Օրվա լրահոսը
Դեսպանը խորհուրդ տվեց վերհիշել Ազնավուրի երգերը
Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները դեսպան Ժոնաթան Լաքոթից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է Շարլ Ազնավուրի այցը եւս լինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում: «Ինչ խոսք, կլինեն անակնկալներ… Կարծում եմ հայկական իշխանությունները այդ թեմայով շփման մեջ են Շարլ Ազնավուրի հետ: Իսկ մինչ այդ, խորհուրդ եմ տալիս վերհիշել Ազնավուրի երգերը»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սեւանի ափամերձ տարածքներում 4000-4500 ապօրինի շենք-շինություն կա
Դրանց քանդման համար անհրաժեշտ գումարները բավական մեծ են
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցում էր տրված, որ Հանրայինը պիտի լինի առաջինը». Ստեփան Զաքարյան
Ըստ Ստեփան Զաքարյանի՝ այսօր էլ կա Հանրայինի վարկանիշի խնդիր:
ՃՈ-ն ու քաղաքապետարանը գործը մեկը մյուսի վրա են գցում
Իսկ մինչ այդ քաղաքացիները կյանքը վտանգելով են փողոցն անցնում Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան, բայց ժամանակավոր պաշտոնյաները հետհեղափոխական շրջանում, կարելի է ասել, անգործության են մատնվել: Նրանք որեւէ որոշում կամ քայլ չեն նախաձեռնում խնդիրների անգամ հրատապ լուծան դեպքում: Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկը քաղաքացիների կյանքի համար վտանգավոր է. հետիոտներն ամեն անգամ այս փողոցն անցնելիս վթարային իրավիճակում
Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ)
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Տեսանյութից երևում է, որ զրույցը տեղի է ունեցել ղեկավարների համատեղ լուսանկարվելուց հետո: Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Սեւանցիները ծանր ձմեռ են ունենալու. Թեժ բանավեճ խորհրդարանում
«Ձեր`այս տարվա մոտեցումներից, մեր երկրից 400-500 միլիոն դրամ գումար դուրս գնաց հարեւան երկրներ»
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ողջունում ենք Երեւանում երկրորդ «Քարֆուրի» բացումը»
Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտից հետաքրքրվեց` կա՞ն ուղղություններ, ոլորտներ, որտեղ Հայաստանն ու Ֆրանսիան ավելի ինտենսիվ եւ ամուր կարող էին համագործակցել, սակայն ինչ-ինչ պատճառներով, դա չի կայացել: «Կարծում եմ` բոլոր ոլորտներում կա մեծ ներուժ: Մենք ուժեղ ներկայություն ունենք հատկապես կրթական ոլորտում եւ պատրաստվում ենք անել ավելին հենց այդ ոլորտում»,-ասաց դեսպանըª վկայակոչելով հատկապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանը,
«Թամամյան Հովիկն է խոշտանգել մեր եղբորը ու բոլոր ապացույցները ծածկելու համար լուսամուտից գցել դուրս, որ աղմուկ չբարձրանա». Լևոն Գուլյանի քույր
Ըստ փաստաբանի՝ 2007-ին ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո մահացած Լևոն Գուլյանի գործը պետք է վերաբացվի:
Վերաքննիչ դատարանի դատավորը ստիպված էր ներկայացուցչի դեր ստանձնել
Ռիմա Ոսկանյանն ասաց, որ գումար չունի, եւ քաշքշուկների պատճառով կորցրել է ամեն բան: Նա չունի անգամ իր շահերը դատարանում ներկայացնող մեկը: Նրա բանավոր ներկայացրած բողոքի եւ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի մեջ էական տարբերություն կար: Քաղաքացին, եւ չեմ թաքցնի նրա նման շատ քաղաքացիներ, ովքեր հնարավորություն չունեն իրենց ներկայացուցիչները ունենալ դատարաններում, դատավորի հարցին դժվարանում էր պատասխանել. նա
Ժոնաթան Լաքոտ. «Երեւանը մեկ շաբաթով կլինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը»
Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որի շրջանակում հոկտեմբերի 7-12-ը օպերայի հրապարակում կգործի Ֆրանկոֆոնիայի ավանը, եւ այդ ավանում, շուրջ 20 տաղավարների կողքին կտեղադրվի Ֆրանսիայի տաղավարը: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը նշեց, որ տաղավարը կհամատեղի տնտեսական, մեդիա, տեխնոլոգիական, մշակութային եւ կրթական միջոցառումներ: Պարոն Լաքոտը մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել
«Ոտքս խերով» էր՝ Հայաստանում հեղափոխություն եղավ»
Փաստում է երիտասարդ արվեստագետը «Լինել արվեստում, ապրել արվեստով». այս կարգախոսով է ապրում ու ստեղծագործում երիտասարդ նկարիչ Վարդան Տեպիկյանը, որը ճանաչված գեղանկարիչ Լյովա Տեպիկյանի որդին է: Ի տարբերություն հոր բարձրարվեստ բնապատկերների, Վարդանի աշխատանքներում մարդն է: Այցելելով նրա արվեստանոց, ականատեսը եղանք «մարդկային» շարքերին՝ տարբեր խորագրերով՝ «Մարդ», «Համբույր», «Բալետի պարուհիներ», «Աֆրիկացիներ» եւ այլն: Ի դեպ, արվեստագետի գործերը միանշանակ
Ադրբեջանում արդեն գործում է «Вертолеты России» ընկերության սպասարկման կենտրոնը. razm.info
Սեպտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում արդեն գործում է Вертолеты России հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերության համատեղ ստեղծած ռուսական ռազմական ուղղաթիռների սպասարկման կենտրոնը։ Այս մասին Բաքվի ADEX-2018 ցուցահանդեսին հայտնել է ռուսաստանյան ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նա նաև հայտնել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը, ինչպես
Սասուն Միքայելյանի որդին ինքնաառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում
Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվել է Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում: Նա արդեն չորս տարի հանդիսանում է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար:
Վրաերթ Բյուրեղավանի գերեզմանատան ճանապարհին. 76-ամյա տղամարդ է մահացել
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 21.45-ին, տղամարդը՝ 1942 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում. գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Մենք մնացել ենք նույն մոդելի մեջ, երբ կա գերիշխող քաղաքական ուժ». Լարիսա Ալավերդյան. «Ա1+»
«Այս իշխանությանը լավ հակակշիռ է պետք՝ հանձին ընդդիմության, հակառակ դեպքում մենք կմնանք հերոսի, փրկչի հույսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Մենք մնացել ենք նույն մոդելի մեջ, երբ կա գերիշխող քաղաքական ուժ: Բացարձակ չկա հակակշիռ, և եթե չկա այն, մենք ունենալու ենք բոլոր թերություններով իշխանություն: Մենք կհամարենք,
Համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող
Խորհրդարանական ընտրություններն այլ դիտանկյունից
Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Մինչ վեճը գնում է «թույլ տա՞լ արագ արտահերթ ընտրություններ, թե՞ թույլ չտալ» տրամաբանության մեջ, մենք առաջարկում ենք խնդրին նայել այլ տեսանկյունից։ Առաջարկում ենք՝ դուրս գալ փաստարկների և
Ինչու Վիկտոր Հյուգոն ընտրեց վատահամբավ կուրտիզանուհուն
1802թ. ձմռանը լույս աշխարհ եկավ մի երեխա, ու մանկաբարձները կանխատեսեցին, որ նա հազիվ թե մի քանի ժամ ապրի: Այդ երեխայի գլուխն անհամեմատ մեծ էր մարմնի համեմատությամբ: Ասում են, որ նա ծնվել է ոչ թե մանկական ճիչով, այլ հազիվ լսելի ծղրտոցով: kulturologia.ru-ն այսպես է պատմում ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, գրող Վիկտոր Հյուգոյի ծննդի մասին` հղում անելով պատմական
Ավտոմեքենան սահել է ձորակը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Գ. Թ., ծնված 1965 թ.) և «Opel
Վիրտուալ հարթակից՝ իրական կյանք. գյուղնախարարը հյուրընկալել էր «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել հանդիպում «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամների հետ: Խումբը ստեղծվել է ֆերմեր Հայկ Մելքոնյանի կողմից, հարթակում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերի շուրջ, խմբի անդամները ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները և փորձը: Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ հետևում է նրանց գործունեությանը
«Ինչ տարբերություն դիպլոմատ, թե կապույտ պասպորտ. հանցանքի դեպքում ոչ մի բան քեզ չի տալիս էդ». Շմայս
ԱԺ նախկին պատգամավորը՝ իրեն դիվանագիտական անձնագրից զրկելու որոշման մասին
«Մենք, մեր թիմը»տասնամյակներ շարունակ շրջանառվող այս արտահայտությունները ժողովուրդն ամեն առիթով նողկանքով մերժել է. «Ազգ»
«Ես հպարտ եմ մեր թիմով»,- ասաց Հայկ Մարությանըՙ ի պատասխան Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առիթով հնչած շնորհավորանքների: Եվ այսպես. կրկին ժողովուրդը բաժանվեց յուրայինների եւ ոչ-յուրայինների: «մենք, մեր թիմը» տասնամյակներ շարունակ շրջանառվող այս արտահայտությունները ժողովուրդն ամեն առիթով նողկանքով մերժել է, որովհետեւ այս բաժանմամբ օտարված է եղել իշխանություններից, իր սեփական երկրում, ամեն իրավունքից զրկված, մտել է
Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից
Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի գործունեության հիմնական ուղղություններն են բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զորամասեր եւ մարտական դիրքեր այցերը եւ շփումները զինվորների հետ, ուշագրավ նախագիծ էր կյանքի կոչել. «Ազգ-բանակ 2017-2018» ծրագրի շրջանակներում հ/կ-ի
Երթևեկության փոփոխություններ՝ Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում
Հարգելի համաքաղաքացիներ, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները:
Հայաստանի ներքաղաքական իրողությունների ներկան գործնականում զբաղեցված է լիուլի, այն զբաղեցրել է թավշյա հեղափոխության թիմը. «Ժամանակ»
Հայաստանը կանգնած է քաղաքական համակարգի ձևավորման շեմին, այդ խնդրի առաջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն, և հայաստանյան զարգացումները մտնեն արդեն գերազանցապես ինստիտուցիոնալ դաշտ: Ու թեև թվում է, որ ինչքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ է խորհրդարանում հայտնվելու մյուս ուժերի շանսը, այդուհանդերձ, կա մի նրբություն: Խորհրդարանում չհայտնվելը այդ ուժերի համար
Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին 25 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան այս ընտրություններին. «Ազգ»
Ամենահետաքրքրական արձագանքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին տվեց Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնեմՙ սա այն կուսակցությունն է, որի խոսնակ Շարմազանովը (համատեղությամբ՝ ԱԺ փոխնախագահ) մեզ համար հին, իրենց համար՝ բարի ժամանակներում հայտարարում էր, թե բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից են տալիս, որտեղ կուսակցության գրասենյակն է: Նույն Շարմազանովը վերջին ընտրություններից հետո ասել է՝ «Երեւանցիների կեսից ավելին, փաստորեն, չի վստահում Փաշինյան Նիկոլին»: Նկատի
«Ռոբերտ Քոչարյանը կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ազատամարտիկ, «Աշոտ Երկաթ» խմբի հրամանատար Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների, այդ թվում՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում


















































