Օրվա լրահոսը
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ. Ներկայ պայմաններուն մէջ, ռազմական պատրաստուածութիւնը նուազեցնելը սպառնալիք է. «Ասպարեզ»
Անոր փոխարէն պէտք է կեդրոնանանք Հայաստանի ինքնապաշտպանութիւնը հզօրացնելու միջոցներուն վրայ, ներդրումներ կատարելով արհեստագիտութեան եւ ռազմավարական նորարարութիւններու ոլորտներուն մէջ, նոյն ատեն հաստատելով այնպիսի դաշնակցային կապեր, որոնք հայութեան շահերը պիտի պաշտպանեն։
YoHealth-ը ներկայացրել է է YoJob-ը. կամուրջ դեպի մասնագիտական աճ
Նորարարական տեխնոլոգիական լուծումներով հայտնի YoHealth բջջային հավելվածը հայտարարել է էկոհամակարգի ընդլայնման և YoJob նոր հարթակի գործարկման մասին։ Հարթակը նպատակ ունի միավորել գործատուներին և աշխատանք փնտրողներին՝ ստեղծելով արդյունավետ ու հարմարավետ միջավայր։ YoJob-ի միջոցով գործատուները կարող են արագ և հեշտությամբ գրանցվել և տեղադրել թափուր հաստիքները՝ հասանելի դարձնելով դրանք լայն լսարանի համար։ Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել YoHealth հավելվածը,
Ի՞նչ երաշխիք, որ երրորդ կողմը, ում հանձնվելու է Թրամփի ճանապարհի կառավարումը, չի վերածվի զինական ներկայության, սպառնալիք հարուցելով հարեւանների վերաբերմամբ. «Ազգ»
Ռասսայական ատելության, անջատողականության, բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարման ստանձնումը դրույթներից մեկով արդյո՞ք նշանակում է, որ Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց Ալիեւը կարող է պահանջել ու ստանալ Հայաստանից:
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2021-2024 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն ՀՀ դրամը։
Սկզբից խաղաղություն պետք է հաստատվի Հայաստանի ներսում
Ներքին եւ արտաքին խաղաղությունն իրար հետ փոխկապակցված են: Դա ճիշտ է թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջազգային հարաբերություններում: Եթե ձեր հոգու ներսում խաղաղություն է, ապա այլ մարդկանց հետ շփումներում, օրինակ, ընտանիքի ներսում, հաստատվում է ներդաշնակություն: Այդ դեպքում տանը կամ աշխատավայրում մթնոլորտը հանգիստ է, չկա անհարկի լարվածություն: Ձեր հանգստությունը փոխանցվում է բոլորին՝ մեկ տարեկան երեխայից սկսած եւ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում. «Ժողովուրդ»
2023 թվականին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում էին բերման ենթարկել վարորդի։ Վարորդը, ըստ էության, չէր ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում էր հարվածել։ Այս դեպքը չունեցավ որևէ հետևանք, ինչի արդյունքում երկու տարի անց կրկին Մուկուչ Մկրտչյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։
Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության հանձնաժողովներում հիվանդության ու հաշմանդամության կարգ ունեցողներին անխնա զրկում են նպաստներից. «ՉԻ»
Արսեն Թորոսյանն ասաց. «Նպաստը տրվում է ոչ միայն վիճակով, այլև համադրվում են իր ապրելու պայմանները, որոշվում է իր կենսագործունեության խաթարման աստիճանը, և դրանցով էլ որոշվում է՝ ինքը ունի միջի՞ն, խո՞րը, թե՞ ծանր ֆունկցիոնալության խանգարում, որով էլ նշանակվում է նպաստը:
Նա նույնքան եւ ավելի ատում է նաեւ օտարերկրյա պետական գործիչներին, բացառությամբ թուրք եւ ազերի գործիչներին, եթե նրանք խոսում եւ քննադատում են իրեն. «Ազգ»
Օրերս ժողովուրդն իր բոլոր հատվածներով լսեց ու տեսավ, որ ոմանց համար «պաշտելի» Նիկոլը, իբրեւ համաշխարհայի՜ն մակարդակի գործիչ, նույնքան եւ ավելի ատում է նաեւ օտարերկրյա պետական գործիչներին, բացառությամբ թուրք եւ ազերի գործիչներին, եթե նրանք խոսում եւ քննադատում են իրեն: Անձեռնմխելի են, ինչպես ասվեց, բացառաբար թուրքերն ու ազերիները, որոնք կարող են Նիկոլին ծաղրել ու վարկաբեկել որքան ուզեն:
«Քարահունջ» աստղադիտարանի տարածքում հերթական քանդման վերաբերյալ՝ Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի և Համահայկական Վերնախորհրդի դիմումը ԿԳՄՍ նախարարությանը
«Ազգ» Հարգելի՛ ԿԳՄՍ նախարարություն Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան և Համահայկական Վերնախորհուրդ՝ Սենատը, որպես Հայաստանի գիտական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմամբ մտահոգված կառույցներ, իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիսիանի «Զորաց քարեր» աստղադիտարանի հնարավոր քանդման վերաբերյալ։ «Զորաց քարեր» աստղադիտարանը», որ սխալմամբ ներկայացվում է որպես «Զորաց քարեր» բնակատեղի», իրականում հանդիսանում է հնագույն աստղադիտարան՝ կառուցված աստղագիտական դիտարկումների նպատակով։ Նրա
Հաշվի առնելով «Հայէկոնոմբանկի» բաժնետերերի հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ, լուրջ կասկածներ կան՝ ինչու է կեղծ տեղեկանք տրամադրվել Դատախազությանը. Վահագն Դալլաքյան. 168.am
«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Տավուշի մարզ՝ անվտանգային ու մարդասիրական հարցերի հետ կապված
factor.am. «Իմ տարածաշրջանային այցի շրջանակներում անկեղծ շնորհակալություն եմ հայտնում նաև իմ Հայաստանի գործընկերներին՝ անցած օրերի ընթացքում կարևոր և բովանդակալից փոխանակումների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Հայաստան կատարած իր վերջին այցը։ Նա նշել է, որ Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի,
Սուրեն Խաչատրյանը նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սուրեն Խաչատրյանը նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ԲԴԽ-58-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։
Վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն. Դավիթ Խուդաթյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։ Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։ Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝
ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանական ինքնաթիռի կործանմանն առնչվող ապահովագրության չվճարման մասին տեղեկությունը կեղծիք է անվանել
168.am/.Մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև Блогосфере թելեգրամյան ալիքում ապահովագրական միջոցների չվճարման մասին կեղծ տեղեկություններ են տարածվում՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Տարածվող կեղծիքի մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Մենք գործ ունենք ողբերգության վերաբերյալ հերթական սպեկուլյացիայի հետ՝ տխրահռչակ ցինիկ ոճով, որը նախատեսված
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար նրան վերագրեցին երկու ծանր հանցագործություն․ Փաստաբան. «Ա1+»
«Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հանկարծ պարզվեց, որ նույն հունիսի 18-ին նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ իքս կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու, փողերի լվացման ինչ-որ ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Դրանք մասնավոր կազմակերպություններ են, որոնք առնչություն չունեն Սամվել Կարապետյանի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը: Նա
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում հայտնում է. «Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները։ Առաջին ատյանի դատական ակտը մնաց անփոփոխ։ Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ
Փաշինյանը հիանում է Տոկիոյի մաքրությամբ, իսկ երևանցիները խեղդվում են կոյուղաջրերի հոտից ու փուշուց
Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյի փողոցներից տեսանյութ է հրապարակում եւ ուրախությամբ պատմում, որ այնտեղ «ո՛չ աղբաման կա, ո՛չ աղբ», մայրաքաղաք Երևանում փոշին շարունակում է «փոթորկել»: Իսկ «Կինոհայրենիքի» բնակիչները շարունակում են խեղդվել Գետառից տարածվող կոյուղաջրերի գարշահոտությունից: Aravot.am-ը նոր կադրեր է ստացել «Կինոհայրենիքի» բնակիչներից, որտեղ երեւում է Գետառի այսօրվա գույնը: Հիշեցնենք, որ օրերս, մասնավորապես Արշակունյաց փողոցի`
Արցախը թողնելու մեղքն ինձ տարավ ռազմաճակատ | Հայացքն Արցախին. Սամվել Բաղինյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանն է։ Ծնվել է 1955 թվականին՝ Իջևան քաղաքում։ 1980 թվականից աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ Երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը, ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան։ Հենց այդ «կիսատ» մնացած պատմությունն էր, որ 2020-ին նրան տարավ Արցախ՝ ռազմաճակատ։ Վստահ է՝ եթե երկրում և աշխարհում սոցիալական արդարություն լինի,
Կառավարությունը կարո՞ղ է չկատարել ՀԷՑ-ի գործով արբիտրաժի որոշումը. Սրբուհի Գալյանի պնդման հետքերով. CivilNet
CivilNet. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում մի շարք պնդումներ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ հրատապ որոշման կատարման վերաբերյալ։ Ըստ նախարարի՝ կառավարության՝ արբիտրաժի որոշումը չկատարելու փաստարկն այն է, որ Հայաստանը Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից է, որն իբր թույլ է տալիս կամովին չկատարել արբիտրաժային միջանկյալ վճիռը, եթե
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Ղազախստանի ներկայացուցիչը քննարկել են միջկրոնական հարցեր
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Ղազախստանի ներկայացուցչին, հայտնում են Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 4 Սեպտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Ղազախիստանի պետութեան ներկայացուցիչը, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ։ Հանդիպման նպատակն էր Վեհափառ Հայրապետին փոխանցել անհրաժեշտ տեղեկութիւններ Ղազախիստան այցելելու եւ միջազգային միջ-կրօնական համագումարի մասնակցելու գծով: Հանդիպման ներկայ էին նաեւ Արաբական
Կարդացել եմ Սարոյանի օրագիրը, ու կերպարը, որ ինձ դուր եկավ, հենց Սարոյանն էր. Սկոթ Սեդրակյան
Սարոյանը Բեռնարդ Շոուին ասել է՝ իմ գործերը բոլորից երկար են ապրելու
Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ շտկումների համար, իսկ վաղեմության ժամկետները հոսում են
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝
ՆԳ նախարարը չգիտի, թե իր համար ծառայողական ինչ մեքենա են գնելու
«Մեքենայի գնման մասով որեւէ արտառոց բան չկա: Հերթական գնումն է նախարարության կողմից իրականացվել: Նախարարությունը գնում է թե տրանսպորտային միջոցներ տարբեր ծառայությունների համար, թե այլ գույք: Հստակ իրականացվել է կոնկրետ պրոցես, որի արդյունքում կարիքն առաջացել է եւ գնումն իրականացվել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչ տրանսպորտային միջոց է գնվելու, որովհետեւ մրցույթ է հայտարարված եւ գնահարցումների փուլում
Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ. Արմեն Գևորգյան
«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ. «Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն
Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»
Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և
ՆԳ նախարար. «Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ դեսպանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել տարածված այն տեղեկությունը, որ արդեն նախկին սոցապ նախարար եւ ԱՄՆ-ում օրերս Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոստիկանությունը թմրանյութ է հայտնաբերել եւ ձերբակալել է: Սակայն մտավախություն կա, որ այս գործով ծածկադմբոց կկատարվի: «Երբ ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում սա երբեք չի կարող ընկալվել որպես
«Մենք հաճախ տեսնում ենք վիճակագրություն, թվեր ու իրավական փաստեր, սակայն դրանց ետևում կանգնած են իրական մարդիկ՝ իրենց զգացմունքներով, ապրումներով, հույզերով ու ճակատագրերով». Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին բացման խոսքով է հանդես եկել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ժողովածուն կարևոր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս լսելի դարձնել ազատությունից զրկված կանանց պատմությունները, փոխել նշված անձանց վերաբերելի հասարակական ընկալումները։ «Մենք հաճախ տեսնում ենք վիճակագրություն, թվեր
Կարեւոր է, որ համաձայնեցված քայլերը ժամանակին ի կատար ածվեն․ ԵՄ դիվանագետը՝ Փաշինյանի եւ Ալիեւի նախաստորագրության մասին
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին եւ տարիներ ի վեր երկու կողմերի եւ միջազգային գործընկերների հետ աշխատում է՝ ստեղծելու համար տեւական խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։ Մենք պատրաստակամ ենք մնում աշխատել գործընկերների հետ լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով հավելյալ աջակցություն եւ փորձառություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրագործման համար»։ Սա մեջբերում էր Եվրոպայի խորհրդում Եվրոպական Միության
«Տեսքդ դուրս չի գալիս»․ գյումրեցի իրավապաշտպանը հայտնվել է մի նոր, տհաճ միջադեպում
Aravot.am-ին հասած տեղեկություններով, գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր կրկին հայտնվել է տհաճ պատմության մեջ։ Այսօր նրան իր վստահորդներից մեկի գործով զանգահարել ու հրավիրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին, որտեղ սակայն արհամարհական են արտահայտվել՝ ասելով՝ «Տեսքդ դուրս չի գալիս»։ Գյումրեցի իրավապաշտպանը, տեսնելով, որ խնդիրներ են ստեղծում, դուրս է եկել կառույցից։ Հարկադիր
ՆԳ նախարար. «Նորից եմ շեշտում. մինչեւ այս պահը որեւէ տվյալ ձեռք չի բերվել, որ հենց Խոյի համայնքապետը ներգրավված է եղել պրոցեսում»
«Նախ, երբ որ ասում ենք տարբեր պաշտոնատար անձանց մասով հայտնվել են այս կամ այն սկանդալում, բնականաբար, խոսում ենք առերեւույթ տարբեր հանցավոր դրսեւորումների մասին, որոնց մասով կա քրեական վարույթ: Խոյի համայնքապետի մասով երեկ ՆԳ նախարարությամբ պաշտոնական տեղեկատվություն ենք տարածել առ այն, որ մինչ այս պահը տեսախցիկների զննության, անձանց հարցաքննությունների ուսումնասիրության հաշվառմամբ որեւէ փաստական տվյալ ձեռք չի


















































