Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեցինք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել շփման գծում լարումը նվազեցնելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ասաց՝ առարկայական խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Ժիրայր Սէֆիլյան. «Մենք ամեն ինչով օժանդակելու ենք, որ ԱԺ-ի լուծարման գործընթացը հնարավորինս արագանա»

Այսօր Գայի Պողոտա 37 հասցեում բացվեց «Սասնա Ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի այլ անդամներ: Շնորհավորանքներից հետո կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամները պատասխանեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Օր առաջ մեր երկիրը պետք է զարգացման հունի

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Արման Թաթոյանը ներկայացրել է աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների ուղղությունները, այդ թվում՝ խոսել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ բողոքներից, իրականացվող մշտադիտարկման այցերի վերաբերյալ։ Պաշտպանը

Գյումրեցի 45 ամյա Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին

Գրիգորյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 8-րդ զավակը

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (Ձայնագրություն). sut.am

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ

Մեր առաջատար գրոսմայստերները ձախողվեցին շախմատի ՀՕ-ի հինգերորդ տուրում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց: Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում մեր տղաները հանդիպեցին Ադրբեջանի հետ ու զիջեցին 1,5:2,5 հաշվով: Ընդհանուր հաշիվը կարող էր մեր օգտին, կամ առնվազն հավասար լինել, թե առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը Շախրիյար Մամեդյարովի հետ պարտիայում ձեռքից բաց չթողներ առավելությունը կամ պարտիան ավարտեր ոչ-ոքի: Պարտություն կրեց նաեւ մեր

Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը: Նախարարները նշեցին, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման

Հայաստանի շախմատիստուհիները հավասար խաղ ցուցադրեցին Չինաստանի ընտրանու հետ

Բաթումում շարունակվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց անհատական միավորների շնորհիվ մրցաշարային աղյուսակի առաջատար Չինաստանի հետ: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակի առջեւ հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին: Միայն Մարիա Կուրսովայի խաղը չստացվեց: Հայաստան-Չինաստան կանանց դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նունե Սարգսյան. «Ունենք լավ լրագրողներ, որոնք կարող են ստեղծել պատասխանատու լրատվություն»

Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում- 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Այս տարի «Թվապատումին» աջակցել են նաեւ Յուքոմն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 130-ից ավելի աշխատանք,

«Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն». Ռադիկ Մարտիրոսյանը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ առավելություն չի համարում դիվանագիտական անձնագիրը, որից զրկվել է կառավարության որոշմամբ: «Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն: Չեմ իմանում՝ ինչ է փոխվել, որ առաջ հասնում էր, հիմա չի հասնում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ երբեմն օգտագործել է դիվանագիտական անձնագիրը, բայց չի պատրաստվում պարզաբանել, թե

ՀՀ անկախության հաստատումից հետո Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ փոխգործակցությունը դինամիկ աճ է ապրել

Սեպտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ հայկական «Կադանս» համույթը։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի

«Ուզում եմ, որ ժանգոտ կողպեք մրցանակը մնա դարակում և ժանգոտի, իսկ ոսկե բանալիները մեծ պահանջարկ ունենան». Սարգիս Խանդանյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկ տարի ժամանակ տվեց կառավարությանը՝ չհանձնելով ժանգոտ կողպեք մրցանակը:

Զինված խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի` կալանքից ազատման միջնորդությունը չներկայացվեց

Նախկինում նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվել էր գրավի կիրառման հիմքով, սակայն` մերժվել։

Զոհրաբ Մնացականյանը հադնիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նխարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեկիտամոելոա Կատոայի հետ: Կողմերը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության, բոլոր

Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը

Սեպտեմբերի 26-ին Վիեննայում բացվեց Viennacontemporary-2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին գրեթե բոլոր աշխարհամասերից Ավստրիայի մայրաքաղաք ժամանած հարյուրավոր արվեստագետներ, հեղինակային խմբեր, ստուդիաներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն այս տարվա գլխավոր հյուր էին հռչակել Հայաստանը, որը և ներկայացվեց որպես կիզակետում գտնվող երկիր՝ Focus:Armenia խորագրով: Այդ կապակցությամբ Հայաստանի արվեստի հիմնադրամին տրամադրվել էր մի ամբողջ պավիլիոն, ուր ցուցադրվեցին հայ ժամանակակից

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Արցախում է

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի  մոտ դիմավորել է  Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին: Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ

Արդարադատության նախարարությունն «E-request» հարցումների էլեկտրոնային գործիքի ներդրման համար արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ թեև առաջին անգամ է  նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իր մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր՝ ի

Իմ մտահոգությունը իմ մուծած հարկերն են, որ ուզում եմ հալալ լինի Հանրայինին, և նամուսով աշխատեն. Լևոն Բարսեղյան

Վահագն Թևոսյանը ճիշտ մոտեցում չհամարեց այն, որ Լևոն Բարսեղյանի համար միևնույն է , թե Հանրայինն ինչ է հեռարձակում:

Թուրքիան փոխհատուցում կվճարի հայամետ գործչին՝ նրա կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար

Թուրքիայի սահմանադրական դատարանը  պարտավորեցնել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: 2008թ. Բասքըն Օրանը, կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել: Այդ զեկույցն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն քննադատությանը, և արդյունքում Բասքըն Օրանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ: «Մենք գիտակցում ենք

Հայաստանի և Ղազախստանի միջև գիտակրթական համագործակցության ամրպանդման ակնկալիքով

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ կրթության և գիտության ոլորտում առկա ներուժն արդյունավետ

«Դա հակաքարոզչություն էր». ԲՀԿ-ն ԿԸՀ-ից պահանջում է պատասխանատվության ենթարկել Դանիել Իոաննիսյանին

Պնդում ենք, որ լռության օրն ասուլիս հրավիրելն ու հակաքարոզչություն իրականացնելն Ընտրական օրենսգրքի խախտումներ են

100 եվրոյանոց հրավիրատոմսի պատմություն Գյումրու թատրոնում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն այսօր՝ 153-րդ թատերաշրջանին ընդառաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց՝ կապված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու համար հրավիրատոմս խնդրող մի հանդիսատեսի հետ։ «Ինձ անընդհատ մեկը զանգահարում էր ու հրավիրատոմս խնդրում, իսկ մենք նույնիսկ տոմսեր չէինք կարողացել պահել, որովհետև արագ սպառվում են։ Շատ հարգարժան մարդ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են տնտեսության մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Հակոբ Ավագյանը, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն

Ասուլիսը տապալվեց: Բռնցքամարտում երկու բանակի բաժանված կողմերը դիրքերը չեն ուզում զիջել

Վերջին շրջանում Հայաստանում հենակետային համարվող բռնցքամարտի աշխարհում տիրող լարված մթնոլորտը չի հանդարտվում ու այդպիսի միտում, կարծես, չի նշմարվում: Մի կողմը պաշտպանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արթուր Գեւորգյանին, մյուս՝ դժգոհ կողմը, դեմ է, որ նա շարունակի ղեկավարել ու հիմնել է այլընտրանքային՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա: Զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ գոնե այս պահի

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Հայկ Կոնջորյանը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ

Արա Կետիկյան. «Այս ընթացքում եղել է 11 համագումար, բայց երբեք երկու թեկնածուով չենք գնացել համագումարի». «Ա1+»

Երկրապահ կամավորական միության վարչության նիստը կանցկացվի հոկտեմբերի առաջին կեսին: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանի խոսքով ԵԿՄ կառավարման երեք տարբերակ է քննարկվում: «Երկրապահի ներսում մեկ թեկնածու կա. Արամ Զավենի Սարգսյանն է: Արամ Սարգսյանը կողմ չի եղել, որպեսզի մենք՝ այսօրվա երկրապահով, այսինքն ՝

Նորքի զինված խմբի եւս մեկ անդամ կալանքից ազատ կարձակվի

Այս գործով կալանքի տակ է մնում «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող «Տրանս Սիստեմ» ընկերությունը, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել է 33 միլիոն դրամ

«Տրանս Սիստեմ» ՍՊ ընկերությունում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  28.09.2018 թվականի դրությամբ, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ընկերությունը ՀՀ Քննչական  կոմիտեի  դեպոզիտարիատի  հաշվեհամարին փոխանցել է 33.000.000 ՀՀ դրամ:

Այսօր՝ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Չինաստան Շախմատի ՀՕ

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր հինգերորդ տուրի օրն է, որում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված թիմերը հանդիպում են միմյանց հետ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը չափում է Ադրբեջանի, կանանց ընտրանին՝ Չինաստանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031