Օրվա լրահոսը
Վթարային ջրանջատում Սեւան քաղաքում հոկտեմբերի 18/19-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղություն, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտաս, Շինարարների փողոցների և Նալբանդյան փողոցի 57, 63 և 65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ Լևոն Հայրապետյանին կարող են թունավորած լինել. Յուրի Պիլիպենկո
Մեծանուն բարերար և ազգային գործիչ Լևոն Հայրապետյանի մահվանից անցավ մեկ տարի:
«Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի… դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ». Ծառուկյանը վիրավորված է
Լրագրողները հուշեցին, որ իրենց գործը Ծառուկյանին պաշտպանելը չէ, Ծառուկյանը վիրավորվեց. «Ես կարիք էլ չունեմ, որ ինձ պաշտպանեն: Գնացեք դուք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում, ում համար պատվեր եք կատարում»:
ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել
Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական «Արտուա-Պիկարտի» ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բնապահպանության նախարարն, իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված
«Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան». Գագիկ Ծառուկյան
Հարցին՝ քանի՞ օրենսդրական նախագիծ եք մշակել կամ համահեղինակ եք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող ես գնալ, նայել, որտեղ իմ ստորագրությունը կլինի, ուրեմն դրան տեր եմ: Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան, մի հատ հարց տամ, խի՞: Ես քեզ վատություն արած կա՞մ: Խի՞ ես վառված, թե՞ տենց հատուկ ծառայությամբ եկել եք Ծառուկյանի մոտ»: Լրագրողն արձագանքեց, որ «վառված չենք», բայց չենք էլ տեսել, որ երբեւէ մի նախագիծ զեկուցեք՝ Ծառուկյանը նույնիսկ վիրավորվեց. «Բայց ես խի՞ պետք ա զեկուցեմ»:
«Ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ, պատասխանատուն նա է, ում հավատացել եք». Ծառուկյանը՝ իր խոստացած ներդրումների մասին
«Էսօր բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ փոխվել է, հետեւողական է, ցանկացած զանգի հետեւից գնացող կա, հետեւող կա, միայն մնում է, որ մենք ամեն մեկն իր հնարավորության սահմանում կարողանա կազմակերպել ու իր պետությանը, իր ժողովրդին օգուտ տա»:
Երկվորյակներին լքելու ցնցող լուրից հետո 100-ից ավելի ընտանիքներ հերթ են կանգնել մարզպետարանի դիմաց․ փոխմարզպետի պարզաբանումը (Տեսանյութ)
Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 100-ից ավելի ընտանիքներ դիմել են իրենց՝ լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով։ «Երեկվանից՝ այդ լուրի տարածումից անմիջապես հետո շատերն անգամ եկել, ասել են, որ բարեկամ են, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն, այսինքն՝ չափազանց մեծ պատրաստակամություն կա այդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրն իրապես շատ ցնցող էր բոլորի համար։ Մեր
Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների «մուտիլովկեքի» մասին. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»
Ըստ Գագիկ Ծառուկյանի, մեր լրագրողները «մուտիլովկեք» են անում, որ հետաքրքիր լինի. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա, արդեն կառուցելու ժամանակն ա»: Նա ասաց, որ Փաշինյանն ասել է՝ բարիկադներն արդեն քանդված են, պետք է այնպես անեն, որ ամեն ինչ նորմալ լինի, երկիրը կառուցվի:
ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ
ՀԲ. Առավել աղքատ 40% բնակչության եկամուտները նվազել են
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մաս է կազմում նաեւ Հայաստանը, առավել աղքատ 40% բնակչության եկամուտները նվազել են
Հենց էյֆորիան անցնի՝ լեգիտիմության թեման մշտապես ջրի երես դուրս կգա. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости գործակալությանը։ Հարցազրույցը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք ամբողջությամբ։ -Ռոբերտ Սեդրակի, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում, և հետխորհրդային ո՞ր պետության հետ կարող եք նմանություններ անցկացնել։ Ինձ որոշ պահեր հիշեցնում են Ուկրաինայում տեղի ունեցած «նարնջագույն հեղափոխությունը», երբ դրված էր երրորդ փուլի մասին հարցը, բոլորն ասում էին,
Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ՝ Թովմասյան եղբայրներին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին: Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին
Հովհաննես Գաբուզյանը ժամանակից շուտ հաղթեց ԱՄՆ-ում
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Fall Chess Classic 2018» մրցաշարի «B» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եզրափակչից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Հովհաննեսը ութ հնարավորից առայժմ վաստակել է 6 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: «Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում
Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար
ՊՄՊ Կոտայքի մարզի աշխատակիցների ջանքերով, «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար: Միջոցառմանը մասնակցել են նաև Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ջանքերով այս տարվա ընթացքում ուղղվել և ամրակայվել է ընդհանուր առմամբ 25 խաչքար՝ նախատեսված 10-ի փոխարեն։ hushardzan.am
Բորիս Նավասարդյան․ Մենք տեսնում ենք, որ վարչապետը պատրաստ է նաև ոչ պոպուլյար քայլեր կատարել, և դրանք անխուսափելի են
Հոկտեմբերի 18-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին վարչապետի հրաժարականից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումները, ընտրություններն ու դրանց ակնկալիքները։ Մամուլի ակումբի ղեկավարի խոսքով՝ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կբաժանվեն երկու մասի։ Նրանց մեծ մասը հավակնելու է հեղափոխության մաս կազմելուն և ասելու է, որ իրենք
ՀՅԴ-ն դեմ է սուպերվարչապետությանը, նրանք այդ հարցը քննարկել են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ. «Ա1+»
«Սկզբունքորեն նա դեմ չէ, բայց ոչ հիմա»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչ քաղաքի Ճարտարագիտական քոլեջում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել մի քանի տասնյակ մարդիկ: Դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս.
«ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ». Արմեն Բադալյան
«Վարչապետը ԵԱՏՄ-ի մոլեռանդ ջատագով է դարձել, բացի ԵԱՏՄ-ից ինքն ուրիշ բան չի տեսնում, կարծես իր գլոբուսի վրա աշխարհը սկսում է Կալինինգրադից, ավարտվում է Վլադիվոստոկով»:
«Հետո՞ ինչ, որ որոշ մարդիկ այդպես են մտածում». Դավիթ Բաբայանը՝ Էդմոն Մարուքյանին
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում զարմացավ, թե ո՞նց կարելի է լսել Միլսի կամ նրա նման պաշտոնաթողների այդպիսի հայտարարությունը եւ համապատասխան արձագանք չտալ:
Ինչ նպատակի կծառայի «Մայրաքաղաքային գնդի» տարածքը
«Մայրաքաղաքային գունդ»՝ այս անվանումով է երևանցիներին առավել հայտնի Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ավետիսյանն այցելել են տարածք՝ հուշարձան շենքերի առկայությունը պարզելու, կառույցների ներկա վիճակին ծանոթանալու և հետագա օգտագործման
«Կառավարությունը չի լինի ժողովրդավար, եթե «մերժի» նախկին պաշտոնյաներին». Չեխիայի դեսպան
«Կարծում եմ՝ ձեր հարցադրումն իրավապահների խնդիրն է, ոչ թե իշխանությունների»,-դիմելով լրագրողին՝ ասաց դեսպանը
«Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով կիրականացվի լրացուցիչ 100 սայլակի և 215 լսողական սարքի տրամադրում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: Նախագծի համաձայն «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով կիրականացվի լրացուցիչ 100 սայլակի և 215 լսողական սարքի պետական
Լիլիթ Բլեյան. «Մեսրոպ Մովսեսյանն ասում էր` այնպիսի նվեր անենք Երեւանին, որ չհնանա»
«Ա1+» հեռուստաընկերությունը յուրատեսակ նվեր է արել Երեւանին: Նկարել է «Արարատի հայացքը» վերնագրով ֆիլմ, որը նվիրվում է 2800-ամյակը տոնող Երեւանին։ Հոկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի օպերատոր եւ ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ մինչ այս ֆիլմը նկարելը, բազմաթիվ ֆիլմեր են դիտել Երեւանի մասին. «8-10 ֆիլմ եմ նայել, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների, օրինակ, Մելիք-Ավագյանի
ՄԻԵԴ-ի հերթական վճիռները. Մարտի 1-ի գործով կալանավորված 2 անձանց կվճարվի 3000 եւ 4.500 եվրո
ՄԻԵԴ վճիռներում ամրագրված է նաեւ, որ բացակայել են նրանց կալանքի տակ պահելու օրենքով թույլատրելի հիմքերը
«Որևէ մեկը ՀՀ-ում հավատո՞ւմ է, որ մի շարք օլիգարխներ միլիոններ էին ծախսում, որ 600 հազարով ծառայեին օրենսդիր մարմնում». Արայիկ Պապիկյան
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ օրենսդրական փոփոխություններից հետո ոչ ոք հնարավորություն չի ունենալու իր հագով սահմանադրություն կամ ԸՕ կարել:
Ձրի ապահովագրությունն էլ ֆերմերներին չշահագրգռեց
226 գլուխ խոշոր եղջերավոր անասունները Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական գյուղերում իսկական «ոսկե ցլիկն» էին դարձել. նրանց մեկ տարով ապահովագրել էին: Այդ մեկ տարվա ընթացքում անասունների առողջությունն այնքան թանկ էր, որ մասնագետներն ասում են` կովի ջերմությունը մի քիչ բարձրանում էր, 4-5 անասնաբույժ իրար էին խառնվում` դեղ էին հասցնում, ջուր, ամեն կերպ օգնում, որ կենդանին առողջանա:
Երբ ես նշանակվեցի Արագածոտնի մարզպետ, մարդիկ ինձանից պահանջեցին հեղափոխությունը վերջապես մարզ հասցնել. Դավիթ Գեւորգյան
Այնպես որ Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն մարզի ամենափոքր հատվածում պետք է զգալի լինի,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ տալով առաջին հանձնարարականները՝ մաղթեց հաջող աշխատանքային օր:


















































