Օրվա լրահոսը

Քննարկվել են Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվելու

Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը». Yerevan.Today

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: – Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար: Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար – պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այսօր Լեոյի փողոցից 5 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտ եղել են զենքեր, այժմ ստուգվում է զենքերի օրինականությունը, ճշտվում են հանգամանքները: Ավելի վաղ այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ոչ օլիգարխ է,

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն Փաշինյանը պիտի հասկանա՝ ինքը մեծ ներդրում ունեցել է, բայց իրենից առաջ եղել է, իրենից հետո կլինի»

«Ժառանգության» ղեկավարն ասում է՝ հանկարծ Հայաստանում այնպիսի վիճակ չլինի, որ դեֆոլտով մենք ունենանք գերկուսակցականացված վիճակ

Կնոջ հասցեին բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու պատճառով վիճաբանության ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով, դիտավորությամբ հարվածել է քաղաքացիների

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 02:05-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել՝ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի բնակիչների՝ հիվանդանոց

«Հարսանիք թիկունքում» ներկայացման օրերին Գյումրու հյուրանոցներում ու ռեստորաններում ազատ տեղ չի լինում

Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է թատրոնը նպաստում Գյումրիում տուրիզմի զարգացմանը։ Հարցրեցինք, թե օրինակ՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու եկած հյուրերից կա՞ն մարդիկ, որոնք մնում են Գյումրիում։ «Մենք կատակով ասում ենք, որ դարձել ենք տուրիստական ընկերություն, որովհետև ցանկացած շաբաթ-կիրակի օր մենք ունենում ենք 150-200 հանդիսատես

ՀՀ նախագահ. «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել»

Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլեւս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար եւ այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պիտի հույս ունենայի, որ վարչապետը, երբ ելույթ է ունենում որպես վարչապետ, դա աներ ոչ թե կուսակցական հարթակներից»

«Ժառանգության» ղեկավարը՝ Փաշինյանի՝ ռեյդի մասին հանձնարարության եւ գաղտնալսման մասին

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ քննարկել է Ամուլսարի եւ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին

ՀՀ վարչապետի խորհրդական. «Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու»

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը: Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում: Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՀ վարչապետի խորհրդական

«Դե ասեք՝ աջակցո՞ւմ եք Փաշինյանին». պապիկը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին

Հիշում ենք՝ թալանը երբ է սկսվել. այն ժամանակ, երբ «Դաշնակցությունը» մասնակցում էր Արցախյան պատերազմին,-ասում է ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն:

Տպավորություն է, որ Փաշինյանը փորձում է տապալել բանակցությունները. Ալիև

Ադրբեջանական կողմն այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներով ցանկանում է տապալել բանակցային գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը: Նշվում է, որ Բաքվում Գրեմինգերի հետ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ալիևն ընդգծել է,

Պուտին-Փաշինյանը հանդիպումը թույլ է տվել բթացնել սուր խնդիրները, բայց ոչ լուծել. Lenta.ru

Հայաստանում իշխանությունը փոխվել է ուղիղ չորս ամիս առաջ: Մինչ այժմ հասարակական-քաղաքական կյանքը եռում է, կրքերը թեժանում են, և հաշտության նախադրյալներ չեն նկատվում,: Սակայն որոշ դեպքերում իրադարձություններով հարուստ ներքաղաքական օրակարգը փոխում է ուղղությունը, հիմնականում դեպի Ռուսաստան: Մոսկվայում դրանից այնքան էլ ուրախ չեն, ինչի մասին մի քանի մասին ակնարկել են իրենց հայ գործընկերներին: Երբեմն Ռուսաստանի արձագանքն ակնհայտ

Էդուարդ Շարմազանով. «ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը: Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարեւորությանը ՀՀ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «Երբեմն մենք պետք է ստիպենք հանդիպումներ կազմակերպել՝ խաղաղ լուծման հասնելու համար»

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր խոսքում ասաց, որ մեծ հաճույքով է հյուրընկալվել Հայաստանի կրթական կարևորագույն հաստատությունում՝ Մայր բուհում. «Ուզում եմ շնորհավորել ձեզ ձեռքբերումների

Տոնոյանը՝ Բաղանիսի գնդակոծոթյան մասին. «Իրավիճակը կայուն է»

Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները հաճախանում են, երբ գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում

«Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական ու եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող

Կարո Վարդանյանը` կոմիտասյան խաղիկների մասին. «Երջանկություն է փրկված տեսնել այս փաստաթուղթը»

Սեպտեմբերի 11-ից մեկնարկել է «Հիշողության կերպարանքները ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով VIII միջազգային սեմինարը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են տարբեր երկրներ ներկայացնող վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։ Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում կայացած միջոցառման ժամանակ պատկերասրահի տնօրեն

«Փաստ է, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններում»

«Թե դրանից ավելի ինչ է կատարվել, նախաքննությունը կհաստատի»,-նկատեց Դավիթ Տոնոյանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին

Ե՞րբ և ո՞րտեղ է տեղի ունենալու ԴիջիԹեք 2018-ը Ինչու՞ է գրանցումը պարտադիր և ինչպե՞ս գրանցվել Ի՞նչ է ներկայացնելու ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերությունը Ովքե՞ր են մասնակիցները Ինչու՞ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» Պաշտոնական հեշթեգ՝ #DigiTecExpo18 ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԴիջիԹեքի կազմակերպիչ`

Ավիացիա՝ ԶՈՒ համար. ՀՀ-ն ՌԴ-ից սպառազինության գնման նոր վարկ կստանա

Մասնավորապես բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման ուղղությամբ ռուսական կողմի հետ դեռ բանակցություններ են ընթանում,-ասում է Պաշտպանության նախարարը

Ավագանու թեկնածուները փաստում են՝ համատիրությունները ընտրություններին ձայներ բերող կառույցներ են եղել

Ավագանու թեկնածուներն ինչպես են պատկերացնում Երեւանի զարգացման լուծումները

«Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ, որոնք ունեն անուն ազգանուններ». Արտակ Դավթյան

2007-ին լինելով գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ Արտակ Դավթյանը տեղյա՞կ էր, որ բանակը կրակել է ցուցարարների վրա:

«Որովայնն արյան մեջ էր, ասում էր՝ մեռա…». ՊՊԾ գնդի գործով տուժող-ոստիկան

Խաչատուր Մուրադյանը դատարանին հայտնեց՝ չի տեսել դրվագ, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է Արմեն Բիլյանի կամ Էդուարդ Գրիգորյանի կողմից

Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց այն զորակցության մասին, որ Ֆրանսիայի Հանրապետության կողմից այսօր ցուցաբերվում է հայ ժողովրդին և Հայաստանին

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ պրն. Ժիլբեր-Լյուկ Դընվինազին, պրն. Պիեռ Ուզուլիասին և խմբի գործադիր քարտուղար տիկ. Վերոնիկ Բոկեին: Ողջունելով խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա

Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ: Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը

«Վերջին տասն օրվա ընթացքում հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծության դեպքերը». Արտակ Դավթյան

Արտակ Դավթյանը փաստեց՝ այս տարի նախորդ տարիների հետ համեմատած մի քիչ ավելի ակտիվ է Նախիջևանի ուղղությամբ օպերատիվ դրությունը:

Սպանված ոստիկանի հայրը ցանկացավ, որ իր շահերը պաշտպանի «Սասնա ծռերի» փաստաբանը

Արայիկ Պապիկյանը գործով մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանն է, ուստի կողմերի համար Տեփանոսյանի պահանջը սպասելի չէր

«Հայքի» թեկնածուները` ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնազերծված հեռախոսազրույցի մասին

Aravot.am-ը «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանին եւ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին խնդրեց կարծիք հայտնել Youtube ում տարածված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ, որտեղ նրանք քննարկում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործերը: «Ցավալի է, որ այդպիսի բան կա,

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930