Օրվա լրահոսը

Առաջին անգամ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանություն է անում, որ նա գիտակցաբար զոհաբերել է Արցախը հանուն Հայաստանի անկախության․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան առանց չափազանցության սենսացիոն և պատմական կարևորության հայտարարություն է արել: Նա բառացիորեն ասել է հետևյալը. «Այսօր ուզում եմ պատասխանել նաեւ մի հարցի, որը թերեւս ամենակարեւորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։ Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի

Մինչև հիմա, որ չըմբռնեցիր, ուրեմն ընկալման հետ խնդիրներ ունես․ փոխոստիկանապետը՝ ցուցարարին

Ցուցարարները հորդորեցին փոխոստիկանապետին իրենց հետ այդպես չխոսել։

Փաշինյանը հայտնվում է երկու կրակի արանքում, որոնք հերթով կվառեն իրեն երկու կողմից

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված իր ելույթներում շատ ազատ է մեկնաբանում Հայաստանի տարածքով ադրբեջանցիների անխոչընդոտ անցնելու մասին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։ Այսպես, վարչապետը պնդում է, թե հռչակագիրը երաշխավորում է Հայաստանի իրավազորությունը Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, մինչդեռ փաստաթղթից նման բան չի հետևում։ Այնտեղ օգտագործված է խորամանկ ձևակերպում՝ «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը իսկապես առկա են

«Ռուսական ռազմաբազան վտանգ է ՀՀ ինքնիշխանությանը։ Հեռացումը նշանակում է թուրքական զորքերին «էստի համեցեք» ասել»․ հակընդդեմ ցույցեր՝ Գյումրիում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնած ցույցի մասնակիցները 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտ անցկացրին իրենց ցույցը՝ ուշացումով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ «Մայր Հայաստանի» նախաձեռնած ցույցը ևս այդտեղ անցկացվի՝ պատճառաբանելով, որ զգուշանում են սադրանքներից։

Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ առաջարկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի

Ռոմանոս Պետրոսյանն ու իր բերած տեղակալները շարքային աշխատակիցներին փորձում են «կերակրել» 20 հազար դրամ պարգևավճարով, որը, իբրև թե, իրենց բերանից են կտրել. Mediahub.am

Երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը մի պոպուլիստական գրառում էր կատարել՝ դրանով իբրև ցույց տալով, թե ինչ մեծ զրկանքներով ու անձնազոհությամբ են իրենք՝ ինքն ու ՀԷՑ-ի թոփ մենեջմենթի մյուս պաշտոնյաները, որ իր բերած մարդիկ են, աշխատում ՀԷՑ-ում։ Ինքը՝ Ռոմանոս Պետրոսյանն ու իր բերած տեղակալները, Սամվել Կարապետյանի միջոցներով բարձր աշխատավարձ են ստանում, իսկ շարքային աշխատակիցներին

«Արցախի հարցը միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր փոքրիկ խմբակի հարցը չէ, որ ինչպես ուզեն, այդպես էլ վարվեն»․ Արեգա Հովսեփյան

«Քանի դեռ արցախցիները կան, արցախցիները Հայաստանում են, արցախցիները միանական են, Արցախի հարցը չի կարող փակվել։ Այս մարդիկ իրավունք ունեն խոսել իրենց հայրենիք վերադարձի մասին, իհարկե, համայն հայության աջակցությամբ»։

Էդգար Ղազարյան. «Ժողովրդի առջեւ Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունները նախընտրական խոստումներն են, որոնցում ոչ մի տեղ գրված չէ, որ պիտի Անկախության հռչակագիր չեղարկի, նոր Սահմանադրություն ընդունի, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարի»

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի օրը ՀՀ ԱԺ շենքի առջեւ նշելու եւ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ ամեն օր հավաք անցկացնելու արտոնություն է ստացել: Նա հանրությանն ուղղած իր ուղերձում նշել էր, որ իր այս նախաձեռնությունը քաղաքացիական է, ինքը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, իր նպատակադրումը որեւէ

Ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի․ ոստիկանությունը բախումներ է կանխատեսում

Ոստիկանությունը հորդորեց «Մայր Հայաստան» դաշինքին իրենց ցույցն իրականացնել այլ մուտքի մոտ։

Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, և նման կերպ կեղծելը տխուր մտորումների տեղիք է տալիս․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կշտամբեց վարչապետ Փաշինյանին՝ հանիրավի մեղադրելով նրան, իբր, Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներով չզբաղվելու մեջ: «…Վերջիններս (ղարաբաղցիները), ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով…»։ Տեր-Պետրոսյանը շարունակում է.

2025-2026 ուստարին հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։ Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել է «Կրթական էքսպո» ցուցահանդես,

Եթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կգործենք․ Ալի Լարիջանի

Եթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կգործենք, Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։ «Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում,

Մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ․ Հռչակագիրը հարատև է

35 տարին այսօր բոլորող Անկախության մասին հռչակագիրը մեր պետականության միակ մաքրամաքուր, բյուրեղյա գաղափարական ակունքն է: Կենարար, մինչևիսկ գոյութենական նշանակության մեր այս հավատո հանգանակը փոփոխման կամ անհետացման ենթակա չէ: Այն հարատև է: Ժամիշխանները և անգամ իրենց սահմանադրությունները, ամեն տեսակի սուտն ու կեղծիքը գալիս են՝ կգնան, բայց դարակազմիկ հիմնագիրը մնում է միշտ: Անցեք արդեն, չարացած, օտարացած, իրական

«Աշխարհում ուրիշ նախադեպ կա՞, երբ խաղաղություն է հաստատվել գերիներով, օկուպացված տարածքներով, եւ ի վերջո՝ կարո՞ղ են ասել՝ Հայաստանը ի՞նչ է ստացել այդ պայմանագրով»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ – Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ» խաղաղություն է հաստատվել։ Իրոք այդպե՞ս է։ – Վերջին 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ուղերձներում, նախընտրական խոստումներում ստել է, եւ դրա մասին ոչ թե ընդդիմությունն է ասում, այլ փաստերն են վկայում։ Փաշինյանի

Դատապարտյալի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցով՝ նախադեպային որոշում

Վճռաբեկ դատարանը ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատել է պատժի հետագա կրումից, բավարարել է փաստաբանների միջնորդությունը, դատապատյալը պատժաչափից` մնացած 1 տարի 11 ամիս 8 օրն այլեւս չի կրի քրեակատարողական հիմնարկում: Այս գործը հայելին է այսօրվա քրեակատարողական հիմնարկներում` հիվանդ դատապարտյալների նկատմամբ կատարվող, իրականացվող քաղաքականության եւ գործելակերպի: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել Սերգեյ Գրիգորյանի գործով,

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Oգոստոսի 23-28-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ավագ պարեկը դիմել էր պղպեղային օդամղիչի գործադրմանը

Մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Դավիթ Դավթյանն իրեն ամրակցված պղպեղային օդամղիչը գործադրելով` փչել է Հովհ. Խանաղյանի դեմքին: Վերջինիս նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել էր բացակայելու արգելք, եւ մեկ տարի առաջ բավարարել հատուկ վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: 2024թ. հուլիսի

Գերմանիայի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մասնագետները դիմել են Գերմանիայի ԱԳ նախարարին ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ մտահոգություններ հայտնելով

2025 թվականի օգոստոսի 21-ին Գերմանիայի «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների ընկերության» գործադիր տնօրեն Սառա Ռեյնկեն, «Ցեղասպանության դեմ ճանաչման» ոչ առևտրային աշխատանքային խմբի նախագահ Դոկտոր Թեսսա Հոֆմանը, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ Ջոնաթան Շպանգենբերգը, «Մարդու իրավունքների միջազգային ընկերության» (IGFM) հասարակայնության հետ կապերի ղեկավար Վալերիո Կյուգերը, «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության» նախագահ Դոկտոր Ջոն Այբները և «Ստեփանոսի անվան հալածված քրիստոնյաների

Երեւան քաղաքի դատավորներից երկուսի գործով քննության օրը հայտնի է

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ օգոստոսի 25-ին նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու հարցով ԲԴԽ նիստը: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին էր դիմել փաստաբան Գուրգեն Թորոսյանը: Հանձնաժողովը հետագայում միջնորդություն էր ուղարկել ԲԴԽ` քննության կապակցությամբ: Թորոսյանը 2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի հրամանագրով

Փոխվել է փոխզիջումը մերժելու Փաշինյանի պատճառաբանությունը

Եթե առաջ փոխզիջման չգնալը բացատրվում էր հայ հասարակության՝ փոխզիջումային լուծման հանդեպ դժկամությամբ, հիմա բացատրությունն այն է, որ փոխզիջման վերջնարդյունքը ՀՀ անկախության եւ պետականության վախճանը կլիներ։

Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրություն

«Հուսամ հուզմունքս կկարողանամ կառավարել համերգի ժամանակ». Ադամ Բարրո

Կկայանա Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը  (կոմպոզիտոր, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան) եւ Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են սեպտեմբերի 5-ին Ավետիք Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող Երեւանի առաջին հանրային գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո: «Առավոտի»  հետ

Անզոր և ճարահատ լինելու հետևանքները. Վահան Զանոյեան

Թույլերը հանդուրժում են իրենց պարտադրվածը։ Սա ոչ թե քննադատություն է, այլ փաստի արձանագրում: Մենք պարտավոր ենք գիտակցել դա։ Նրանք, ովքեր գովաբանում են այս «համաձայնությունները», նույնքան, եթե ոչ ավելի, վնասակար ազդեցություն ունեն, որքան նրանք, ովքեր անզգուշորեն դատապարտում են դրանք, քանի որ երկուսն էլ, յուրաքանչյուրն իր ձևով, շեղում են հանրության ուշադրությունը ճշմարտությունից և, որ ավելի կարևոր է, ճիշտ դասեր քաղելուց այն իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո։

«Ինչպե՞ս է «խաղաղության դարաշրջան» բացվում, երբ մենք ունենք գերիներ Բաքվում, երբ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են». «Հրապարակ»

Փաշինյանի առաջարկն այն «խաղաղությունն է», որ այսօր կա Արցախում: Ընդդիմության առաջարկը ճիշտ դրա հակառակն է՝ պաշտպանված պետություն, որն ունի դաշնակիցներ, որը բանակցում է իր շահերի շրջանակներում, որի գլխավոր բանակցողը պարտության հետ չի ասոցացվում եւ ծաղրի առարկա չէ

Աննա Հակոբյան. «Մենք` որպես կին, պետք է ավելի մեծ առաջնորդություն վերցնենք մեզ վրա»

Անենք առավելագույնս` հասկանալու համար` մեր ընտանիքներում այդ ո՞ր գիտելիքն է, որ մեզ մոտ պակասում է, որը լրացնելու պարագայում` ավելի երջանիկ, բարեկեցիկ, արդյունավետ կդարձնենք մեր մեծերի, երեխաների, համայնքի, պետության կյանքը: Եվ այդ առաջնորդության ճանապարհը պետք է սկսել հենց կրթվելուց:

Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Այսօր մենք, առավել քան երբեւէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը եւ ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:

Արմեն Խաչատրյան. «Կարող եմ իմ ողջ ունեցվածքի վրա գրազ գալ, որ ավելի անսկզբունքային մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, երբեւիցե քաղաքական, պետական գործիչների մեջ չի եղել». «Հրապարակ«

Այնպես որ՝ ուզում է շորերը ճղի, ուզում է կծոտի կամ գլուխը պատերով տա, միեւնույն է, մեր պատմությունն արձանագրել է, ու սերունդներն էլ այդպես են իմանալու․ Տեր-Պետրոսյան՝ հաղթանակած նախագահ, Նիկոլ Փաշինյան՝ պարտված, հայրենիք կորցրած, հայրենիքը խայտառակած ղեկավար:

Մեր երկրում գործող վարչախումբը, Անկարայի և Բաքվի ուղիղ հանձնարարությամբ, այսօր փորձում է Անկախության հռչակագիրը դուրս բերել մեր Սահմանադրության շրջանակից. «Հայաքվե»

Սակայն մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը վճռականորեն դեմ կկանգնի այս հակազգային ու հակապետական նախաձեռնությանը։

Կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է. ՀՀ նախագահ

Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։

Միջանցք ունեցող պետութիւններ ճանչցած են տարանցման իրաւունքներ, բայց երբեք՝ այս ձեւով. Գրիգոր Հովհաննիսյան

Առաջին եւ ամենէն առաջնահերթ իրականութիւնը այն է, որ «Թրամփի Ճամբայ՝ Միջազգային Խաղաղութեան եւ Բարգաւաճման» մանրամասնութիւնները տակաւին բացայայտուած չեն։ Անոր ո՛չ տեղը գիտենք, ո՛չ այն՝ թէ ո՞վ պիտի կառուցէ ու գործարկէ, ո՛չ իսկ այն, թէ անվտանգութեան միջոցառումները ի՞նչ պիտի ըլլան, ո՛չ ալ «անարգել»-ի մեկնաբանութիւնը՝ գործնական առումով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031