Օրվա լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
«Իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում»:
Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը չնայած սուղ միջոցներին մտադիր է զարգացնել հաջողությունները
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մարզչի՝ Արմեն Գյոզալյանի, հետ միասին Ֆրանսիայում է: Նա խմբային եւ սկրեչ մրցաձեւերում մասնակցելու է աշխարհի գավաթի առաջին փուլին: Այնտեղից մարզիկն ու մարզիչը կմեկնեն Կանադա, որտեղ անցկացվելու է աշխարհի գավաթի երկրորդ փուլը: Մեկնելուց առաջ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախապատրաստությունն ընդհանուր առմամբ անցել է նորմալ, որ իր եւ իր սանի նպատակը արդյունքները բարելավելն
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի
ՄԻՊ-ը ներկայացրել է քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները: Հանդիպման
Քննարկվել են ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները:
Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը
Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
«Կարծում եմ, որ էջմիածնեցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում». Փաշինյան
«Երբ ասում էին, թե Հայաստանում կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք դա տեսնում, երբ ասում էին, թե Հայաստանում կան ապօրինություններ ու կամայականություններ, ամենաշատը դուք էիք զգում». Փաշինյան
Քննարկվել է ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում
Կլոր սեղան-քննարկում՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ
«Լավ էլ դիմանում ես, պարոն վարչապետ, ասեմ քեզ». Ծառուկյանին ու Փաշինյանին երես-երես բերեցին
Փաշինյանը նախկինում բազմիցս խոսել է Ծառուկյանի մասին, նաեւ վարչապետ լինելուց հետո հայտարարել, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, ուստի սա հիշեցնելով՝ լրագրողները փոխանցեցին՝ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ բիզնեսներ ունի: Ծառուկյանը միջամտեց ու ճշգրտում մտցրեց՝ բիզնեսներ ունի, բայց ինքը չի կառավարում, տվել է կառավարման:
«Ալիեւի հետ հաստատված է հուսալի օպերատիվ կապ». Նիկոլ Փաշինյան
Այսօր լրագրողները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ Ալիեւի հետ իր պայմանավորվածությունները Ադրբեջանի նախագահը պահո՞ւմ է: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանում իրավիճակն աննախադեպ հանգիստ է ու դա Դուշանբեի համաձայնությունների արդյունք է: Նա ասաց, որ հիմա ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ու ցանկացած տեղեկատվություն կարող են միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն,
Իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Բաղանիս
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջերս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մարզային այցի ժամանակ, երբ բնակիչները բարձրացրել էին ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի մի շարք խնդիրներ։ Խորհրդատվության ժամանակ պարզվել է, որ
«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ: Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր մեր պարտքն է հարգանքի և երախտիքի
Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի ծեծելու եւ հայհոյելու մասին. «Հետագայում Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել»
Հույս ունեմ, որ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք, թե ինչ է ի վերջո տեղի ունեցել»: Նա ասաց, որ հարցին պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում
Վթարային ջրանջատում Սեւան քաղաքում հոկտեմբերի 18/19-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղություն, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտաս, Շինարարների փողոցների և Նալբանդյան փողոցի 57, 63 և 65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ Լևոն Հայրապետյանին կարող են թունավորած լինել. Յուրի Պիլիպենկո
Մեծանուն բարերար և ազգային գործիչ Լևոն Հայրապետյանի մահվանից անցավ մեկ տարի:
«Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի… դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ». Ծառուկյանը վիրավորված է
Լրագրողները հուշեցին, որ իրենց գործը Ծառուկյանին պաշտպանելը չէ, Ծառուկյանը վիրավորվեց. «Ես կարիք էլ չունեմ, որ ինձ պաշտպանեն: Գնացեք դուք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում, ում համար պատվեր եք կատարում»:
ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել
Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական «Արտուա-Պիկարտի» ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բնապահպանության նախարարն, իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված
«Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան». Գագիկ Ծառուկյան
Հարցին՝ քանի՞ օրենսդրական նախագիծ եք մշակել կամ համահեղինակ եք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող ես գնալ, նայել, որտեղ իմ ստորագրությունը կլինի, ուրեմն դրան տեր եմ: Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան, մի հատ հարց տամ, խի՞: Ես քեզ վատություն արած կա՞մ: Խի՞ ես վառված, թե՞ տենց հատուկ ծառայությամբ եկել եք Ծառուկյանի մոտ»: Լրագրողն արձագանքեց, որ «վառված չենք», բայց չենք էլ տեսել, որ երբեւէ մի նախագիծ զեկուցեք՝ Ծառուկյանը նույնիսկ վիրավորվեց. «Բայց ես խի՞ պետք ա զեկուցեմ»:
«Ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ, պատասխանատուն նա է, ում հավատացել եք». Ծառուկյանը՝ իր խոստացած ներդրումների մասին
«Էսօր բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ փոխվել է, հետեւողական է, ցանկացած զանգի հետեւից գնացող կա, հետեւող կա, միայն մնում է, որ մենք ամեն մեկն իր հնարավորության սահմանում կարողանա կազմակերպել ու իր պետությանը, իր ժողովրդին օգուտ տա»:
Երկվորյակներին լքելու ցնցող լուրից հետո 100-ից ավելի ընտանիքներ հերթ են կանգնել մարզպետարանի դիմաց․ փոխմարզպետի պարզաբանումը (Տեսանյութ)
Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 100-ից ավելի ընտանիքներ դիմել են իրենց՝ լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով։ «Երեկվանից՝ այդ լուրի տարածումից անմիջապես հետո շատերն անգամ եկել, ասել են, որ բարեկամ են, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն, այսինքն՝ չափազանց մեծ պատրաստակամություն կա այդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրն իրապես շատ ցնցող էր բոլորի համար։ Մեր
Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների «մուտիլովկեքի» մասին. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»
Ըստ Գագիկ Ծառուկյանի, մեր լրագրողները «մուտիլովկեք» են անում, որ հետաքրքիր լինի. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա, արդեն կառուցելու ժամանակն ա»: Նա ասաց, որ Փաշինյանն ասել է՝ բարիկադներն արդեն քանդված են, պետք է այնպես անեն, որ ամեն ինչ նորմալ լինի, երկիրը կառուցվի:
ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ
ՀԲ. Առավել աղքատ 40% բնակչության եկամուտները նվազել են
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մաս է կազմում նաեւ Հայաստանը, առավել աղքատ 40% բնակչության եկամուտները նվազել են
Հենց էյֆորիան անցնի՝ լեգիտիմության թեման մշտապես ջրի երես դուրս կգա. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости գործակալությանը։ Հարցազրույցը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք ամբողջությամբ։ -Ռոբերտ Սեդրակի, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում, և հետխորհրդային ո՞ր պետության հետ կարող եք նմանություններ անցկացնել։ Ինձ որոշ պահեր հիշեցնում են Ուկրաինայում տեղի ունեցած «նարնջագույն հեղափոխությունը», երբ դրված էր երրորդ փուլի մասին հարցը, բոլորն ասում էին,
Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ՝ Թովմասյան եղբայրներին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին: Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին
Հովհաննես Գաբուզյանը ժամանակից շուտ հաղթեց ԱՄՆ-ում
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Fall Chess Classic 2018» մրցաշարի «B» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եզրափակչից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Հովհաննեսը ութ հնարավորից առայժմ վաստակել է 6 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: «Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում
Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար
ՊՄՊ Կոտայքի մարզի աշխատակիցների ջանքերով, «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար: Միջոցառմանը մասնակցել են նաև Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ջանքերով այս տարվա ընթացքում ուղղվել և ամրակայվել է ընդհանուր առմամբ 25 խաչքար՝ նախատեսված 10-ի փոխարեն։ hushardzan.am


















































