Օրվա լրահոսը

Հայկական թատրոնի շենքը կառուցում է Վրաստանի նախկին վարչապետը

Հաճախ է արծարծվում այն միտքը, թե Սփյուռքում մշակույթը պետք է սնվի հայրենիքից: Բայց ունենք ընդամենը մեկ փաստ թատերարվեստում, երբ Հայաստանն է սնվել Սփյուռքից, այս դեպքում՝ Վրաստանից: 96 տարի առաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բացումը ըստ էության իրականացրեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական պետական թատրոնը՝ Իսահակ Ալիխանյանի ռեժիսուրայով եւ գլխավոր դերակատարմամբ, ներկայացնելով Սունդուկյանի

Կոնրադ Զաշտովտ. «Գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանությունների, նրանց նախաձեռնած քաղաքականության դեմ». «168 ժամ»

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն արտահերթ քննարկվելու են ԵԽ ԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում», այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «168 ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը պարզաբանեց, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հանձնաժողովում գաղտնալսման փաստի, դրա բովանդակության և դրան հաջորդած իրադարձությունների քննարկումը։ Նա նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանում դեռ

Շարմազանովը հորդորում է Ալեն Սիմոնյանին, որ ցուցմունք տա

Եթե կալանքի հիմքեր կան, թող կալանավորեն: Եթե այդ ամենն աներ Գորիկ Հակոբյանն ու Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը երեկ էս Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ է փոխվել, ընկե՛ր, վերանանք անձերից, ես ոչ Արթուրի հետ Վանեցյան խնդիր ունեմ, ոչ Սասունի հետ Խաչատրյան խնդիր ունեմ, ոչ Փաշինյանի հետ, որեւիցե մեկի հետ էս երկրում խնդիր չունեմ»:

Տեսանյութի տողատակերում կասկածելի շատ են ռուսաբանությունները, այնքան շատ, որ նույնիսկ անգրագետ մարդը կենթադրի, որ դա արել են ռուսները. «Հրապարակ»

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները դարձել են փորձաքար հայ-ռուսական հարաբերությունների համար։ Մոսկվան ակնհայտորեն իր նեգատիվ վերաբերմունքն է արտահայտում այդ զարգացումների նկատմամբ։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հասկացնում է, որ պաշտոնաթող նախագահի հետ խնդիրն ուղղակի նշանակում է խնդիր անձամբ Պուտինի հետ։ Մյուս կողմից՝ Հայաստանում չի հանդարտվել հեղափոխական էյֆորիան, որը սպառնում է

Հարուցվել է քրգործ՝ ՀՅԴ-ականի գլխավորած հիվանդանոցում հայտնաբերված չարաշահումների փաստով

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հանձնարարությամբ աուդիտ էր իրականացվել «Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում, որի տնօրենը ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանն է։ Աուդիտի հաշվետվությունը, որտեղ եղել են ենթադրյալ տարաբնույթ չարաշահումներ պարունակող տվյալներ, մարզպետն ուղարկել էր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ

 Ձայնագրությունն ընդամենը ապացուցում էր, որ նոր իշխանությունները ստել են՝ պնդելով, թե իրենք չեն պատվիրել ՀՔԾ-ի կողմից իրականացվող դատական հետապնդումները. «Հայոց աշխարհ»

Ի վերջո, մինչ օրս ոչ ոք չգիտի, թե ո՞վ է հրապարակել ձայնագրությունը եւ ի՞նչ նպատակով։ Միգուցե մեր արտաքին թշնամինե՞րն են որսացել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցությունը եւ անմիջապես հրապարակ են նետել երկրում ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու եւ սեփական ագրեսիայի դուռը բացելու համար։ Նման պայմաններում տարրական համարժեքություն ունեցող պետական գործիչը նախ պարտավոր էր պարզել տեղեկատվության հրապարակման աղբյուրն

«Հովերը» հոգեւոր խմբերգային երաժշտության փառատոնից պլատինե մեդալ է բերել

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) ռուսաստանյան հյուրախաղերից տպավորված է վերադարձել, նաեւ Չելյաբինսկի քաղաքապետի հանձնած պլատինե մեդալով ու դիպլոմով, որը շնորհեց Խմբերգային ասամբլեայի անունից: Սեպտեմբերի 5-10-ը անցկացված համերգային շրջագայության ընթացքում «Հովերը» Կիշտիմ, Սատկա եւ Չելյաբինսկ քաղաքներում ունեցել է 3 համերգ: «Հովերը» մասնակցել է հոգեւոր խմբերգային երաժշտության միջազգային փառատոնի: «Առավոտը» «Հովերի» հիմնադիր

Բաբլոյանը՝ Քոչարյանի գնահատականի մասին, որ երկրում նոր բռնապետ կա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ նոր բռնապետ է ՀՀ-ում հայտնվել: Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այդ առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ հանդիպումը վարչապետի, ՄԻՊ-ի, նախագահի հետ հետեւում եք, բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում եւ վարչապետի հանդիպումից հետո հիմնական շեշտը, որ ես դնում եմ, միշտ պնդում եմ, որ մենք անցած տարիների ընթացքում ունենք

Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է Պաշտպանի աշխատակազմին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի

«Գաղտնալսումը պլանավորվել է երկրորդ նախագահի կողմից». Ալեն Սիմոնյան

«Թող որեւիցե մեկը փորձի ՀՀ քաղաքացիների դեմ…մի անգամ կրակեցին ժողովրդի վրա, թող որեւիցե մեկն ասի, որ դա տեղին էր, ասի, որ ինքը կապ չունի ու պետք է ներողություն խնդրեն, էդ ինձնի՛ց պետք է ներողություն խնդրեն, որ մենք փողոցում ականատես ենք եղել մարդկանց ծեծուջարդին, թիկնապահներին զենք բաժանելուն ու մեր ոստիկանների վրա կրակելուն: Թող իրենք մեզնի՛ց ներողություն խնդրեն, որ իրենք 2008-ին Սերժ Սարգսյանին արյունով դարձրեցին ՀՀ նախագահ եւ հետո տեսանք, թե ինչ եղավ»:

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին անդամը պարզաբանում է ՀՔԾ պետի հայտարարությունը. «Հայկական ժամանակ»

Գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց։ Նա մասնավորապես հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 8-ը նախկին պաշտոնյաները, օլիգարխները զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար։ ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 13-ի

«Փորձում են ազդել մեր ներվերի վրա, փորձում են մեզ հունից հանել». Ալեն Սիմոնյանը՝ գաղտնալսումների եւ ՀՀԿ-ի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Արփինե Հովհաննիսյանը երեկ չսպասելով փաստաթղթին, ասել է, որ դա իրականությանը համապատասխանող ձայնագրություն է, արդեն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման բան կա, ես ակամայից հիշեցի այն օրինակը, երբ Զարուհի Հովհաննիսյանը քննադատությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի հանդեպ ու ինչ հոխորտանքներ հնչեցին Զարուհի Փոստանջյանի նկատմամբ: Ակամայից դա հիշեցի»:

Լիլիթ Մակունց. «Հակահեղափոխություն, իհարկե, չի լինելու։ Սա իմ անձնական կարծիքն է». «Ժողովուրդ»

Գուցե շատերին հայտնի չէ, ասեմ, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից եմ, եղել եմ դրա ստեղծման հիմքերում։

«Յոթ շրջանների վերադարձ», ամերիկյան բիոլաբորատորիաներ, «Ռուսական երկաթուղիներ»

Փաշինյան-Պուտին հանդիպման ամփոփման ուշագրավ կողմերը

Հայաստանը պետք է կարողանա բացատրել Արևմուտքին, որ մենք չենք կարող անտեսել Հալեպի մեր տասնյակ հազար հայրենակիցներին. «Ժամանակ»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել է, որ Հալեպ կմեկնեն հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովող անձնակազմ: Այս որոշումը Հայաստանում մեծ ուշադրության չի արժանացել միայն այն պատճառով, որ բավական թեժացել է ներքաղաքական իրավիճակը: Մինչդեռ Սիրիայի առնչությամբ որոշումը ունի իսկապես ահռելի նշանակություն: Պետք է նշել, որ այս թեման ռուսական կողմի հետ օրակարգում հայտնվել

Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է. «Հայկական ժամանակ»

Աբսուրդի գագաթնակետը, անխոս, Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքերն էին երեկ տված հարցազրույցում։ Նա որոշել էր ժողովրդավարության ու պարկեշտության դասեր տալ։ Ասում էր՝ գաղտնալսման սկանդալից հետո «յուրաքանչյուր երկրում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական երկրում նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից»։ Քոչարյանը, բնականաբար, չասաց, թե ինչ պետք է աներ այն մարդը, որի թիկնապահները

Վադիմ Դուբնով. «Ակնհայտ է, որ Երեւանը չի ստանա Հարությունյանին: Ինձ թվում է՝ բավականին ակնհայտ է նաեւ այն, որ Երեւանը Խաչատուրովին էլ չի ստանա». «Հրապարակ»

Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո ՀՀ վարչապետն իր էջում գրեց, թե «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»: Արդյոք իսկապե՞ս փայլուն են, թե՞ սա հայտարարություն էր «ներքին սպառման» համար․ զրուցեցինք «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ: – Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական գործիչների զգալի մասը, այդ թվում՝ Պուտինի մոտ ընկեր Ռոբերտ Քոչարյանը,

Առաջին պլան է գալիս ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալը. «Փաստ»

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլ յացիա»: Սա Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթաշեն համայնքում ավագանու ընտրության քարոզարշավային հանրահավաքի ելույթից մի հատված է: Նշված տողերին նախորդել էին նրա խոսքերն այն մասին, որ Հայկ Մարությանը ճիշտ էր՝ կան

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված զրույց՝ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի

Որևէ խնդիր չկա ԵԽԽՎ-ում մեր հարցերը քննարկելու հետ կապված, թող գան ստուգեն ու տեսնեն՝ ինչ ֆանտաստիկ երկիր ունենք. «Ժամանակ»

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց՝ մտահոգվելու առիթ չկա. «Հայաստանը ԵԽԽՎ անդամ է, եթե մեր կառույցում քննարկվելու է մի հարց, որը բարձրաձայնվել է և խնդրահարույց է՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե մենք ամեն ինչ անում ենք օրենքով, օրենքի տառին համապատասխան։ Շատ լավ, թող քննարկեն, վերջում էլ գան այն կարծիքին, որ Հայաստանը օրինապաշտ

Ռոբերտ Քոչարյան. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել». «Մեդիամաքս»

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ (Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը) – Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ

Հաղորդում հանցագործության մասին. «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները բռնության են ենթարկվել Շատինում. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում: 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Ու չհաշտվելով իր պարտության հետ` տեւական ժամանակ է՝ նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր

Ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին. «Հայկական ժամանակ»

Մեր տեղեկություններով, ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրեւանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին: ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում: Տաթեւ Խաչատրյան Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Անհասկանալի ու նաև վտանգներով լի է ռեյդերի անցկացման ուղիղ հրամանը հանրահավաքից. «Փաստ»

Բնական է, որ իշխանության համար հայտնի ձայնագրությունը մարտահրավեր է թե՛ երկրի անվտանգության առումով, թե՛ ներքաղաքական եղած իրողությունների: Իհարկե, Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նման սկանդալներ են տեղի ունենում: Խնդիրը, սակայն, ոչ թե բուն սկանդալն է, բուն ձայնագրությունը, դրա բովանդակությունը կամ էլ մրցակիցների պոտենցիալ հրճվանքը այդ ձայնագրության հրապարակման առիթով: Խնդիրն այն է, թե ինչպես է համակարգը,

Համաշխարհային սովը շարունակում է տարածվել. ՄԱԿ-ի նոր զեկույց

«Ես միշտ մայրիկիս օգնում եմ կերակուր պատրաստելիս. ես աղն եմ ավելացնում»,- ասում է 4-ամյա Ավետը՝ նշելով, որ ուտել շատ է սիրում: «Մայրիկս միշտ ինձ ասում է, որ մենք շատ քիչ աղի կարիք ունենք, ընդամենը մեկ պտղունց»: Ավետին հանդիպեցինք մանկապարտեզում, ուր գնացել էինք՝ պարզելու՝ ինչ գիտեն երեխաներն աղի մասին: Նա ինձ զարմացրեց. չնայած իր տարիքին՝ նա

Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 9-ից նորից բանտում է

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, քանի որ նրա բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է: Այս մասին նրա ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են Հայկ Կյուրեղյանի ընկերները: Ինքը՝ Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 11-ին գրել է. «Մեկնդմիշտ պատասխան բոլոր՝ «Սերժի ժամանակ բանտում

Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի «խելացի» ապրանքատեսակները. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց իր հայտնի iPhone հեռախոսների 3 նոր մոդելներն ու Apple Watch-ի նոր, առավել կատարելագործված տարբերակը: Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր սերնդի iPhone հեռախոսներն ու իր բրենդային «խելացի» ժամացույցը՝ Apple Watch Series 4-ը: Կալիֆորնիաի Կուպերտինո քաղաքում այսօր կայացած շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվել են Apple-ի 3 նոր սմարթֆոնները՝ iPhones Xs-ը, iPhones Xs MAX-ն ու iPhones Xr-ը: iPhone

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձեւակերպումը տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում. Արփինե Հովհաննիսյան

Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն

Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այցի հստակ օրը դեռ որոշված չէ: «Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը: «Իզվեստիա»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին Պուտինը ծրագրում է մեկնել Ադրբեջան: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոմերսանտին»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930