Օրվա լրահոսը

Հայաստանում այս տարի կարտոֆիլի պակաս կա, գինը կբարձրանա. Հրաչ Բերբերյան. «Ա1+»

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարի կարտոֆիլի արտադրության համար անհաջող տարի էր: Պատճառը կապում է շոգ եղանակի հետ. «Բերքի պակաս ունենք: Կարտոֆիլի գինը սովորականից մի փոքր բարձր է»: Մասնագետի կանխատեսմամբ՝ առաջիկայում գինը կհասնի  250-ից մինչև 300 դրամի: Որպեսզի գալիք տարում կրկին կարտոֆիլի պակաս չլինի, այժմ  Ագրարագյուղացիական միավորումը եվրոպական գործընկերների հետ է գործակցում կարտոֆիլի

Սասունիկում երշիկից թունավորվել են

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երեք քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային

ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը. Աշոտյանի օրինագիծը

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ: Այս կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ և 67-րդ

Քննչականում Սերժ Սարգսյանի նկարը հանել են ու Փաշինյանինը չեն կախել. «Վարչապետը ինչ հայտարարեց՝ չկա ոչ մի լուսանկար»

Հարցին՝ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործերից նյութական վնասի վերականգնում եղե՞լ է եւ ի՞նչ չափով՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ վնասի չափը միլիոններից անցնում է. «Տարվա վերջին ակնկալում ենք լուրջ վերականգնումներ՝ էական, զգալի: Միլիոններ արդեն կան: Այս պահի դրությամբ 574 մլն վերականգնվել է»:

Հայկ Պետրոսյան. «Քեզ համար Ազնավուր» համերգին կմասնակցի նաեւ հայրս»

Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ-ներկայացում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ «Քեզ համար Ազնավուր» խորագրով: Այս մասին հոկտեմբերի 8-ին մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա ասաց, որ համերգը նախապես էր ծրագրված, պետք է մասնակցեր նաեւ շանսոնյեն: Նախկինում մեկ օր նախատեսված համերգը երկու

«Եթե մի անձ ունի մտադրություն մյուսին սպանելու, կարա քարով էլ սպանի, կենցաղային դանակով էլ». ՔԿ ղեկավարը՝ Ղարագյոզյանի զենքի ու սպանության մասին

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութի) գործի հետ կապված ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել, ինքնասպանության նախնական վարկածը հաստատվե՞լ է, որովհետեւ հրապարակված նկարներում հրազենը ձեռքի մեջ է, ինքնասպանության դեպքում այդպես լինո՞ւմ է, թե՞ ոչ: Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Դրան որեւէ օրինաչափություն չկա, ամեն ինչ էլ լինում է»:

«Համագումարով ԵԿՄ նախագահ ընտրելը ԵԿՄ-ն կբաժանի մասերի. ես դրան երբեք չեմ գնա»

Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը հանդիպել են Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը օրերս զրույց են ունեցել ԵԿՄ նախագահի ղեկավարությունը ստանձնելու շուրջ: «ԱԺ-ում էլ ենք հանդիպում, մինչեւ այդ էլ ենք հանդիպել ու քննարկել բոլոր մոտեցումները, որոնք կան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Իրենց խոսակցությունից շատ մանրամասներ չի ասում: «ԵԿՄ-ն հարազատ կառույց է շատ ազատամարտիկների համար:

Նանսենի այգում 36-ամյա տղամարդը դանակահարել է 31-ամյա կնոջ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի այգում սպորտային համազգեստով մի տղամարդ դանակով հարվածել է մի աղջկա և դանակը ձեռքին պտտվում է այգու տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված այգում 1982 թ. ծնված Արարատ Ղ.-ն իր մոտ

«Չկասկածեք, որ Ֆելիքս Ցոլակյանից ինձ անցած մանդատը ծառայելու է ժողովրդին». Մարտուն Գրիգորյանը մտնում է խորհրդարան

Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն նա ձայներով զիջեց Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ անգամ խորհրդարան չմտնելով: «Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել են մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ պատասխանատվություն

Բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների

Խստացումներ՝ ԵԽԽՎ-ում. մեկնարկում է աշնանային նստաշրջանը

Վեհաժողովը պետք է քննարկի հավատարմագրերի եւ քվեարկությունների վերաբերյալ իր որոշումների կայացման գործընթացի ամրապնդմանն ու խստացումներին առնչվող հարցեր:

«Ես միանձնյա որոշել եմ, արտահերթ ընտրությունների պետք է գնանք դեկտեմբերին». Վահրամ Բաղդասարյանին ասել է Նիկոլ Փաշինյանը

ՀՀԿ-ն չգիտե`եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, վարչապետի թեկնածու կառաջադրի՞, թե`ոչ

Քննչական կոմիտեի ղեկավարը՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործի մասին. Հետքի վրա են, տրվել են ցուցմունքներ

Հարցին՝ թելերն ո՞ւր են տանում, դա տեղի է ունեցել հայաստանյա՞ն ուժերի կողմից, թե՞ դրսի՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ գործի քննության, վարկածների, ձեռք բերված ապացույցների մասին չի ուզում հրապարակել, բայց վստահեցրեց, որ հետքի վրա են:

Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին

Ներկայում գյուղում մոտ 40 փեսացու կա, իսկ հարսնացու չկա

Ձորագլուխ գյուղում աղջիկներ չեն ծնվում, եղածներն էլ նախընտրում են քաղաքներում ամուսնանալ Հայրենի գյուղս՝ Ձորագլուխը, գտնվում է Ապարան քաղաքից 13 կմ հարավ-արեւելք։ Ապարան֊Մուլքի֊Վարդենիս֊Չքնաղ֊Թթուջուր֊Ձորագլուխ մարզային նշանակության ճանապարհի վերջին բնակավայրն է։ Բարձր լեռնային բնակավայր է, գտնվում է ծովի մակերեւույթից 2056 մ բարձրության վրա։ Ձմեռային շրջանը տեւում է 6-7 ամիս։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։ Տրանսպորտային կապ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել: Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ

Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում, արտահանման պայմանավորվածությունն արդեն առկա է

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվում է 500 000 դոլար (սիրողական տեսանյութ. https://www.youtube.com/watch?v=KQ8KkjUH2dU ): Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Մասիս քաղաքում, կզբաղեցնի շուրջ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում

«Թող գան մոնիտորինգ անեն ամեն ինչ ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերվել պետք չի:

2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ եւ Արցախի զինված ուժերում մահացության 44 դեպք է արձանագրվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից: Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել: Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կամ ԶԼՄ-ներով

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանին հնարավոր է՝ սպանել են. The Daily Mail

Մի քանի օր առաջ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանին տեղափոխող օդաչուի մարմնում հայտնաբերվել է երկու փամփուշտ, գրում է The Daily Mail-ը: Թերթը հիշեցնում է, որ Կարապետյանի անունը կապվում է ԱՄՆ նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից Դոնալդ Թրամփի վրա «կեղտ շպրտելու» գործի հետ: Մահից առաջ Կարապետյանը պատասխանատու էր

Որեւէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց եւ հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետեւելու, երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղությունն է. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանի ուղերձը առաջնագծից Արցախ, հոկտեմբերի 7, 2018 թ. «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնեցին առաջնագիծ, որտեղ խաղաղության իրենց ուղերձը հղեցին հակամարտության կողմերին։ Ռուսաստանից ժամանած խմբի կազմում էին գրող, թարգմանիչ եւ սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ,

Խնդիրը միայն օրենքի հետադարձ ուժ չունենալով չի սահմանափակվում

Քրեական օրենսգրքում 2009թ.-ին կատարված փոփոխություններով՝ 300 հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելը) դիսպոզիցիայից տարանջատեցին հետեւյալ ամրագրումները. ա) ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը, բ) ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելը, գ) պետական իշխանությունը բռնությամբ պահելը: Այնուհետեւ սահմանեցին հետեւյալ նոր օրենքները. 1. Սահմանադրական կարգը տապալելը, քրեական օրենսգրքի 300 1 հոդված, 2. տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները, քրեական օրենսգրքի 300 2

Տրապիզոնի միակ կանգուն հայկական վանքը անմխիթար վիճակում է. ermenihaber.am

Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օրթահիսար շրջանի Բոզթեփե գավառում է գտնվում «Քայմաքլը» կամ Սուրբ Ամենափրկիչ պատմական հայկական վանական համալիրը անմխիթար վիճակում է հայտնվել: Այն Տրապիզոնի ողջ տարածքում մինչև մեր օրեր հասած միակ հայկական վանքն է: Ենթադրվում է, որ համալիրը կառուցվել է 15-րդ դարում։ Որոշ աղբյուրներ վկայում են 1424թ․ կամ 1421թ․ կառուցված լինելու մասին։ Վանքի «Քայմաքլը» անվան հետ

«ԱԺ-ն դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել, մեզ կնոպկա սեղմող խորհրդարան պետք չի». Նիկոլ Փաշինյան

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը դժգոհում էր, որ իր գլխավորած ուժին հակահեղափոխական եք անվանել, ասում էր ես ջուր եմ ուղարկել հեղափոխությանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Այսօր մենք հանդիպելու ենք, կարծում եմ, խոսակցությունը կլինի կառուցողական: Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպել ենք, քննարկել ենք, արձանագրել ենք, որ կա ընդհանուր ըմբռնում եւ այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք»:

Հայաստանի սահմանը հատած թուրք պատանին ասել է, որ զղջացել է իր արարքի համար. ermenihaber.am

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած, Հայաստանում կալանավորված, իսկ այնուհետև ազատ արձակված Թուրքիայի Կարս նահանգի Աքայայա շրջանի Քյուչյուքդուրդուրան գյուղի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենը, հարցազրույց է տվել թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում Օզմենը նորից այցելել է այն վայրը, որտեղից հատել էր հայ-թուրքական սահմանը։ Կիսվելով իր հիշողություններով՝ նա ասել է, որ հետաքրքրությունից դրդված է անցել սահմանը

Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել. «Ժողովրդավարական Հայրենիք»

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Հոկտեմբերի 2-ին Քոչարյան-Սարգսյան զույգը նախաձեռնեց հակահեղափոխության առաջին փորձնական քայլը՝ իրենց հպատակ, այսպես կոչված քաղաքական ուժերի միջոցով ԱԺ-ում գաղտագողի «ընդունեցին» օրենք՝ հեղափոխությանը խոչընդոտելու համար, իրական նպատակը՝ ստուգել Նիկոլ Փաշինյանի հնարավոր քայլերը և ժողովրդի արձագանքը։ Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, բայց այն, ինչ

Բարձրաստիճան մի պաշտոնյայի ասացի, որ իզուր մի սպասեք, որովհետև այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում

Ճանաչված բասկետբոլիստի տան նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել

ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջին սպարտակիադայի մասնակից, Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախկին խաղացող, 80-ամյա Ռոմիկ Գրիգորյանի համար տարին հոբելյանական էր. նախ՝ իր ծննդյան տարեդարձի առումով, ապա՝ 1958-1968-ին նա եղել է մեր պետության «հրաշալի մարզիկներից»՝ իր գրքում գրել էր մեկ այլ լեգենդար բասկետբոլիստ Եղիշե Դավթյանը: Սակայն «Առավոտը» նրա հետ հանդիպեց ճիշտ այն ժամանակ, երբ տարեց մարզիկը իր

«Վարչապետը հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում հրապարակեց իր ծրագիրը եւ ամեն ինչ որոշված է». Լենա Նազարյան

ՔՊ-ն պատրաստ է բանակցության, բայց իր որոշումն ինքն ունի

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել. «Իմ՝ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել»

Դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը սպառնում է, որ քաղաքական ուժերը կհայտնվեն աղբանոցում՝ Փաշինյանն արձագանքեց, որ իրենք պատմության աղբանոցի մասին են խոսում, որն ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը. «Եթե «Սանիթեքի» աղբանոցից կարելի է դուրս գալ, պատմության աղբանոցից ելք չկա»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930