիտեք, շատ գաղտնի է: Մենք դրա հետ կապված ունենք հստակ կարգավորումներ՝ որոնք են գաղտնի փաստաթղթերը, եւ եթե դա այդքան հույժ գաղտնի փաստաթուղթ է, առնվազն պետք է հղում արվի օրենսդրությանը, թե որ կետի հիման վրա կամ կառավարության ո՞ր որոշմամբ է սահմանված, որ սա գաղտնի փաստաթուղթ է»:
ԱԻՆ. Աղբով բարձված ավտոմեքենայում հավանական դի
Oգոստոսի 5-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա: Արտակարգ
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին որոշակի անկում են գրանցել, ինչը պայմանավորված է որոշ հացահատիկային մշակաբուսերի, կաթնամթերքի և շաքարի ցածր գներով: ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը` առևտրով պայմանավորված ցուցանիշ, որը չափում է հինգ հիմնական պարենային ապրանքների գները միջազգային շուկաներում, 2019 թվականի հուլիսին կազմել է միջինը 170.9 կետ ՝ հունիսի համեմատ նվազելով 1.1 տոկոսով, որը սակայն 2.3
«Արմավիր» ՔԿՀ բուժակը ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ: ՀՀ
«Չկա նման փաստաթուղթ, Նիկոլը սուտ է ասում». Գուրգեն Եղիազարյան
Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ներկայիս խնդիրները բարդում է իբրեւ թե գաղտնի փաստաթղթի վրա
«Սանիթեք»-քաղաքապետարան «հակամարտությանը» պետք է միջամտի Նիկոլ Փաշինյանը. Ավագանու անդամ
«Սանիթեքի» տված ասուլիսը ոչնչի մասին էր: Այսօր աղբահանության թեմայով հրավիրված քաննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Հայելի» ակումբում Երեւանի ավագանու անդամները խոսեցին «Սանիթեք»-Երեւանի քաղաքապետարան «հակամարտության» մասին: «Կան մութ կետեր, մութ անկյուններ «Սանիթեք» – Երեւանի քաղաքապետարան նամակագրության եւ բանակցությունների մեջ»,-ասաց քննարկմանը մասնակցող Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը: Նա ասաց, որ
ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպություն. Մտահոգիչ ենք համարում երկրում ահագնացող արժեքաբանական ճգնաժամը
Հռչակագիր Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake
Արթուր Մկրտչյանը ընտրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք
«Փաշինյանը հենվում է Սամվել Բաբայանի վրա, բայց նա կուլ չի գնալու Փաշինյանին». Վոլոդյա Հովհաննիսյան
«Նա հակակշիռ է Արցախի ներկա եւ նախկին նախագահներին, Սերժ Սարգսյանին եւ Ռոերտ Քոչարյանին»
Թադևոս Ավետիսյան. Զբաղվածության պետական աջակցության բարեփոխումների բացակայությունը շղարշվում է պոպուլիզմով
Բազմիցս ենք հիմնավորել և փաստարկել զբաղվածության պետական քաղաքականության բարեփոխումների շարունակականության ապահովման առարկայական անհրաժեշտությունը: Նաև ներկայացրել ենք հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով, որոնք վերաբերում են զբաղվածության աջակցության պետական ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը: Սակայն ակնհայտ է՝ նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո շարունակում են անտեսված մնալ զբաղվածության իրական բարեփոխումները, երկրորդ պլան են մղված այս
Արգենտինահայ դպրոցականները մեկ տարի աշխատել են, որ Հայաստան գան
Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի ավարտական դասարանի 17 աշակերտ (5 աղջիկ եւ 12 տղա) այցելել է Հայաստան: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց արգենտինահայ մշակութային եւ հասարակական գործիչ, դերասան եւ ռեժիսոր Ջեք Պողոսյանը, որն ուղեկցում էր նրանց: Նա հայտնեց, որ այս ուղեւորությանը աշակերտները պատրաստվել են մեկ տարի, նրանք աշխատել են ու գումար հավաքել հետեւյալ եղանակով.
Երիտասարդ հունահռոմեականները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է Տալլինում կայանալիք աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են՝ 55 կգ՝ Տիգրան Մինասյան, 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Շանթ Խաչատրյան, 72 կգ՝ Սամվել Գրիգորյան, 77 կգ՝ Վահե Պողոսյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան: ՀԱՕԿ պաշտոնական
Հուսով ենք՝ Նիկոլ Փաշինյանը լավ բան կասի. Վահրամ Բալայան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու են նաեւ Արցախի գործող ղեկավարները
Ազատ ոճային ութ ըմբիշ կմասնակցի երիտասարդների ԱԱ-ին
Էստոնիան օգոստոսի 12-ից 18-ը ընդունելու է աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներին: Ազատ ոճի Հայաստանի այս տարիքային խմբի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսում: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք Տալինում կպայքարեն ԱԱ մեդալների համար։ Դրանք են՝ 57 կգ՝ Վրեժ Գևորգյան, 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ ՝ Արման
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 5-ի ցերեկը,
Սասնա Ծռեր Արցախյան կուսակցությունը հորդորում է Նիկոլ Փաշինյանին այսօր հրապարակում մերժել նախկիններին
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019 թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները: 1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի – մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված,
Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն
«Մեկ Հայաստան» կուսակցությունը պահանջում է հրապարակել Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված գաղտնի զեկուցը
Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էր ՀՀ նախկին իշխանությունների պատվերով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մեկ Հայաստան»կուսակցությունը հանդիսանում է պետականակենտրոն քաղաքական ուժ, որի համար պետական կառավարման ինստիտուցիոնալիզմը, պետական և
Գեղամ Նազարյան. Մեր երկրի առաջ գնալու, փոփոխվելու փայլուն հնարավորությունը մենք մսխեցինք հորինված քրեական գործերի ու անվերջ դատերի ճահիճում
«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց: Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետեւ պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը: Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց՝ լուռ։ ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Տակը դատարկ էր,
Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ներկա» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է,
Աշոտ Ղուլյան. Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները
Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների: Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու
#դեմեմբռնությանը. Պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով: Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն: Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝ • իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր
Տարիներ շարունակ մի քանի մարմինների ներգրավմամբ իրականացված ապօրինություններով պետական սեփականություն հանդիսացող Բերդավանի պոմպակայանը դարձվել է մասնավոր սեփականություն. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն.
Ավետիք Չալաբյան. նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին
Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում եմ վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային
Նիկոլ Փաշինյան. Մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր
Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս 90 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից։
Գագիկ Սուրենյան. Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական
Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական։ Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2541046255958608
Պարզվում են ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ
Սոչիի օդանավակայանում հեռացնում են հայկական ազգանուններով աշխատակիցերին. jam-news.net
Ռուսական Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանում աշխատանքից հեռացնում են հայկական ազգանուններով աշխատակիցներին։ Այս մասին հայտնի է դարձել այն հայտարարության հրապարակումից հետո, որում օդանավակայանի տասնյակ աշխատակիցներ խնդրում են իրենց պաշտպանել ազգային հատկանիշով «զտումից»։ Ի՞նչ է ասվում հայտարարությունում Օրերս համացանցում են հայտնվել հայտարարության լուսանկարները, որոնք ստորագրել է Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ երեսուն աշխատակից։ Հայտարարությունում ասվում է․ «Արդեն երկրորդ
ՀՀ Վարչապետի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիք»-ը կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ, ամփոփելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության
Ջազ նվագախումբը փայլուն ելույթ է ունեցել Sochi Jazz Festival-ի շրջանակում
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես է եկել արդեն 10-րդ անգամ կազմակերպվող Sochi Jazz Festival-ի շրջանակում: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին Սոչիի Ձմեռային թատրոնում: Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների ելույթներն ընդունվել են մեծ


















































