Օրվա լրահոսը
Գագիկ Սուրենյան. Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում
Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում։ 2017թ և 2018թ ամառները Երևանում անհամեմատ ավելի շոգ էին, բայց նման հրդեհներ չկար։ Տարօրինակ է…. Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ
Վահանաձև գեղձի հիվանդությունների կարևոր ախտանշանները․ ե՞րբ արժե դիմել ներզատաբանին
Վահանաձև գեղձի կանոնավոր աշխատանքը չափազանց կարևոր է մարդու առողջության համար։ Գեղձը տեղադրված է պարանոցում՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ վահանագեղձ անվանումը)։ Արտադրում է թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին հորմոնները, որոնք ազդեցություն ունեն մեր օրգանիզմում ընթացող նյութափոխանակության բոլոր գործընթացների վրա։ Թիրոքսինն ու եռյոդթիրոնինը ազդեցություն են գործում սիրտ-անոթային, մարսողական ու սեռական համակարգերի վրա, բացի
Փաշինյանը պետք է զգուշանա, որ երբ ժողովուրդը դադարում է սիրել առաջնորդին, քիչ ժամանակ անց, նրա հեռանալու պահանջն է դնում
Թավշյա հեղափոխությանը հետևած մեկ տարի երեք ամիսն ավելի առատ էր դատական նիստերի, քան թե տնտեսական ձեռքբերումների աշխուժությամբ: Ընդունված կարգ է՝ նոր իշխանությունը նախորդի համեմատ պետք է ժողովրդին ավելի շատ «կերակրի»՝ կամ նյութական ձևով, կամ էլ նախկինների գործած մեղքերի բացահայտման և արդարության վերականգնման հաճույքներով: Կարծես թե, մեր մոտ երկրորդ հաճույքն ավելի է գերակշռում: Նախկին իշխանությունների հայտնի
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին
Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։ Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։ Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ
Նիկոլ Փաշինյան. Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝ հայազգի անվանի գիտնականը բազում ծանրակշիռ
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
Օգոստոսի 4-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շորժայի հանրային լողափում 2 քաղաքացի ռետինե նավակով հեռացել են ափից և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ: Շորժայի հանրային լողափում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափ են մոտեցրել Ն.Գ.-ին (ծնված 1982 թ.) և Է.Ս.-ին (ծնված 1980 թ.): *** Օգոստոսի 4-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է
Պատանի ըմբիշները ԱԱ-ում նվաճեցին 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Մեր ընտրանու հաշվարկին երրորդ բրոնզե մեդալն այսօր բերեց 60 կգ քաշային Արման Վարդանյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում 6:0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ջամբոլոտ Տուրատբեկովին: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներից Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե, Արման Խաչիկյանը, Վիգեն Նազարյանը եւ Արման Նազարյանը՝ բրոնզե
Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց. «Ա1+»
«Մարտի 1»-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
Արման Բաբաջանյան. Փաշինյանը դեռևս հնարավորություն ունի Հայաստանը զերծ պահել ձախողված երկրների շարքին դասվելու տխուր հեռանկարից
Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանը դեռևս սպասում է հիմնարար, արմատական փոփոխություններ: Քաղաքական համակարգը շարունակում է մնալ դեգրադացված, խորհրդարանի դերը հասցվել է նվազագույնի, իսկ տնտեսության շարժիչ ուժը շարունակում է մնալ օլիգարխիան: Անցած մեկուկես տարիների ընթացքում, այո կատարվել են փոփոխություններ, սակայն դրանք կրել են առավելապես ցուցափեղկային, մակերեսային բնույթ: Խորքային առումով սակայն ինչպես քաղաքական, այնպես
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին և դուրս բերել գետից
Օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են Ա.Ս.-ի (ծնված 1961 թ.) դին
Պետերբուրգում բողոքի ցույցեր են՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Սանկտ Պետերբուրգի Լենինի հրապարակում հավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Ըստ տարբեր գնահատականների, ցույցին մասնակցում է 1-1,5 հազար մարդ: Արյան գույնով ներկված, բռնության ենթարկված կանանց կերպարներով ցուցարարները պաստառներ են պահել՝ «Ամեն հինգերորդը», «Իմ մարմինը կռվի դաշտ չէ», «Մեզ հետ նույնպես դա կատարվում է» եւ այլ գրառումներով: Հիշեցենք,
Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են Ստեփանակերտում կայանալիք հավաքին. հայտարարություն
Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է տիրում ու հարգանքը ազգի յուրաքանչյուր անհատի, հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ: Կարծում եմ կարիք էլ չկա հիշեցնել, որ Հայաստան -Արցախ-Սփյուռք մարմնակցման գաղափարների ամենավառ կրողներից մեկն
«Մեր նպատակն այն է, որ աղքատները աշխատանքով հարուստ դառնալու շանս ունենան». Փաշինյան
Փաշինյանն ասաց, որ օլիգարխիան երկրում վերացրել են ու տնտեսական հնարավորությունները բացել մարդկանց համար, նախկինում օլիգարխիան աշխատում էր ինչ-որ գումար, հետո որդնած բրնձի եւ այլ բարիքների տեսքով գումար բաժանում հանրության որոշակի շերտին, որ դրանով վերարտադրի ու շարունակի միլիարդատեր դառնալ՝ սահմանափակելով ուրիշների հնարավորությունները հարստանալու:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն
«Ինչքան էլ որպես տղամարդ ես սա կարող եմ հասկանալ, բայց որպես վարչապետ՝ ես սա չեմ կարող հասկանալ». Վարչապետը հորդորում է թույլ տալ կանանց բիզնես անել
Ես կանանց համարում եմ հեղափոխության ամենամեծ պաշտպաններից մեկը ու կանանց համարում եմ տնտեսական հեղափոխության ամենամեծ պոտենցիալ ուժերից մեկը,- ասում է Փաշինյանը
Ոստիկանություն. Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ «ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներից մեկի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»: Հ ամացանցում հրապարակվել են նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։
Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին. «Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են»
Սա ըստ էության փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում ըստ էության պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել:
Հրդեհ Դավթաշենում. այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը
Օգոստոսի 4-ին, ժամը 13:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 7-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է տան տանիք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ): Արտակարգ իրավիճակների
Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ի տնօրենը. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Ջամվելյանը իր վարած Nissan Patrul մակնիշի 300 ՕՕ 02 համարանիշի ավտոմեքենայով Ֆիոլետովո գյուղի հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն աշխարհի ռեկորդ է սահմանել
Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հանդես գալով Պորտուգալիայի Ֆամալիկաո Օփեն միջազգային մրցաշարում, ինը հնարավորից 100 տոկոսանոց արդյունքով դարձել է միանձնյա հաղթող: Chessfed.am-ի փոխանցմամբ, հայ շախմատիստը միեւնույն ժամանակ ցույց է տվել 3103 գործակցի ուժի խաղ, ինչն ամենաբարձրն է շախմատի պատմության մեջ եւ աշխարհի ռեկորդ է: Մինչ այդ, ամենաբարձր արդյունքը՝ 3098, Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում գրանցել էր Ֆաբիանո Կարուանան:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան
Նիկոլ Փաշինյան. Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը
Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է: Ասեմ նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու
Հավի կրծքամիսը՝ պեստո թանձրուկով
Գեղեցիկ, համեղ եւ հեշտ՝ այսպիսին է այս բաղադրատոմսը: Կարող եք պեստոն պատրաստել ինքներդ, կամ գնել սուպերմարկետներից: Պատրաստման եղանակը Հավի կրծքամիս- 4 կտոր Պեստո թանձրուկ- 4-5 ճաշի գդալ Աղ, սեւ պղպեղ, չորացրած կանաչի (կարող եք վերցնել սուր հոտով որեւէ կանաչի, օրինակ՝ սամիթ, ուրց, ծիթրոն, հազրեվարդ, մելիսա, կամ ցանկացած այլ կանաչի )- – ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ-
Արման Խաչիկյանը եւ Վիգեն Նազարյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Սոֆիայում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը, իսկ երեկ երեկոյան Հայաստանի ըմբիշները երեք մեդալ նվաճեցին: Մինչ 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը կդառնար այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 65 կգ քաշային Արման Խաչիկյանը եւ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ բերեցին Հայաստանի հաշվարկին: Այսօր բրոնզի համար գոտեմարտելու է նաեւ 60
Սիմակ Գալստյան. Զգուշացեք համացանցի որոգայթներից
Փայլակը երիտասարդ տարիներից սկսած սիրում էր հաճախել օպերային ներկայացումների, սիմֆոնիկ ու երգեհոնային համերգների: Նա դասական երաժշտության ու հնագույն մեղեդիների գիտակ չէր, բայց հաճույքով էր ունկնդրում երաժշտությունը և դիտում ներկայացումները: «Ռաբիս» կոչված երաժշտությունը տանել չէր կարողանում: Բարեբախտաբար, նրա ուսանողական մոտիկ ընկերներից մեկն էլ դասական երաժշտության սիրահար էր ու շատ անգամ միասին էին ներկա լինում այդպիսի ներկայացումների:
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը մահացել է
Օգոստոսի 4-ին, ժամը 00:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից
Դավթաշենի կամուրջի վրա քաղաքացին ծանր հուզական վիճակում է եղել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն
Օգոստոսի 3-ին, ժամը 20։30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կամրջի վրա ծանր հուզական վիճակում
Ձերբակալվել է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և դիմադրություն ցույց տալու համար
Օգոստոսի 2-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Աբովյանում ապրող 54-ամյա մի տղամարդու բնակության հասցե’ նրան հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ բերման ենթարկելու։ Տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և
Արմավիրից Թալին ճանապարհին մեքենան շրջվել է. վարորդը և ուղևորը վիրավոր են
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ականտես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, և այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Րոպեներ առաջ Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան շրջվեց։ Վարորդը և ուղևորը վիրավոր են։ Ուղևորը ողնաշարի խնդիր ուներ։ Շտապ օգնությունը արագ արձագանքեց, թեև նախարար Արսեն Թորոսյանին հայտնել էի մանրամասները։
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը վաղն ազատ կարձակվի․ փաստաբան. «Ա1+»
«Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը վաղը, ժամը 15։00-16։00 սահմաններում ազատ կարձակվի Երևանի քաղաքում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ «Չի ներկայացվել միջնորդություն, իմ համոզմամբ, հնարավոր է և ներկայացվել է, համենայնդեպս ես չեմ ստացել։ Իսկ վաղն էլ օրը լրանում է․


















































