Օրվա լրահոսը

«Մտահոգ եմ, որ որոշ շրջանակներ իշխող ուժը, հեղափոխական ուժը փորձում են տանել այդ ուղղությամբ». Րաֆֆի Հովհաննիսյան

Հարցին՝ դուք միակուսակցականացման գնալու վտանգ տեսնո՞ւմ եք Հայաստանում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մտահոգ եմ, որ որոշ շրջանակներ իշխող ուժը, հեղափոխական ուժը փորձում են տանել այդ ուղղությամբ: Չեմ ուզում, որ դա լինի այս հրաշալի վերելքի վախճանի սկիզբը, ուզում եմ, որ դա տարբերվի նախորդից»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մարդ է մահացել

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն

«Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար վերջինն են, որ կլինի իմ մասնակցությունը». Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է «Ժառանգության» տեղին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի գլխավորությամբ ուզենա շարունակել պայքարը համաժողովրդական ձեւաչափով՝ չնեղացնելով այդ պայքարը կուսակցական հարթության մեջ, իրենք կդիտարկեն կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումների ձեւաչափը, որի կողմնակիցն են եղել միշտ: Իսկ եթե այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականանա, ուրեմն որպես բարեկամ, որպես ավագ գործընկեր, կդառնան ընդդիմադիր:

Ավտոմեքենան, գլխիվայր շրջվելով, հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Հ. Ղ., ծնված 1973 թ.) և «Dodge Charger» մակնիշի

«27 տարի ընկնող աստղերի, քաղաքական դիակների, դավաճանների մասին են խոսում ոմանք՝ նաեւ ինձ ուղղելով այս կամ այն պիտակ». Րաֆֆի Հովհաննիսյան

Հարցին՝ շատերը չէին ակնկալում, որ Երեւանում «Ժառանգությունը» կստանա այդքան քիչ ձայներ, ո՞րն է պատճառը՝ պատասխանեց. «Մենք մասնակցում էինք ոչ թե որեւէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ նաեւ մեր առաջարկը, մեր ծրագիրը թողնելու համար եւ դա հաջողվեց մեզ: Մենք պատրանքներ չունեինք մասնակցելու»: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր խղճի մտոք քվեարկել են իրենց օգտին, նաեւ «Ժառանգության» այն համակիրներին, որոնք այս իրավիճակում քվեարկեցին այլ ուժի օգտին:

Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 18-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցումը պաշտպանին ուղարկել է սեպտեմբերի 19-ին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. սեպտեմբերի 18-ին նշանակված դատական նիստում քննելու էր ոստիկանների դեմ սուտ

Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ

«Սերունդ՝ անսահման հնարավորություններով» նախաձեռնության նպատակն է մինչև 2030թ. յուրաքանչյուր երիտասարդի նախապատրաստել աշխատաշուկա մուտք գործելուն ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25-ը սեպտեմբերի, 2018 թվական: Աշխարհի առաջնորդները նոր նախաձեռնություն են մեկնարկում, որպեսզի մինչև 2030թ. յուրաքանչյուր երիտասարդի համար հնարավորություն ստեղծեն որակյալ կրթություն ստանալ, վերապատրաստում անցնել կամ աշխատանք ունենալ: Նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել երեկ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում: «Սերունդ՝

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել»

Հուլիսի 24-ին հայ–թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու: Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ–թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից

Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է

Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։ Արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի

Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ հաղորդում իրավապահ և պետական մարմիններին. ՀԲՃ

Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սևան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով օգտագործելու համար։ Այն ժամանակ մենք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը

Եղիշե Պետրոսյան. «Ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության եւ նրա նկատմամբ համայն ժողովրդի անմնացորդ սիրո միֆը». «Ժողովուրդ»

Իհարկե, ինձ համար ավելի գերադասելի կլիներ, եթե այդ ջախջախիչ մեծամասնության մասը կազմեին բոլորին քաջ հայտնի, տարիներ շարունակ պայքարի կիզակետում պայքարող ուժերը եւս։ Բայց, ինչ արած, սա է ժողովրդի կամքը։

Լեւոն Երանոսյանը մի քանի անգամ է արդեն հարցաքննվել

ՀՔԾ-ից դեռ չեն հայտնում՝ ինչ գործի շրջանակում է Լեւոն Երանոսյանը հարցաքննվել

Նախկին հայտնի կատակերգուն Երևանի քաղաքապետ. միջազգային մամուլի անդրադարձը

Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններում քաղաքապետ է ընտրվել հեռուստատեսային հայտնի երգիծաբանը. նախկինում ընդդիմություն, այժմ իշխող ուժը լիակատար հաղթանակ է տարել ավագանու ընտրություններում, գրում է Reuters-ը: «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 81.05 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ նրա թեկնածու Հայկ Մարությանը, որ մարմնավորել է ամենատարբեր դերեր՝ տանջահար հորից մինչև խանութպան, դառնում է քաղաքապետ:

Այն ժամանակ ընտրություններում արձանագրված համանման ցածր մասնակցությունը պայմանավորված էր նրանով, որ դրան մասնակցում էին ընդամենը երեք քաղաքական ուժ. «Հայոց աշխարհ»

Այն, որ 848 հազար ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցեց 370 հազար ընտրող կամ մոտ 43 տոկոսը. սա որոշակի եզրահանգման տեղիք տվող հատկանշական ցուցանիշն է: Նախ՝ 487 հազար մարդ (կամ ընտրողների 57 տոկոսը) չմասնակցեց ընտրություններին, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ. 1.Չեն ցանկացել քաղաքապետ տեսնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուին։ 2.Բացարձակապես միեւնույն է, թե ո՞վ կլինի քաղաքապետ։

Ռոբերտ Քոչարյանը վարչապետից պահանջում է միայն ներողություն խնդրել

Մենք համարում ենք, որ վարչապետը թույլ է տվել անմեղության կանխավարկածի շատ կոպիտ խախտում ու շատ լուրջ զրպարտություն:

Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ. «Հրապարակ»

Շատ կարեւոր էր, որ անցողիկ շեմը հաղթահարեին որքան հնարավոր է շատ կուսակցություններ։ Եվ անցնողներից որեւէ մեկը շատ մեծ կտրվածքով առաջ չանցներ։ Սա էլ է դեմոկրատիայի եւ քաղաքական համակարգի կայացածության մասին վկայող ցուցանիշ։ Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ։ Եվ նման երկրում խորհրդարանական

Քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության. «Փաստ»

ԱՄՆ–ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ում ներկայացված ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու խնդրի շուրջ: Փաշինյանի կողմից այս հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքների տրամաբանության մեջ: Անտրամաբանական կլիներ, որ 80 տոկոս ձայն ստանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ չլինեին այս հարցին: Ավագանու

Վարչապետը բախվեց ոչ կոմպետենտ մարդուն կարևոր պաշտոնի նշանակելու բացահայտ դրսևորման հետ. «Իրատես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Արարատի մարզ կատարած այցը երիցս ապացուցեց՝ նոր կառավարիչներն իրենց գործից գլուխ չեն հանում: Փաշինյանի հարցը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին` մարզում քանի՞ կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց և կայան կա, այդպես էլ անպատասխան մնաց. մարզպետը, պարզվեց, հողատարածքների չափման միավորների մասին աղոտ պատկերացում ունի: Միջադեպը վարչապետին զայրացրեց գուցե ոչ այն բանի համար, որ

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է խոցել ցանկացած օդային միջոց, որը կմոտենա առաջնագծին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է առաջնագծում իրավիճակը սրելու մեջ և սպառնում համարժեք պատասխան տալ դրան: Ասվածի ապացույցը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Արցախի տարածքում անցկացվող ուսումնական թռիչքներն են: «Հայաստանի ցանկացած օդային միջոց, որը կփորձի մոտենալ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների առաջնային դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր բոլոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության

«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել նոր իրավիճակում իր դերի ու տեղի, իր նշաձողի մասով և գործել է, ըստ էության, հին նշաձողի տրամաբանությամբ. «Ժամանակ»

«Բարգավաճ Հայաստանը» արձանագրել է ուղղակի մեծ անկում: Եվ սա վերագրել միայն այն հանգամանքին, որ թավշյա հեղափոխություն էր, և Նիկոլ Փաշինյանն էլ բաժանել էր դաշտը սևի ու սպիտակի, կլինի պարզապես իրողությունները շրջանցելու փորձ:

Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է. նրա պես մարդիկ, որպես կանոն, դժվար թե չհամաձայնեցված ու անզգույշ արտահայտություններ անեն. «168 ժամ»

ԵԱՏՄ տարածքում դոլարից հրաժարվելու և անգամ փոխադարձ առևտրում միասնական արժույթի անցնելու թեմայի մասին խոսք չկա։ Ինչը նշանակում է, որ նման հարց այս պահին օրակարգում չկա։ Համենայն դեպս, սա է ԿԲ-ի մեսիջը։

Հարցը կը վերաբերի ընդհանրապէ՛ս ՀՅԴ հայաստանեան գործունէութեան ուղղութիւնները վերարժեւորելուն. «Ասպարեզ»

Դաշնակցական ականաւոր ու վաստակաշատ անդամ, ՀՅԴ Բիւրոյի նախկին գործիչ Կարօ Արմէնեան, իր Դիմատետրի էջին վրայ ակնարկի մը մէջ արձանագրած է հետեւեալ տողը. «Դաշնակցութիւնը, թէեւ թոյլ արդիւնքներով, դուրս կու գայ այս ընտրութիւններէն իր նոր անելիքի եզրերը ձեւաւորելու հսկայ պարտականութեամբ»: Հսկայական պարտականութիւն, որ կ՛ենթադրէ նաեւ հսկայական աշխատանքի յանձնառութիւն. բան մը, որմէ չի կրնար խուսափիլ Դաշնակցութիւնը՝ իր ամբողջ

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի դեմ դուրս եկած Հովհաննես Խորիկյանին վերականգնեցին իր պաշտոնում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի որոշմամբ Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը վերականգնվեց իր պաշտոնում: Հիշեցնենք, որ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին բուհից հեռացրել էր Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը: Բուհի այս երկու աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում էին նախկին ռեկտորի ապօրինությունների մասին՝ նշելով, որ վերջինս կործանման

Արման Թաթոյանը ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության

«Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները». ՀՀ ԱԺ փոխնախագահ

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Մեր բանակը լուրջ պատրաստվում է, կարող ենք լուրջ հարված հասցնել թշնամուն». «Ժողովուրդ»

Հիմա ավելի դժվար կլինի, եւ եթե մենք իրար խփենք, մենք կունենանք մարդկային կորուստներ, սակայն թշնամին կոչնչացվի։

ԱԺ-ն ինչպես կլուծարվի, հանգի՞ստ, առանց ցնցումների՞, առանց նյարդերի լարվածությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անիմաստ դիմադրություն ցույց տալով. «Հայկական ժամանակ»

«Երեւան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություններ, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այո, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ այսպես ասած քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը։ Եվ ընդհանրապես կարծում

«Դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում իրականացնում են. «Հայոց աշխարհ»

Թավշյա իշխանափոխության հասած պոպուլիստները հաղթեցին իրենք իրենց: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Այս անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու նրան ծափահարողները, տարիներ շարունակ հենց նախորդ իշխանություններին, ՀՀԿ-ին մեղադրում էին քաղաքական մենաշնորհ հաստատելու մեջ: Հիմա իրենք, Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերի ոգով, թե կուզեք՝ «դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031