Օրվա լրահոսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք
Փետրվարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հընթացս Մեծի Պահոց Հանգստյան ժամերգություն-հսկման կատարվեց նաև խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր
Կառավարությունում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից
«Ադրբեջանի ղեկավարության հանդեպ համարժեք գնահատականների բացակայությունը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է
Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել և առաքել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները. «Երկիր Ծիրանի» (Տեսանյութ)
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որևիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Այս անպատժելիության հետևանքով՝ շարունակում են խոչընդոտել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները: Այսպես, թույլ չեն տալիս խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի ավտոկայանատեղիում,
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Աշոտ Ղուլյանին
Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել
Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ծանոթացավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի տնկեց Հուշահամալիրի ծառուղում: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանություն
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Կապույտ հազ» ախտորոշմամբ մահացել է 2 ամսական երեխա. ՀՀ ԱՆ
Առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին, ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության
Լոքյանը` «Քարերի սիմֆոնիայի» մոտ սրճարանի մասին. «Այնպես չէ, որ պետք է բացարձակացնենք, որ ոչինչ չի կարելի այնտեղ կառուցել». (Տեսանյութ)
Գառնիի համայնքապետը շինթույլտվություն չի տվել
«Ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք». ՀՔԾ պետը փոխանցել է Արամ Սարգսյանին
Արամ Սարգսյանն ասաց. «Իմ համար հարցերի հարցը այն է՝ ամսի 1-ին ո՞վ է հրաման տվել այդտեղ ցուցարարներին ցրելու»: Նա ասաց, որ եթե թողնեին մեկ շաբաթ էլ, ցրվելու էին, խնդիրը լուծվելու էր, ուրեմն ինչո՞ւ դա արվեց:
ՀՔԾ քննիչը միջնորդել է կալանավորել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենին
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը
Կոստանյանը պարզաբանում է, թե ինչու «սայլը տեղից չի շարժել»՝ Մարտի 1-ի գործով
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը տեղից բորբոքվեց եւ սկսեց բղավել, որ սպասել է, որ տարիներով քննիչն իրեն պիտի հրավիրի, գործը դարակներում գցած է, ո՞վ է ասել, որ քննություն է գնում: Կոստանյանն արձագանքեց. «Տես, ասում եք, որ տունը նստած սպասել եք քննիչը պիտի հրավիրի, տենց չի՛: Քննիչը ձեզ հրավիրում է, երբ ձեզանից պարզելու հանգամանք կա, դուք իրավունք ունեք ամեն օր գնաք տեսնեք, հլը տեսնեմ ինչ ես պարզել, ինչ գործողություն ես արել, տեսնես բան չի արել, իր անգործությունը ներկայացնես դատարան: Ես ոչ թե ձեզ մեղադրում եմ, այլ ձեր չիմանալու արդյունքն է դա, ձեզ թվում է, որ պիտի տանը նստես ու սպասես ինչ է լինելու:
Արման Մելիքյան. Հայ փախստականների թվաքանակի անճշտություն կա
ԼՂՀ նախկին արտգործնախարարի դիտողությունը`ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին
Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա Մարտի 1-ի համար
Վարդգես Գասպարին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմում էր՝ խոսելով առաջին դեմքով, ինչպես ինքը տեսել է, ոչ թե իրեն պատմել են, տեսանյութ է դիտել, այլ ինքն է տեսել, արդյոք դա բավարար հիմք չէ՞ իրեն հարցաքննելու համար: Բիշարյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:
Լոռու մարզում գազալցակայանը ամսական 300 դրամ է վճարել
Դավիթ Լոքյանն ասում է, որ չի կարող ձեւակերպել ՝ դա հանցագործությո՞ւն է, թե՝ ավագանու որոշումով իրականացվող գործողություն
Թուրքիան հետ է կանչել իր հավատարմատարին Նիդերլանդներից
Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդերլանդներից հետ է կանչել իր ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը Ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Այսօր ավելի վաղ Նիդերլանդների ընդունած բանաձևը դատապարտող հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, վերջին շրջանում խիստ սրված են Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունները, որի հետևանքով փետրվարի
Արմեն Սարգսյան. «Կուզենայի նորից ուսանող լինել»
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր եղավ Ամերիկյան համալսարանում: Մինչեւ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումը, Արմեն Սարգսյանը շրջեց համալսարանում, ծանոթացավ հարուստ գրադարանին, ձեռներեցության զարգացման կենտրոնում զրուցեց ստարթապ խմբերի թիմերի հետ: Արմեն Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում ինքը եղել է հանրապետության տարածքում գործող շատ բուհերում եւ տեսել, որ ուսանողների համար սովորելու եւ գիտելիքները կյանքի կոչելու
«Զինված խմբի» անդամները ընտրել էին նաեւ նախարարությունների նոր ղեկավարներին
«Թղթերից մեկի վրա նշված էին նախարարությունների անունները, որոնց դիմաց անուն-ազգանուններ»
«Սա ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը». Աշոտ Մելիքյան
Ըստ փորձագետների՝ քրեական օրենսգրքի փոփոխություններով թիրախավորում են լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին
Դատախազությունը հերքում է Զեյնալյանին, թե Մարտի 1-ին փողոցում գտել են մարդկային լեզու եւ ծնոտ, զոհերին թաքցնում են
Կարեն Բիշարյանն ասաց. «Ինչ վերաբերում է «Նիվա» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկելուն, տեսանյութերում նման բան չկա, կա «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հանգամանք, մարդկանց միջով այդ մեքենան անցնում է, դա քննությամբ պարզված հանգամանք է: Որեւէ մեկը չի մահացել, ստացել են մարմնական վնասվածքներ»:
Արմեն Աբրոյան. «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել եւ վերադարձվել պետբյուջե»
Փետրվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնեց, որ նախագծային եւ ուսումնասիրության աշխատանքները 5-ն են , որոնցից 3-ը պեղման աշխատանքներ են նախատեսում: Նրա խոսքով, առաջին փաթեթի բացման դեպքում 13 դիմող է եղել, երկու հուշարձանի դեպքում՝ 9 դիմող: «Նման ակտիվություն չի եղել երբեք»,-հավելեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետը:
Այն, ինչ պետք է աներ Կոմպոզիտորների միությունը, անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Մարտի 5-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյա հոբելյանին։ Գրիգոր Եղիազարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, մեծ մանկավարժ, ում մոտ ուսանել են բազմաթիվ կոմպոզիտորներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր դեր ունի մեր մշակութային ժառանգության վերականգնման, պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում։ Փառատոնի կազմակերպիչները՝ դիրիժոր
«Մի գիշերվա մեջ իմ մազերը սպիտակել են, դուք հասկանո՞ւմ եք, ես իմ որդուն չեմ ճանաչել». Սամվել Հարությունյանի հայրը՝ դատախազությանը
Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ԱԺ-ում ասաց, որ Էդիկ Հարությունյանը նաեւ լուսանկար է ներկայացրել, որտեղ՝ ցանկապատի մոտ ենթադրում է իր որդին է, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ այն անձի պատկերը, որ հայրը ընդունում է՝ որպես իր որդին, իրականում այլ անձ է, իր որդին չէ: Հայրը պատասխանեց, որ ինքը անձամբ տեսանյութ է տեսել. «Ինձնից լավ իմ որդուն ոչ ոք չէր ճանաչի»:
Ինչպես կնպաստի դաշնակցական նախարարի գործոնը ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ թեկնածուների հաղթանակին
Դավիթ Լոքյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
«Բացա՜րկ-բացա՜րկ». թեժ մթնոլորտ՝ Սեֆիլյանի գործով դատական նիստում
Դահլիճում ներկա քաղաքացիները տեւական ժամանակ չէին հանդարտվում եւ պահանջում էին դատավորի ինքնաբացարկը
Արմեն Ամիրյանը` Գառնու «Քարերի սիմֆոնիայի» մասին. «Որպես քաղաքացի մեր անհանգստությունն ենք հայտնում»
Փետրվարի 23-ին կայացած ասուլիսում լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին` ինչ կարծիքի է բնական հուշարձան համարվող «Բազալտե երգեհոնի»՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ, որն այս պահին դադարեցված է: «Մենք իրավական որեւէ առնչություն չունենք այդ կառույցի թույլտվության հետ, որովհետեւ դա բնական հուշարձան է, բայց որպես քաղաքացի մեր անհանգստությունն ենք հայտնում`նման բան չի կարելի
Դատախազությունը հաստատում է՝ Մարտի 1-ի գործով 5000 վկա հարցաքննվել է՝ որեւէ արժեքավոր բան չեն ասել
Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ նախաքննական մարմինը օգտագործե՞լ է փաստահավաք խմբի հավաքած տեղեկությունները: Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ խմբի եզրակացությունները իրենցից ներկայացրել են երկու անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ վարկած: Գնահատականներ են եղել, իրականում դրանից առավել տեղեկատվություն քննության մարմնին չի փոխանցվել: Այդ վարկածներն էլ ստուգվել են՝ չեն հաստատվել:
Արմեն Ամիրյան. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով»
Հուշարձանների վերականգնման աշխատանքներն իրականացնող որոշ ընկերություններ 65 մլն դրամ կազմող խախտումներ են թույլ տվել:
ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Արցախյան հարցը. Սեկուտա
ԱՄՆ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախյան հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ-ն: «ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի անդամ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Մենք փորձում ենք հնարավորինս շուտ լուծում տալ այդ ձգձգվող հարցին»,- ասել է Սեկուտան: Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես հավատարիմ


















































