Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը ՖԿՀՊԻ-ում դասախոսների հետ խոսեց մարզական տերմինաբանությամբ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը ներկա գտնվելուց հետո շրջեց ինստիտուտի տարածքում, հետեւեց դասապրոցեսին, թանգարանում ծանոթացավ մարզական միակ բուհի պատմությանը: Վերջում նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմին: Ռեկտոր Վահրամ Առաքելյանը նախարարին ծանոթացրեց ինստիտուտում իրականացվող դասավանդման եւ գիտական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, ներկայացրեց խորհրդի անդամներին՝ նշելով, որ վերջին տարիներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է կատարած հետազոտությունների մանրամասները և զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների արդյունքները, որոնք առնչվում են բանակային կյանքին՝ սկսած զորամասային առօրյայից մինչև մարտական հերթապահություն։ «Դիտակետ»-ի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են նաև զորացրված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հետազոտության

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահին

Սեպտեմբերի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին: Հանդիպման ընթաքում կողմերը քննարկեցին սահմանադրական իրավունքի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում տիկին Զիեմելեն նշեց, որ ջերմ հիշողություններ ունի տարիներ առաջ Հայաստան կատարած իր մասնավոր այցերից և պատրաստակամություն հայտնեց համագործակցություն ծավալելու ՀՀ Սահմանադրական դատարանի հետ: Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահը

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Ալֆորվիլ քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ալֆորվիլի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ՝ ընդգծելով, որ ակնկալում է փոխգործակցության դրական դինամիկայի ապահովում նաեւ ապագայում, ինչի

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի

Հերոսացած զինվոր Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել հայրենի գյուղում

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ  Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր Արևիկ համայնքում ներկա է գտնվել 2016 թվականի սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը: Սևակ Խաչատրյանը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար

Ուլրիխ Շյոլեր. «Աջակցում ենք տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը»

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Անդրիաս Ղուկասյանը հրապարակել է քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները

«Այսօր ստացա ՀՔԾ նամակը՝ Սարի թաղում 2016 թ հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու հետ կապված քրեական գործը կասեցնելու մասին։ Պատճառը մեղադրյալների բացակայությունն է։ Այդ պատճառով հրապարակում եմ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները, որոնք այդ օրը բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ», ֆեյսբուքյան էջում գրում է Անդրիաս Ղուկասյանը:

Քննչական կոմիտեն պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր հրապարակեցինք արդեն երկրորդ նյութը (https://yerevan.today/…/i-gitutyun-qnnchakan-marminneri-ope…), որից պարզ է դառնում, որ Yerevan.today-ում կատարված խուզարկության հիմք դարձած խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ: Մենք համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ բացահայտեցինք, թե ինչպես դեռ երկու տարի առաջ Google-ին ահազանգել են նյութերի ժամկետների ցուցադրման խախտումների խնդրի մասին,

«Եկել է լուրջ քաղաքական երկխոսության և արդյունավետ աշխատանքի պահը». ՀՀԿ-ն շնորհավորեց Երևանի նորընտիր քաղաքապետին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը»

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը: «Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են», ֆեյսբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «Կառավարությունն ուզում է, որ բուհերը վերածվեն նաեւ հետազոտական գիտական կենտրոնների

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ներկա եղան «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը: Տարածաշրջանում գիտահետազոտական այս միակ ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում մասնագիտական

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական շուկաների միջեւ. Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Բուխարեստում

Սեպտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես

Մինչ այս պահը չի ներկայացվել նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ որևէ դիմում. ԿԸՀ

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում: Չնայած դիումը ներկայացվել է ոչ իրավասու անձի կողմից, թիվ 3 տարածքային

Հայաստանյան հասարակությունը ոչ այնքան ամբողջական է ծանոթ Ադրբեջանում հայատյացության մակարդակին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցում ներկայացվելու է փաստահավաք գործունեության արդյունքները՝ Ադրբեջանում առկա հայատյացության վերաբերյալ: «Փաստահավաք գործունեությունը մենք սկսել ենք ապրիլյան պատերազմի առիթով: Հիմա, ըստ էության, ավարտում ենք աշխատանքը՝ ներկայացնելով դրա արդյունքները: Մենք

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4

ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ Բաթումում կայացել են միջոցառումներ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը «Ինտուրիստ» հյուրանոցում կազմակերպեց ընդունելություն, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը, Գերագույն Խորհրդի փոխնախագահը, ԱԻՀ առողջապահության նախարարը, Բաթումի քաղաքային խորհուրդի նախագահը, Բաթումի քաղաքապետի տեղակալները, ԱԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականներ, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների, Հայ Առաքելական եկեղեցու, աջարահայ համայնքի շուրջ 130 ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և ռիսկերի չեզոքացմանն առնչվող հարցեր։

Դատարանը վճռեց Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին 2 տարով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից

Միաժամանակ դատարանը վճռեց ամբաստանյալներին ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր

Դրանցից 21-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 12-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ երկու դեպքում ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 7-ը՝ ընտրողներին կաշառք տալուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերին:

Հայտնաբերվել է 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից

Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետեւանքով տուժածն ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է թթվածնի բալոնի տեխնիկական անհամապատասխանությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի թթվածնի կայանը շահագործվում է 2012 թվականից: Այս տարի ևս անցել է ամենամյա պարտադիր փորձաքննությունը և ներկա պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքը:

Կարեն Անդրեասյան. «Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության»

Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:

«Բրոդվեյի հիթերից» մինչեւ փակ աչքերով ներկայացումներ՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը: Ինչպես սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսում նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է HIGH FEST is your PASS to the theatre world՝ «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: Նա նշեց, որ մեկնարկը կտրվի լեհական, բրազիլական, հայկական եւ վրացական համատեղ

Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) համանախագահ ընտրվեց Էմին Երիցյանը

Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը: CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա

Դադարեցվելու է որոշ շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-Ն տեղեկացնում է,  որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի  26-ին  ժամը 10:00-ից  մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու  է  Ավան  վարչական շրջանի Ավան 7-րդ փողոցի 142/1-ից  184 և Ավան  7-րդ փողոցի  5-րդ  նրբանցքի 1-ից  25  հասցեների առանձնատների, իսկ ժամը 9:30-ից  մինչև 16:00-ն  Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տ. Մեծի,  Խորենացու  3-րդ փակուղու, Գլինկայի,

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների

«Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Բրեստում տեղադրված հայ հերոս զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել: Էդուարդ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031