Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահը գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը

Աթէշեանի փոխարէն ընտրել համայնքի վստահութեան արժանացած նոր պատրիարք. Պոլսահայերը ստորագրահաւաքի սկսած են. «Եռագույն»

Պոլսոյ հայ համայնքը change.org կայքին մէջ ստորագրահաւաքի սկսած է` Պոլսոյ Հայոց պատրիարքի ազատ ընտրութիւն իրականացնելու պահանջքով: Պոլսահայերը կը պահանջեն չխախտել ազատ ընտրութեան` իրենց օրինական իրաւունքն ու Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնին վերանշանակուած Արամ Աթէշեանի փոխարէն ընտրել համայնքի վստահութեան արժանացած նոր պատրիարք: Նյութի մանրամասները կարդացեք «Եռագույն»–ի  կայքում

«Մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր». Անդրանիկ Քոչարյանը՝ 0038 գաղտնի հրամանի մասին

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաեւ գաղտնի հրամանի՝ 0038-ի մասին: Նա ասաց, «Հստակ տեղեկատվություն ունեինք եւ Վահե Ստեփանյանին ես տեղյակ եմ պահել այն մատյանի եւ մատյանում գրանցված այն գրառման տեղը, որի տեղեկատվությունը մենք ունեինք…Բայց պարզվեց, որ մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր»:

Մենք ունենք նախարարություն, որ ամեն լավ բան հարամ է անում. Բաբկեն Պիպոյան. «Ա1+»

Մարտի մեկից ուժի մեջ մտնող դեղատներից դեղերի գնման նոր կարգը քննարկումների առիթ է դարձել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ դեղերի մասին օրենք, իհարկե, պետք է, բայց պարունակում է ռիսկեր: «Օրենքն այսօր չի գրվել, բայց, չգիտես ինչու, այսօր եկավ օրակարգ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր: Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե

Նարեկ Սարգսյանը «Զվարթնոց»-ի աշտարակի, «Երիտասարդական պալատի» ու ճոպանուղու լինել-չլինելու մասին

Հնարավոր է կիսակառույցների համար լրացուցիչ հարկ նախատեսեն, որպեսզի տարիներով դրանք լքված չմնան

Աղվան Վարդանյանի պատկերացումները համահունչ են Արմեն Սարգսյանի պատկերացումներին

Արմեն Սարգսյանը եկավ եւ գնաց`խուսափելով լրագրողների հետ հանդիպումից

«Ոստիկանն ինքն է կրակել ու կնքել իր մահկանացուն». Բադասյանը՝ «Սասնա ծռերի» գործի մասին

Ալիեւը հայտարարում է, որ հասնելու է Երեւան, իսկ մենք մեր հերոսներին բանտարկում ենք,-ասում է նա:

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վարդան Մնացականյանի դիակը

Փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Միքայել Հարությունյանին հարցաքննել. կա ձայնագրություն-խոստովանություն Մարտի 1-ի մասին

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստահավաք խումբը Հարությունյանին կանչել եւ հարցաքննել է. «Միքայել Հարությունյանը տվեց շատ լավ բացատրություններ՝ ձայնագրությունները կան, թող բարձրացնեն, նայեն: Նա ընդունեց, որ բանակը չի մասնակցել, բանակի տրանսպորտային միջոցներն են մասնակցել, բայց երբ մենք ապացուցեցինք, որ բանակի տրանսպորտային միջոցների մեջ չկան ոստիկանության զորքերի զինվորներ, այլ կան բանակի ԱԻՆ ստորաբաժանումների զինվորներ, այդտեղ խնդիրը մնաց առկախ վիճակում, եւ, կարծում եմ, սա է լինելու այն հիմնական մեխը նախաքննական մարմնի համար, որպեսզի բացահայտեն»:

Մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրակիր վարունգներ. Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը,

«Զոհվածի ծնողը պետք է գոնե զգա, որ իր որդին անիմաստ չի զոհել իր երիտասարդ կյանքը». Տիգրան Պողոսյանի մայր

Սիսիանի ջոկատի ազատամարտիկ Մայիս Ազնավուրյանն ասաց՝ զոհվածների ծնողներն իրեն խնդրում են՝ գոնե համազգեստով մարդ իրենց դուռը բացի, որ հարևաններն իմանան զոհվածի տուն է:

Փլուզվել է Գյումրիում հայտնի «ռուս աղջիկների ֆեզեի շենքը». տարհանված բնակիչները «կապրիզներ» են անում

Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում գտնվող Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքը, որը երկրաշարժից հետո խիստ վտանգավոր էր դարձել նաև անցորդների համար, կիսաքանդ է, այսօր գիշեր՝ ժամը 03.30-ին փլուզվել է. վայր է իջել 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը։ Չնայած շենքի խայտառակ վիճակին՝ այստեղ դեռ 11 հոգի բնակվում էր, ընդ որում՝ երկուսը երեխաներ, առաջին հարկում

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիքներ կատարած նախկին քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական

«Այս բացահայտումները ունեն ներուժ ավարտելու թուրքական ժխտողականության դարը»

«Առավոտ»-ի զրուցակիցն է գիտնական, թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը – Պարոն Աքչամ, Ձեր նոր գիրքը «Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide» («Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը») լույս է տեսել այս տարվա հունվարին: Կներկայացնե՞ք այն: – Հայ մտավորական եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների եւ

«Սեֆիլյանը հերոս է եւ հերոս էլ կմնա». Վահան Բադասյան           

«Ովքեր նրա պես ասում են՝ «այսպես չի կարելի», դատվում են»,-ասում է ազատամարտիկը

Հայաստանի ազգային գրադարանի 2017-ի աշխատանքը՝ «շատ լավ», բայց «մթնոլորտի փոփոխության կարիք կա»

«Շնորհակալություն ձեզ և ձեր ղեկավարած կոլեկտիվին: 2017-ին դուք կյանքի կոչեցիք Գրատպության թանգարանը, նոր շնչառություն հաղորդեցիք Ազգային գրապալատին», – Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին ու նրա ղեկավարած կոլեկտիվին ուղղված երախտագիտության խոսքից զատ, նախարար Ամիրյանը լավ աշխատանքի համար մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին: 2017-ին Գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա

«Բավարար փաստեր կան՝ պատասխանատվության ենթարկելու Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին…». Սաքունց

Սաքունցն ասաց. «Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ օրվա իշխանությունը: Ո՞ւմ հայտնի չի փաստահավաք խմբի հայտնաբերված զինված ուժերի ներգրավման մասին գաղտնի հրամանը: Կամ այդ ի՞նչ անկարգություններ եղան, որ մինչեւ մարտի 1-ը չկար, մարտի 1-ից սկսվեց զանգվածային անկարգությունները: Զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել եւ դատախազությունը համառորեն շարունակում է կրկնել այդ արտահայտությունը: Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից»:

ԵՄ-ի ծրագիրն օգնում է հայաստանցի աշխատանքային միգրանտներին հայրենիքում իրենց ներուժը վերածել գործի

Նախորդ շաբաթ կազմակերպված վերապատրաստման սեմինարը համախմբել էր Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) շուրջ 30 փորձագետների Հայաստանի երկու մարզերից, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչպես պետք է օգնեն աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ նրանց ներուժը գործի վերածելիս, երբ վերջիններս տուն վերադառնան: Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «iMigrant Armenia.EU» ծրագրի շրջանակներում: Վերապատրաստման միջոցով ձեռք բերված կարողությունները թույլ կտան

Սպանդանոցներում մորթը կենդանական ծագման մթերքի նկատմամբ հսկողության մեծ հնարավորություն է տալիս

Կառավարությունն օրերս հաստատեց սպանդանոցային մորթի անցնելու ոլորտներն ու ժամանակացույցը, համաձայն որի՝ այս տարվա հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Ի՞նչ է դա մեզ տալու, եւ արդյո՞ք բոլոր կողմերն են պատրաստ դրան, ի՞նչ է իրենից ներկայացնում ձեւ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Եթե գոյություն ունի 5 ձեւը, ինչի՞ համար են պիտակները: «Առավոտի» այս

Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1957 թ. Ռ. Հ.-ի այրված դին

Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 09:49-ին: Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1957 թ. Ռ. Հ.-ի այրված դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի է հայտնաբերվել 

Փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված Մ. Վ.-ի դին: ՀՀ ԱԻՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների

«Գալուստ Գրիգորյանը չի առնչվել Սեֆիլյանի ենթադրյալ խմբի հետ». պաշտպան

Նրանք չգիտեն, թե ինչում են մեղադրվում. նրանց վերագրվող արարքներն անհատականացված չեն

Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հակառուսական համաժողովին. haqqin.az

Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել անվտանգության միջխորհրդարանական համաժողովին, որին մասնակցում են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները: Համաժողովը տեղի է ունենալու մարտի 2-ին Քիշնևում՝ Ատլանտյան խորհրդի գործընկերությամբ: Ֆորումին կմասնակցեն երեք երկրների խորհրդարանների ներկայացուցիչներն ու անվտանգության ոլորտի փորձագետներ: Սակայն ՎՈՒԱՄ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազեր Քերիմլին haqqin.az-ին

Նախարարի հրամանն ընդունվել է՝ «ենթադրյալ կասկածյալ» դեղը Հայաստանում գրանցված չէ

Հանրությունը մինչ ակտիվ քննարկում է մարտի 1-ից դեղերի ու դեղատոմսերի հետ կապված հայրենի կառավարության որոշումն ու նորամուծությունները, վարչական դատարանում վիճարկվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանները վերացնելու հարցը: «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերության տնօրեն Արտաշես Գեւորգյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ առողջապահության նախարարի 19.06.2015թ. թիվ 1575-Ա եւ 15.01.2016թ. թիվ 69-Ա հրամանները, տրամադրել հայցվոր ընկերությանը «Զիրտեկ դեղահատեր թաղանթապատ

Վահե Գրիգորյանի առաջ քաշած թեզերի վերաբերյալ խորհրդարանի որեւէ պատգամավոր չի խոսել, նախագահականից, կառավարականից, ՍԴ-ից ոչ ոք չի արձագանքել. «Չորրորդ իշխանություն»

Ուրեմն, փաստաբան Վահե Գրիգորյանը մի համապարփակ վերլուծություն էր արել, ըստ որի՝ Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ։ Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։ Այսինքն՝ չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով՝

Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսիմեի տաճարները

2006 թվականից մեկնարկած Ստեփանակերտի Աստվածամոր սբ. Հովանի տաճարի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: 12 տարի տևող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը, իսկ եկեղեցու օծումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին: Այժմ շինաշխատանքները շարունակվում են եկեղեցու գմբեթի և զանգակատան տանիքի կառուցման վրա: Եկեղեցին ունենալու է 35 մետր բարձրություն: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031